Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆ ...

 

 

040.0088.100212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2012 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 163,0 մլն դրամ (որից 40,0 մլն դրամը` պարարտանյութի բեռնման համար)` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով տրամադրել «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու համար:

3. Ստեղծել պարարտանյութի ներկրման և բաշխման գործընթացը համակարգող աշխատանքային խումբ` համաձայն N 1 հավելվածի: Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1802-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

1) 3-րդ կետում «մարզերում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը (ըստ Հայաստանի Հանրապետության ԱՎԾ-ի տվյալների)`» բառերը փոխարինել «մարզպետների կողմից ներկայացված հայտը`» բառերով.

2) 3-րդ կետով սահմանված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Աղյուսակ

 

Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի

քանակությունը

 

.____________________________.

|Մարզի         |Պարարտանյութի|

|անվանումը     |հատկացվող    |

|              |քանակությունը|

|              |(տոննա)      |

|______________|_____________|

|Արագածոտն     |       2450,0|

|______________|_____________|

|Արարատ        |       4200,0|

|______________|_____________|

|Արմավիր       |       4500,0|

|______________|_____________|

|Գեղարքունիք   |       3500,0|

|______________|_____________|

|Լոռի          |       2000,0|

|______________|_____________|

|Տավուշ        |        350,0|

|______________|_____________|

|Շիրակ         |       3500,0|

|______________|_____________|

|Կոտայք        |       1500,0|

|______________|_____________|

|Սյունիք       |       2500,0|

|______________|_____________|

|Վայոց ձոր     |        500,0|

|______________|_____________|

|Ընդամենը      |      25000,0|

.____________________________.».

 

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.3-րդ կետով.

i

«3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվում են «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.».

4) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին կետը:

i

5. Մատակարարը պարարտանյութի հանձնում-ընդունումն իրականացնելիս` համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքում է հանձնման-ընդունման ակտ` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 2-ի

N 88-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ս. Գալստյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Ա. Բախշյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ս. Քոչարյան        - «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական

                         ընկերության տնօրեն

        

                                               Հավելված N 2

                                            ՀՀ կառավարության

                                            2012 թվականի փետրվարի 2-ի

                                            N 88-Ն որոշման

         

                                   ԱԿՏ

                    ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

                                                     

Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ______________ համայնքի ղեկավար ___________________ -ը, մի կողմից, և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Ս. Քոչարյանը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, պարարտանյութի քանակի մատակարարման համար բաց բաժնետիրական ընկերության հաշվեհամարին փոխանցված ___ _______________________ դրամի դիմաց մատակարարը 2012 թվականի ___________ ին համայնքին է հանձնել _______________ կգ ազոտական պարարտանյութ (սելիտրա):

 

    ՀԱՆՁՆԵՑ                                         ԸՆԴՈՒՆԵՑ

 

    «Կոտայքի բերրիություն»             __________________ համայնքի ղեկավար

ԲԲԸ-ի տնօրեն

 

    Ս. Քոչարյան ___________________    ___________________

                 (ստորագրությունը)      (ստորագրությունը)

                                       ___________________

                                       (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2012
N 88-Ն
Որոշում