Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 127 ...

 

 

040.0224.050312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1272-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 12-րդ կետի`

i

ա. «Մոնիտորիգային ցուցիչներ» սյունակից հանել «Հարկային մարմինների աշխատողների միջին աշխատավարձի հարաբերությունը մասնավոր հատվածի ղեկավար անձնակազմի աշխատողների միջին աշխատավարձի նկատմամբ», «Հարկային մարմնում գործում է շահերի բախման դեպքերի բացահայտման հստակ ընթացակարգ» և «Հարկային մարմնում շահերի բախման դեպքերի քանակի հարաբերությունը հարկային ծառայողների ընդհանուր թվաքանակին» բառերը,

բ. 12.6-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. սյունակում «Հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտման նկատմամբ պատասխանատվության նորմերը խստացված են» բառերը փոխարինել «Հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտումները բացառելու նպատակով վերահսկողության կատարելագործում» բառերով,

գ. 12.7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 13-րդ կետի`

i

ա. 13.1-ին ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. սյունակում «Հարկ վճարողների նվազագույնը 90 տոկոսը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով» բառերը փոխարինել «Հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով կամ փոստով ներկայացման 20 տոկոսով աճի ապահովում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով,

բ. 13.3-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. սյունակում «Ստուգման ենթակա հարկ վճարողների 80 տոկոսից ավելին ընտրվում է ռիսկային չափանիշների հիման վրա` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) միջոցով» բառերը փոխարինել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) ամբողջական ներդրում, թեստավորում և գործարկում» բառերով, իսկ «Ակնկալվող արդյունք» 2012 թ. սյունակում «Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունն իրականացվում է բացառապես ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) միջոցով» բառերը` «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) ամբողջական կիրառում» բառերով,

գ. «Մոնիտորինգային ցուցիչներ» սյունակում «դատավճիռների» բառերը փոխարինել «վճիռների» բառերով.

3) 14-րդ կետի`

i

ա. 14.1-ին ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011-2012 թթ. սյունակում «Հարկային ծառայողների մատուցած ծառայություններից հարկ վճարողների գոհունակության աստիճանը բարձրացել է 10 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Հարկային ծառայողների մատուցած ծառայություններից հարկ վճարողների գոհունակությունը նախորդ տարվա նկատմամբ աճել է» բառերով,

բ. 14.3-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011-2012 թթ. սյունակից հանել «Հարկային մարմնի գործունեության ներքին աուդիտի և հարկային համակարգում կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման և մեղավոր անձանց պատասխանատվության ներկայացման գործընթացների արդյունքները հրապարակվում են» բառերը, իսկ «Ակնկալվող արդյունք» 2012 թ. սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի համակարգի ներդրում` նախատեսելով գործունեության ներքին աուդիտի և հարկային համակարգում կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման և մեղավոր անձանց պատասխանատվության ներկայացման գործընթացների արդյունքների հրապարակում»,

գ. 14.4-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. և «Ակնկալվող արդյունք» 2012 թ. սյունակներում «20 տոկոսային կետով» բառերը փոխարինել «նախորդ տարվա նկատմամբ»,

դ. 14.5-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2010 թ. սյունակից հանել «Հարկային միջնորդների ինստիտուտի ներդրման հայեցակարգը հաստատված է» բառերը, իսկ «Ակնկալվող արդյունք» 2011-2012 թթ. սյունակում «Հարկային մարմնի և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցության հուշագրերը կնքված են» բառերը փոխարինել «Հարկային մարմնի և քաղաքացիական հասարակության կառույցների հետ քննարկումների և կլոր սեղանների անցկացում» բառերով.

4) 15-րդ կետի`

i

ա. «Մոնիտորիգային ցուցիչներ» սյունակից հանել «Մաքսային համակարգչային ծրագիր մուտք գործելու համար գաղտնաբառ ստացած տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի հարաբերությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների ընդհանուր թվին» բառերը և «ՄՃՓ կոնվենցիայի շրջանակներում մաքսային հսկողության փաստաթղթերի և մաքսային ձևակերպումների ժամանակահատված» բառերը,

բ. «Մոնիտորիգային ցուցիչներ» սյունակում «Մեկ կանգառ» սկզբունքի ներդրումից հետո մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի և սահմանային հսկողություն իրականացնող պատկան մարմիններին ներկայացվող փաստաթղթերի քանակի համեմատությունը մինչև «մեկ կանգառ» սկզբունքի ներդրումը նույն ցուցանիշների նկատմամբ» բառերը փոխարինել «Մեկ կանգառ» սկզբունքի ներդրումից հետո մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի համեմատությունը մինչև «Մեկ կանգառ» սկզբունքի ներդրումը նույն ցուցանիշի հետ» բառերով, «Ինքնահայտարարագրման համակարգի միջոցով մաքսային հայտարարագրերի թվաքանակի հարաբերությունը ներկայացված մաքսային հայտարարագրերի ընդհանուր թվին» բառերը` «Ինքնահայտարարագրման և (կամ) մաքսային միջնորդական գործունեության համակարգի միջոցով մաքսային հայտարարագրերի թվաքանակի հարաբերությունը ներկայացված մաքսային հայտարարագրերի ընդհանուր թվին» բառերով, «մաքսային միջնորդ» բառերը` «մաքսային մասնագետ» բառերով,

գ. «Մոնիտորիգային ցուցիչներ» սյունակը լրացնել «ՀՀ մաքսային սահմանով ավտոտրանսպորտային միջոցներով մեկնող և ժամանող քաղաքացիների կանաչ ուղով ընտրված հայտարարագրերի թվաքանակի հարաբերությունն ավտոտրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրերի ընդհանուր թվաքանակին» նախադասությամբ,

դ. 15.5-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2012 թ. սյունակում «Մաքսային հայտարարագիր ներկայացնողների կեսից ավելին օգտվում է ինքնահայտարարագրման համակարգից» բառերը փոխարինել «Ինքնահայտարարագրման համակարգի միջոցով մաքսային հայտարարագիր ներկայացնողների թվաքանակն ավելացել է 15 տոկոսային կետով» բառերով,

ե. 15.8-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011-2012 թթ. սյունակում «Մեկ կանգառ» սկզբունքը ներդրված է» բառերը փոխարինել «Մեկ կանգառ» սկզբունքի ներդրման նպատակով իրականացվել են աշխատանքներ» բառերով,

զ. 15.10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 16-րդ կետի`

i

ա. 16.6-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. և «ակնկալվող արդյունք» 2012 թ. «Գանգատարկման ընթացակարգերի նկատմամբ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից վստահությունն աճել է 20 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Գանգատարկման ընթացակարգերի նկատմամբ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից վստահությունն նախորդ տարվա նկատմամբ աճել է» բառերով,

բ. 16.7-րդ ենթակետի «Ակնկալվող արդյունք» 2011 թ. և «Ակնկալվող արդյունք» 2012 թ. սյունակներում «Մաքսային միջնորդ» բառերը փոխարինել «Մաքսային մասնագետ» բառերով.

i

6) 70-րդ կետի 70.6-րդ ենթակետի «Պատասխանատու մարմին» սյունակից հանել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 224-Ն
Որոշում