Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ...

 

 

040.0207.290212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2012 թվականի N 207-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության տարեկան ծրագրերը 2013 թվականի և հաջորդող տարիների համար կազմվում են սույն որոշմամբ հաստատված մեթոդաբանության և չափանիշների համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 23-ի

N 207-Ն որոշման

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

i

1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունում (այսուհետ` տեսչություն) ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ: Այն հնարավորություն է տալիս հետևելու ռիսկերին` ըստ ոլորտների ու վերահսկվող օբյեկտների, և ստուգումները նպատակադրել դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչությանը`

1) վերլուծելու և դասակարգելու վերահսկման օբյեկտները` ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և վերահսկվող օբյեկտների.

3) ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ.

4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները:

i

3. Սույն մեթոդաբանության պահանջներով ռիսկայնության գնահատման գործընթացը կիրառվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշման պահանջների հիման վրա կազմվող, տեսչության ստուգումների իրականացման տարեկան ծրագրերում ընդգրկվող վերահսկվող օբյեկտների նկատմամբ:

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

4. Ռիսկն անցանկալի իրադարձության ի հայտ գալու հավանականության և դրանից ակնկալվող բացասական հետևանքների համադրությունն է:

5. Քանի որ տեսչության նպատակը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության` ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին համայնքների կողմից իրականացված գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողության կազմակերպումն ու իրականացումն է, ուստի այս բնագավառին բնորոշ է ռիսկի հետևյալ սահմանումը.

Ռիսկ = վերահսկվող օբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և (կամ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և արդյունավետության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթները չապահովելու հավանականություն x Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հասանելիք մուտքերի պակաս հավաքագրում և (կամ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ոչ նպատակային և անարդյունավետ ծախսում, որոնց արդյունքներն ազդում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մակարդակի վրա:

6. Ընդ որում, ցածր հավանականությունը կարող է չնշանակել ցածր ռիսկ, եթե հետևանքը մեծ է: Նույն կերպ` բարձր հավանականություններն անհրաժեշտաբար չեն ենթադրում բարձր ռիսկ:

 

III. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

7. Ռիսկայնության գնահատման տեսանկյունից տեսչության կողմից վերահսկվող օբյեկտները բաժանվում են 2 խմբի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են համապատասխան ենթախմբերի`

1) վերահսկվող օբյեկտներ, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը`

ա. բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմիններ,

բ. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններ.

2) վերահսկվող օբյեկտներ, որոնք միջոցներ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից`

ա. պետական կառավարչական հիմնարկներ,

բ. համայնքներ:

8. Տեսչության ռիսկերի համակարգը հիմնված է վերահսկվող օբյեկտների, մասնավորապես, նշված ենթախմբերում ընդգրկված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող և (կամ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված միջոցների մասին ներկայացվող համապատասխան հաշվետվությունների տվյալների վերլուծության արդյունքների, նախկինում իրականացված ստուգումների արդյունքների համադրման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների (մասնավորապես, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված առաջարկների, դիմումների և գանգատների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև նախաքննության կամ հետաքննության մարմնի կամ դատախազի կամ դատարանի որոշումների) հիման վրա վերահսկվող օբյեկտների գործունեության` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա: Տեսչությունը ռիսկերի համակարգի միջոցով իրականացնում է վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատում և նրանց վերահսկողության հաճախականության բաշխում` ըստ տվյալ օբյեկտների ռիսկայնության աստիճանի:

9. Ռիսկերի գնահատման ժամանակ հիմնականում հաշվի են առնվում վերահսկվող օբյեկտներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարների ծավալները, այդ գումարների օգտագործման ուղղություններն ըստ տնտեսության ոլորտների, բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի ու տնտեսագիտական դասակարգման հոդվածների, իսկ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների մասով հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող (հարկեր և տուրքեր) գումարների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող շահութաբաժինների ծավալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող շահութաբաժինների հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշները և նշված գումարները վճարող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ոլորտները:

10. Վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատման նպատակով սահմանվում են ռիսկայնության չափանիշներ` ըստ վերահսկվող օբյեկտների ոլորտների: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերահսկվող օբյեկտին հատկացված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների մեծությանը վերաբերող չափանիշները հաշվարկվում են որպես միջին մեծություն, որը տվյալ օբյեկտում իրականացված վերջին ստուգումից մինչև տեսչության տարեկան ստուգումների ծրագիրը կազմելուն նախորդող ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանում (բայց ոչ ավելի, քան 3 տարի) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված միջոցների միջին թվաբանական է: Ռիսկայնության չափանիշներին (հարցերին) կարող են տրվել նաև կշիռներ` վերահսկվող օբյեկտի գործունեության ոլորտին համապատասխան: Ելնելով տեսչության համար ռիսկի սահմանումից` ռիսկայնության չափանիշների (հարցերի) պատասխանները գնահատվում են բալային համակարգով. ինչքան բարձր է պատասխանի թվային արտահայտությունը, այնքան բարձր է բալը: Ընդ որում, կշիռները մեկ չափանիշի գծով կիրառվելու դեպքում պետք է կիրառվեն նաև մնացած չափանիշների գծով, այն հաշվով, որ առավելագույն բալերի հանրագումարը լինի հավասար:

11. Բացի նշված ռիսկերի գնահատման մեթոդաբանությունից` տեսչության կողմից վերահսկվող օբյեկտների ռիսկերի գնահատման ընթացքում կարող են կիրառվել նաև ճշգրտող գործակիցներ: Ճշգրտող գործակիցները պետք է բնութագրեն վերահսկող օբյեկտներում նախկինում իրականացված ստուգումների արդյունքները, մասնավորապես, բացահայտված խախտումների բնույթը, հետևանքները, հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետությունը, ներքին աուդիտի աշխատանքներին տրված գնահատականը և այլն: Ճշգրտող գործակիցները պետք է ձևավորվեն հարցերով և վերջիններիս պատասխանները պետք է գնահատվեն ըստ բալերի` ելնելով այն տրամաբանությունից, թե ինչքան արդյունավետ է աշխատանքներ իրականացրել վերահսկվող օբյեկտը, այնքան բարձր է տրվող բալը, և, ինչքան անարդյունավետ է աշխատանքներ իրականացրել վերահսկվող օբյեկտը, այնքան ցածր է տրվող բալը: Ճշգրտող գործակիցները ձևավորվում են հարցերին տրված բալերի հանրագումարով, որոնց ընդհանուր գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ոլորտի չափանիշներին տրված առավելագույն բալերի հանրագումարի 20 տոկոսը:

12. Ռիսկայնության չափանիշների և ճշգրտող գործակիցների հաշվարկման և գնահատման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան հրամանով:

 

IV. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ, ՌԻՍԿԻ ՄԻԱՎՈՐԸ, ՌԻՍԿԻ ԲԱԶԱՅԻՆ ԳԻԾԸ

 

13. Ընդհանուր ռիսկի միավորը հաշվարկվում է` հաշվի առնելով ճշգրտող գործակցի մեծությունը: Ըստ այդ ռիսկի միավորի` պետք է որոշվի տեսչության կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության աստիճանը:

14. Ռիսկի միավորի հաշվարկման նպատակով սահմանվում են հետևյալ չափանիշներն ըստ ոլորտների`

1) բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմիններ, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների համար`

1. օրենքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու շեմից բարձր տարեկան շրջանառություն (գործունեությունից հասույթ) ունեցող հարկ վճարողների տեսակարար կշիռը հաշվետվություն և (կամ) հաշվարկ ներկայացնող հարկ վճարողների ընդհանուր թվի մեջ,

2. 50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացրած հարկ վճարողների թիվը,

3. 30.0 մլն դրամ և ավելի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ (հարկեր և պարտադիր վճարներ) իրականացրած հարկ վճարողների թիվը,

4. ավելացված արժեքի հարկի գծով 10.0 մլն դրամ և ավելի ազատված շրջանառություն ունեցող հարկ վճարողների թիվը.

բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսատների համար`

1. 50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տեսակարար կշիռը ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվի մեջ,

2. մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված տնտեսավարող սուբյեկտների թիվը,

3. Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումներ և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջոցով տարեկան 30.0 մլն դրամ և ավելի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացրած տնտեսավարող սուբյեկտների թիվը,

4. ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություններ ստացած տնտեսավարող սուբյեկտների թիվը.

գ. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար`

1. իրացման շրջանառությունը,

2. շահույթի (վնասի) մեծությունը,

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հասանելիք շահութաբաժնի գումարի մեծությունը,

4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով պարտքի մեծությունը.

2) պետական կառավարչական հիմնարկներ, այդ թվում`

ա. նախարարությունների, գերատեսչությունների համար`

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում` օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը,

2. նախարարության, գերատեսչության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի թիվը,

3. նախարարության, գերատեսչության ենթակայության կազմակերպությունների թիվը,

4. ոչ ֆինանսական ակտիվների և կապիտալ դրամաշնորհների գծով ծախսերի ընդհանուր գումարը.

բ. մարզպետարանների համար`

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը (այդ թվում` սուբվենցիա և այլն),

2. կապիտալ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը,

3. մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների թիվը,

4. ՍԾՏԳ-ների միջոցով վճարված նպաստների ծավալը.

3) համայնքներ`

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի` դոտացիայի մեծությունը,

բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված սուբվենցիաների և այլ միջոցների ծավալը,

գ. կապիտալ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը,

դ. համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծավալը:

15. N 1 աղյուսակում ներկայացված է վերահսկվող օբյեկտների ռիսկերի գնահատման և ռիսկի միավորի հաշվարկման օրինակը:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Ոլորտը         |       Չափանիշները                          |  Բալերը|

|               |                                            |________|

|               |                                            | 1| 2| 3|

|_______________|____________________________________________|__|__|__|

|Պետական        |1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի|  |  |  |

|կառավարչական   |մեծությունը, այդ թվում` օտարերկրյա          |  |  |  |

|հիմնարկ N 1    |պետություններից հատկացվող վարկային և        |  |  |  |

|               |դրամաշնորհային գումարների մեծությունը`      |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0 - 1000 մլն դրամ                           |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 - 30000 մլն դրամ                       |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |30001 մլն դրամ և  ավելի                     |  |  | 3|

|               |____________________________________________|__|__|__|

|               |2. Պետական մարմնի կողմից իրականացված        |  |  |  |

|               |ծրագրերի թիվը`                              |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-9                                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |10-35                                       |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |36 և  ավելի                                 |  |  | 3|

|               |____________________________________________|__|__|__|

|               |3. Պետական մարմնի ենթակա                    |  |  |  |

|               |կազմակերպությունների թիվը`                  |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-4                                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |5-15                                        |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |16 և  ավելի                                 |  |  | 3|

|               |____________________________________________|__|__|__|

|               |4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ     |  |  |  |

|               |ֆինանսական ակտիվների և  կապիտալ             |  |  |  |

|               |դրամաշնորհների գծով ծախսերի գումարը`        |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-100 մլն դրամ                              |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |101 - 1000 մլն դրամ                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 մլն դրամ և  ավելի                      |  |  | 3|

|_______________|____________________________________________|________|

|               |Ընդամենը                                    |   12   |

|_______________|____________________________________________|________|

|Պետական        |1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի|  |  |  |

|կառավարչական   |մեծությունը, այդ թվում` օտարերկրյա          |  |  |  |

|հիմնարկ N 2    |պետություններից հատկացվող վարկային և        |  |  |  |

|               |դրամաշնորհային գումարների մեծությունը`      |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0 - 1000 մլն դրամ                           |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 - 30000 մլն դրամ                       |1 |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |30001 մլն դրամ և  ավելի                     |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |2. Պետական մարմնի կողմից իրականացված        |  |  |  |

|               |ծրագրերի թիվը`                              |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-9                                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |10-35                                       |  |2 |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |36 և  ավելի                                 |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |3. Պետական մարմնի ենթակա հիմնարկների թիվը`  |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-4                                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |5-15                                        |  |2 |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |16 և  ավելի                                 |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ     |  |  |  |

|               |ֆինանսական ակտիվների և  կապիտալ             |  |  |  |

|               |դրամաշնորհների գծով ծախսերի գումարը`        |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-100 մլն դրամ                              |1 |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |101 -1000 մլն դրամ                          |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 մլն դրամ և  ավելի                      |  |  |  |

|_______________|____________________________________________|________|

|               |Ընդամենը                                    |    6   |

|_______________|____________________________________________|________|

|Պետական        |1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի|  |  |  |

|կառավարչական   |մեծությունը, այդ թվում` օտարերկրյա          |  |  |  |

|հիմնարկ N 3    |պետություններից հատկացվող վարկային և        |  |  |  |

|               |դրամաշնորհային գումարների մեծությունը`      |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0 - 1000 մլն դրամ                           |1 |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 - 30000 մլն դրամ                       |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |30001 մլն դրամ և  ավելի                     |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |2. Պետական մարմնի կողմից իրականացված        |  |  |  |

|               |ծրագրերի թիվը`                              |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-9                                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |10-35                                       |  |2 |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |36 և  ավելի                                 |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |3. Պետական մարմնի ենթակա հիմնարկների թիվը`  |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-4                                         |1 |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |5-15                                        |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |16 և  ավելի                                 |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ     |  |  |  |

|               |ֆինանսական ակտիվների և  կապիտալ             |  |  |  |

|               |դրամաշնորհների գծով ծախսերի գումարը`        |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |0-100 մլն դրամ                              |1 |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |101 - 1000 մլն դրամ                         |  |  |  |

|               |____________________________________________|__|__|__|

|               |1001 մլն դրամ և  ավելի                      |  |  |  |

|_______________|____________________________________________|________|

|               |Ընդամենը                                    |    5   |

._____________________________________________________________________.

 

16. Հաշվի առնելով ռիսկերի գնահատման բաժնում ներկայացված մեթոդաբանությունը` N 1 աղյուսակում նշված օրինակի դեպքում N 1 պետական կառավարչական հիմնարկի ռիսկի միավորը կկազմի 12 (3+3+3+3), N 2 պետական կառավարչական հիմնարկինը` 6 (1+1+2+2), N 3 պետական կառավարչական հիմնարկինը` 5 (1+1+1+2):

17. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` վերահսկվող օբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

 

Աղյուսակ N 2

 

.________________________________________________________________.

|Ռիսկայնության խումբը|               Միավորը                     |

|____________________|___________________________________________|

|Բարձր               |10 և  ավելի միավորներ հավաքած վերահսկվող   |

|                    |օբյեկտներ                                  |

|____________________|___________________________________________|

|Միջին               |7-9 միավոր հավաքած վերահսկվող օբյեկտներ    |

|____________________|___________________________________________|

|Ցածր                |4-6 միավորներ հավաքած վերահսկվող օբյեկտներ |

.________________________________________________________________.

 

18. Ընդ որում, քանի որ տեսչության տարեկան ծրագրերում ընդգրկվող օբյեկտները պատկանում են տարբեր ոլորտների, ուստի ռիսկայնության խմբերի դասակարգումը կատարվում է ըստ ոլորտների:

19. Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` մասնավորապես այն պահանջը, որ բարձր ռիսկայնության խմբում չեն կարող ընդգրկվել վերահսկման ենթակա օբյեկտների 20 տոկոսից ավելին, միջին ռիսկայնության խմբի վերին շեմը և բարձր ռիսկայնության ներքին շեմը կարող են սահմանվել որպես փոփոխական մեծություններ այն դեպքերի համար, երբ վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատման արդյունքում վերջիններիս թիվը գերազանցում է 20 տոկոսը: Նշված դեպքում բարձր ռիսկային խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների թիվը նվազեցվում է միավորների նվազման հաջորդականության սկզբունքով, մինչև նշված 20 տոկոսի շեմը:

20. Ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.

3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ:

21. Հարկ է նշել, որ բարձր ռիսկի խմբին պատկանող վերահսկվող օբյեկտը ցուցանիշների փոփոխման կամ ստուգման արդյունքների հիման վրա կարող է տեղափոխվել ավելի ցածր ռիսկի խումբ: Միևնույն ժամանակ նախնականում միջին կամ ցածր ռիսկ ունեցող խմբին պատկանող վերահսկվող օբյեկտը կարող է տեղափոխվել ավելի բարձր ռիսկային խումբ (միջինից բարձր կամ ցածրից միջին և նույնիսկ բարձր), եթե ստուգման արդյունքում բացահայտվեն խախտումներ կամ փոփոխվեն ոլորտային ռիսկի հաշվարկման հիմքում ընկած տվյալ վերահսկվող օբյեկտի ցուցանիշները:

 

V. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ, ԴՐԱ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

22. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում տվյալների բազան իրենից ենթադրում է ծրագրային ապահովման համակարգ: Այն ներառում է տեսչության վերահսկման ոլորտում գործող բոլոր օբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի մասին տեղեկատվությունը:

23. Տեսչության տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ, որի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից:

24. Տեսչության առանձնահատկություններից ու նպատակներից ելնելով` տեսչության կողմից ստեղծվում է վերահսկվող օբյեկտների գրանցամատյան (ռեգիստր): Ռեգիստրում գրանցվում են հետևյալ տվյալները`

1) ստուգում իրականացնող մարմնի ռեգիստրում տնտեսավարող սուբյեկտի գրանցման համարը.

2) վերահսկվող օբյեկտի անվանումը (ներառյալ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումն ու կազմակերպաիրավական ձևը).

3) պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

5) պետական տարածքային ռեգիստրի անվանումը.

6) վերահսկվող օբյեկտի պետական գրանցման հասցեն.

7) վերահսկվող օբյեկտի գործունեության վայրի հասցեն և կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և կապի այլ միջոցներ).

8) վերահսկվող օբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամար և կապի այլ միջոցներ.

9) վերահսկվող օբյեկտի և նրանց առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և կապի այլ միջոցներ).

10) տեսչության կողմից վերահսկվող օբյեկտում իրականացված վերջին ստուգման ամսաթիվը, ստուգման ժամանակաշրջանը.

11) վերահսկվող օբյեկտում իրականացված վերջին ստուգմամբ արձանագրված խախտումների ամփոփ նկարագրությունը.

12) վերահսկվող օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում վերականգնման առաջադրված գումարների մեծությունը:

25. Ռեգիստրի տվյալները լրացվում են տեսչության կողմից ինքնուրույն, իսկ տվյալները թարմացվում են նոր տվյալներ ի հայտ գալուց անմիջապես հետո:

26. Բացի նշված ռեգիստրի տվյալներից, տեսչությունում ստեղծվում է նաև տվյալների շտեմարան, որտեղ պետք է գրանցվեն վերահսկվող օբյեկտների մասին համապատասխան տվյալները: Ստորև ներկայացվում է շտեմարանում ընդգրկվող տվյալները.

 

        Ոլորտը                                Հարցերը

 

ՀՀ կառավարությանն առընթեր  Հաշվետվություն և (կամ) հաշվարկ

    պետական եկամուտների         ներկայացնող հարկ վճարողների թիվը

կոմիտեի հարկային

    տեսչությունների համար       Օրենքով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու

                                շեմից բարձր տարեկան շրջանառություն       

                                (գործունեությունից հասույթ) ունեցող հարկ

                                վճարողների թիվը                          

                                 

                                50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով

                                ներկրումներ իրականացրած հարկ վճարողների

                                թիվը

        

                                30.0 մլն դրամ և ավելի ՀՀ պետական բյուջե

                                վճարումներ (հարկեր և պարտադիր վճարներ)

                                իրականացրած հարկ վճարողների թիվը

         

ՀՀ կառավարությանն առընթեր   ԱԱՀ-ի գծով 10.0 մլն դրամ և ավելի ազատված

    պետական եկամուտների         շրջանառություն ունեցող հարկ վճարողների

    կոմիտեի մաքսատների համար    թիվը

                                Ներկրումներ իրականացնող տնտեսավարող

                                սուբյեկտների ընդհանուր թիվը

          

                                50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով

                                ներկրումներ իրականացնող տնտեսավարող

                                սուբյեկտների թիվը

           

                                Մաքսատուրքի և (կամ) ԱԱՀ վճարումից ազատված

                                տնտեսավարող սուբյեկտների թիվը

            

                                ՀՀ տարածք ներկրումներ և ՀՀ մաքսային

                                մարմինների միջոցով տարեկան 30.0 մլն դրամ

                                և ավելի ՀՀ պետական բյուջե վճարումներ

                                իրականացրած տնտեսավարող սուբյեկտների թիվը

             

                                ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման գծով

                                արտոնություններ ստացած տնտեսավարող

                                սուբյեկտների թիվը

              

50 տոկոս և ավելի պետական   Իրացման շրջանառությունը

մասնակցությամբ առևտրային

կազմակերպությունների համար Շահույթի (վնասի) մեծությունը

 

ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժնի

գումարի մեծությունը

 

ՀՀ պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի

գծով պարտքի մեծությունը

 

    Նախարարությունների,         ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի

գերատեսչությունների համար   մեծությունը, այդ թվում` օտարերկրյա

պետություններից հատկացվող վարկային և

դրամաշնորհային գումարների մեծությունը

 

Նախարարության, գերատեսչության կողմից

իրականացվող բյուջետային ծրագրերի թիվը

 

Նախարարության, գերատեսչության

ենթակայության կազմակերպությունների թիվը

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի

ընդհանուր գումարը

 

    Մարզպետարանների համար       ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի

                                մեծությունը (այդ թվում` սուբվենցիա և

                                այլն)

        

                                Կապիտալ ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից

                                հատկացված գումարների ծավալը

         

                                Մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ների

                                քանակը

          

                                ՍԾՏԳ-ների միջոցով վճարված նպաստների ծավալը

           

    Համայնքների համար           ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի`

                                դոտացիայի մեծությունը

            

                                ՀՀ պետական բյուջեից հատկացված

                                սուբվենցիաների և այլ միջոցների ծավալը

             

                                Կապիտալ ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից

                                հատկացված գումարների ծավալը

              

                                Համայնքի ղեկավարին պետության կողմից

                                պատվիրակված լիազորությունների իրականացման

                                նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված

                                միջոցների ծավալը

               

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչություններին և մաքսատներին առնչվող` շտեմարանում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից` ըստ առանձին հարկային տեսչությունների և մաքսատների` ցուցակի տեսքով (առանց անվանումների) յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 1-ը: Նշված տվյալները ներկայացվում են նախորդող ֆինանսական տարվա արդյունքներով` դեկտեմբերի 31-ի դրությամբ:

28. Տեսչությունը համապատասխան տվյալները հավաքագրելուց հետո հաշվարկում է վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատականները, որոնց հիման վրա կազմում է տեսչության ստուգումների իրականացման տարեկան ծրագիրը և սահմանված ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

 

VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

29. Սույն մեթոդաբանության 10-րդ կետի պահանջներին համապատասխան տեսչության 2013 թվականի ծրագրի կազմման համար ռիսկայնության չափանիշները կհաշվարկվեն մեկ տարվա տվյալների հիման վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2012
N 207-Ն
Որոշում