Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ...

 

 

040.0235.130312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 235-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի առաջին եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 577925.3 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 4297.8 դրամ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի N 21 ընտրատարածքային և Նոր Կեսարիայի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 1-ի

N 235-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._____________________________________________________________________.

|NN |              Ծախսերը                               |Գումարը     |

|ը/կ|                                                    |(դրամ)      |

|___|____________________________________________________|____________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ           |   195000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |այդ թվում`                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                            |    65000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                   |    65000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի                          |    65000.00|

|___|____________________________________________________|____________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ             |    41250.00|

|___|____________________________________________________|____________|

|   |Ընդամենը                                            |   236250.00|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 1-ի

N 235-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._____________________________________________________________________.

|NN |              Ծախսերը                               |Գումարը     |

|ը/կ|                                                    |(դրամ)      |

|___|____________________________________________________|____________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ           |   260000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |այդ թվում`                                          |            |

|___|____________________________________________________|____________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                            |    65000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |2) հանձնաժողովի քարտուղարի                          |    32500.00|

|___|____________________________________________________|____________|

|   |3) հանձնաժողովի անդամների (5 անդամ x 32500 դրամ)    |   162500.00|

|___|____________________________________________________|____________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ             |    67000.00|

|___|____________________________________________________|____________|

|3. |Տրանսպորտային նյութեր                               |     5000.00|

|___|____________________________________________________|____________|

|4. |Կապի ծառայություններ                                |     1000.00|

|___|____________________________________________________|____________|

|5. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                    |     3000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |ընդամենը                                            |   336000.00|

|___|____________________________________________________|____________|

|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն             |            |

|   |(1102 ընտրող + 1102 x 0.03) x 5 դրամ)               |     5675.30|

|___|____________________________________________________|____________|

|   |Ընդամենը                                            |   341675.30|

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 27.12.12 թիվ 1695-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 1-ի

N 235-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._____________________________________________________________________.

|NN |              Ծախսերը                               |Գումարը     |

|ը/կ|                                                    |(դրամ)      |

|___|____________________________________________________|____________|

|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                    |            |

|___|____________________________________________________|____________|

|   |(ընտրողների ցուցակներ, 1102 ընտրող x 3.9 դրամ)      |     4297.80|

|___|____________________________________________________|____________|

|   |Ընդամենը                                            |     4297.80|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 235-Ն
Որոշում