Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ...

 

 

110.1222.270112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012061

                                                                  

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ            ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                                          

9 նոյեմբերի 2011 թվականի N 1222-Ն   10 նոյեմբերի 2011 թվականի N 1356-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի թիվ 532 որոշման 2-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 7-րդ կետերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանին:

3. Հրամանի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերի պետերին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թ. նոյեմբերի 9-ի

թիվ 1222-Ն

 

ՀՀ պաշտպանության նախարարի

2011 թ. նոյեմբերի 10-ի

թիվ 1356-Ն

համատեղ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ, ԱՎԱԳ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության կանոնադրությունը» հաստատելու մասին» թիվ 532 որոշման 2-րդ կետի համաձայն և նախատեսված է Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություն) սովորողների նախազորակոչային պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու համար:

2. ՈՒսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական - իրավական ձևից և ենթակայությունից) սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կանոնադրության համաձայն պատանիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով:

3. ՈՒսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպման միջոցով:

4. ՈՒսումնական հաստատությունում նախնական զինվորական պատրաստության հիմնական խնդիրներն են`

1) ապահովել սովորողների կողմից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պետական ուսումնական ծրագրի յուրացումը,

2) սովորողներին պարզաբանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խնդիրները, առանձնահատկություններն ու նշանակությունը,

3) սովորողների մեջ դաստիարակել ազգային բանակում ծառայելու անհրաժեշտության զգացումը,

4) կազմակերպել զինվորական երդման, համազորային կանոնադրությունների պահանջների ուսումնասիրում և դաստիարակել դրանք անվերապահորեն կատարելու պատրաստակամություն,

5) պատանիներին ծանոթացնել զորամասերի ռազմական անձնակազմի կյանքին ու կենցաղին, զենքին ու զինվորական տեխնիկային,

6) տեսական և գործնական պատրաստության միջոցով իրականացնել սովորողների շարային և հրաձգային պատրաստությունը,

7) սովորողներին զինել անհրաժեշտ ռազմական գիտելիքներով, ապահովել մարտավարության և քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի հիմունքների յուրացումը,

8) սովորողների մոտ ձևավորել ռազմակիրառական կարողություններ, հմտություններ, կամային բարձր հատկանիշներ, առաջին բուժօգնություն, ինքնօգնություն, փոխօգնություն ցուցաբերելու ունակություն,

9) սովորողների մոտ ձևավորել քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով գործելու, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու ունակություն, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություն և անհրաժեշտ վարվելակերպ,

10) դաստիարակել հայոց բանակի պատմական ավանդույթներին ծանոթ, ֆիզիկապես և բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ և աղջիկներ,

11) սովորողների շրջանում իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանք` ըստ նախասիրությունների ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով:

5. ՈՒսումնական հաստատությունում «Նախնական զինվորական պատրաստություն»-ը դասավանդում է զինվորական ղեկավարը, իսկ առաջին բուժօգնության հիմունքների դասավանդումը իրականացվում է բժիշկների, միջին բուժանձնակազմի, պետական հումանիտար բուհերի քաղաքացիական պաշտպանության պահեստազորի միջին բուժանձնակազմի վկայական ունեցող շրջանավարտների (որոնք ունեն առաջին բուժօգնություն դասավանդելու իրավունք), ինչպես նաև առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան որակավորում ստացած զինվորական ղեկավարների միջոցով:

6. Սովորողների հետ տարվող ռազմահայրենասիրական աշխատանքը ընդհանուր դաստիարակչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է և իրականացվում է պլանավորված կարգով` դասղեկի, մյուս մանկավարժների և զինղեկի կողմից` տնօրենի ղեկավարությամբ:

 

II. ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

7. Սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, այլ շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մշակում են հրամաններ, հրահանգներ, ուսումնական ծրագրեր, մեթոդական և այլ նորմատիվ փաստաթղթեր, միջոցառումների պլաններ, որոնք առնչվում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացմանը, կազմակերպում և ուսումնասիրում են սովորողների հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակը` համաձայն սույն կանոնադրության 7-րդ գլխի և հավելված 1-ի:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`

1) իրականացնում է սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման ընդհանուր ղեկավարումը,

2) ապահովում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների անցկացման անհրաժեշտ մակարդակը,

3) համակարգում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրերի, դասագրքերի, հաշվետախտակի, հրահանգների հանձնարարականների, մեթոդական և այլ նորմատիվ փաստաթղթերի մշակման և հրատարակման աշխատանքները,

4) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի վերաբերյալ ուսումնադիտողական նյութերի մշակումն ու հրատարակումը,

5) ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման աշխատանքի դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատություններին և աշխատողներին, կազմակերպում է «Լավագույն զինղեկ», «Լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթները,

6) մասնակցում է զինղեկների, առաջին բուժօգնության հիմունքներ դասավանդողների որակավորման բարձրացման աշխատանքներին, անցկացնում է նրանց ատեստավորումը,

7) մշակում է զինղեկների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ,

8) ղեկավարում և վերահսկում է սովորողների ֆիզիկական պատրաստության վիճակը, մեթոդական օգնություն է ցույց տալիս ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին և զինղեկներին ուժային վարժությունների անցկացման հարցերում,

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կազմակերպում և անցկացնում է ռազմամարզական խաղեր, մրցումներ, գիտակրթական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ,

10) իրականացնում է նաև սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ աջակցում է սովորողների ռազմադաշտային պարապմունքների (հավաքների) «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի օլիմպիադաների և ռազմամարզական խաղերի անցկացմանը,

2) պահեստազորի սպաներից ներկայացնում է զինղեկների թեկնածուներ,

3) «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման որակի մասին առաջարկություններով դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը,

4) իրականացնում է զինղեկների վերապատրաստման աշխատանքները ռազմական գիտելիքների մասով,

5) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս, որը մշտապես աջակցում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի կազմակերպմանը,

6) կազմակերպում է սովորողների այցելություններ զորամաս, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ,

7) սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին,

8) գործնական պարապմունքների անցկացման համար առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների, տրամադրում է հրաձգարաններ, զենք, փամփուշտներ և այլ անհրաժեշտ միջոցներ,

9) օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելիս,

10) օժանդակում է ուսումնական հաստատությունների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

1) մասնակցում է զինղեկների առաջին բուժօգնության հիմունքների ուսուցման գործընթացին,

2) ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակի մասին առաջարկություններով դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը,

3) իրականացնում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պլանավորումը բժշկական գիտելիքների մասով:

12. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

1) մասնակցում է զինղեկների վերապատրաստման աշխատանքներին` արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ուսուցման մասով,

2) ուսումնական հաստատություններում արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ուսուցման որակի մասին առաջարկություններով դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը,

3) աջակցում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնատեխնիկական բազայի հարստացմանը,

4) իրականացնում է առարկայի պլանավորումը` արտակարգ իրավիճակների հիմնահարցերի մասով,

5) գործնական պարապմունքների անցկացման նպատակով ուսումնական հաստատություններին առաջարկում է քաղաքացիական պաշտպանության կառույցներ (ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ) և անհատական պաշտպանական միջոցներ:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

1) մշակում և հրատարակում է մեթոդական ձեռնարկներ «Զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների», «Հասարակական կարգի պահպանման», «Քաղաքացիական պարտքի գիտակցման», «Ոստիկանություն - ուսումնական հաստատություն լիարժեք կապի ստեղծման» վերաբերյալ, օժանդակում է ուսումնական և նյութատեխնիկական բազայի հարստացմանը,

2) տանում է քարոզչական աշխատանքներ ոստիկանական ուսումնական հաստատություններ ընդունվելու հետ կապված թեկնածուներ ընտրելու համար,

3) պարբերաբար ուսումնական հաստատություններում անցկացնում է մեթոդական աշխատանքներ, հրահանգավորումներ, գործնական պարապմունքներ մանկավարժական կոլեկտիվի և սովորողների հետ` հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման, արտակարգ իրավիճակներից խուսափելու համար համապատասխան թեմաներով,

4) ուսումնական տարին մեկ անգամ ուսումնական հաստատություններում ուսումնասիրում է զենքի պահման պայմանները և հատկացված զենքի և ռազմամթերքի առկայությունը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը`

1) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերին սահմանապահ ուղեկալների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների և զինվորական ղեկավարների հետ ռազմադաշտային պարապմունքների (հավաքների) անցկացմանը,

2) զորամասերի հրամանատարների, կրթության ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ,

3) կրթական ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ ուսումնական հաստատություններում ստեղծում է «Սահմանապահի պատանի ընկերներ» ռազմահայրենասիրական բնույթի ակումբներ և աջակցում ակումբների աշխատանքներին,

4) կազմակերպում է համատեղ խորհրդակցություններ շահագրգիռ նախարարությունների հետ պետական սահմանի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով,

5) ուսումնական հաստատությունները կցում է ուղեկալի կամ զորամասի, որը մշտական օգնություն է ցույց տալիս «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում,

6) կազմակերպում է սովորողների այցելություններ ուղեկալ, սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ,

7) սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինվորական ծառայողների կյանքին ու կենցաղին,

8) պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ,

9) սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առաջարկում է թեկնածություններ սպաների, ենթասպաների, սերժանտների կազմից,

10) օժանդակում է ուսումնական հաստատությունների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:

 

III. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

15. Հայաստանի Հանրապետության մարզպետները և Երևանի քաղաքապետը, իրենց ենթակայության տակ հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ունեցող նախարարությունների և գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ոչ պետական նմանատիպ ուսումնական հաստատությունների հիմնադիրները`

1) վերահսկողություն են սահմանում համաձայն ուսուցիչների և մանկավարժների ընտրության մրցութային սահմանված կարգի` հիմնական, ավագ, միջնակարգ ուսումնական հաստատություններում պարտադիր հիմունքներով զինվորական ղեկավարների ընտրության և նշանակման ընթացակարգի վրա,

2) ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության բաժինների աշխատողների թվից նշանակում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման պատասխանատու աշխատողի (մասնագետի)` համաձայն ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 5-ի «Մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 564 որոշման,

3) զինկոմիսարիատների, կցված զորամասերի և ուսումնական հաստատությունների, տնօրենների հետ համատեղ մշակում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միջոցառումների պլաններ, կազմակերպում այդ միջոցառումների նախապատրաստումը և անցկացումը:

16. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների համակարգված կազմակերպման համար, զինղեկների կողմից ընտրվում է ավագ զինղեկ, որի մասին տեղեկացվում է տարածքային զինվորական կոմիսարը: Զինվորական կոմիսարը այդ մասին ի գիտություն է հայտնում տվյալ տարածքի բոլոր ուսումնական հաստատությունների տնօրեններին: Ավագ զինղեկը`

1) պատասխանատու է ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման, ռազմահայրենասիրական դաստիարակության և քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության աշխատանքների կազմակերպման համար,

2) իրականացնում է մշտական կապ տարածքային զինկոմիսարիատի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումների և կցված զորամասերի հետ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների բարելավման նպատակով,

3) կազմակերպում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի, ռազմամթերքի, փոքր տրամաչափի հրացանների, նյութատեխնիկական բազայի տարրերի պահպանումն ու նպատակային օգտագործումը,

4) ղեկավարում է տարածքի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի միավորման աշխատանքները, կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի աշխատանքները տարածքում,

5) աջակցում է տարածքային զինվորական կոմիսարիատին անհրաժեշտ աշխատանքների կատարմանը (դիսպանսերիզացիա, կցագրում զորակոչ, զորահավաք, ռազմական ուսումնական հաստատությունների թեկնածուների ընտրություն, փաստաթղթերի պատրաստում),

6) նոր նշանակված զինվորական ղեկավարներին ուղարկում է ուսումնամեթոդական հավաքների և որակավորման դասընթացների,

7) պատրաստում և զինվորական կոմիսարիատ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր` զինղեկներին օրենքով սահմանված կարգով հերթական զինվորական կոչում շնորհելու համար,

8) ներկայացնում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և նյութատեխնիկական բազայի վերաբերյալ հաշվետվություն մարզպետարան և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

17. ՈՒսումնական հաստատության տնօրենը`

1) պատասխանատվություն է կրում սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման համար,

2) ապահովում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված տեսական և գործնական պարապմունքների անցկացման անհրաժեշտ պայմաններ և ուսումնանյութատեխնիկական բազա, անհրաժեշտ տարրերով,

3) զինղեկին ցույց է տալիս մեթոդամանկավարժական օգնություն իրականացնելու միջառարկայական կապերը,

4) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման դրվածքը, արդյունքները քննարկում է մանկավարժական խորհրդի նիստում,

5) ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա, սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում անցած թեկնածուների տվյալները: ՈՒսումնական հաստատության տնօրենը մրցույթ կազմակերպելու համար ստեղծում է հանձնաժողով, որի կազմում պարտադիր ընդգրկվում է տվյալ տարածքի ավագ զինղեկը: Մրցույթի անցկացման տեսական և գործնական առաջադրանքների հարցաշարը կազմում է ավագ զինղեկը: ՈՒսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր:

18. Զինղեկը`

1) անմիջականորեն ենթարկվում է ուսումնական հաստատության տնօրենին: Նա պատասխանատու է սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպման, ուսումնական զենքի, ռազմամթերքի, փոքր տրամաչափի հրացանների, նրանց փամփուշտների հաշվառման, պահպանման ու նպատակային օգտագործման, գործնական պարապմունքների անցկացման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման համար, համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նրանից բխող իրավական ակտերի,

2) անձամբ նախապատրաստում և անցկացնում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը, ղեկավարում է ռազմական գործն ուսումնասիրող խմբակների աշխատանքը,

3) տնօրինում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի կաբինետը, զենքի պահպանման սենյակը, հրաձգային տիրը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնանյութատեխնիկական բազան,

4) հաշվառում և պահպանում է ուսումնական զենքը, փոքր տրամաչափի հրացանները, դրանց փամփուշտները` համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նրանից բխող այլ իրավական ակտերի պահանջների,

5) ուսումնական հաստատության ղեկավարության և մանկավարժական կոլեկտիվի հետ համատեղ իրականացնում է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

6) սովորողներին մասնակից է դարձնում հրաձգության, ռազմակիրառական մարզաձևերի ու քաղաքացիական պաշտպանության համայնքային, մարզային, հանրապետական մրցումներին, նավասարդյան խաղերին,

7) առավելագույնս օգտագործում է գործնական պարապմունքներ անցկացնող ստանձնած զորամասերի, կազմակերպությունների հնարավորություններն ու օժանդակությունը` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի աշխատանքի որակը բարելավելու համար,

8) զինվորական կոմիսարիատների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է բացատրական, քարոզչական աշխատանքներ` պատանիների ռազմական մասնագիտություն ընտրելու, ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատրաստման համար, անհրաժեշտության դեպքում տնօրինության միջոցով ռազմական ուսումնական հաստատության դիմորդ-թեկնածուների համար քննական առարկաներից կազմակերպում է լրացուցիչ պարապմունքներ,

9) մշտապես բարձրացնում է իր մասնագիտական զինվորական և մանկավարժական կրթամակարդակը,

10) ուսումնական հաստատության դասղեկների (կուրսղեկների) հետ միասին կազմակերպում է նախազորակոչային տարիքի պատանիների զինվորական հաշվառման (կցագրման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը և համագործակցելով զինվորական կոմիսարիատի հետ ապահովում է նրանց ներկայությունը կցագրման տեղամասեր,

11) մասնակցում է զինվորական կոմիսարիատի կողմից կազմակերպվող ուսումնամեթոդական հավաքներին և մեթոդական պարապմունքներին, զորահավաքային աշխատանքներին, ուսումնական հաստատությանը կցված զորամասերի ուսումնական (ցուցադրական) զորավարժություններին:

19. Զինղեկի աշխատանքը կարգավորվում է դասացուցակով, միջոցառումների ծրագրերով, տնօրենի կողմից հաստատված անհատական պլանով:

20. Զինղեկը կարող է ներգրավվել ուսումնական հաստատության հերթապահությանը:

21. Զինղեկը վարչական և դասղեկական պարտականություններ չի կարող ստանձնել:

22. Զինղեկը` ուսումնական հաստատությունում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հետ մեկտեղ չի կարող դասավանդել այլ ուսումնական հաստատությունում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում, Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների համակարգում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում:

23. Զինղեկի կողմից դասավանդվող շաբաթական մինչև 11 ժամը համարվում է մեկ միավոր և վարձատրվում է ուսուցիչների համար` ՀՀ կառավարության 8 հունիսի 2006 թվականի թիվ 774-Ն «Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման 7.1-ին գլխի 7.1.1 կետի համաձայն`

1) հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր) ուսումնական հաստատություններում սահմանվում է զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրվում է հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար 0,5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` մեկ միավոր),

2) քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար զինվորական ղեկավարը վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով, մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` սպասարկող անձնակազմի միջին աշխատավարձի 0,3 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` սպասարկող անձնակազմի միջին աշխատավարձի 0,5 միավոր,

3) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սահմանվում է զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրվում է միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` 0,5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` մեկ միավոր),

4) քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման դիմաց վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0,3 միավոր, իսկ 100 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0,5 միավոր:

24. Զինղեկը պարտավոր է աշխատանքի ընթացքում կրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հաստատված նմուշի զինվորական համազգեստ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջոցներով և հայտերով: Զինղեկն իրականացնում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը:

 

IV. «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

25. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շաբաթական ժամաքանակն ըստ դասարանների և ուսումնական խմբերի սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարեկան ուսումնական պլաններին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան համարվում է ուսումնական պլանով նախատեսված պարտադիր առարկա:

26. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ:

27. Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մշակվում և հաստատվում է տարեկան պլան` ըստ շաբաթների:

28. Պարապմունքների անցկացման ժամանակ դասարանները (խմբերը) համարվում են դասակներ և բաժանվում են ջոկերի, որոնց հրամանատարները, զինղեկի ներկայացմամբ, նշանակվում են տնօրենի հրամանով:

29. Պարապմունքների ընթացքում ձեռք բերած գիտելիքների և ունակությունների ամրապնդման նպատակով, ռազմագիտության ամփոփիչ փուլում կցված զորամասի բազաներում անցկացվում են ծրագրով նախատեսված ռազմադաշտային պարապմունքներ (հավաքներ):

Պարապմունքների համար սահմանված ժամաքանակը կարող է երկարացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ սահմանված կարգով:

30. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան գնահատվում է կիսամյակային և տարեկան գնահատականներով` ընթացիկ գնահատականների հիման վրա:

31. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից սովորողները ազատվում են միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի սահմանած կարգով:

32. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի լրիվ դասընթացն ավարտած պատանիների ցուցակը` ամփոփիչ գնահատականներով, ուղարկվում է նրանց գրանցման վայրի զինկոմիսարիատ:

33. ՈՒսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են ուսումնական և աշխատանքային պլաններին համապատասխան: Այդ աշխատանքներն իրականացվում են սովորողների մեջ բարոյակամային հատկանիշներ, կարգապահության ու զինվորական ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, ինչպես նաև` հայրենիքին և նրա պաշտպանությանը նվիրվածություն դաստիարակելու նպատակով:

34. Նախազորակոչային պատրաստության արդյունքների և հսկողության անցկացման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է` համաձայն սույն կանոնադրության ձև 4-ի:

 

V. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

35. Սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման համար նյութատեխնիկական բազան ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, այլ շահագրգիռ նախարարությունները և գերատեսչությունները, որոնց ենթակայության տակ գտնվում են ուսումնական հաստատությունները`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` ուսումնական զենքով, ռազմամթերքով, փոքր տրամաչափի հրացաններով և նրանց փամփուշտներով` «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նրանից բխող իրավական ակտերով սահմանված կարգով,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` բժշկական գիտելիքների ուսուցման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական պարագաներով,

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` քաղաքացիական պաշտպանության ուսումնական գույքով, պաշտպանական անհատական միջոցներով, ճառագայթային և քիմիական հետազոտության սարքերով:

36. ՈՒսումնական զենքի, ռազմամթերքի, փոքր տրամաչափի հրացանների և նրանց փամփուշտների ստացումը, հաշվառումը և պահպանումը «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նրանից բխող իրավական ակտերով սահմանված կարգով:

37. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ստեղծվում է ուսումնական նյութատեխնիկական բազա, որն անընդհատ կատարելագործվում և համալրվում է:

38. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նյութատեխնիկական բազան ընդգրկում է`

1) հատուկ կահավորված դասասենյակ, որն օգտագործվում է միայն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի անցկացման համար,

2) ուսումնական զենքն ու ռազմամթերքը, փոքր տրամաչափի հրացանները, դրանք պահելու համար կահավորված զենքի պահպանման սենյակը,

3) մարտավարության, շարային պատրաստության և քաղպաշտպանության պարապմունքների վայրերը,

4) ֆիզիկական կուլտուրայի, ուժային վարժությունների, պաշտպանամարզական միջոցառումների հրապարակները,

5) ժամապահի, օրապահի պարտականությունների գործնական պարապմունքների անցկացման կետերը,

6) ուսումնական զենքի մաքրման և յուղման, հրաձգության գործնական հնարքների կատարման մշակման տեղերը,

7) ուսումնադիտողական ձեռնարկները, ուսուցման տեխնիկական միջոցները, անհրաժեշտ այլ գույքը:

Հրաձգության տիրը և բժշկական գիտելիքների հիմունքների դասասենյակի առկայությունը ցանկալի է:

 

VI. ԶԻՆՂԵԿՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

 

39. Զինվորական ղեկավարների, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը և ատեստացիան անց է կացվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 26-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն:

40. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչների և զինվորական ղեկավարների բժշկական գիտելիքների հիմունքների և արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության մասով որակավորման բարձրացումն իրականացնում է լիազոր պետական մարմինը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների հետ:

41. Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1745-Ն որոշման.

1) սահմանվում է ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած զինղեկին, ըստ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների, հավելավճար տալու պայմանները,

2) համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1745-Ն որոշմամբ սահմանված կարգի ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած զինղեկին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար`

ա. չորրորդ աստիճանի որակավորման համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով.

բ. երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.

գ. երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.

դ. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով,

3) ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած զինղեկի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին,

4) սույն կարգով սահմանված հավելավճարները տրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող զինղեկներին:

42. Հանրակրթական ուսումնական հաստատության զինվորական ղեկավարի որակավորման առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանների տարակարգերի բնութագրիչները և որակավորման առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչները և որակավորման առաջին աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1321-Ն հրամանի NN 1, 2, 3, 4 հավելվածներում:

 

VII. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

43. ՈՒսումնական հաստատության սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակի և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների ստուգման նպատակն է`

1) ուսումնասիրել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենսդրական ակտերի, զինապարտության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, իրենց ենթակայության տակ ուսումնական հաստատություններ ունեցող այլ նախարարությունների և գերատեսչությունների հրամանների, հրահանգների, շրջաբերական նամակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության կանոնադրության պահանջների կատարումը,

2) ուսումնասիրել սովորողների նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցման կազմակերպման վիճակը, ռազմահայրենասիրական և պաշտպանազանգվածային աշխատանքների կազմակերպման դրվածքը,

3) ստուգել սովորողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի, ռազմակիրառական կարողությունների յուրացման և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պատանիների նախապատրաստվածության աստիճանը,

4) օգնություն ցույց տալ զորամասերին, զինկոմիսարիատներին, կրթության մարմիններին, ուսումնական հաստատություններին` պատանիների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

44. Սովորողների` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնասիրման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և շահագրգիռ նախարարությունները` իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

45. Ստուգումները կարող են իրականացնել համալիր ձևով` ընդգրկելով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության ամբողջ գործընթացը կամ մասնակի` առանձին հարցերի (թեմատիկ) ներառմամբ:

46. ՈՒսումնական հաստատությունները սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վերահսկողությունն իրականացնում են համաձայն իրենց պլանների և արդյունքները պարտադիր կարգով քննարկում մանկավարժական խորհրդի կամ խորհրդի նիստերում:

47. Հանրապետական և մարզային (տարածքային) ստուգումներն իրականացվում են համապատասխան հանձնաժողովների կողմից: Հանձնաժողովի կազմը սահմանվում է ստուգումն իրականացնող մարմնի (մարմինների) հրամանով:

48. Ստուգող հանձնաժողովները նախապես հրահանգավորվում են:

49. Սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վերահսկողությունն անընդհատ գործընթաց է և ներառում է չորս փուլ`

1) նախապատրաստական աշխատանք,

2) ստուգումներ և ուսումնասիրություն, աշխատանքի գնահատում և ամփոփում, հանձնարարականներ,

3) ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով սահմանված ձևի տեղեկանքների պատրաստում,

4) ընդունված որոշումների, արձակված հրամանների կատարման վերահսկողություն:

50. Ստուգումների արդյունքների հիման վրա կազմվող փաստաթղթերի (տեղեկանք) ցանկը և ձևերը տրվում են սույն կանոնադրության 1-3 ձևերում:

51. ՈՒսումնական հաստատությունները «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և նյութատեխնիկական բազայի վերաբերյալ համալիր ստուգման են ենթարկվում երեք տարին մեկ անգամ: Առանձին հարցերի վերաբերյալ (թեմատիկ) ստուգումներ են կատարվում ըստ անհրաժեշտության: «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական ստացած ուսումնական հաստատությունները վերստուգվում են մեկ տարի անց:

52. Համալիր ստուգմանը հատկացվում է 3-5 օր, իսկ թեմատիկ ստուգմանը` 1-3 օր: Ստուգումների հարցաշարում նախատեսվում են` ուսումնական գործընթացի կազմակերպման ու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի կատարման, զինղեկի մեթոդական պատրաստության ու նրա կողմից անցկացվող պարապմունքների որակի, ուսումնական, նյութատեխնիկական բազայի կատարելագործման, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների և նախնական զինպատրաստության ղեկավարման դրվածքի հարցերը:

53. ՈՒսումնական հաստատությանը ընդհանուր գնահատական դրվում է սովորողների կողմից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացման որակի, զինղեկի վարած պարապմունքների վերլուծության, ուսումնանյութական բազայի և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վիճակի համար նշանակված գնահատականների հիման վրա: Հաշվի են առնվում նաև վիճակի համար նշանակված գնահատականների հիման վրա, հաշվի առնելով նաև սովորողների ֆիզիկական պատրաստությունը, նրանց կողմից բազմամարտի նորմաների հանձնման արդյունքները և ուժային վարժանքների կատարման կարողությունը:

54. Սովորողների կողմից ծրագրի յուրացման աստիճանը որոշվում է պարապմունքների ընթացքում նրանց ստացած գնահատականների հիման վրա: Ըստ այդ գնահատականների նշանակվում է ուսումնական հաստատության ընդհանուր գնահատականը.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ» է նշանակվում, եթե ստուգված սովորողների առնվազն 90 %-ը ստացել է դրական գնահատական, այդ թվում 55 %-ը` «ԳԵՐԱԶԱՆՑ»:

2) «ԼԱՎ» գնահատական նշանակվում է, եթե ստուգված սովորողների առնվազն 80 %-ը ստացել է դրական գնահատականներ, ընդ որում` առնվազն 55 %-ի «ԼԱՎ» և «ԳԵՐԱԶԱՆՑ», «ԲԱՎԱՐԱՐ» ստանալու դեպքում:

55. Ծրագրի յուրացման որակի ստուգման համար ուսումնական հաստատությանը գնահատական է նշանակվում, եթե ստուգվել է առնվազն 2 դասարան (խումբ): Գիտելիքների, ունակությունների և կարողությունների գնահատումը կատարվում է անցած թեմաների յուրացման ստուգմամբ:

56. Զինղեկի անցկացրած պարապմունքների որակը ստուգվում է առնվազն 2 դասի անցկացման ընթացքում և գնահատվում է «ԳԵՐԱԶԱՆՑ», «ԼԱՎ», «ԲԱՎԱՐԱՐ» և «ԱՆԲԱՎԱՐԱՐ»: Դասը գնահատելիս հաշվի է առնվում դասի բովանդակության համապատասխանությունը ծրագրի պահանջներին, գաղափարական մակարդակն ու դասի դաստիարակչական նշանակությունը, դասավանդման մեթոդների ճիշտ ընտրությունը, նյութական ապահովվածությունն ու դասի ժամանակ դրա կիրառումը, սովորողների վարքը:

57. ՈՒսումնական հաստատությունում դասավանդման որակը գնահատվում է անցկացրած դասերի համար զինղեկի ստացած միջին գնահատականով:

58. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութատեխնիկական բազայի վիճակը գնահատվում է.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ», եթե առկա են կանոնադրության համաձայն նախատեսված կահավորված սենյակները, վայրերը և կետերը, ինչպես նաև պահպանվում են կանոնադրության բոլոր պահանջները,

2) «ԼԱՎ», եթե առկա են «ԳԵՐԱԶԱՆՑ» գնահատականի համար թվարկված նյութատեխնիկական բազայի բոլոր տարրերը, բացառությամբ հրաձգարանի,

3) «ԲԱՎԱՐԱՐ», եթե առկա են «ԼԱՎ» գնահատականի համար թվարկված բոլոր պայմանները, բացառությամբ ուսումնական հրապարակներից (տեղերից) որևէ մեկի,

4) «ԱՆԲԱՎԱՐԱՐ», եթե ուսումնական նյութատեխնիկական բազայի վիճակը չի համապատասխանում կանոնադրական պահանջներին կամ վարժական զենքն ու տեխնիկան պահպանվում են սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

59. Ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը գնահատվում է «ԲԱՎԱՐԱՐ» կամ «ԱՆԲԱՎԱՐԱՐ»: Այս դեպքում հաշվի է առնվում սովորողների առաջադիմությունը նախնական զինվորական պատրաստության դասընթացի, արտաուսումնական աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բազմազան պաշտպանական խմբակների առկայությունն ու զորամասերի հետ համագործակցությունը:

60. Սովորողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ընդհանուր վիճակը գնահատվում է.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ», եթե սովորողների գիտելիքները, զինղեկի անցկացրած պարապմունքների որակը, ուսումնական նյութատեխնիկական բազայի վիճակը գնահատվել են «ԳԵՐԱԶԱՆՑ», պատանիների ֆիզիկական պատրաստության վիճակը` «ԼԱՎ», իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը` «ԲԱՎԱՐԱՐ»,

2) «ԼԱՎ», եթե «ԳԵՐԱԶԱՆՑ գնահատականի ցուցանիշները «ԼԱՎ» գնահատականից ցածր չեն, իսկ պատանիների ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության վիճակը գնահատվել է առնվազն «ԲԱՎԱՐԱՐ»,

3) «ԱՆԲԱՎԱՐԱՐ», եթե վերը թվարկված «ԳԵՐԱԶԱՆՑ» գնահատականի որևէ ցուցանիշ գնահատվել է «ԱՆԲԱՎԱՐԱՐ»:

61. Նախնական զինվորական պատրաստության թեմատիկ ստուգում անցկացնելիս ուսումնական հաստատությունը գնահատվում է միայն ստուգված հարցերի համար: Այս դեպքում ընդհանուր գնահատական չի նշանակվում:

62. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ ուսումնական հաստատություններում իրականացնում է ուսումնասիրություններ` նախազորակոչային պատրաստության մակարդակը պարզաբանելու համար: ՈՒսումնասիրության արդյունքների հիման վրա կատարվում է վերլուծություն:

63. Ստուգումների արդյունքներով «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական ստացած զինղեկը պարտադիր, արտահերթ կարգով ատեստավորվում է:

64. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ստուգման տվյալներով հանրապետությունում, մարզերում (տարածաշրջաններում) կազմվում են ստուգման արդյունքների տեղեկանքներ, որոնցից մեկական օրինակներ ուղարկվում են ստուգումներ իրականացնող պետական կառավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ:

65. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ղեկավարումն իրականացնող բոլոր մակարդակների ղեկավար մարմինները կատարում են սովորողների նախնական զորակոչային պատրաստության աշխատանքի արդյունքների տարեկան վերլուծություն և ներկայացնում են ամփոփիչ ամենամյա հաշվետվություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

 

Հավելված 1

2011 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի

Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ

հանրակրթական դպրոցներում, վարժարաններում,

կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական

հաստատություններում սովորողների նախազորակոչային

պատրաստության կանոնադրությունը հաստատելու մասին»

թիվ 1222-Ն և Հայաստանի Հանրապետության

պաշտպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 1356-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության

 

Ձև 1

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________________

           ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը

 

Տնօրեն

____________________________________________________________________

           Անուն, ազգանուն, երբվանից է աշխատում այդ պաշտոնում

Զինղեկ _____________________________________________________________

Զինվորական կոչում, անուն, ազգանուն, ծննդյան թիվ

____________________________________________________________________

        կրթություն (ընդհանուր, զինվորական) մինչ պահեստ արձակվելը

____________________________________________________________________

           զբաղեցրած զինվորական պաշտոնը, երբվանից է զբաղեցնում

____________________________________________________________________

                       զինվորական ղեկավարի պաշտոնը

                                                          

                         1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նախնական զինվորական պատրաստությունը անցկացվում է ________________ դասարաններում (խմբերում), ուսման մեջ ընդգրկված են ______________________ սովորողներ, այդ թվում_________________պատանիներ:

2. Վերջին 3 տարվա ընթացքում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի վիճակը ուսումնասիրվել է (ստուգվել է)

____________________________________________________________________

                ստուգող կազմակերպությունը, գտնվելու վայրը

____________________________________________________________________

                  ստուգման ժամկետը, ստացած գնահատականը

                                                                   

2. «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

 

1. ՆԶՊ ծրագիրը ստուգման օրը կատարվել է ______ %-ով, դասերին հաճախումը կազմում է _____ %:

2. Սովորողների կողմից ծրագրի յուրացման աստիճանը տնօրինությունը ստուգել է ______________________________________________________________________

ժամկետը, ծրագրի բաժինը, դասարանը, ստուգված սովորողների թիվը, ստուգման

գնահատականը

 

3. Տնօրենը ստուգել է զինղեկի անցկացրած _____________________________ պարապմունքը և գնահատել է ___________________________:

 

4. Ռազմադաշտային պարապմունքները և ինքնաձիգ զենքով հրաձգությունը մարտական փամփուշտներով անցկացվել են (պլանավորվել են) ___________________ ժամկետը ________________________________________________________________

գտնվելու վայրը և մեթոդը

 

5. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի վիճակը քննարկվել է ________________ մանկավարժական խորհրդում

____________________________________________________________________

                     խորհրդակցության ժամանակաշրջանը

____________________________________________________________________

                              արդյունքները

                                       

3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԱՅԼ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինքնաձիգ _______________ հատ, փոքր տրամաչափի հրացան ______________ հատ,

ձեռքի նռնակ ___________ հատ,

ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ _______________ հատ,

հրամանատարական արկղիկ _______________ հատ,

համազորային պաշտպանական հագուստ __________________ լրակազմ (կոմպլեկտ),

ճառագայթային չափասարք _________________________ հատ,

քիմիական հետախուզման զորասարք _______________ հատ:

Պակասում են ________________________________________________________

թվարկել

____________________________________________________________________

                              նշել պատճառը

                                         

            4. ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

                  

____________________________________________________________________

                         անվանումը առկայությունը

ծանոթություն _______________________________________________________

Նախնական զինվորական պատրաստության դասասենյակ _______________________

Զենքի պահպանման սենյակ _____________________________________________

Հրաձգարան _____________________________________________________ մետր

ՈՒսումնական համալիր (վայր)` մարտավարության _________________________

Քաղաքացիական պաշտպանության մարզահրապարակ ___________________________

Շարային պատրաստության հրապարակ _____________________________________

Հրաձգության կանոնների և հնարքների կատարման հրապարակ _______________

Գործնական պարապմունքի վայրեր _______________________________________

Օրապահի ____________________________________________________________

Ժամապահի ___________________________________________________________

Զենքի մաքրման և յուղման տեղ _______________________________________

Մարմնակրթության պատրաստության, ուժային վարժանքների հրապարակ,

մարզադահլիճ ________________________________________________________

____________________________________________________________________

Մարտական փառքի սրահ (սենյակ) _______________________________________

Զենքի հափշտակման դեպքեր ____________________________________________

երբ է կատարվել, քանակը

____________________________________________________________________

               տեսակը, պատճառը և հետախուզման արդյունքները

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութատեխնիկական բազան գնահատվում է __________________________:

 

5. ՏՎՅԱԼՆԵՐ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՈՒսումնական հաստատությունում գործում են _________________________ պաշտպանական խմբակներ ___________________________________________________

ինչ խմբակներ են գործում

 

2. Ավարտական դասարանների (խմբերի) պատանիներից բազմամարտի նորմերը հանձնել են

 

____________________________________________________________________:

3. Վերջին 3 տարում ռազմական ուսումնական հաստատություններ են ընդունվել ___________________________ շրջանավարտ: Նրանցից ընդունվել են ___________________ մարդ:

4. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարապմունքներին մասնակցող սովորողներից իրավախախտումներ են թույլ տվել ___________________

 

_____________________________________________________________մարդ___

____________________________________________________________________

                         պատճառը, իրավախախտումը

                                

6. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

ՏՆՕՐԵՆ

    ____ ___________________201_ թ.     ___________________________

                                                ստորագրություն

                                                            

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
09.11.2011
N 1222-Ն
Հրաման