Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ...

 

 

040.0287.190312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2012 թվականի N 287-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.

i

«13) իրականացնում է վարկառուներին և ենթավարկառուներին տրամադրվող շրջանառու վարկային միջոցների կառավարումը և մոնիթորինգը` համաձայն ձևի ուղեցույցի:».

2) լրացնել ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 15-ի

N 287-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ`

 

1) փոխառու նշանակում է Հայաստանի Հանրապետություն.

2) ֆինանսավորման համաձայնագրեր նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և փոխառուի, ինչպես նաև փոխառուի և այլ դոնոր կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրեր.

3) ՇՀՖԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր.

4) ԳԶՄՀ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ.

5) ԾՂԽ նշանակում է Գյուղական կարողությունների ստեղծման և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագրերի ղեկավար խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում և սահմանված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի N 653-Ն որոշմամբ.

6) լիազոր մարմին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

7) ԾԻԳ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ և որը պատասխանատու է Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի իրականացման և համակարգման համար.

8) ՎԽ նշանակում է վարկային խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում.

9) ԾԻԳ-ի կանոնադրություն նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրություն, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ.

10) ԾԻԳ-ի տնօրեն նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն.

11) ԳՖԲ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման ինքնուրույն բաժին, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1783-Ն որոշմամբ.

12) ՄՖԿ նշանակում է մասնակից ֆինանսական կառույց, ինչպես օրինակ` բանկը, վարկային և լիզինգային կազմակերպությունը կամ այլ ֆինանսական կառույց, որն ընտրվում է գյուղական ֆինանսավորման բաժնի վերաֆինանսավորման գործառույթներին մասնակցելու նպատակով.

13) ԳՏՏԶԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր.

14) ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույց նշանակում է կանոնների և կանոնակարգերի համառոտագիր, որոնք ենթակա են կիրառման գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից և այլ դոնորներից ստացված ֆինանսական միջոցների կառավարման համար.

15) ԳՖԲ-ի ծրագրային հաշիվներ նշանակում է ցանկացած հաշիվ, որի միջոցով ԳՖԲ-ն ստանում է արտաքին օժանդակություն գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառույթների համար և ցանկացած հաշիվ, որն օգտագործվում է ծրագրային գործառնությունների համար.

16) ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները ներառում են բոլոր ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցներ` այն բացառիկ պայմանով, որ դրանք կառավարվեն գյուղական ֆինանսավորման բաժնի սույն կանոնադրությամբ, և ներառում են հետադարձ հոսքը մասնակից ֆինանսական կառույցներից, տոկոսագումարները և ցանկացած այլ ակտիվներ, որոնք հաշվեգրվում են նշված միջոցներին.

17) ԳՖԲ-ի պետ նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի պետ.

18) ԳՖԲ-ի ծրագրային գործառնություններ նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային ակտիվների օգտագործում` մասնակից ֆինանսական կառույցներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերի սահմանված կարգով անհրաժեշտ են գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառնությունները կառավարելու և վերահսկելու համար:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. ԳՖԲ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է կանոնակարգելու ԾԻԳ-ի կառուցվածքում որպես վերջինիս ստորաբաժանման ԳՖԲ-ի գործունեությունը, որն իրականացնելու է ֆինանսական համաձայնագրերով տրամադրված վարկային շրջանառու միջոցների կառավարումը և վերջիններիս նկատմամբ հսկողությունը:

1.2. Վարկային շրջանառու միջոցները տրամադրվում են ԳՖԲ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից` պայմանով, որ դրանք կառավարվեն ԳՖԲ-ի կողմից ֆինանսական համաձայնագրերով, սույն կանոնադրությամբ և ներդրումային ուղեցույցով սահմանված կարգով:

1.3. ԳՖԲ-ն ԾԻԳ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է կառավարության վերաֆինանսավորման ծրագրերն իրականացնելու նպատակով, մասնավորապես, ԳՏՏԶԾ-ի և ՇՀՖԾ-ի շրջանակներում:

1.4. ԳՖԲ-ն իր գործառույթներն իրականացնելու է ԾԻԳ-ի անունից:

 

2. ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները

 

2.1. ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները նշանակում են ծրագրային ակտիվների օգտագործում` ՄՖԿ-ներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը ներդրումային ուղեցույցին համապատասխան, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերով սահմանված կարգով անհրաժեշտ են ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները կառավարելու և այդ միջոցների օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

2.2. Իր ծրագրային գործառույթների համար ԳՖԲ-ն ունի իր ստորաբաժանման անվանմամբ դրոշմակնիք:

 

3. ԳՖԲ-ի կառավարումը

 

3.1. Ծրագրի ղեկավար խորհուրդը (ԾՂԽ)`

3.1.1. հաստատում է ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույցը և դրանում կատարված ցանկացած փոփոխություն և լրամշակում, որը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ԳԶՄՀ-ի և այլ դոնորների հետ.

3.1.2. մշակում է ԳՖԲ-ի գործառնությունների ընդհանուր քաղաքականությունը և իրականացնում է դրա կիրառման նկատմամբ վերահսկողությունը.

3.1.3. որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ԳԶՄՀ-ի և այլ դոնորների հետ.

3.1.4. հաստատում է ԳՖԲ-ի տարեկան աշխատանքային պլանը և բյուջեն.

3.1.5. հաստատում է ԳՖԲ-ի տարեկան ֆինանսական և կատարողականության վերաբերյալ հաշվետվությունները:

3.2. Վարկային խորհուրդը (ՎԽ) `

3.2.1. ներդրումային ուղեցույցին համապատասխան հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ների վերաֆինանսավորելու նպատակով վերջիններիս կողմից ստացված հայտերը.

3.2.2. ընդունում է որոշումներ ներդրումային ուղեցույցի ժամկետներին և պայմաններին ենթավարկերի համապատասխանության վերաբերյալ:

3.3. ԾՂԽ-ի և ՎԽ-ի կազմն ու գործունեությունը կարգավորվում են ֆինանսական համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշումներով:

3.4. ՎԽ-ի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ՎԽ-ի նախագահի ձայնը վճռորոշ է: ՎԽ-ի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների հիսուն տոկոսը:

3.5. ՎԽ-ն իրավունք ունի մերժելու հայտը, ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույցում սահմանված իրավասության չափորոշիչների անհամապատասխանության դեպքում:

 

4. ԳՖԲ-ի պետը

 

4.1. ԳՖԲ-ի պետն ունի համապատասխան անհրաժեշտ լիազորություններ իրականացնելու ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները, մասնավորապես, ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների շրջանակներում ԾԻԳ-ի տնօրենի կողմից սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա ներկայացնելու ԳՖԲ-ն, սահմանված կարգով տնօրինել ԳՖԲ-ի հաշիվները և ԾԻԳ-ի անունից իր լիազորությունների սահմաններում ստանձնել պարտավորություններ:

4.2. ԳՖԲ-ի պետը գործում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

4.3. ԳՖԲ-ի պետն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով: ԳՖԲ-ի պետի թեկնածուն պետք է ունենա ԳԶՄՀ-ի համար ընդունելի որակավորում և փորձառություն, իսկ նրա թեկնածությունը սահմանված կարգով ենթակա է հաստատման ԳԶՄՀ-ի կողմից: ԳՖԲ-ի պետը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին:

 

5. ԳՖԲ-ի աշխատակազմը

 

5.1. ԳՖԲ-ի աշխատողներն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով` ԳՖԲ-ի ղեկավարի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: ԳՖԲ-ի բանկային մասնագետը (մասնագետները) և հաշվապահը (հաշվապահները) նշանակվում են միայն ԳԶՄՀ-ի կողմից ստացված համաձայնության հիման վրա և գործատուի նախաձեռնությամբ կարող են ազատվել աշխատանքից միայն ԳԶՄՀ-ի համաձայնությունն ստանալուց հետո:

ԳՖԲ-ի աշխատողներն իրականացնում են իրենց պարտականությունները ԳՖԲ-ի պետի և ԾԻԳ-ի տնօրենի կողմից ստացված հանձնարարականներին համապատասխան: ԳՖԲ-ի աշխատողներն անմիջականորեն հաշվետու են նրանց:

5.2. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները սահմանված կարգով կարող են օգտագործվել ԳՖԲ-ի պետի և աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով` նախապես ստանալով լիազոր մարմնի համաձայնությունը: Նման հավելումները պետք է արդարացի և համամասնորեն հաշվարկվեն և բաշխվեն` հաշվի առնելով այն աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որ ԳՖԲ-ի պետը և աշխատակազմը ձեռնարկում են ԳՖԲ-ի ծրագրային գործառույթներն իրականացնելու նպատակով` համաձայն սույն կանոնադրության 6.1-ին կետի:

 

6. Ֆինանսական կառավարում

 

6.1. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները, այդ թվում` նաև վերաֆինանսավորման կապիտալի և գործառնական ծախսերի խնայողությունները (մնացորդը), օգտագործվում են բացառապես ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների համար: Սույն կանոնադրությամբ արգելվում է ԳՖԲ-ի ծրագրային ակտիվների օգտագործումն այլ, ոչ ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների նպատակով:

6.2. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվներն առանձնացվում են ԾԻԳ-ի մյուս ակտիվներից և պետք է վերահսկվեն, հաշվառվեն և ստուգվեն առանձին: ԳՖԲ-ն օգտագործում է համապատասխան համակարգչային ծրագրերն իր շրջանառու միջոցները վարելու նպատակով: Նման ծրագրերի փոփոխությունը սահմանված կարգով ենթակա է նախապես համաձայնեցման ԳԶՄՀ-ի հետ:

6.3. ԳՖԲ-ն ունի առանձին հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում և ֆինանսական կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու ԳՖԲ-ի ծրագրային ակտիվների առանձին հսկողություն, աուդիտ և հաշվառում:

6.4. ԳՖԲ-ի պետը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին: ԳՖԲ-ի գործառույթները ներառվում են տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում, ինչպես նաև ֆինանսական համաձայնագրերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մաս են կազմում:

 

7. ԾԻԳ-ի կողմից ԳՖԲ-ի համար կատարված գործառնական ծախսերի փոխհատուցումը

 

7.1. ԾԻԳ-ը կարող է կատարել ծախսեր ԳՖԲ-ի համար` ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները վերջինիս կողմից իրականացնելու նպատակով: Նման ծախսերը կարող են ներառել`

7.1.1. տարածքի վարձակալություն, այդ թվում` նաև վճարումներ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի, ՏՏ-ի և այլնի համար.

7.1.2. գրասենյակի կառավարում, այդ թվում` նաև մաքրություն, անվտանգություն և այլն.

7.1.3. նյութատեխնիկական ապահովում, այդ թվում` նաև վարորդներ և մեքենաներ:

7.2. Անհրաժեշտության դեպքում ԾԻԳ-ի տնօրենը և ԳՖԲ-ի պետը նախապես համաձայնություն պետք է ձեռք բերեն կատարվող ծախսերի ծավալների վերաբերյալ: ԾԻԳ-ը ԳՖԲ-ին եռամսյակային կտրվածքով կներկայացնի տեղեկանք ԾԻԳ-ի կողմից կատարված այն ծախսերի մասին, որոնք սահմանված կարգով ենթակա կլինեն փոխհատուցման ԳՖԲ-ի հաշիվներից:

 

8. ԳՖԲ-ի իրավունքներն ու պարտավորությունները, իրավասությունները և պատասխանատվությունը

 

8.1. ԳՖԲ-ի իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունը, կապված ծրագրային գործառնությունների և (կամ) ակտիվների հետ, որոնք որպես ԾԻԳ-ի կառուցվածքային ստորաբաժանում վերջինիս հետ միավորման արդյունքում փոխանցվել են ԾԻԳ-ին, կարգավորվում են սույն կանոնադրությամբ:

Այդ իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունը կազմում են ԳՖԲ-ի ծրագրային գործառույթների մաս, գտնվում են ԳՖԲ-ի պետի իրավասությունների շրջանակներում` բացառությամբ այն իրավասությունների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված են ԾԻԳ-ի տնօրենին:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - որոշման վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

տրվել է հետևյալ ուղղումը

 

«ՈՒՂՂՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 287-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 3.1.1-ին և 3.1.3-րդ ենթակետերը «համաձայնեցման» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության,» բառերով:»

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2012
N 287-Ն
Որոշում