Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ...

 

 

040.1857.281211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1857-Ն

 

i

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ու 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` համաֆինանսավորման սկզբունքով, վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1857-Ն որոշման

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

Միջազգային զբոսաշրջությունը, հանդիսանալով համաշխարհային տնտեսության բարդ և համապարփակ բնագավառ, ունի մեծ ազդեցություն ինչպես համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի, այնպես էլ` աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների տնտեսությունների վրա:

Զբոսաշրջությունը տարածաշրջանի տնտեսության հզոր խթան է և առաջատար տեղ է զբաղեցնում ապրանքների ու ծառայությունների համաշխարհային արտահանման ծավալում: Զբոսաշրջային այցելությունների թվին զուգահեռ աճում են նաև դրանից ստացվող եկամուտները` գերազանցելով այլ ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները: Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) կանխատեսումների` 2020 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կկազմի 1.6 տրիլիոն:

Զբոսաշրջությունը տնտեսության այն ոլորտներից է, որն աշխատանքով է ապահովում մոտավորապես 250 մլն մարդու` յուրաքանչյուր տասներորդ աշխատողն աշխարհում զբաղված է զբոսաշրջության ոլորտում:

ՄԱԿ ԶՀԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության բարոմետրի (UNWTO World Tourism Barometer) վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս: 2010 թվականի տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 935 միլիոն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58 միլիոնով, ինչը կազմում է 6.7 տոկոս: Նկատենք, որ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4 տոկոսով: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա իրավիճակի պահպանման դեպքում 2011 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 4-5 տոկոս աճ:

Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է շուրջ 7 տոկոս, համաշխարհային սպառողական ծախսերի 11 տոկոսը, բոլոր հարկային մուտքերի 5 տոկոսը և համաշխարհային ծառայությունների շրջանառության մեկ երրորդը:

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: Անցած 10 տարվա ընթացքում այցելությունների թիվն աճել է ավելի քան 15 անգամ:

2010 թվականին Հայաստան է այցելել 683979 հազար միջազգային զբոսաշրջիկ` արձանագրելով 18.9 տոկոս աճ: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 551635` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 487902` աճելով 13.1 տոկոսով:

Ըստ կանխատեսումների` մոտավորապես 20 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճի պահպանման պայմաններում 2012 թվականին Հայաստան միջազգային այցելությունների թիվը կհատի 900000-ի սահմանագիծը:

Հայաստանի ներքին զբոսաշրջության մեջ նույնպես աճ է արձանագրվում: Վիճակագրական տվյալներով 2010 թվականին զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 456432 ներքին զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտ)` 4.8 տոկոսով ավելի, քան 2009 թվականին, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 25.8 տոկոս:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը:

Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները`

1. Հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է մի շարք հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջության ոլորտի գործարարների և պոտենցիալ զբոսաշրջիկների շրջանում` Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Ռիմինիում (Իտալիա), Միլանում, Թբիլիսիում, Հռոմում, Մադրիդում, Տոկիոյում, ՈՒտրեխտում (Հոլանդիա) և Մոսկվայում անցկացվող միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում ու տոնավաճառներում, ինչը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար:

2. Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ ու բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր:

3. 2005-2011 թվականներին Հայաստանում ճանաչողական նպատակներով շարունակական կազմակերպվում են տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջային օպերատորների և լրագրողների այցելություններ: 2010 թվականին «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հալիձոր-Տաթև ճոպանուղու բացման միջոցառումը լուսաբանվեց «Euronews» հեռուստաալիքով` «High Tech» և «Focus» հաղորդաշարերով: Միջոցառումն օտարերկրյա լրատվամիջոցներով լուսաբանելու նպատակով կազմակերպվեց ճանաչողական այց 25 լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Անգլիայից:

4. Շարունակական բնույթ է կրում Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող տեսանյութերի ստեղծման և տարածման գործընթացը: Գործընթացի շրջանակներում որոնվում են «Հայաստանը` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմի ցուցադրման նոր շուկաներ:

5. 2011 թվականի հուլիսին Հայաստան պաշտոնական այցով ժամանեց ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Այցի շրջանակներում Թալեբ Ռիֆային հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին ոլորտի զարգացմանը, մասնավորապես` ծառայությունների որակի բարձրացմանը, Հայաստանի համաշխարհային ճանաչողության բարձրացմանն ու մրցունակությանը, Հայաստանի զբոսաշրջային բրենդի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային և տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Այցը կարևոր իրադարձություն էր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար, ինչը նաև խթան էր Հայաստանը, որպես զբոսաշրջավայր, համաշխարհային շուկայում գովազդելու համար:

6. 2011 թվականի ապրիլին Երևանում անցկացվեց առաջին հայ-ռուսական համաժողովը` «Միջտարածքային համագործակցության նոր ձեռքբերումները հայ-ռուսական հարաբերություններում» խորագրով, որի շրջանակներում կազմակերպվեց զբոսաշրջության կլոր սեղան: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ղեկավարվող զբոսաշրջության կլոր սեղանին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` նաև Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության ներկա ղեկավարը: Արդյունքում ստորագրվեցին համագործակցության կարևոր փաստաթղթեր, մշակվեցին հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկներ:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ 2011 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում կայացավ Խորովածի համահայկական երրորդ փառատոնը: Փառատոնին մասնակցեց մոտավորապես 8000 մարդ, այդ թվում` նաև պատվավոր հյուրեր` Հայաստանից և Վրաստանից:

Փառատոնին մասնակցեցին 22 տաղավարներ` Հայաստանի չորս մարզերից, և մեկը` Վրաստանի Մառնեուլի շրջանի հայաբնակ Խոխմել գյուղից: Մեկ տաղավար ներկայացրել էր Հայաստանի սահմանային ամենահյուսիսային բարձրլեռնային գյուղը` Ջիլիզան:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ 2011 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի գյուղում հերթական անգամ անցկացվեց ավանդական և ժողովրդական դարձող Գինու փառատոնը:

Փառատոնին բազմաթիվ տաղավարներով հանդես եկան Արենիի և այլ համայնքների տնական գինի արտադրողներ, գինեգործներ, արհեստագործության նմուշներ և տեղական գյուղմթերք արտադրողներ:

«Արենի» գինու փառատոնին ներկա էին պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգագրական համույթներ, ժողովրդական սիրված երգիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ` Հայաստանի տարբեր բնակավայրերից և այլ երկրներից, մասնավորապես, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից:

Փառատոնին մասնակցեց մոտավորապես 6000 ներքին և միջազգային զբոսաշրջիկ:

Փառատոնն ուղեկցվեց հայկական ազգային մշակույթի գրեթե բոլոր տարրերի բովանդակալից ցուցադրմամբ: Փառատոնի անցկացումն Արենի գյուղում խթան է զբոսաշրջության զարգացման համար, միաժամանակ նպաստում է համայնքի և տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Միաժամանակ զարգանում է գինու մշակույթը` նպաստելով նոր զբոսաշրջային արդյունքի ձևավորմանը` գինու զբոսաշրջության զարգացմանը, ժողովրդական ավանդույթների և տոնակատարությունների պահպանմանն ու հաջորդ սերունդներին փոխանցմանը:

Փառատոները լուսաբանվել են բազմաթիվ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով, այդ թվում` «Օ ԷՌ ՏԵ», «ԷՌ ՏԵ ԷՌ», «ՄԻՐ», վրացական «Ռուսթավի 2», «ԱրմՆյուզ», «Հ1» և «Հ2», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաալիքների, ինչպես նաև էլեկտրոնային տարբեր լրատվամիջոցներում տեղադրված տեսաձայնագրությունների միջոցով: Արդյունքում հարյուրավոր միլիոնանոց միջազգային լսարանին իրենց գրավչությամբ ներկայացվել են հայկական գինեգործությունը, խոհանոցը, մշակույթն ու ավանդույթները` նվազագույն հաշվարկներով հաջորդ տարվա համար ապահովելով ավելի քան 10000 լրացուցիչ զբոսաշրջային այցելություն և, հետևաբար, շուրջ 10000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի լրացուցիչ եկամուտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսված շուրջ 6000000 դրամի դիմաց:

Նախորդ տարիներին ծրագրի իրականացումը նպաստել է միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի պահանջարկի ավելացմանը: Այդպիսով, զբոսաշրջային այցելությունների թվի դինամիկ աճին և ստեղծված պահանջարկով պայմանավորված ու բարենպաստ ներդրումային միջավայրի պայմաններում զգալի առաջընթաց է արձանագրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների ձևավորման գործընթացում: Մասնավորապես, 2010-2011 թվականների ընթացքում կառուցվել են տասնյակից ավելի հյուրանոցներ, սննդի ու ժամանցի օբյեկտներ: Բնության հատուկ պահպանվող տարածքները, պատմամշակութային հուշարձանները, ազգային ավանդական միջոցառումները, խոհանոցն առավել ակտիվորեն ներգրավվում են զբոսաշրջային փաթեթներում` նպաստելով դրանց վերածննդին ու կայուն զարգացմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1322-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագրի հիմնական նպատակն է`

1) ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և միջազգային շուկայում ներկայացման ու ամրապնդման ապահովումը.

2) Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը:

2. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`

1) նպաստել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 20 տոկոս) պահպանմանը` 2012 թվականին ապահովելով մինչև 900000 զբոսաշրջային այցելություններ: Նման աճի տեմպի պահպանման դեպքում 2013 թվականին Հայաստանում կգրանցվի շուրջ 1000000 զբոսաշրջային այցելություն.

2) նպաստել ներքին զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը.

3) ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2012 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`

1) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում` միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ և շարունակական ներկայացման գործընթացների զարգացում.

2) համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրում, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2012 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության

իրականացում, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական

զարգացում և կատարելագործում

 

2012 թվականին ծրագրվում է ակտիվացնել և զարգացնել իրականացվող մարքեթինգային քաղաքականությունը, ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը:

Հայաստանի զբոսաշրջային արդյունքը համաշխարհային շուկայում ներկայացնելու հիմնական ձևերից է միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը:

Ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր են հաստատում օտարերկրյա գործընկերների հետ:

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անընդմեջ մասնակցությունը տեսանելի առաջընթաց է ապահովել զբոսաշրջության բնագավառում: Նման միջոցառումների իրականացումն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը և Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովմանը:

ՈՒսումնասիրելով և գնահատելով համաշխարհային զբոսաշրջության առկա զարգացումները` 2012 թվականին կիրականացվեն նոր շուկաների գրավման միջոցառումներ, ինչի նպատակով հայկական զբոսաշրջային արդյունքը կներկայացվի առաջնային նշանակություն ունեցող շուկաներում և արդեն հայտնի դարձող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում: Վերջիններիս Հայաստանի մասնակցությունը կնպաստի այդ երկրներից կայուն զբոսաշրջային հոսքերի ապահովմանը, կստեղծվեն նոր համագործակցության կապեր ընտրված երկրների և հայաստանյան տուրօպերատորների միջև: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությամբ յուրաքանչյուր միջազգային ցուցահանդեսներին առնվազն նվազագույն թվով (6 մասնակից) տուրօպերատորների մասնակցությունն ապահովում է մոտավորապես 30 նոր կապերի հաստատում և համագործակցության պայմանագրերի կնքում, ինչն էլ իր հերթին ապահովում է զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների աճ:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների կառավարությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի դրույթների, երկրները պարտավորված են ապահովել փոխադարձ մասնակցությունը միմյանց երկրներում կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում` նաև հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին: Նշված հանգամանքը նույնպես հաշվի է առնվում թիրախային շուկաներ ընտրելիս: Զբոսաշրջության ներկա զարգացման միտումները հաշվի առնելիս` հետաքրքրություն են ներկայացնում Արաբական Ծոցի և Հարավային Ասիայի երկրների տարածաշրջանները:

2012 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի Երևանում անցկացվելիք ամենամյա «CTS 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանման համար կարևորվում են նաև գովազդատեղեկատվական նյութերի տպագրումն ու լայնածավալ տարածումը: Խիստ կարևորվում է առկա տեղեկատվության մշտապես թարմացումը, ինչպես նաև` նոր նյութերի մշակումը և տպագրումը: 2012 թվականի ընթացքում կապահովվեն գովազդատեղեկատվական նյութերի նոր որակը և տարածման աշխարհագրական ընդլայնումը: Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի բազմաթիվ միջոցառումների ժամանակ: 2012 թվականին գովազդատեղեկատվական նյութերում կարող է տեղադրվել տեղեկատվություն Հայաստանի մշակութային կյանքի համար կարևոր իրադարձությունների` Երևանը 2012 թվականին որպես գրքի մայրաքաղաք հռչակելու և հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների մասին:

Գովազդատեղեկատվական նյութերը 2012 թվականին ուղղված կլինեն թե՛ զբոսաշրջիկների` նախքան Հայաստան ժամանելը երկրի մասին բավարար տեղեկատվությամբ ապահովմանը և թե՛ Հայաստանում նրանց շրջագայության դյուրացմանը:

Գովազդատեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն ցուցահանդեսներին մասնակցության ժամանակ, Հայաստանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում, ինչպես նաև կտարածվեն այլ ճանապարհներով` տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը:

Հայաստանի վերաբերյալ արդիական և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2012 թվականին կվերանայվի և կթարմացվի Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների և գրավչությունների վերաբերյալ տեղեկատվական բազան` տեղադրված www.armeniainfo.am ինտերնետային կայքում: Ինտերնետային կայքը կտրամադրի տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, կարևոր իրադարձությունների, ազգային արժեքների, պատկերասրահների, զբոսայգիների և այլնի մասին, ինչպես նաև` այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:

Նախորդ տարիներին իրականացված օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողական-ուսուցողական այցերի կազմակերպումն ուղղված է եղել նրանց` Հայաստանի զբոսաշրջային արդյունքին տեղում ծանոթացնելուն և հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ գործնական կապեր հաստատելուն: Այցելելով Հայաստան և տեղում ծանոթանալով հայկական զբոսաշրջային արդյունքի հետ` զբոսաշրջային օպերատորները հնարավորություն են ստանում իրենց իսկ տպավորությունների հիման վրա գնահատելու և ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային արդյունքը` պահանջարկի շուկաներում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով, 2012 թվականին նույնպես նախատեսվում է ճանաչողական այցերի կազմակերպում` նպատակային շուկա համարվող երկրներից:

Այցերի հիմնական նպատակը հայկական մշակույթի, սովորույթների, պատմական ժառանգության և զբոսաշրջիկներին հետաքրքրող այն ամենը ներկայացնելն է, որը հետագայում օտարերկրյա լրագրողը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում: Այս ամենը Հայաստանը` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր գովազդելու ևս մեկ միջոց է: Այսպիսի այցերի կազմակերպումը նպաստում է Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացմանը և օտարերկրյա զբոսաշրջիկին դեպի Հայաստան գրավելուն: Ճանաչողական այցերի կազմակերպման արդյունքում Հայաստանի մասին տպագրվում են բազմաթիվ ճանապարհորդական բնույթի հոդվածներ, ինչն ակնկալվում է նաև 2012 թվականին:

 

2. Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում

 

Տարբեր արտասահմանյան երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:

Ավանդական տոնածիսակատարությունների կատարումը նույնպես արդյունավետ և արդիական միջոցներից է Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու գործում: 2012 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպման գործընթացին` ուղղված երկրի մշակույթն ու ավանդույթները ներկայացնելուն: 2012 թվականին սերտորեն համագործակցելով մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ` նախատեսվում է փառատոների և տոնակատարությունների անցկացում` ընդգրկելով հանրապետության տարբեր մարզերը:

ՈՒսումնասիրելով անցած երեք տարվա փորձը` կարելի է փաստել, որ նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է տարածքային զբոսաշրջության և ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտմանը, ձևավորմանը և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության ձևերի զարգացմանը:

Երկու փառատոնի կազմակերպումը 2011 թվականին ներգրավեց շուրջ 14000 միջազգային և ներքին զբոսաշրջիկի, ինչը խթանեց տարածքային զարգացումը, ակտիվացրեց տեղի բնակչության մասնակցությունը թե՛ տնտեսական և թե՛ մշակութային առումով նպաստեց դեպի տեղական բյուջեներ դրամական հոսքերին:

Փառատոների արդյունավետ իրականացումը կնպաստի 2012 թվականին և հաջորդ տարիներին մասնակիցների, այդ թվում` նաև միջազգային զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ովքեր Հայաստան կայցելեն` մասնակցելու համար տվյալ փառատոներին, երկարաձգելով շրջագայության տևողությունը և ավելացնելով արտարժույթի ներհոսքը դեպի համայնքների բյուջեներ:

 

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում

 

Ի կատարումն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի ու 10-րդ հոդվածի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի` 2012 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը` նրանց կողմից մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակի ապահովման նպատակով:

 

4. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության

ծավալում

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրացմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ:

Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ակտիվացմամբ` նախատեսվում է 2012 թվականին իրականացնել ծրագրային միջոցառումներ, ինչն արդիական է տվյալ ժամանակահատվածում:

Միջազգային համագործակցությունն էապես նպաստում է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին, իսկ մարդկային ռեսուրսների զարգացումը թե՛ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և թե՛ Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական խնդիր:

Միջազգային համագործակցության շրջանակներում 2012 թվականին իրականացվելիք միջոցառումները կուղղվեն`

1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի կատարմանը.

2) ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը.

3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածների) վերապատրաստմանը:

 

5. Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի ստեղծում

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումների ցանկի ծրագրի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշում) 2012 թվականին կիրականացվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման միջոցառումներ:

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` տեղեկատվական կենտրոնների ստեղծումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը պետական քաղաքականության իրականացման միջոցառումներից են: Տեղեկատվական կենտրոնների գործունեությունը նպաստում է հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ մակարդակով ներկայացնելուն:

Երևանում զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի վերաբացումը կնպաստի հայրենական զբոսաշրջային գրավչությունների մասին տեղեկատվության տարածման արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում տեղեկատվական կենտրոնների ցանցի ստեղծմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակն է նաև զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ միացյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, տեղում հայրենական զբոսաշրջային արդյունքի գովազդումը, Հայաստանի մարզային զբոսաշրջային կենտրոնների աշխատանքների համակարգումը:

2012 թվականին Երևանում կսկսվեն աշխատանքներ` ուղղված զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի վերաբացմանը:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունը` ուղղված`

1) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի` առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը.

2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը.

3) օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով.

4) նոր, մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը.

5) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը.

6) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավմանը:

 

VII. «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 50000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1857-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN | Միջոցառման | Ակնկալվող արդյունքը |Պատասխանատու|Կատարման|Ֆինանսա-|

|ը/կ| անվանումը  |                     |կատարողները |ժամկետը |վորման  |

|   |            |                     |            |        |աղբյուրը|

|___|____________|_____________________|____________|________|________|

| 1 |      2     |         3           |      4     |    5   |   6    |

|___|____________|_____________________|____________|________|________|

|1. |Զբոսաշրջու- |միջազգային շուկայում |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |թյան ոլորտի |Հայաստանի` որպես     |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |գովազդատեղե-|զբոսաշրջության համար |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |կատվական    |բարենպաստ և  գրավիչ  |թյուն       |        |        |

|   |ապահովման   |երկրի նկարագրի       |            |        |ՀՀ      |

|   |համակարգի   |շարունակական         |Հայաստանի   |        |օրենս-  |

|   |կատարելագոր-|ամրապնդում` որպես ՀՀ |ազգային     |        |դրու-   |

|   |ծում և      |կառավարության 2008   |մրցունա-    |        |թյամբ   |

|   |զարգացում   |թվականի հոկտեմբերի   |կության     |        |չարգել- |

|   |            |16-ի N 1322-Ն        |հիմնադրամ   |        |ված այլ |

|   |            |որոշման հավելվածի    |(համաձայ-   |        |միջոցներ|

|   |            |9-րդ կետով           |նությամբ)   |        |        |

|   |            |նախատեսված           |            |        |        |

|   |            |միջոցառման           |            |        |        |

|   |            |իրականացում          |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|1.1|Հայաստանը   |2012 թվականին        |ՀՀ          |        |        |

|   |ներկայացնող |Հայաստանի            |էկոնոմիկայի |        |        |

|   |գովազդատեղե-|զբոսաշրջային         |նախարարու-  |        |        |

|   |կատվական    |գրավչությունները     |թյուն       |        |        |

|   |նյութերի    |ներկայացված կլինեն   |            |        |        |

|   |մշակում,    |պահանջարկի           |Հայաստանի   |        |        |

|   |տպագրում և  |շուկաներում`         |ազգային     |        |        |

|   |տարածում    |բազմալեզու           |մրցունա-    |        |        |

|   |            |գովազդատեղեկատվական  |կության     |        |        |

|   |            |նյութերի, ինչպես     |հիմնադրամ   |        |        |

|   |            |նաև  անընդհատ        |(համաձայ-   |        |        |

|   |            |թարմացվող            |նությամբ)   |        |        |

|   |            |ինտերնետային կայքի   |            |        |        |

|   |            |միջոցով:             |            |        |        |

|___|____________|_____________________|            |________|________|

|   |            |Հայաստանը գովազդող և |            |2012 թ  |        |

|   |            |բնութագրող նյութերի  |            |ընթաց-  |        |

|   |            |տպագրում` 4000 հատ   |            |քում    |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|   |            |Դիլիջանի և  Գառնիի   |            |2012 թ  |        |

|   |            |տեղեկատվական         |            |ընթաց-  |        |

|   |            |կենտրոնների          |            |քում    |        |

|   |            |աշխատանքներին        |            |        |        |

|   |            |պետական աջակցություն |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|   |            |www.armeniainfo.am   |            |2012 թ  |        |

|   |            |կայքի լրացում և      |            |ընթաց-  |        |

|   |            |թարմացում            |            |քում    |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|1.2|Մասնակցու-  |2012 թվականին        |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |թյուն       |կապահովվի Հայաստանի  |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |միջազգային  |մասնակցությունը      |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |ճանաչված    |միջազգային           |թյուն       |        |        |

|   |զբոսաշրջային|հեղինակավոր 2        |            |        |ՀՀ      |

|   |ցուցահանդես-|զբոսաշրջային         |Հայաստանի   |        |օրենս-  |

|   |ներին և     |ցուցահանդեսների,     |ազգային     |        |դրու-   |

|   |տոնավաճառնե-|ինչի արդյունքում     |մրցունա-    |        |թյամբ   |

|   |րին         |կամրապնդվեն          |կության     |        |չարգել- |

|   |            |հայաստանյան և        |հիմնադրամ   |        |ված այլ |

|   |            |օտարերկրյա           |(համաձայ-   |        |միջոցներ|

|   |            |զբոսաշրջային         |նությամբ)   |        |        |

|   |            |օպերատորների         |            |        |        |

|   |            |գործարար կապերը,     |            |        |        |

|   |            |կհաստատվեն շուրջ 100 |            |        |        |

|   |            |համագործակցության    |            |        |        |

|   |            |կապեր` ապահովելով    |            |        |        |

|   |            |շուրջ 3000           |            |        |        |

|   |            |զբոսաշրջային         |            |        |        |

|   |            |այցելություն:        |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|1.3|Օտարերկրյա  |2012 թվականին        |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |լրագրողների,|ճանաչողական այցերի   |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |տուր-       |կազմակերպման         |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |օպերատորների|շրջանակներում        |թյուն       |        |        |

|   |և  փորձա-   |Հայաստան կայցելեն 20 |            |        |ՀՀ      |

|   |գետների`    |օտարերկրյա լրագրող   |Հայաստանի   |        |օրենս-  |

|   |Հայաստան    |և  տուրօպերատոր`     |ազգային     |        |դրու-   |

|   |ճանաչողական |ապահովելով Հայաստանի |մրցունա-    |        |թյամբ   |

|   |այցերի      |զբոսաշրջային         |կության     |        |չարգել- |

|   |կազմակերպում|արդյունքի            |հիմնադրամ   |        |ված այլ |

|   |            |ներկայացումը և       |(համաձայ-   |        |միջոցներ|

|   |            |խթանումը             |նությամբ)   |        |        |

|   |            |համապատասխան         |            |        |        |

|   |            |շուկաներում ու       |            |        |        |

|   |            |լրատվամիջոցներով:    |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|2. |Ավանդական   |Պետություն-մասնավոր  |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |տոնակատարու-|հատված               |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |թյունների   |համագործակցությամբ   |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |կազմակերպում|2012 թվականին        |թյուն       |        |        |

|   |և  անցկացում|նախատեսվում է 2      |            |        |ՀՀ      |

|   |            |փառատոնի և  1        |            |        |օրենս-  |

|   |            |տոնակատարության      |            |        |դրու-   |

|   |            |իրականացում, որոնց,  |            |        |թյամբ   |

|   |            |բացի տեղի            |            |        |չարգել- |

|   |            |բնակչությունից,      |            |        |ված այլ |

|   |            |կմասնակցեն նաև       |            |        |միջոցներ|

|   |            |բազմաթիվ միջազգային  |            |        |        |

|   |            |զբոսաշրջիկներ`       |            |        |        |

|   |            |նպաստելով միջազգային |            |        |        |

|   |            |զբոսաշրջային         |            |        |        |

|   |            |շուկայում Հայաստանի` |            |        |        |

|   |            |որպես զբոսաշրջության |            |        |        |

|   |            |համար բարենպաստ և    |            |        |        |

|   |            |գրավիչ երկրի         |            |        |        |

|   |            |նկարագրի ձևավորմանն  |            |        |        |

|   |            |ու ամրապնդմանը:      |            |        |        |

|___|____________|_____________________|            |        |        |

|   |            |Զբոսաշրջության       |            |        |        |

|   |            |միջազգային օրվան     |            |        |        |

|   |            |նվիրված              |            |        |        |

|   |            |տոնակատարություն     |            |        |        |

|___|____________|_____________________|            |        |        |

|   |            |Հայոց ավանդական      |            |        |        |

|   |            |տոնածիսական          |            |        |        |

|   |            |ուտեստների փառատոն   |            |        |        |

|___|____________|_____________________|            |        |        |

|   |            |Գինու փառատոնի       |            |        |        |

|   |            |կազմակերպում         |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|3. |Հյուրանոցա- |Համաձայն             |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |յին         |«Զբոսաշրջության և    |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |տնտեսության |զբոսաշրջային         |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |օբյեկտների  |գործունեության       |թյուն       |        |        |

|   |որակավորում |մասին» ՀՀ օրենքի և   |            |        |        |

|   |            |Զբոսաշրջության       |            |        |        |

|   |            |զարգացման            |            |        |        |

|   |            |հայեցակարգի`         |            |        |        |

|   |            |ծրագրային միջոցառման |            |        |        |

|   |            |շրջանակներում        |            |        |        |

|   |            |կիրականացվի          |            |        |        |

|   |            |հյուրանոցային        |            |        |        |

|   |            |տնտեսության          |            |        |        |

|   |            |օբյեկտների           |            |        |        |

|   |            |որակավորման          |            |        |        |

|   |            |գործընթաց:           |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|4. |Զբոսաշրջու- |Զբոսաշրջության       |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |թյան        |բնագավառում          |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |բնագավառում |միջազգային           |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |միջազգային  |համագործակցության    |թյուն       |        |        |

|   |համագործակ- |զարգացման ապահովումը |            |        |        |

|   |ցության     |սահմանված է որպես    |            |        |        |

|   |ծավալում    |պետական              |            |        |        |

|   |            |քաղաքականության      |            |        |        |

|   |            |հիմնական սկզբունք:   |            |        |        |

|   |            |Պայմանավորված        |            |        |        |

|   |            |զբոսաշրջության       |            |        |        |

|   |            |ոլորտում             |            |        |        |

|   |            |իրավապայմանագրային   |            |        |        |

|   |            |պարտավորությունների  |            |        |        |

|   |            |կատարմամբ, ինչպես    |            |        |        |

|   |            |նաև  միջազգային      |            |        |        |

|   |            |համագործակցության    |            |        |        |

|   |            |ակտիվացմամբ` 2012    |            |        |        |

|   |            |թվականին նախատեսվում |            |        |        |

|   |            |է իրականացնել        |            |        |        |

|   |            |համագործակցության    |            |        |        |

|   |            |զարգացմանն ուղղված   |            |        |        |

|   |            |միջոցառումներ, որոնք |            |        |        |

|   |            |բխում են             |            |        |        |

|   |            |համագործակցության    |            |        |        |

|   |            |համաձայնագրերից և    |            |        |        |

|   |            |գործնական ծրագրերից: |            |        |        |

|   |            |2012 թվականին        |            |        |        |

|   |            |իրականացվելիք        |            |        |        |

|   |            |միջոցառումները նաև   |            |        |        |

|   |            |կուղղվեն ՄԱԿ ԶՀԿ-ի   |            |        |        |

|   |            |և  ՍԾՏՀ-ի կողմից     |            |        |        |

|   |            |կազմակերպվող         |            |        |        |

|   |            |ծրագրերին ու         |            |        |        |

|   |            |աշխատանքային         |            |        |        |

|   |            |հանդիպումներին       |            |        |        |

|   |            |մասնակցությանը և     |            |        |        |

|   |            |այդ ծրագրերի         |            |        |        |

|   |            |շրջանակներում        |            |        |        |

|   |            |զբոսաշրջության       |            |        |        |

|   |            |բնագավառի            |            |        |        |

|   |            |մասնագետների         |            |        |        |

|   |            |(պետական և  մասնավոր |            |        |        |

|   |            |հատվածների)          |            |        |        |

|   |            |վերապատրաստմանը:     |            |        |        |

|___|____________|_____________________|____________|________|________|

|5. |Երևանում    |Կբարձրանա հայրենական |ՀՀ          |2012 թ. |ՀՀ      |

|   |զբոսաշրջային|զբոսաշրջային         |էկոնոմիկայի |ընթաց-  |պետական |

|   |տեղեկատվական|գրավչությունների     |նախարարու-  |քում    |բյուջե  |

|   |կենտրոնի    |մասին տեղեկատվության |թյուն       |        |        |

|   |վերաբացում  |տարածման             |            |        |ՀՀ      |

|   |            |արդյունավետությունը, |Հայաստանի   |        |օրենս-  |

|   |            |Հայաստանում կստեղծվի |ազգային     |        |դրու-   |

|   |            |տեղեկատվական         |մրցունա-    |        |թյամբ   |

|   |            |կենտրոնների ցանց,    |կության     |        |չարգել- |

|   |            |կզարգանան            |հիմնադրամ   |        |ված այլ |

|   |            |զբոսաշրջային         |(համաձայ-   |        |միջոցներ|

|   |            |ենթակառուցվածքները,  |նությամբ)   |        |        |

|   |            |կբարձրանա մատուցվող  |            |        |        |

|   |            |ծառայությունների     |            |        |        |

|   |            |որակը:               |            |        |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1857-Ն
Որոշում