Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 24 ...

 

 

507.0024.090212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50712089

                                                     

                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

                                 ՈՐՈՇՈՒՄ

                                      

                     30 հունվարի 2012 թվականի N 24-Ն

                                                          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 24-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին «N 24-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Սույն որոշումը չի տարածվում առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա:»:

i

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 25-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Սույն որոշումը չի տարածվում առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Շիրակի մարզպետ
30.01.2012
N 24-Ն
Որոշում