Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2 ...

 

 

050.0003.310112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012063

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2012 թվականի թիվ 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Ներդրումային ֆոնդի կառավարիչների հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել ներդրումային ֆոնդի կառավարիչների հաշվապահական հաշվառման համակարգին,

հիմք ընդունելով

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը ու 42-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը հաստատելու մասին» թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 10/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 10/02-ի 3-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) ֆինանսական կազմակերպություն` Կենտրոնական բանկի կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ հաշվառվող (գրանցվող) իրավաբանական անձ:»,

բ. լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»:

i

2) Կանոնակարգ 10/02-ի 17-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող կանոնադրական կապիտալ (հիմնադրամ),»:

3) Կանոնակարգ 10/02-ի 18-րդ կետում.

i

ա. 1-ին ենթակետը «(այդ թվում` շահագործումից դուրս)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաշվային պլանի 51-րդ բաժնում հաշվառվող հետ գնված և չվճարված կապիտալը»:

4) Կանոնակարգ 10/02-ի 19-րդ կետում.

i

ա. 1-ին ենթակետում «վերագնահատման (վերաչափման) պահուստներից» բառերը փոխարինել «վերագնահատումից աճից» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,»,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:»:

i

5) Կանոնակարգ 10/02-ի 20-րդ կետում «ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները» բառերը փոխարինել «նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը)» բառերով:

i

6) Կանոնակարգ 10/02-ի 21-րդ կետում «Սույն կետով նախատեսված պահանջը գործում է տվյալ ֆոնդի ստեղծումից երեք տարվա ընթացքում:» նախադասությունը փոխարինել «Սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված պահանջը գործում է տվյալ ֆոնդի ստեղծումից երեք տարվա ընթացքում: Իսկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում պետք է ունենա առնվազն 1 տոկոս մասնակցություն:» նախադասություններով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.01.2012
N 3-Ն
Որոշում