Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՐԱԿԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻՐԱԿԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈ ...

 

 

040.0055.250112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2012 թվականի N 55-Ն

 

«ՇԻՐԱԿԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հորվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղ:

3. Սահմանել, որ «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) ապահովել`

ա. «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման և «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,

բ. միացման ձևով վերակազմակերպվող` նախկին «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների հետագա ուսումնառությունը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի N 643 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1567-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն», «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» և «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:».

i

2) 33-րդ կետը «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» բառերից հետո լրացնել «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» բառերով.

3) 34-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող քոլեջներում ու մասնաճյուղում, և շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:».

4) 41-րդ կետից հանել «կրտսեր» բառը:

i

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2012
N 55-Ն
Որոշում