Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.1919.250112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

16. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայությունների, «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ըստ առանձին միջոցառումների «Մշակութային միջոցառումների իրականացում» և «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում» ծրագրերի ծախսերի նախահաշիվները:

i

17. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2012 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների, ինչպես նաև առանձին պահպանվող թունելների և կամուրջների հետազոտական աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնանորոգման աշխատանքների սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը:

20. «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման I փուլի (մինչև 2010 թվականի ապրիլի 1-ը) և II փուլի (մինչև 2013 թվականի հունվարի 1-ը) վարկային ծրագրերով նախատեսված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

3) «Նոր-Ակունք» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 233,312.4 հազ. դրամ սուբսիդիայի գումարն ուղղել Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի գծով 2010 թվականի փետրվարի 28-ին կնքված «ենթավարկային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ենթավարկային պայմանագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը.

4) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված 1,076,167.6 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 811,600.0 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 264,567.6 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված ենթավարկի մայր գումարի մարմանը:

21. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, 19-1, 19-2, 20-1-20-3, 21-1-21-17, 22-1-22-3, 23, 24, 25, 26 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

i

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2012 թվականի համալիր ծրագիրը.

2) սույն կետի 1-ին ենթակետի համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննարկմանը ներկայացնելիս ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2012 թվականի ծախսերի նախահաշվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով նախատեսված նորոգման աշխատանքների լիցենզավորված կազմակերպության կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) 2012 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ու այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա. մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով),

բ. մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով).

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման նպատակով իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2012 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր/ՀՆԱ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ/ՀՆԱ ցուցանիշների կատարումը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2012 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

25. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2012/2013 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2012/2013 ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները:

i

26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ:

27. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս, միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակում փոփոխություններ կատարելու մասին:

28. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

29. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն սույն որոշման N 13 հավելվածի:

30. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 1-12 հավելվածներում արտացոլվել են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում սույն որոշման 29-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները.

31. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման նպատակով պետական մասնակցությամբ 5 առևտրային կազմակերպությունում լիազոր ներկայացուցիչների աշխատանքի վարձատրությունն 2012 թվականին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 6,600.0 հազ. դրամ, այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և հատկացման եռամսյակների (աճողական)`

1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 5,850.0 հազ. դրամ, որից` 2012 թվականի առաջին եռամսյակում` 585.0 հազ. դրամ, 2012 թվականի առաջին կիսամյակում` 2,340.0 հազ. դրամ, 2012 թվականի ինն ամսում` 4,095.0 հազ. դրամ.

2) «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (գործատուի կողմից)» հոդվածով` 750.0 հազ. դրամ, որից` 2012 թվականի առաջին եռամսյակում` 75.0 հազ. դրամ, 2012 թվականի առաջին կիսամյակում` 300.0 հազ. դրամ, 2012 թվականի ինն ամսում` 525.0 հազ. դրամ:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 27-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հույժ գաղտնի:

34. Հույժ գաղտնի:

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

_________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

i

(հավելվածները փոփոխվել են, որոնք հնարավոր չէ ինկորպորացնել

09.02.12 թիվ 114-Ն, 02.02.12 թիվ 89-Ն,  09.02.12 թիվ 139-Ն,

23.02.12 թիվ 182-Ն, 16.02.12 թիվ 181-Ն, 01.03.12 թիվ 229-Ն,

23.02.12 թիվ 234-Ն, 01.03.12 թիվ 230-Ն, 07.03.12 թիվ 257-Ն,

01.03.12 թիվ 240-Ն, 01.03.12 թիվ 243-Ն, 07.03.12 թիվ 262-Ն,

07.03.12 թիվ 270-Ն, 01.03.12 թիվ 242-Ն, 07.03.12 թիվ 248-Ն,

07.03.12 թիվ 252-Ն, 07.03.12 թիվ 276-Ն, 07.03.12 թիվ 278-Ն,

15.03.12 թիվ 307-Ն, 15.03.12 թիվ 286-Ն, 15.03.12 թիվ 291-Ն,

15.03.12 թիվ 304-Ն, 01.03.12 թիվ 311-Ն, 15.03.12 թիվ 322-Ն,

22.03.12 թիվ 339-Ն, 22.03.12 թիվ 340-Ն, 07.03.12 թիվ 318-Ն,

15.03.12 թիվ 353-Ն, 29.03.12 թիվ 362-Ն, 07.03.12 թիվ 274-Ն,

15.03.12 թիվ 349-Ն, 22.03.12 թիվ 376-Ն, 05.04.12 թիվ 380-Ն,

29.03.12 թիվ 371-Ն, 05.04.12 թիվ 405-Ն, 07.03.12 թիվ 312-Ն,

29.03.12 թիվ 416-Ն, 12.04.12 թիվ 420-Ն, 29.03.12 թիվ 379-Ն,

12.04.12 թիվ 423-Ն, 12.04.12 թիվ 424-Ն, 12.04.12 թիվ 425-Ն,

07.03.12 թիվ 408-Ն, 29.03.12 թիվ 417-Ն, 19.04.12 թիվ 463-Ն,

12.04.12 թիվ 454-Ն, 19.04.12 թիվ 492-Ն, 26.04.12 թիվ 500-Ն,

29.03.12 թիվ 455-Ն, 12.04.12 թիվ 501-Ն, 26.04.12 թիվ 531-Ն,

03.05.12 թիվ 546-Ն, 03.05.12 թիվ 560-Ն, 03.05.12 թիվ 561-Ն,

10.05.12 թիվ 590-Ն, 10.05.12 թիվ 587-Ն, 10.05.12 թիվ 596-Ն,

03.05.12 թիվ 602-Ն, 17.05.12 թիվ 624-Ն, 10.05.12 թիվ 632-Ն,

10.05.12 թիվ 634-Ն, 24.05.12 թիվ 637-Ն, 24.05.12 թիվ 642-Ն,

24.05.12 թիվ 647-Ն, 31.05.12 թիվ 694-Ն, 31.05.12 թիվ 683-Ն,

24.05.12 թիվ 674-Ն, 31.05.12 թիվ 698-Ն, 17.05.12 թիվ 673-Ն,

24.05.12 թիվ 697-Ն, 07.06.12 թիվ 703-Ն, 24.05.12 թիվ 707-Ն,

31.05.12 թիվ 729-Ն, 07.06.12 թիվ 749-Ն, 22.06.12 թիվ 760-Ն,

22.06.12 թիվ 762-Ն, 22.06.12 թիվ 765-Ն, 22.06.12 թիվ 767-Ն,

22.06.12 թիվ 778-Ն, 24.05.12 թիվ 711-Ն, 07.06.12 թիվ 781-Ն,

28.06.12 թիվ 793-Ն, 04.07.12 թիվ 815-Ն, 04.07.12 թիվ 816-Ն,

28.06.12 թիվ 817-Ն, 28.07.12 թիվ 819-Ն, 07.07.12 թիվ 821-Ն,

04.07.12 թիվ 825-Ն, 12.07.12 թիվ 847-Ն, 04.07.12 թիվ 885-Ն,

19.07.12 թիվ 889-Ն, 19.07.12 թիվ 891-Ն, 04.07.12 թիվ 888-Ն,

19.07.12 թիվ 907-Ն, 26.07.12 թիվ 922-Ն, 19.07.12 թիվ 908-Ն,

19.07.12 թիվ 910-Ն, 26.07.12 թիվ 935-Ն, 02.08.12 թիվ 955-Ն,

02.08.12 թիվ 958-Ն, 02.08.12 թիվ 972-Ն, 02.08.12 թիվ 967-Ն,

02.08.12 թիվ 969-Ն, 02.08.12 թիվ 986-Ն, 02.08.12 թիվ 987-Ն,

09.08.12 թիվ 995-Ն, 09.08.12 թիվ 998-Ն, 26.07.12 թիվ 1011-Ն,

02.08.12 թիվ 1009-Ն, 16.08.12 թիվ 1024-Ն, 02.08.12 թիվ 1012-Ն,

09.08.12 թիվ 1019-Ն, 16.08.12 թիվ 1026-Ն, 02.08.12 թիվ 1038-Ն,

16.08.12 թիվ 1048-Ն, 23.08.12 թիվ 1066-Ն, 30.08.12 թիվ 1091-Ն,

30.08.12 թիվ 1099-Ն, 30.08.12 թիվ 1088-Ն, 30.08.12 թիվ 1090-Ն,

30.09.12 թիվ 1093-Ն, 30.08.12 թիվ 1095-Ն, 30.08.12 թիվ 1103-Ն,

06.09.12 թիվ 1110-Ն, 06.09.12 թիվ 1111-Ն, 06.09.12 թիվ 1113-Ն,

06.09.12 թիվ 1115-Ն, 09.08.12 թիվ 1083-Ն, 13.09.12 թիվ 1134-Ն,

13.09.12 թիվ 1136-Ն, 13.09.12 թիվ 1166-Ն, 30.08.12 թիվ 1135-Ն,

06.09.12 թիվ 1140-Ն, 06.09.12 թիվ 1150-Ն, 13.09.12 թիվ 1163-Ն,

23.08.12 թիվ 1174-Ն, 13.09.12 թիվ 1176-Ն, 13.09.12 թիվ 1178-Ն,

06.09.12 թիվ 1179-Ն, 13.09.12 թիվ 1180-Ն, 20.09.12 թիվ 1191-Ն,

27.09.12 թիվ 1218-Ն, 13.09.12 թիվ 1225-Ն, 27.09.12 թիվ 1240-Ն,

20.09.12 թիվ 1242-Ն, 27.09.12 թիվ 1243-Ն, 27.09.12 թիվ 1244-Ն,

04.10.12 թիվ 1251-Ն, 04.10.12 թիվ 1261-Ն, 10.10.12 թիվ 1276-Ն,

27.09.12 թիվ 1289-Ն, 18.10.12 թիվ 1320-Ն, 04.10.12 թիվ 1298-Ն,

04.10.12 թիվ 1322-Ն, 10.10.12 թիվ 1324-Ն, 25.10.12 թիվ 1332-Ն,

25.10.12 թիվ 1334-Ն, 18.10.12 թիվ 1315-Ն, 18.10.12 թիվ 1326-Ն,

10.10.12 թիվ 1354-Ն, 04.10.12 թիվ 1353-Ն, 01.11.12 թիվ 1375-Ն,

25.10.12 թիվ 1357-Ն, 01.11.12 թիվ 1363-Ն, 01.11.12 թիվ 1368-Ն,

01.11.12 թիվ 1377-Ն, 08.11.12 թիվ 1393-Ն, 08.11.12 թիվ 1394-Ն,

15.11.12 թիվ 1422-Ն, 04.11.12 թիվ 1392-Ն, 15.11.12 թիվ 1457-Ն,

15.11.12 թիվ 1458-Ն, 22.11.12 թիվ 1465-Ն, 08.11.12 թիվ 1433-Ն,

29.11.12 թիվ 1491-Ն, 29.11.12 թիվ 1492-Ն, 29.11.12 թիվ 1506-Ն,

29.11.12 թիվ 1513-Ն, 29.11.12 թիվ 1515-Ն, 29.11.12 թիվ 1487-Ն,

29.11.12 թիվ 1500-Ն, 29.11.12 թիվ 1503-Ն, 22.11.12 թիվ 1518-Ն,

06.12.12 թիվ 1526-Ն, 13.12.12 թիվ 1544-Ն, 29.11.12 թիվ 1559-Ն,

15.11.12 թիվ 1560-Ն, 06.12.12 թիվ 1563-Ն, 06.12.12 թիվ 1564-Ն,

06.12.12 թիվ 1565-Ն, 06.12.12 թիվ 1566-Ն, 06.12.12 թիվ 1567-Ն,

06.12.12 թիվ 1572-Ն, 06.12.12 թիվ 1524-Ն, 13.12.12 թիվ 1612-Ն,

29.11.12 թիվ 1577-Ն, 20.12.12 թիվ 1581-Ն, 20.12.12 թիվ 1584-Ն,

20.12.12 թիվ 1585-Ն, 20.12.12 թիվ 1587-Ն, 20.12.12 թիվ 1613-Ն,

13.12.12 թիվ 1615-Ն, 20.12.12 թիվ 1619-Ն, 20.12.12 թիվ 1626-Ն,

20.12.12 թիվ 1628-Ն, 20.12.12 թիվ 1629-Ն, 13.12.12 թիվ 1602-Ն,

27.12.12 թիվ 1644-Ն, 27.12.12 թիվ 1647-Ն, 27.12.12 թիվ 1656-Ն,

20.12.12 թիվ 1588-Ն, 20.12.12 թիվ 1637-Ն, 27.12.12 թիվ 1643-Ն,

27.12.12 թիվ 1695-Ն

որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1919-Ն
Որոշում