Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0356.270112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 356-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ապահովել «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ի և այլ իրավական ակտերի միջև համապատասխանությունը,

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 11-ի ««Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը հաստատելու մասին» թիվ 408-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ում (Կանոնակարգ 3/07) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնակարգ 3/07-ի 2.1-րդ կետը «պատասխանատու պետական մարմնին» բառերից հետո լրացնել «ինչպես նաև քրեական հետապնդման մարմնին» բառերով:

2) Կանոնակարգ 3/07-ի 3-րդ կետում.

i

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 54-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները, ընդ որում` կոնտրագենտի իրավական կարգավիճակի մասին տեղեկատվությունը ներկայացվում է համաձայն սույն Հավելվածի Հավելված 2-ի,»,

բ. լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«7) Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթների պատվիրակման դեպքում` Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 3/01-ի 103-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ, ինչպես նաև նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ: Ընդ որում, սույն ենթակետում նշված 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են 2012 թվականի մարտի 1-ից:»:

i

3) Կանոնակարգ 3/07-ի 5-րդ կետը «կարող է պահանջել» բառերից հետո լրացնել «օտարերկրյա» բառով:

i

4) Կանոնակարգ 3/07-ի Հավելված 2-ով սահմանված տեղեկանքի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը ____________համարը________»:

օր/ամիս/տարի

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 356-Ն
Որոշում