Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ Մ ...

 

 

110.1278.291211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011576

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2011 թվականի N 1278-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԱԾ ԱՆՁԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետի պաշտոնակատար` Լ. Գրիգորյան) սույն փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

3. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը սահմանված կարգով հրամանը ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններին և նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ռեկտորներին):

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 5-ի

N 1278-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՎԱՐՏ ԹՈՂԱԾ ԱՆՁԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգը:

2. ՈՒսանողի ուսումնառությունը համարվում է անավարտ, եթե նա`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ակադեմիական արձակուրդ.

2) սույն կարգին համապատասխան օգտվում է նպատակային արձակուրդից.

3) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստացել է տարկետում և զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության.

4) ազատվել կամ հեռացվել է Հաստատությունից:

3. Հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում ուսանողի մասնագիտական կրթության շարունակումը կազմակերպում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

4. ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի տեսակներից սույն կարգում կիրառվում են հետևյալ տեսակները`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդ.

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ.

3) ժամանակավոր անաշխատունակության արձակուրդ:

5. Հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար ուսանողին (մայր) տրամադրվում է մինչև երեք տարի ժամկետով նպատակային արձակուրդ (համաձայն ուսանողի կողմից դիմումով ներկայացված ժամկետի):

6. Ակադեմիական կամ նպատակային արձակուրդում գտնվող, ինչպես նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան տարկետում ստացած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ուսանողը Հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ազատվում է ուսանողական պարտականությունների կատարումից` պահպանելով Հաստատությունում իր ուսման տեղը և ուսանողական իրավունքը:

7. Ակադեմիական արձակուրդից, հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխային խնամելու համար տրամադրվող նպատակային արձակուրդներից վերադարձած, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողն ուսումը շարունակում է նույն Հաստատությունում և նույն մասնագիտությամբ (մասնագիտացմամբ)` Հաստատություն վերադառնալու օրվան հաջորդող այն կիսամյակից և կրթական ծրագրի այն փուլից, որտեղից ուսումն անավարտ է թողել:

8. Ակադեմիական կամ հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխային խնամելու համար տրամադրվող նպատակային արձակուրդից վերադարձած կամ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողի հետ երեք օրվա ընթացքում կնքվում է նոր պայմանագիր, որի պայմանները ուսանողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան նախորդ պայմանագրի պայմաններն էին:

9. Հաստատությունում ուսանողական իրավունքը վերականգնած և այլ մասնագիտություն (մասնագիտացում) տեղափոխված անձի ուսումնառությունն իրականացվում է վճարովի հիմունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողից, անվճար ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական ու նպատակային արձակուրդից վերադարձած ուսանողից, ինչպես նաև այն դեպքերի, երբ տվյալ տարվա համար պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից Հաստատությանը հատկացվել են միայն անվճար տեղեր և առկա է թափուր տեղ:

10. Հաստատությունից ազատված կամ հեռացված անձը, ինչպես նաև վճարովի ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական կամ նպատակային արձակուրդից, ինչպես նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան տարկետումից վերադարձած ուսանողը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել և անավարտ թողած ուսումը շարունակել այն Հաստատությունում, որտեղ նա ուսումը անավարտ է թողել, կամ անձի ցանկությամբ անավարտ թողած կրթական ծրագրին համապատասխան կամ ավելի ցածր կրթական ծրագիր իրականացնող այլ Հաստատությունում` պահպանելով հետևյալ սկզբունքները.

1) նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակի սկզբից, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները):

Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները (մոդուլները) ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

2) ՈՒսանողը ցանկության դեպքում կարող է չկրկնել ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ: Այդ դեպքում ուսանողի ավարտական փաստաթղթում նշվում է նախկինում ստացած գնահատականը:

11. Եթե անվճար ուսուցման համակարգում ուսումնառած և ակադեմիական կամ նպատակային արձակուրդից, ինչպես նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան տարկետումից վերադարձած ուսանողի ուսանողական իրավունքը վերականգնելիս Հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ (մասնագիտացմամբ) համապատասխան խումբ չկա, ապա ուսանողական իրավունքը վերականգնվում է ուսանողի ընտրությամբ` նույն Հաստատությունում այլ մասնագիտությամբ (մասնագիտացմամբ) անվճար ուսուցման համակարգում` պահպանելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված սկզբունքները:

Հաստատությունում ուսանողը ուսումնառության ընթացքում կարող է փոխել իր մասնագիտությունը (մասնագիտացումը)` պահպանելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված սկզբունքները և 13-րդ կետով սահմանված պահանջները:

Միջին մասնագիտական կրթական ծրագրով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին մասնագիտության (մասնագիտացման) փոփոխություն, որի դեպքում փոփոխվում է կրթության հիմքը, թույլատրվում է չորրորդ կիսամյակը ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են:

12. Հաստատությունից հեռացված անձը իր ուսանողական իրավունքը վերականգնելու համար Հաստատություն կարող է դիմել հեռացման համար հիմք հանդիսացած հանգամանքը վերանալուց հետո:

13. Անձը կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել հետևյալ պայմանների ապահովմամբ`

1) Հաստատությունից հեռացված անձի ուսանողական իրավունքը վերականգնվում է ուսումնառած կիսամյակի սկզբից,

2) ուսանողական իրավունքը վերականգնելու դեպքում պետք է պահպանվեն համապատասխան մասնագիտություններով և ուսուցման ձևով Լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերի ընդհանուր թիվը, բացառությամբ` ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալու դեպքերի,

3) ազատված կամ հեռացված անձի ուսանողական իրավունքը սույն կարգի 10-րդ կետով սահմանված սկզբունքների համապատասխան վերականգնելու դեպքում այն չի համընկնում առաջին կիսամյակին:

14. ՈՒսանողական իրավունքը վերականգնելու համար դիմումը ներկայացվում է կիսամյակների ուսումնական պարապմունքները սկսելուն նախորդող և հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում` այն Հաստատության տնօրենին (ռեկտորին), որտեղ դիմողը ցանկանում է վերականգնել իր ուսանողական իրավունքը:

Այլ ժամկետում ուսանողական իրավունքի վերականգնումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:

15. ՈՒսման վճարը չվճարելու հիմքով հեռացված անձը ազատման/հեռացման հրամանի օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսանողական իրավունքի վերականգնման դիմում ներկայացնելու և վարձավճարը վճարելու դեպքում կարող է շարունակել իր ուսումնառությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ օրերը համընկնում են կիսամյակային քննաշրջանի հետ:

16. ՈՒսանողական իրավունքը վերականգնելու մասին դիմումին կցվում են Հաստատությունից ազատման կամ հեռացման հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և հետևյալ փաստաթղթերը`

1) 4 լուսանկար (3x4 չափսի),

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ դրա նոտարական հաստատումով վավերացված պատճենը,

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազորված մարմնին,

6) աշխատանքային գործունեության կամ մասնագիտական աշխատանքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը (դրա առկայության դեպքում):

17. Դիմումը(ները) ստանալուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենը (ռեկտորը)` սույն կարգի 10-րդ կետով սահմանված սկզբունքների և 13-րդ կետով սահմանված պահանջների ապահովման դեպքում` տալիս է ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը` ուսանողին կցագրելով համապատասխան խմբում և թույլատրելով մասնակցելու ուսումնական պարապմունքներին:

18. Ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է: Հաստատությունը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ուսանողի կողմից դասընթացների ծրագրային տարբերությունների ուսումնասիրման համար:

19. Սույն կարգի 13-րդ կետի պահանջների չպահպանման դեպքում` տնօրենի (ռեկտորի) կողմից պատճառաբանված մերժվում է դիմումը: ՈՒսումնառության ընդհատման տևողությունը ուսանողական իրավունքի վերականգնելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք չէ:

20. Եթե Հաստատությունում ուսանողական իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած անձանց թիվն ավելի է համապատասխան մասնագիտության տվյալ տարվա համար Լիազորված մարմնի կողմից հատկացված ընդունելության տեղերի ընդհանուր թվից, ապա առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է`

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձածին.

2) նախընտրած մասնագիտությամբ աշխատողին.

3) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցողին.

4) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցողին.

5) Հաստատությունից ազատվածներին:

21. Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմվում է այն Հաստատության կողմից, որտեղ վերականգնվելու է ուսանողական իրավունքը:

22. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ ակադեմիական տարբերությունները դրական հանձնելու դեպքում Հաստատության տնօրենը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է Հաստատությունում ուսանողական իրավունքը վերականգնած ուսանողին:

23. ՈՒսանողական իրավունքը վերականգնած ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, նրա համար կազմվում է նոր անձնական գործ, որտեղ ընդգրկվում են նաև սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, իսկ ուսանողին տրվում է ուսանողական տոմս, առաջադիմության գրքույկ և նրա հետ կնքած պայմանագրի երկրորդ օրինակը:

24. Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված անձինք կարող են իրենց ուսանողական իրավունքը վերականգնել Հաստատությունում` սույն կարգի 13-րդ կետի սկզբունքների համաձայն:

25. Օտարերկրյա Հաստատությունում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը վերականգնվում է Հաստատությունում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի 13-րդ կետով սահմանված սկզբունքները:

26. Հաստատությունը` յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին, Լիազորված մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի ուսանողական իրավունքի վերականգնման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսանողական իրավունքի վերականգնման հիմքը, կրթական ծրագիրը, կիսամյակը, ուսուցման ձևը, մասնագիտությունը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
05.12.2011
N 1278-Ն
Հրաման