Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈ ...

 

 

100.0024.291211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011588

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ       ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

                                      ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

                                                ՆԱԽԱԳԱՀ

 

    6 դեկտեմբերի 2011 թ. թիվ 24-Ն       12 դեկտեմբերի 2011 թ. թիվ 163-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում հանրային առողջապահության խնդիրների առաջացման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համագործակցության ստանդարտ ընթացակարգերը` համաձայն հավելված 1-ի և 2-ի:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

6 դեկտեմբերի 2011 թ. թիվ 24-Ն

 

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության

ջրային տնտեսության պետական

կոմիտեի նախագահի

12 դեկտեմբերի 2011թ. թիվ 163-Ն

համատեղ հրամանի

 

._____________________________________________________________________.

|                      Ստանդարտ ընթացակարգ                            |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում հանրային        |

|առողջապահության խնդիրների առաջացման դեպքում ՀՀ առողջապահության       |

|նախարարության և  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային       |

|տնտեսության պետական կոմիտեի համագործակցության                        |

|_____________________________________________________________________|

|1. Սցենար        |Համայնքում հավանական ջրային գործոնով պայմանավորված`|

|                 |վարակիչ հիվանդության դեպքերի արձանագրում           |

|_________________|___________________________________________________|

|2. Ձեռնարկվող    |1) Սույն ստանդարտ ընթացակարգի 5-րդ կետի պահանջի    |

|միջոցառումներ    |համաձայն`                                          |

|                 |ա. Ահազանգում համապատասխան ծառայություններին և     |

|                 |իրազեկում համայնքի բնակչությանը:                   |

|                 |բ. Արձանագրված հիվանդների հոսպիտալացման,           |

|                 |մեկուսացման և  կոնտակտավորների հսկողության         |

|                 |կազմակերպում:                                      |

|                 |գ. Բնակչությանն այլընտրանքային ջրամատակարարմամբ    |

|                 |ապահովում:                                         |

|                 |դ. Ջրի աղտոտման հնարավոր աղբյուրի և  պայմանների    |

|                 |բացահայտում և  վերացում:                           |

|_________________|___________________________________________________|

|3. Անհրաժեշտ     |Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների ջրի    |

|պարագաներ        |որակի պահպանման վերաբերյալ Հայաստանի               |

|                 |Հանրապետությունում գործող օրենսդրություն, այդ      |

|                 |թվում`                                             |

|                 |1) Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրք,      |

|                 |2) ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի        |

|                 |դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր. Ջրամատակարարման      |

|                 |կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող    |

|                 |հիգիենիկ պահանջներ.  Որակի հսկողություն»           |

|                 |N2-III-Ա2-1 սանիտարական նորմերը և  կանոնները       |

|                 |հաստատելու մասին» N 876-Ն հրաման,                  |

|                 |3) ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի        |

|                 |նոյեմբերի 29-ի «Խմելու-տնտեսական նշանակության      |

|                 |ջրմուղների և  ջրամատակարարման աղբյուրների          |

|                 |սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2        |

|                 |սանիտարական նորմերը և  կանոնները հաստատելու մասին» |

|                 |N 803-Ն հրաման,                                    |

|                 |4) ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության    |

|                 |պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի ապրիլի 17-ի  |

|                 |«Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի   |

|                 |ցանցերի և  ջրի մաքրման կայանների տեխնիկական        |

|                 |շահագործման կանոնները» հաստատելու մասին» N 047-Ն   |

|                 |հրաման:                                            |

|                 |5) Բնակավայրի և/կամ  տեղանքի քարտեզներ:            |

|                 |6) Ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերի      |

|                 |նորացված քարտեզներ:                                |

|                 |7) Ջրի արտադրական լաբորատոր հսկողություն           |

|                 |իրականացնելու լաբորատորիաներ:                      |

|                 |8) Լաբորատոր սարքեր, սարքավորումներ, օժանդակ       |

|                 |միջոցներ: Քիմիական նյութեր և  կենսաբանական         |

|                 |միջավայրեր:                                        |

|                 |9) Ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգեր, այդ  |

|                 |թվում գլխամասային կառուցվածքներ, խմելու ջրի մաքրման|

|                 |և  վարակազերծման կայաններ, ջրատարներ, օրվա         |

|                 |կարգավորիչ ջրամբարներ, ներհամայնքային ցանցեր:      |

|                 |10) Տրանսպորտային և  տեխնիկական միջոցներ,          |

|                 |վառելանյութ:                                       |

|                 |11) Այլընտրանքային ջրամատակարարման աղբյուրներ      |

|                 |(ավտոցիստեռններ, ասենիզացիոն մեքենաներ և  այլն):   |

|                 |12) Ջրապատրաստման և  համակարգերի լվացման համար     |

|                 |ներմուծվող ախտահանիչ (քլորակիր, հեղուկ քլոր և      |

|                 |այլն) և  այլ քիմիական (կոագուլյանտ, ֆլոկուլյանտ,   |

|                 |կիր, սիլիկաթթու և  այլն) նյութեր:                  |

|_________________|___________________________________________________|

|4. Մասնակիցներ   |1) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|                 |հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային   |

|                 |մարմինների մասնագետներ,                            |

|                 |2) Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող   |

|                 |կազմակերպություններ (համաձայնությամբ),             |

|                 |3) Ջրամատակարար կազմակերպության ջրամատակարարման և  |

|                 |ջրահեռացման տեխնիկական և  շահագործման (այդ թվում`  |

|                 |լաբորատորիաների) մասնագետներ,                      |

|                 |4) Տարածքային կառավարման/տեղական ինքնակառավարման   |

|                 |մարմինների ներկայացուցիչներ:                       |

|_________________|___________________________________________________|

|5. Ահազանգում    |1) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|համապատասխան     |հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը տեղեկացնում|

|ծառայություններին|է տարածքային կառավարման/տեղական ինքնակառավարման    |

|և  իրազեկում     |մարմնի ղեկավարին, տարածքի բժշկական օգնություն և    |

|համայնքի         |սպասարկում իրականացնող կազմակերպություններին` իրենց|

|բնակչությանը     |լիազորությունների սահմաններում համատեղ             |

|                 |գործողություններ իրականացնելու նպատակով:           |

|                 |2) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|                 |հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունն ահազանգում |

|                 |է ջրամատակարար կազմակերպությանը արձանագրված        |

|                 |հիվանդների և  նրանց բնակության վայրերի մասին:      |

|                 |3) Տարածքային կառավարման/տեղական ինքնակառավարման   |

|                 |մարմնի ղեկավարի ցանկությամբ կամ նախաձեռնությամբ    |

|                 |կարող է ձևավորվել  աշխատանքային խումբ` ստեղծված    |

|                 |իրավիճակի վերլուծության և  ձեռնարկվող              |

|                 |միջոցառումների համակարգման համար:                  |

|                 |4) Աշխատանքային խմբի խորհրդակցություններում կարող  |

|                 |են քննարկվել իրավիճակը, իրականացվող աշխատանքները,  |

|                 |ապահովվել փոխտեղեկատվություն և  մշտական            |

|                 |համագործակցություն շահագրգիռ կազմակերպությունների  |

|                 |միջև`  վարակիչ հիվանդության դեպքերի տեղայնացման և  |

|                 |տարածման կանխարգելման նպատակով:                    |

|                 |5) Տարածքային կառավարման/տեղական ինքնակառավարման   |

|                 |մարմինների օգնությամբ` ՀՀ առողջապահության          |

|                 |նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային   |

|                 |տեսչությունը և  ջրամատակարար կազմակերպությունը     |

|                 |իրազեկում են բնակչությանը և  մյուս                 |

|                 |ջրօգտագործողներին ժողովների, հարցազրույցների,      |

|                 |զրույցների, հեռուստատեսության, ռադիոյի, հասարակական|

|                 |վայրերում փակցված հայտարարությունների և  ՀՀ        |

|                 |առողջապահության նախարարության                      |

|                 |/մարզպետարանի/քաղաքապետարանի համացանցային կայքերում|

|                 |հրապարակվող հաղորդագրությունների միջոցով`          |

|                 |ջրօգտագործման սահմանափակումների կամ արգելման,      |

|                 |ինչպես նաև`  կանխարգելիչ միջոցառումների մասին:     |

|_________________|___________________________________________________|

|6. Հիվանդների    |1) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|հոսպիտալացման,   |հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային   |

|մեկուսացման և    |մարմնի կողմից իրականացվում է համաճարակաբանական     |

|կոնտակտավորների  |հետազոտություն:                                    |

|հսկողության      |2) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|իրականացում      |հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային   |

|                 |մարմնի կողմից տարածքի բժշկական օգնության և         |

|                 |սպասարկման կազմակերպությունների օգնությամբ         |

|                 |իրականացվում են բակային համայցներ:                 |

|                 |3) Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ         |

|                 |առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ     |

|                 |հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի     |

|                 |կողմից կազմակերպվում և  տարածքի բժշկական օգնության |

|                 |ու սպասարկման կազմակերպությունների կողմից          |

|                 |իրականացվում է կոնտակտավորների ամենօրյա ակտիվ      |

|                 |հսկողություն` վարակիչ հիվանդության առավելագույն    |

|                 |գաղտնի շրջանին համապատասխան:                       |

|                 |4) Բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող   |

|                 |կազմակերպությունների կողմից կազմակերպվում և        |

|                 |իրականացվում են հայտաբերված հիվանդների             |

|                 |մեկուսացումը, հոսպիտալացումը, լաբորատոր            |

|                 |հետազոտությունը և  բուժումը:                       |

|_________________|___________________________________________________|

|7. Բնակչությանն  |1) Անհրաժեշտության դեպքում ՀՀ առողջապահության      |

|այլընտրանքային   |նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային   |

|ջրամատակարարմամբ |տեսչության կողմից որոշում է ընդունվում կենտրոնացված|

|ապահովում        |խմելու ջրամատակարարման դադարեցման, 24-ժամյա        |

|                 |ջրամատակարարման գրաֆիկի ապահովման կամ`             |

|                 |վարակազերծման տեխնոլոգիայի փոփոխման վերաբերյալ:    |

|                 |2) Ընդունված որոշման վերաբերյալ գրավոր տեղյակ է    |

|                 |պահվում ջրամատակարար կազմակերպությանը:             |

|                 |3) Ջրամատակարար կազմակերպությունը, անհրաժեշտության |

|                 |դեպքում, բնակչությանն ապահովում է այլընտրանքային   |

|                 |ջրամատակարարմամբ` կազմակերպելով մատակարարվող ջրի   |

|                 |որակի լրացուցիչ հետազոտություններ:                 |

|_________________|___________________________________________________|

|8. Աղտոտման      |1) Ջրամատակարար կազմակերպության կողմից տարածքային  |

|հնարավոր վայրի,  |կառավարման/տեղական ինքնակառավարման մարմիններում    |

|պատճառների և     |ձևավորված  շտաբին տրամադրվում են հավանական աղտոտման|

|պայմանների       |տարածքի քարտեզներ, ջրամատակարարման և  ջրահեռացման  |

|բացահայտում և    |սխեմաներ:                                          |

|վերացում         |2) Ջրամատակարար կազմակերպության կողմից իրականացվում|

|                 |են խմելու ջրի որակի լայնածավալ                     |

|                 |ուսումնասիրություններ` նախօրոք որոշելով նմուշառման |

|                 |կետերը, հաճախականությունը, ցուցանիշները և          |

|                 |ծավալները` համաձայնեցնելով ՀՀ առողջապահության      |

|                 |նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային   |

|                 |տեսչության հետ:                                    |

|                 |3) Հնարավորության դեպքում կազմակերպվում է էքսպրես  |

|                 |մեթոդներով ջրի որակի հետազոտություն, այդ թվում`    |

|                 |աղտոտման վայրում քլորի մնացորդային քանակների       |

|                 |որոշման միջոցով:                                   |

|                 |4) Ջրամատակարար կազմակերպության կողմից կատարվում է |

|                 |կոյուղագծերի, ջրագծերի և  վերջիններիս վրա          |

|                 |տեղակայված կառույցների տեխնիկական զննում, վթարների |

|                 |հայտնաբերում:                                      |

|                 |5) Ջրամատակարար կազմակերպության կողմից             |

|                 |ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերում       |

|                 |հայտնաբերված վթարները, կոյուղու խցանումները        |

|                 |վերացվում են:                                      |

|                 |6) Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո  |

|                 |և  նոր գծերի, կառույցների շահագործումն սկսելուց    |

|                 |առաջ իրականացվում է ջրագծերի ճնշման տակ լվացում և  |

|                 |ախտահանում:                                        |

|                 |7) Ջրամատակարար կազմակերպության կողմից հատուկ      |

|                 |հսկողություն է սահմանվում խմելու ջրի վարակազերծման |

|                 |և  համակարգերի ախտահանման համար կիրառվող ախտահանող |

|                 |նյութերի ճշգրիտ դոզայի և  կիրառման տեխնոլոգիայի    |

|                 |(ձևը,  ժամանակահատվածը և  այլն) նկատմամբ:          |

|                 |8) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|                 |հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը վերահսկում |

|                 |է ջրամատակարար կազմակերպության կողմից իրականացվող  |

|                 |գործողությունները և,  անհրաժեշտության դեպքում,     |

|                 |ներկայացնում է առաջարկություններ:                  |

|                 |9) Ջրամատակարար կազմակերպությունը վերականգնում է   |

|                 |ջրամատակարարումը կրկնակի ստուգիչ լաբորատոր         |

|                 |հետազոտության դրական արդյունքները ստանալուց հետո`  |

|                 |ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ  |

|                 |հակահամաճարակային տեսչության գրավոր որոշման հիման  |

|                 |վրա:                                               |

|                 |10) Ջրամատակարար կազմակերպության և  ՀՀ             |

|                 |առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ     |

|                 |հակահամաճարակային տեսչության կողմից խմելու ջրի     |

|                 |աղտոտման պատճառների և  պայմանների վերաբերյալ       |

|                 |կազմվում են եզրակացություններ և  տրամադրվում       |

|                 |շահագրգիռ կազմակերպություններին:                   |

|_________________|___________________________________________________|

|9. Առանցքային    |Համայնքում հավանական ջրային գործոնով պայմանավորված`|

|գաղափարներ       |վարակիչ հիվանդության դեպքերի արձանագրման ժամանակ   |

|                 |իրականացվող գործողությունների միջոցով ապահովվում է |

|                 |խմելու ջրի անվտանգությունը:                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

6 դեկտեմբերի 2011 թ. թիվ 24-Ն

 

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության

ջրային տնտեսության պետական

կոմիտեի նախագահի

12 դեկտեմբերի 2011թ. թիվ 163-Ն

համատեղ հրամանի

 

._____________________________________________________________________.

|                      Ստանդարտ ընթացակարգ                            |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում հանրային        |

|առողջապահության խնդիրների առաջացման դեպքում ՀՀ առողջապահության       |

|նախարարության և  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային       |

|տնտեսության պետական կոմիտեի համագործակցության                        |

|_____________________________________________________________________|

|1. Սցենար        |Ջրակալված բնակավայրում մալարիայի սեզոնի ընթացքում  |

|                 |մալարիայի դեպքի արձանագրում                        |

|_________________|___________________________________________________|

|2. Ձեռնարկվող    |1) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|միջոցառումներ    |հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից       |

|                 |առաջացած խնդրի ներկայացում «Մելիորացիա» փակ        |

|                 |բաժնետիրական ընկերությանը:                         |

|                 |2) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից|

|                 |տվյալ տարածքի կոլեկտորադրենաժային ցանցում          |

|                 |վերականգնողական և  մաքրման աշխատանքների            |

|                 |իրականացում:                                       |

|                 |3) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից|

|                 |իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության |

|                 |տրամադրում ՀՀ առողջապահության նախարարության Պետական|

|                 |հիգիենիկ հակահամաճարակային տեսչությանը:            |

|_________________|___________________________________________________|

|3. Անհրաժեշտ     |1) ՀՀ առողջապահության նախարարության գրությունը     |

|պարագաներ        |«Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը:        |

|                 |2) Կոլեկտորադրենաժային համակարգերի, ինչպես նաև     |

|                 |տեղանքի նորացված քարտեզներ:                        |

|                 |3) Գրունտային ջրերի մակարդակների թվայնացված        |

|                 |քարտեզներ:                                         |

|                 |4) Հիդրոմելիորատիվ տեխնիկա:                        |

|                 |5) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից|

|                 |պատասխան տեղեկատվություն իրականացված աշխատանքների  |

|                 |վերաբերյալ:                                        |

|_________________|___________________________________________________|

|4. Մասնակիցներ   |1) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության       |

|                 |մասնագետներ:                                       |

|                 |2) ՀՀ առողջապահության նախարարության Պետական        |

|                 |հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մասնագետներ: |

|_________________|___________________________________________________|

|5. Ջրակալված     |1) Ջրակալված բնակավայրում մալարիայի սեզոնի         |

|բնակավայրում     |ընթացքում մալարիայի դեպք արձանագրելիս, տվյալ       |

|մալարիայի դեպք   |տարածքում կոլեկտորադրենաժային ցանցի առկայության    |

|արձանագրելիս ՀՀ  |դեպքում, ՀՀ առողջապահության նախարարության Պետական  |

|առողջապահության  |հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը գրությամբ  |

|նախարարության ՊՀՀ|դիմում է «Մելիորացիա» փակ բաժնետիրական             |

|տեսչության և  ՀՀ |ընկերությանը` հայտնելով տվյալ տարածքում            |

|տարածքային       |կոլեկտորադրենաժային ցանցում առաջնահերթ մաքրման և   |

|կառավարման       |վերականգնողական աշխատանքներ կատարելու              |

|նախարարության    |անհրաժեշտության մասին:                             |

|Ջրային           |2) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության       |

|տնտեսության      |մասնագետները որոշում են կոլեկտորադրենաժային ցանցի  |

|պետական կոմիտեի  |շտապ մաքրման և  վերականգնման ենթակա տեղամասերը:    |

|Կոլեկտորա-       |3) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության       |

|դրենաժային       |մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետում            |

|համակարգի        |իրականացնում են կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում|

|շահագործող       |և  վերականգնում, վերացնում են վթարային             |

|կազմակերպության  |իրավիճակները, խցանումները:                         |

|կողմից           |4) «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը     |

|իրականացվող      |իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն|

|գործողությունների|է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարության    |

|քայլ առ քայլ     |Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության:     |

|նկարագրություն   |                                                   |

|_________________|___________________________________________________|

|6. Առանցքային    |Ջրակալված բնակավայրում մալարիայի սեզոնի ընթացքում  |

|գաղափարներ       |մալարիայի դեպք արձանագրելիս` տվյալ տարածքում       |

|                 |անհապաղ իրականացվող կոլեկտորադրենաժային համակարգի  |

|                 |մաքրման ու վերականգնման աշխատանքների շնորհիվ       |

|                 |կանխարգելվում է մալարիայի համաճարակային իրավիճակի  |

|                 |հետագա բարդացումը:                                 |

._____________________________________________________________________.

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
Հրաման