Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 49

 

6. ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանության տալ Մաքուր արտադրության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. դեկտեմբերի 15-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Արդյունաբերության զարգացման և տեխնիկական առաջընթացի հետ զուգահեռ ավելի արդիական են դառնում մարդածին աղտոտվածության, թափոնների առաջացման, դրանց էկոլոգիապես անվտանգ կառավարման և բնական պաշարների պահպանման կամ խնայողության և բանական օգտագործման խնդիրները:

XXI դարը թելադրում է մաքուր տեխնոլոգիաների ներդրում, որոնք սահմանվում են որպես շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը նպաստող տեխնոլոգիաներ, քիչ աղտոտող են, թույլ են տալիս առավել արդյունավետ օգտագործել բոլոր պաշարները, վերաշրջանառել հնարավորինս շատ թափոններ և արտադրանք, որոնք առաջանում են դրանց օգտագործման արդյունքում և ապահովել թափոնների վերամշակման առավել ընդունելի տարբերակ` այն տեխնոլոգիաների հետ համեմատ, որոնց պետք է փոխարինեն: XXI դարի Օրակարգում նշվում է, որ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները հանդիսանում են ոչ թե ուղղակի առանձին տեխնոլոգիաներ, այլ իրենցից ներկայացնում են համալիր համակարգեր, որոնք ենթադրում են հատուկ գիտատեխնիկական տեղեկատվության, ընթացակարգերի, ապրանքների, ծառայությունների և սարքավորումների, ինչպես նաև համապատասխան կազմակերպչական և կառավարչական գործունեության մեթոդների կիրառումը:

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ռազմավարությունների ձևավորման և զարգացման պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1960-1990 թթ. ընկած ժամանակահատվածում ռազմավարությունները ներառում էին միջոցառումներ, որոնք ուղղված էին շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա արդեն իսկ առաջացած աղտոտվածության անբարենպաստ ազդեցության նվազեցմանը:

70-ական թվականներին կիրառվում էր աղտոտիչների որսումը, որն այլ կերպ կոչվում էր աղտոտման նկատմամբ հսկողության «խողովակի վերջում» կամ վերջնամասային տեխնոլոգիաներ: Վերջիններս ներառում էին դեպի մթնոլորտ արտանետումների որսման, հոսքաջրերի մաքրման և դեպի աղբավայրեր փոխադրվող կոշտ կենցաղային թափոնների վնասազերծման սարքավորումներ:

Չնայած, որ այս տեխնոլոգիաները զգալի չափով մեղմեցին շրջակա միջավայրի վրա արդյունաբերության մի շարք վնասակար ազդեցություններդ այնուամենայնիվ դրանք չէին լուծում թափոնների կուտակման հիմնախնդիրը, ավելին, դրանք ընդամենը վտանգը տեղափոխեցին մի էկոլոգիական միջավայրից դեպի մյուսը:

90-ական թվականներին առաջին ջանքերը գործադրվեցին աղտոտման կանխարգելման միջոցառումների կիրառման ուղղությամբ, որն առաջընթաց էր` համեմատ որսման և երկրորդային օգտագործման տեխնոլոգիաների: Նման մոտեցումը արտադրական գործընթացները դարձրեց առավել արդյունավետ և պակաս վտանգավոր, սակայն էկոլոգիապես առավել մաքուր արտադրությանը քարոզում է գոյացման սկզբնաղբյուրում աղտոտման և թափոնների առաջացման կանխարգելման առավել ամբողջական համակարգի ներդրումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանությունը հիմնված է վերջնամասային տեխնոլոգիաների կիրառման ռազմավարության վրա, որի համաձայն կիրառվում է աղտոտման դիմաց բնապահպանական վճարների գանձմամբ շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմ: Սակայն, այս մեխանիզմը, որը հիմնված է միայն արդյունաբերական արտանետումների, թափոնների առաջացման և դրանց տեղադրման համար վճարների գանձման վրա, չի խթանում տնտեսվարող սուբյեկտներին` նույնացնելու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությանը: Իրականացվող տնտեսական փոխարկումները հաշվի չեն առնում էկոլոգիական գործոնները, իսկ տնտեսության և շրջակա միջավայրի կառավարման գործընթացները իրականացվում միմյանցից անկախ այս խնդրի լուծման համար պետք է ամենուրեք իրականացնել անվտանգ արտադրության ռազմավարության կիրառումը:

Հայաստանի Հանրապետությունում առաջացող թափոնները հիմնականում կուտակվում են կազմակերպություններում կամ տեղափոխվում են աղբավայրեր, որոնք չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին, ինչպես նաև քաղաքաշինական և բնապահպանական նորմերին ու պահանջներին: Կուտակվելով աղբավայրերում, շլամակուտակիչներում և աղբյուսներում` թափոնները հանդիսանամ են մակերևութային և ստորգետնյա ջրերի, մթնոլորտային օդի և հողի աղտոտման աղբյուր: Միևնույն ժամանակ թափոններում պարունակվում են արժեքավոր բաղադրիչներ, որոնց կորզումն ու օգտահանումը թույլ են տալիս ոչ միայն վնասազերծել թափոններն, այլև ապահովել առաջնային հումքի տնտեսում և արտադրություն:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության խնդրի համալիր լուծման ապահովմամբ, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

III. «ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

i

3. «Թափոնների մասին» ՀՀ օրենքում ամրագրված թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ներառում են.

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը թափոնների վնասակար ներգործությունից,

2) նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների պատշաճ օգտագործման ապահովումը,

3) թափոնների գործածության պորտում հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը:

4. Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը` թափոնների գոյացման ծավալների և դրանց ներկայացրած վտանգի նվազեցումն է հետևյալ ճանապարհով.

1) նորագույն գիտատեխնիկական նվաճումների օգտագործումը անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման համար,

2) նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործումը` թափոնների կրճատման նպատակով,

3) հումքային արժեք ունեցող թափոնների ուղղակի, կրկնակի կամ այլընտրանքային առավելագույն օգտագործումը,

4) հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը համապատասխան տեխնոլոգիաներով` էկոլոգիապես անվտանգ մեթոդների ու միջոցների կիրառմամբ,

5) թափոնների գործածության ոլորտում տեղեկատվության հասանելիության ապահովումը,

6) տնտեսական խթանման մեխանիզմների ստեղծումը:

Նշված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար սույն հայեցակարգի մշակման մասին դրույթ ներառվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-68-Ա կարգադրության մեջ (149-րդ կետ):

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Առավել մաքուր արտադրությանը շրջակա միջավայրի պահպանության համակողմանի կանխարգելիչ ռազմավարության անընդմեջ կիրառումն է` գործընթացների, արտադրանքի և ծառայությունների նկատմամբ` նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությանը և նվազեցնել մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունը:

6. Առավել մաքուր արտադրությանը (այսուհետ` ԱՄԱ) արտադրական գործընթացների համար ենթադրում է հումքի և էներգիայի առավել արդյունավետ օգտագործում, թունավոր և վտանգավոր նյութերի բացառում և արտադրության թափոնների գոյացման ու աղտոտման կանխարգելում սկզբնաղբյուրում:

7. ԱՄԱ գաղափարախոսությունը նպատակաուղղված է արտադրանքի և ծառայությունների շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը դրանց ամբողջ կենսացիկլի ընթացքում` սկսած հումքի հայթայթումից մինչև օգտագործում և վերջնական հեռացում, որը ներառում է`

1) ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը,

2) թափոնների առաջացման կանխարգելումը,

3) վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատումը կամ բացառումը,

4) էկոլոգիական ցուցանիշների բարելավումը,

5) արտադրության արդյունավետության բարձրացումը,

6) թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը,

7) շրջակա միջավայրի վրա վնասակար (բացասական) ազդեցության նվազեցումը,

8) միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը, որը կապահովի մրցունակության բարձրացումը ներքին և արտաքին շուկայում,

9) աշխատանքային պայմանների բարելավումը,

10) այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը:

 

V. ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Էկոլոգիապես մաքուր և համալիր սակավաթափոն տեխնոլոգիաների

կազմակերպման սկզբունքները

 

8. Անթափոն և սակավաթափոն արտադրության հասկացությունները սերտորեն կապված են շրջակա միջավայրի աղտոտման հետ:

Անթափոն արտադրությունն (տեխնոլոգիա) իրենից ներկայացնում է արտադրանքի արտադրության այնպիսի եղանակ, որի ընթացքում ամբողջ հումքն ու էներգիան օգտագործվում են առավելապես ռացիոնալ և համալիր հետևյալ ցիկլում` հումքային ռեսուրսներ-արտադրություն-օգտագործում/սպառում-երկրորդային ռեսուրսներ/հումք, իսկ շրջակա միջավայրի վրա ցանկացած ազդեցություն չի խանգարում վերջինիս բնականոն գործունեությանը:

Սակավաթափոն արտադրությանն իրենից ներկայացնում է արտադրանքի արտադրության այնպիսի եղանակ, որի ընթացքում բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա չի գերազանցում սանիտարահիգիենիկ չափանիշների թույլատրելի մակարդակը: Ընդ որում` տեխնիկական, կազմակերպական, տնտեսական կամ այլ պատճառներով հումքի և նյութերի մի մասը վերափոխվում է թափոնների և նպատակաուղղվում երկարաժամկետ պահման կամ թաղման համար:

9. Անթափոն տեխնոլոգիական գործընթացների տեսությունը հիմնված է երկու հիմնական նախադրյալների վրա,

1) ելանյութային բնական պաշարները պետք է արդյունահանվեն մեկ անգամ բոլոր հնարավոր ապրանքների համար, այլ ոչ թե յուրաքանչյուր անգամ առանձին ապրանքների համար,

2) ստեղծված ապրանքները պետք է ունենան այնպիսի տեսք, որը թույլ կտա վերջիններիս առաջնային նպատակով օգտագործումից հետո դրանք համեմատաբար հեշտությամբ վերածել նոր արտադրության ելանյութերի:

Ցավոք վերոնշյալը գործնականում իրականացնել անհնար է: «Հումք-պատրաստի արտադրանք-հումք» տեխնոլոգիայի ամեն փուլ էներգիայի լրացուցիչ ծախսեր է պահանջում, իսկ վերջինիս արտադրությունը (ժամանակակից փուլում) կապված է փակ համակարգից դուրս գտնվող բնական պաշարների օգտագործման հետ: Փակ ցիկլի ստեղծմանը խոչընդոտող երկրորդ սկզբունքային գործոնը` նյութերի մաշվածությունն է: Այսպիսով, «անթափոն տեխնոլոգիայի» առաջադիմությանը ճանաչելու հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել նաև նրա սահմանափակումները: Վերջինս թույլ է տալիս նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը, բայց չի բացառում կամ վերացնում այն ամբողջությամբ:

10. Անթափոն արտադրության հայեցակարգը դիտարկելիս, պետք է առանձնացնել հետևյալ դրույթները.

1) անթափոն արտադրությունը բնական էկոլոգիական համակարգերի նմանակմամբ կազմակերպված փակ համակարգ է, որի հիմքը պետք է կազմի մարդու կողմից գիտակցաբար կազմակերպված` հումքի, ապրանքների և թափոնների շրջապտույտը,

2) արտադրության կազմակերպման ժամանակ պարտադիր է հումքի բոլոր բաղադրամասերի ներառումը և էներգիայի հնարավորին չափ առավելագույնս օգտագործումը, (սահմանափակվում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքով): Հետևաբար, էկոլոգիապես մաքուր արտադրությունը պետք է անվան և սակավաթափոն և ռեսուրսախնայող,

3) սակավաթափոն արտադրությունը ապահովում է շրջակա միջավայրի բնականոն գործառման և առկա էկոլոգիական հավասարակշռության պահպանումը,

4) անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաները կիրառելի են արդյունաբերական բոլոր ոլորտներում: Արդյունաբերության մեջ դրանց զարգացումն ընթանում է հետևյալ ուղղություններով`

ա. թափոնների քանակի նվազեցմանն ուղղված սկզբունքորեն նոր տեխնոլոգիական գործընթացների մշակում և ներդրում,

բ. թափոններից ապրանքային արտադրանքի վերամշակման մեթոդների և սարքավորումների մշակում և ներդրում,

գ. ջրերի մաքրման նպատակով փակ շրջանառության համակարգերի ստեղծում: Գոյություն ունի նաև այլ ուղղություն` տարածքային առումով մոտ գտնվող մի կազմակերպության թափոնները կարող են որպես հումք հանդիսանալ մյուս կազմակերպության համար:

Հանքարդյունաբերության և մետաղագործական ոլորտներում անթափոն արտադրության օրինակներ կարող են հանդիսանաք թթվածնային էլեկտրաջերմային ձուլման նոր տեխնոլոգիաները, որոնց կիրառման արդյունքում նվազում է գազային արտանետումների քանակը, իսկ դրանց խտությունը հնարավորություն է տալիս այն անմիջականորեն օգտագործել ծծմբաթթվի արտադրության համար, ինչպես նաև փոշեմետալուրգիայի կիրառման մեթոդը, հանքաքարի և թափոնների հիդրոմետալուրգիական մշակման մեթոդը և այլն:

 

2. Անթափոն արտադրական գործընթացներին և տեխնոլոգիաներին ներկայացվող

պահանջները

 

11. Առկա արտադրությունների բարելավման և սկզբունքորեն նոր տեխնոլոգիական գործընթացների (ՏԳ) մշակման կամ ստեղծման համար անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ,

1) ՏԳ-ի տեխնոլոգիական միավորների (փուլեր և սարքավորումներ) քանակության նվազեցում` գործընթացի միջանկյալ փուլերում թափոնների և հումքի կորուստների նվազեցման նպատակով,

2) շարունակական սխեմաների, տեխնոլոգիաների և գործընթացների կիրառում (փակ տեխնոլոգիական ցիկլեր),

3) հումքի և էներգետիկ ռեսուրսների բոլոր բաղադրիչների համալիր օգտագործում,

4) ագրեգատների միավոր հզորության բարձրացում,

5) երկրորդային հումքի առավելագույն օգտագործում և առաջնային հումքի փոխարինում երկրորդայինով,

6) արտադրական գործընթացների ինտենսիվացում, դրանց ավտոմատացում ու օպտիմալացում,

7) էներգիայի տեխնոլոգիական գործընթացների օգտագործում (քիմիական փոխակերպումների էներգիայի օգտագործում),

8) բարձր արդյունավետությամբ մաքրման մեթոդների, սկզբունքորեն նոր, մի շարք գործընթացներ միավորող սարքավորումների մշակում և ներդրում,

9) վերջիններիս չափերի և արտադրողականության օպտիմալացում,

10) նոր կառուցվածքային նյութերի օգտագործում, որոնք թույլ են տալիս բարձրացնել սարքերի երկարակեցությունը:

 

3. Հումքին, նյութերին և էներգետիկ ռեսուրսներին ներկայացվող

պահանջները

 

12. Անթափոն կամ սակավաթափոն արտադրություն կազմակերպելիս անհրաժեշտ է հումքի և էներգետիկ ռեսուրսների լիարժեք օգտագործում, որից ելնելով վերջիններիս ներկայացվում են որոշակի պահանջներ.

1) հումքի և նյութերի որակի համապատասխանողը տեխնոլոգիական գործընթացի մակարդակին,

2) հումքի և վառելիքի նախնական վնասազերծում,

3) բարձր քանակությամբ օժտված նյութերի (օրինակ` ծանր մետաղներ) փոխարինումը նվազ թունունակությամբ նյութերով,

4) հումքի և էներգետիկ ռեսուրսների ավանդական տեսակների փոխարինումը ոչ ավանդական տեսակներով:

 

4. Պատրաստի արտադրությանը ներկայացվող պահանջները

 

13. Համաձայն անթափոն արտադրության տեսության և պատրաստի արտադրանքի արտադրությանը վերաբերող երկրորդ նախադրյալի` ստեղծված ապրանքները պետք է ունենան այնպիսի տեսք, որը թույլ կտա վերջիններիս` առաջնային նպատակով օգտագործումից հետո, համեմատաբար հեշտությամբ վերածել նոր արտադրության ելանյութերի:

Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ այս սկզբունքը բավականին տեսական է, կարելի է ձևակերպել սակավաթափոն արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքին (այդ թվում` տարաներ և փաթեթավորման պարագաներ) ներկայացվող հետևյալ պահանջները.

1) անվտանգ արտադրանք,

2) օգտագործման երկարատևություն,

3) ֆիզիկական կամ բարոյական մաշվածությունից հետո վերամշակման կամ օգտահանման հնարավորության ապահովում,

4) արագ կենսաքայքայում շրջակա միջավայրի պայմաններում,

5) շահագործման հարմարավետություն:

 

5. Մաքուր արտադրության ապահովմանն ուղղված միջոցառումները

 

14. Մաքուր արտադրության ապահովմանն ուղղված միջոցառումներն են.

1) էկոլոգիապես կայուն արտադրության և կիրառման խրախուսում, աղտոտման դեմ պայքարի ռազմավարությունների, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, մասնավորապես առկա լավագույն մեթոդների և բնապահպանական լավագույն փորձի փոխանակմանը, ընդունմանն ու ներդրմանն աջակցությունը,

2) մաքուր արտադրության տեխնոլոգիաների առավել լայնորեն կիրառման, ինչպես նաև որակի և արտադրողականության ապահովման, համապատասխանեցման և տարածման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը,

3) էկոլոգիապես մաքուր արտադրության և այլընտրանքների արտադրության պորտում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակմանն աջակցությունը,

4) մաքուր արտադրության փորձի և տեխնոլոգիաների վերաբերյալ ժամանակակից տեղեկատվության ընտրությունն ու տարածումը` հաշվի առնելով տեղային (տարածաշրջանային) ազգային մակարդակով սահմանված պահանջները,

5) էկոլոգիապես մաքուր արտադրության` տնտեսության բոլոր ճյուղերում թափոնների գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված սկզբունքորեն նոր մեթոդների մշակմանն ուղղված դիտական հետազոտությունների իրականացումը,

6) արտադրանքի և տեխնոլոգիաների այնպիսի տեսակների մշակման և կիրառման խրախուսումը, որոնք կապված են պակաս ռիսկայնության հետ,

7) աղտոտումների կանխարգելման հայեցակարգի ներառումը քիմիական նյութերի կառավարմանն առնչվող քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների մեջ,

8) էկոլոգիապես մաքուր արտադրության մեթոդների վերաբերյալ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովումը,

9) արտադրության մեթոդների գնահատման և ներդրման համար գործնական միջոցների վերաբերյալ պարզ ու հստակ ձեռնարկների և ուղեցույցերի մշակումը,

10) աղտոտող տեխնոլոգիաների անդրսահմանային փոխադրումների նկատմամբ հսկողության միջոցների խստացումը,

11) էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը,

12) մաքուր տեխնոլոգիաների ներդրման մասին իրազեկության բարձրացմանն ուղղված գործողությունները` նախատեսված արդյունաբերության, կառավարության, ֆինանսական հաստատությունների, գիտական հանրության և ոչ կառավարական կազմակերպությունների համար:

15. Սույն հայեցակարգով ամրագրված քաղաքականության իրականացումը կնպաստի`

1) քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարմանը,

2) էկոլոգիապես մաքուր արտադրության ներդրմանը,

3) թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը,

4) արտադրության արդյունավետության բարձրացմանը,

5) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը:

 

6. Արդյունաբերական կազմակերպության կողմից ԱՄԱ սկզբունքների ներդրման

արդյունքում ակնկալվող հիմնական օգուտները

 

16. Արդյունաբերական կազմակերպության կողմից ԱՄԱ սկզբունքների ներդրման արդյունքում ակնկալվող հիմնական օգուտներն են.

1) շրջակա միջավայրի և կենսոլորտի բարելավման չափանիշների պահանջներին համապատասխանեցում` կազմակերպության համար տնտեսապես շահավետ միջոցառումների իրականացման շնորհիվ,

2) շրջակա միջավայրի համար ռիսկի Նվազեցում` վտանգավոր աղտոտիչների կրճատման կամ բացառման և թափոնների մեջ դրանց պարունակության սահմանափակման շնորհիվ,

3) լրացուցիչ հումքի գնման ծախսերի խնայողություն, որն անվերադարձ կորում է` թափոնների տեսքով,

4) թափոնների վերամշակմանը և թաղմանը վերաբերող ընդհանուր ծախսերի նվազեցում,

5) թափոնների տեղափոխման և տեղադրման, տեսակավորման և վերամշակման ծախսերի նվազեցում կամ վերացում,

6) կարգավորված (սահմանաքանակի շրջանակներում) թափոնների դիմաց վճարների նվազեցում և չկարգավորված (սահմանաքանակը գերազանցող) թափոնների համար վճարվող տույժերի կրճատում կամ վերացում,

7) ծայրամասային տեխնոլոգիաների գործառնական ծախսերի նվազեցում,

8) հումքի, ջրի, էներգիայի օգտագործման, հետևաբար նաև, դրանց վճարների կրճատում,

9) արտադրվող ապրանքի որակի բարելավում և սպառման հնարավոր ավելի բարձր գին,

10) կազմակերպության պատկերի բարելավում և վերջինիս մասին բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորում,

11) բնապահպանական կառավարման համակարգի մշակման և ներդրման, ինչպես նաև միջազգային ԻՍՕ չափանիշներին համապատասխան հավաստագրման գործընթացում առավելություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 49
Արձանագրային որոշում