Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԱ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 1993 թ. թիվ 123

 

i

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 15-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

 

1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկել համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի, ելնելով այդ օրենքի կիրարկման պահին զինվորական ծառայության մեջ գտնվող համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին վճարվող ամսական դրամական բավարարման չափերից:

2. Սույն որոշմամբ սահմանված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը տարածել նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, պետական անվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության համակարգերից կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.1993
N 123
Որոշում