Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄ ...

 

 

040.1927.250112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1927-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով տրամադրված 60.0 հեկտար բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ, ընկերության համաձայնությամբ, դադարեցնել օգտագործման իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանազատման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` առանձնացնելով նշված հողատարածքում գտնվող բնակելի շենք, շինությունների, ինչպես նաև այլ շենքերի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը` դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան շենքերի սեփականատերերին սեփականության իրավունքով հատկացնելու համար:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը (բացառությամբ բնակելի շենք, շինությունների, ինչպես նաև այլ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու նպատակով:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 04.07.12 թիվ 857-Ն որոշում)

i

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և առաջարկել Գառնիի գյուղական համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ճշտել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության հողի հարկի և գույքահարկի մասով պարտավորությունների չափը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1927-Ն
Որոշում