Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱ ...

 

 

118.1091.200112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812029

           

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                         

                  27 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1091-Ն

                                                                               

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշմամբ սահմանված հավելված N 2-ի 65-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը` համաձայն հավելված N 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի թափուր պաշտոնների գնահատման չափանիշները` համաձայն հավելված N 3-ի:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1091-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) ընթացակարգը` բացառությամբ սպասարկող անձնակազմի (գործերի կառավարման բաժին):

2. Մրցույթն անցկացնելիս մասնակիցները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի նկատմամբ ներկայացվող չափանիշները և պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները:

4. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1668-Ն որոշման (այսուհետ` որոշում) և սույն ընթացակարգին համաձայն մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է որևէ հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

3) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

5. Որոշման և սույն ընթացակարգի համաձայն, հիմնարկի աշխատողի ընտրության պարտադիր պայմաններն են`

1) բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.

2) կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

6. Որոշման և սույն ընթացակարգի համաձայն, հիմնարկի աշխատողի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն` թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան:

7. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` փաստաթղթային և հարցազրույցի:

9. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային փուլն իրականացնում է հիմնարկի աշխատակազմը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման անմիջական պատասխանատուն հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված անձն է (այսուհետ` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձ):

10. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է որոշմամբ սահմանված կարգով ստեղծվող հանձնաժողովը:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հիմնարկի աշխատողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հիմնարկի տնօրենը:

12. Մրցույթի հայտարարությունը հիմնարկի տնօրենի հրամանի համաձայն մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն 3 հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև համացանցում` www.ffpmc.am` հիմնարկի պաշտոնական կայքում:

13. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հիմնարկի անվանումը.

2) տվյալ թափուր պաշտոնի անվանումը և հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

4) տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջները (չափանիշները).

5) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը և վայրը.

6) մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը.

7) հիմնարկի գտնվելու վայրն ու հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները հիմնարկի աշխատակազմ են ներկայացնում`

1) գրավոր դիմում հիմնարկի տնօրենի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին.

2) ինքնակենսագրություն.

3) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի թիվ 908-Ն որոշմամբ.

5) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին` թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների չափանիշներին համապատասխան.

7) հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

9) մեկ լուսանկար` 3X4 չափսի.

10) անձնագրի պատճենը.

11) 2 բնութագիր (երաշխավորագիր).

12) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

15. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

16. Հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիներից ընդունում է սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը (պատճեններով ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ), որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

17. Սույն ընթացակարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

18. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին տեղյակ է պահվում լիազոր մարմնի ղեկավարին:

i

18.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(18.1-ին կետը լրաց. 19.04.13 թիվ 327-Ն հրաման)

18.2. Եթե մրցույթը սույն կարգի 18.1 կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(18.2-րդ կետը լրաց. 19.04.13 թիվ 327-Ն հրաման)

19. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով հիմնարկի աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան: Մատյանում առնվազն նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:

20. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերն աշխատակազմի կողմից ընդունվելու օրը:

21. Հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանք, որոնք ներկայացնում է հանձնաժողովին:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼԸ

 

22. Մրցույթի փաստաթղթային փուլն անցկացնում է հիմնարկի աշխատակազմը:

i

22.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:

(22.1-ին կետը լրաց. 19.06.13 թիվ 493-Ն հրաման)

22.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:

(22.2-րդ կետը լրաց. 19.06.13 թիվ 493-Ն հրաման)

22.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:

(22.3-րդ կետը լրաց. 19.06.13 թիվ 493-Ն հրաման)

23. Մրցույթի փաստաթղթային փուլին քննության են առնվում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը:

24. Քաղաքացուն չի թույլատրվում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին`

1) եթե առկա է սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

2) և (կամ) քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված գնահատման չափանիշներին (ըստ միավորների), որոնց համաձայն պաշտոնի համար ներկայացված պահանջներն ընդհանուր միավորների չափանիշներով պետք է լինեն 75 և ավելի բարձր միավոր:

25. Հարցազրույցի փուլին հրավիրվում են միայն մրցույթին մասնակցելու համար դիմած այն մասնակիցները, ովքեր սույն ընթացակարգի 24-րդ կետին համապատասխան չեն զրկվել մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունքից:

26. Հարցազրույցի փուլ անցած մասնակիցներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավիրվում են հարցազրույցի:

i

27. Հարցազրույցի փուլ չանցած մասնակիցները հարցազրույցի փուլ չանցնելու մասին տեղեկացվում են էլեկտրոնային փոստի միջոցով` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ:

(27-րդ կետը փոփ. 19.06.13 թիվ 493-Ն հրաման)

28. Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի հայտարարության մեջ նշված ժամկետում:

29. Հիմնարկի աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև դրանց համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին մրցույթի անցկացումից առաջ:

Հանձնաժողովի նախագահը հիմնարկի աշխատակազմից ստանում է նաև հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը:

30. Եթե հիմնարկը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, ապա մրցույթը համարվում է չկայացած:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

 

31. Հարցազրույցը մասնակցի մասնագիտական պատրաստվածության և գործնական ունակությունների ստուգումն է:

32. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան անհատական ակտի հիման վրա ձևավորված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

33. Հանձնաժողովը, մինչև մասնակիցների հետ բանավոր հարցազրույցն սկսելը, ստուգում է հանձնաժողովի անդամների և մասնակիցների ներկայությունը:

34. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում:

35. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

36. Մասնակցի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

37. Հանձնաժողովի բոլոր անդամներն ունեն մասնակցին հարցեր տալու իրավունք` տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշների և պայմանների շրջանակներում:

38. Մասնակցին տրված հարցերի պատասխանների արդյունքները գնահատվում են հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից` քվեարկելով կողմ կամ դեմ:

39. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

40. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

41. Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին և քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

42. Հանձնաժողովի աշխատանքները գրավոր արձանագրվում են հիմնարկի` մրցույթի նախապատրաստական աշխատանքների պատասխանատու անձի կողմից: Արձանագրության մեջ ամրագրվում են նաև մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի ներկա անդամների կողմից:

43. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու, կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու, մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու, ինչպես նաև մրցույթը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում, իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ կազմում է եզրակացություն (Ձև N 1): Եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը` ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը և անդամները:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

44. Մրցույթների արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

45. Սույն ընթացակարգի 39-րդ և 40-րդ կետերում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու կամ չճանաչվելու մասին:

46. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից` հարցազրույցի փուլն ավարտվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

47. Սույն ընթացակարգի 46-րդ կետով նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող մարմինը` հիմնարկը, այն հիմնարկում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

48. Հիմնարկի տնօրենը գրավոր բողոքը քննելիս կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

49. Բողոքի քննարկմանը և որոշման ընդունմանը չի կարող մասնակցել մրցույթին որպես հանձնաժողովի անդամ մասնակցած անձը:

50. Գրավոր բողոքը քննության առնելիս հիմնարկն ուսումնասիրում և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

51. Գրավոր բողոքի քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշման մասին կազմվում է արձանագրություն:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

52. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը (Ձև N 1) ներկայացվում է հիմնարկի տնօրենին:

53. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը: Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

54. Հանձնաժողովը հանձնման ակտով հիմնարկին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերից բացի պարունակում է նա հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.

3) հանձնաժողովն իրավազոր լինելու մասին արձանագրությունը.

4) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

6) հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

7) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

8) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.

9) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

10) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

11) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

12) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

13) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

14) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

15) այլ փաստաթղթեր:

55. Տվյալ օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները հիմնարկի տնօրենի անունով ներկայացնում են դիմում:

56. Եզրակացությունը (Ձև N 1) ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնարկի տնօրենը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

57. Գրավոր բողոքի բացակայության դեպքում հիմնարկը դրա մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

58. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:

59. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

i

60. Մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե`

1) փաստաթղթային փուլում մասնակիցներից ոչ մեկը չի համապատասխանել թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հաստատված չափանիշներին.

2) մրցույթի հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.

3) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (այդ դեպքում հանձնաժողով չի կազմավորվում).

4) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

5) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել.

6) մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել.

7. եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի:

(60-րդ կետը փոփ. 19.04.13 թիվ 327-Ն հրաման)

61. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա հիմնարկի աշխատողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1091-Ն հրամանի

 

ԿԱԶՄ ՈՒ ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը և կազմը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշումով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:

4. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից` հանձնաժողովի նախագահից և 5 անդամից: Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` 2, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (լիազոր մարմին) կողմից` 2, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրենի կողմից` 1 և հասարակական կազմակերպություններից` 1 ներկայացուցիչ:

5. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց առնվազն 24 ժամ առաջ:

6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմողների հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2) համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ընթացակարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

8. Հանձնաժողովը`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատակազմից ստանում է մրցույթի մասնակիցների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի գնահատման չափանիշները.

2) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

3) հարցազրույցից հետո անցկացնում է քվեարկություն.

4) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ տալիս է եզրակացություն.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները.

6) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

10. Հանձնաժողովի նիստերի անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում, ինչպես նաև նիստերն արձանագրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրենի կողմից նշանակված անձը:

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

13. Եթե մրցույթի ընթացքում մրցութային հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

14. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և հիմնարկի ղեկավարին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը իր հրամանով հանձնաժողովի տվյալ անդամին կարող է ազատել հանձնաժողովի կազմից:

15. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

16. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

18. Հանձնաժողովի անդամը`

1) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին հարցեր է տալիս.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից և գործող օրենսդրությանը համապատասխան իր պարտականությունների կատարումից հետո համարվում է իր գործունեությունը դադարեցրած:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1091-Ն հրամանի

 

Ձև 1

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի

.............................. թափուր պաշտոնի համար անցկացվող

մրցույթի մրցութային հանձնաժողովի

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 53-րդ կետի համաձայն մրցութային հանձնաժողովը`

2011 թ. ................. ........ -ին անցկացրեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի ................................. թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը:

Մրցութային հանձնաժողովն արձանագրում է, որ մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել մրցույթի հետևյալ մասնակիցները`

 

Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցները`

 

._______________________________________________.

|NN|Ազգանունը,|Ծննդյան |Անձնագրային|Հարցազրույցի|

|  |անունը,   |տարին,  |տվյալները  |արդյունքում |

|  |հայրանունը|ամիսը,  |           |հանձնաժողովի|

|  |          |ամսաթիվը|           |քվեարկության|

|  |          |        |           |արդյունքները|

|__|__________|________|___________|____________|

|  |          |        |           |            |

|__|__________|________|___________|____________|

|  |          |        |           |            |

|__|__________|________|___________|____________|

|  |          |        |           |            |

._______________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ  ___________________________

Հանձնաժողովի անդամներ ___________________________

___________________________

                           ___________________________

                           ___________________________

                           ___________________________

                                   

                                               Հավելված N 3

                                            ՀՀ ֆինանսների նախարարի

                                            2011 թվականի դեկտեմբերի 27-ի

                                            N 1091-Ն հրամանի

                                                      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) թափուր պաշտոնների գնահատման չափանիշները` պետական հիմնարկի տնօրենի կողմից հաստատված յուրաքանչյուր պաշտոնի նկարագրի հիման վրա:

 

2. Հիմնարկի ֆինանսական գծով ղեկավար`

1) կրթության համար` 20 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

 

3. Հիմնարկի գլխավոր հաշվապահ`

1) կրթության համար` 20 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 40 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

 

4. Հիմնարկի ֆինանսական մասնագետ/հաշվապահ`

1) կրթության համար` 15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

 

5. Հիմնարկի գնումների գլխավոր մասնագետ`

1) կրթության համար` 15 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 30 միավոր:

 

6. Հիմնարկի գնումների առաջատար մասնագետ`

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

 

7. Հիմնարկի գնումների մասնագետ`

1) կրթության համար` 10 միավոր,

2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 10 միավոր,

3) մասնագիտական ստաժի համար` 45 միավոր,

4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 35 միավոր:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.12.2011
N 1091-Ն
Հրաման