Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Լ ...

040.0346.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

22 մարտի 2012 թվականի N 346-Ն

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի.

8) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և սույն կարգով:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու), լիցենզիա ստացած աուդիտորական կազմակերպություններին (այսուհետ` աուդիտ իրականացնող անձ) ներկայացվող պայմանները և պահանջները:

3. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:

4. Լիցենզիայում նշվում են`

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

4) «Լիցենզիա աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերը.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

5. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները և լիցենզիա ստանալու համար նրանց ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքի 26-րդ հոդվածով:

i

6. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

1) հայտ` համաձայն N 2 հավելվածի.

2) իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման փաստաթղթի պատճենները և դրանց` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող օրենքով սահմանված քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի և (կամ) հրամանի պատճենները).

4) իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների անձնագրերի պատճենները.

5) հայտարարություն` ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված աուդիտորի որակավորման վկայականները հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.

6) կազմակերպության ղեկավարի վերաբերյալ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`

ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,

գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն N 4 հավելվածի.

7) իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամի կամ նման պարտականությունները կատարող այլ անձի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների և փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն NN 5, 6, 7 և 8 հավելվածներում ներկայացված տեղեկանքների:

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.01.14 թիվ 20-Ն որոշում)

(6-րդ կետը փոփ. 16.01.14 թիվ 20-Ն որոշում)

i

6.1. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(6.1-ին կետը լրաց. 16.01.14 թիվ 20-Ն որոշում)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

8. Լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ հարցերը կարգավորվում են օրենքի 26.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

i

9. Եթե օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում լիցենզիայի հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրք, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

(9-րդ կետը փոփ. 16.01.14 թիվ 20-Ն որոշում)

i

10. Աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը քննում է աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կողմից լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացվում է եզրակացություն` օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին ղեկավարի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին, որի վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կայացվում է համապատասխան որոշում` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն:

(10-րդ կետը փոփ. 16.01.14 թիվ 20-Ն որոշում)

11. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ նշվում են`

1) աուդիտորական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և գործունեության վայրը.

2) աուդիտորական կազմակերպության պետական գրանցման վկայականի համարը.

3) լիցենզիայի սերիան և համարը.

4) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը.

5) լիցենզիայի գործողության ժամկետը.

6) հիմնադիրների (մասնակիցների) կազմը, նրանց մասնաբաժինների չափերը, աուդիտորների վկայականների համարները, դրանք տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

7) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման, ինչպես նաև տարեկան պետական տուրքի վճարման ժամկետի մասին.

8) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության մասին.

9) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրի և (կամ) գործունեության վայրի փոփոխության մասին.

10) տեղեկություններ հիմնադիրների (մասնակիցների) կազմում, նրանց մասնաբաժինների չափերում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

12. Լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

Հայտատուի անվանումը _________________________________________________

Կազմակերպական-իրավական ձևը__________________________________________

Իրավաբանական անձի

պետական գրանցման համարը _____________________________________________

    Հայտատուի գտնվելու                  հեռախոսահամարը ___________________

վայրը (հասցեն) ____________________ էլեկտրոնային կայքի հասցեն

(առկայության դեպքում)_____________

Հայտատուի գործունեության

իրականացման վայրը (հասցեն) _________________________

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը, խնդրում եմ տրամադրել

աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ`_____________________________________________

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

    Առդիր` թերթ:            ___ __________________ թ.

                                               Հավելված N 3

                                            ՀՀ կառավարության

                                            2012 թվականի մարտի 22-ի

                                            N 346-Ն որոշման

                                                          Ձև N 2

        ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ

Տրված է

    ---- ---------20 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    Սերիա - ԱԾ N 000

                        ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

_____________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

_____________________________________________________________________

                    (կազմակերպության գտնվելու վայրը)

    Գործողության ժամկետը` անժամկետ                      -----------------

                                                        (ստորագրությունը)

Կ.Տ.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 3

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|Ես` .______________________________________________.                 |

|    .______________________________________________.                 |

|                                                                     |

|(կազմակերպության անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը)  |

|հայտարարում եմ, որ                                                   |

|                                                                     |

|1. Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն  |

|   կատարելու համար.                                                  |

|                                                                     |

|2. Ես օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեմ զրկվել ֆինանսական,        |

|   բանկային, հարկային, մաքսային, առևտրային,  տնտեսական, իրավական     |

|   ոլորտներում որևէ  պաշտոն զբաղեցնելու իրավունքից.                  |

|                                                                     |

|3. Ես լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելու օրվա դրությամբ      |

|   քրեական գործով ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ      |

|   ամբաստանյալ.                                                      |

|                                                                     |

|4. Ես չեմ ճանաչվել սնանկ և  չունեմ չմարված (չներված)                 |

|   պարտավորություններ.                                               |

|                                                                     |

|5. Իմ գործողությունները չեն հանգեցրել այլ անձի սնանկության           |

|   (անվճարունակության)                                               |

|_____________________________________________________________________|

|  Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն|

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստաթղթի կամ    |

|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված      |

|պատասխանատվության:                                                   |

|                                                                     |

|  Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության     |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը: |

|                                                                     |

|Ստորագրությունը _________________   Ամսաթիվը    ___________________  |

|                                                օրը/ամիսը/տարեթիվը   |

._____________________________________________________________________.

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 4

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|1. Աուդիտ իրականացնող անձի մասնակիցը կամ                             |

|   կառավարման մարմնի ղեկավարը կամ                                    |

|   աուդիտորը                                                         |

|_____________________________________________________________________|

|1. Անվանումը                                                         |

|   (անունը, ազգանունը)                                               |

|                           _________________________________________ |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալները        |

|_____________________________________________________________________|

|2.1. Անվանումը                                                       |

|                             ______________________________________  |

|2.2. Գտնվելու վայրը                                                  |

|                                                                     |

|2.3. Գրանցման ամսաթիվը                         վայրը                 |

|                          __________________     ______________      |

|                          օրը/ամիսը/տարեթիվը                         |

|_____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում       |

|   մասնակցության վերաբերյալ`                                         |

|_____________________________________________________________________|

|Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը           ___________  _________|

|                                                գումարը        %     |

|                                               ___________  _________|

|այդ թվում` ձայնի իրավունք տվող                  գումարը        %     |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|4. Տեղեկություններ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ         |

|_____________________________________________________________________|

|4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձինք     |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության    |  |Գտնվելու  |  |Մասնակցության  |  |Մասնակցության|

|անվանումը          |  |վայրը     |  |չափը (դրամ)    |  |չափը (%)     |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|1.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|2.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|_____________________________________________________________________|

|4.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող ֆիզիկական անձինք        |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը, |  |Բնակության|  |Մասնակցության  |  |Մասնակցության|

|անձնագրի համարը    |  |վայրը     |  |չափը (դրամ)    |  |չափը (%)     |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|1.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|2.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|_____________________________________________________________________|

|5. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների       |

|   վերաբերյալ                                                        |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,     |  | Պաշտոնը    |  |Կազմակերպությունում       |

|անձնագրի համարը        |  |            |  |աշխատելու տարիները        |

|                       |  |            |  |(որոնցից` նշված պաշտոնում)|

|_______________________|__|____________|__|__________________________|

|1.                     |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|2.                     |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|                       |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|                       |  |            |  |                          |

|_____________________________________________________________________|

|6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                    |

|                                                                     |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության    |

|մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն                             |

|                                                                     |

|Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք        |

|լրացուցիչ թերթեր:                                                    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  |Գտնվելու          | |Փոխկապակցվածության|

|անձի անունը, ազգանունը,   |  |(բնակության վայրը)| |տեսակը            |

|անձնագրի համարը           |  |                  | |                  |

|                          |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|1.                        |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|2.                        |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|                          |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|                          |  |                  | |                  |

|_____________________________________________________________________|

|7. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող                |

|տեղեկատվությունն արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով  |

|սահմանված պատասխանատվության:                                         |

|                                                                     |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե    |

|փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:                    |

|                                                                     |

|        Անունը, ազգանունը _________________________________________  |

|                                                                     |

|        Ստորագրությունը _____________  Ամսաթիվը ___________________  |

|                                                 օրը/ամիսը/տարեթիվը  |

._____________________________________________________________________.

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 5

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|1. Մասնակիցը կամ                                                     |

|   կառավարման մարմնի ղեկավարը կամ                                    |

|   աուդիտորը                                                         |

|_____________________________________________________________________|

|1. Անվանումը                                                         |

|   (անունը, ազգանունը)                                               |

|                     ________________________________________________|

|_____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալները                             |

|_____________________________________________________________________|

|2.1. Անունը, ազգանունը                                               |

|                     ________________________________________________|

|                                                                     |

|2.2. Բնակության վայրը                                                |

|                                                                     |

|2.3. Անձնագրի համարը                                                 |

|                                _______________                      |

|                                                                     |

|2.4. Փոխկապակցվածության տեսակ                                        |

|_____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում       |

|մասնակցության վերաբերյալ.                                            |

|_____________________________________________________________________|

|Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը           ___________  _________|

|                                                գումարը        %     |

|                                               ___________  _________|

|այդ թվում` ձայնի իրավունք տվող                  գումարը        %     |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|4. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող                |

|տեղեկատվությունն արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով  |

|սահմանված պատասխանատվության:                                         |

|                                                                     |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե    |

|փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:                    |

|                                                                     |

|        Անունը, ազգանունը _________________________________________  |

|                                                                     |

|        Ստորագրությունը _____________  Ամսաթիվը ___________________  |

|                                                 օրը/ամիսը/տարեթիվը  |

._____________________________________________________________________.

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 6

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Ֆիզիկական անձ-մասնակցի տվյալները                                  |

|_____________________________________________________________________|

|1.1. Անունը, ազգանունը, հայրանունը                                   |

|                                     _______________________________ |

|                                                                     |

|1.2. Սեռը ____________     1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը    |

|                                                                     |

|                                             ___________________     |

|                                              օրը/ամիսը/տարեթիվը     |

|1.4. Ծննդավայրը              ________________________________________|

|                                                                     |

|1.5. Քաղաքացիությունը        ________________________________________|

|                                                                     |

|1.6. Անձնագրի սերիան և  համարը ______________________________________|

|                                                                     |

|Սոցիալական քարտի համարը                               _______________|

|(առկայության դեպքում)                                 _______________|

|                                                                     |

|1.7. Բնակության վայրը (մշտական և  բնակության տվյալ պահին)            |

|                                                                     |

|1.8. Հեռախոսահամարը ______________   1.9. Էլեկտրոնային               |

|                                     փոստի հասցեն      ___________   |

|                                                                     |

|1.10. Նշել նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր                         |

|անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը                               |

|                                                                     |

|Անունը, ազգանունը, հայրանունը        ________________________________|

|                                                                     |

|Կրելու ժամանակաշրջանը                ________________________________|

|                                                                     |

|                       ______________________     _________          |

|                       օրը/ամիսը/տարեթիվը                            |

|                                                                     |

|1.11. Աուդիտ իրականացնող անձի անվանումը, որտեղ մասնակիցը ձեռք է բերել|

|     մասնակցություն                                                  |

|_______________________________________________________              |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր)                                   |

|                                                                     |

|2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը      ___________  _________|

|                                                գումարը        %     |

|     այդ թվում` ձայնի իրավունք տվող            ___________  _________|

|                                                գումարը        %     |

|                                                                     |

|2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը      _________     |

|                                                                     |

|2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը        _________     |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում              |

|մասնակցությունների վերաբերյալ                                        |

|_____________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար`           |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության    |  |Գտնվելու  |  |Մասնակցության  |  |Մասնակցության|

|անվանումը          |  |վայրը     |  |չափը (դրամ)    |  |չափը (%)     |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|1.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|2.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|_____________________________________________________________________|

|3.2. Այլ մասնակցության համար`                                        |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության    |  |Գտնվելու  |  |Բաժնետոմսերի   |  |Անվանական    |

|անվանումը          |  |վայրը     |  |քանակը         |  |արժեքը (դրամ)|

|4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                    |

|                                                                     |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության    |

|մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն                             |

|                                                                     |

|Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք        |

|լրացուցիչ թերթեր:                                                    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության   |  |Գտնվելու   |  |Անձի դեպքում  |  |Փոխկապակցվա-  |

|անվանումը, անձի   |  |(բնակության|  |աշխատանքի     |  |ծության տեսակը|

|անունը, ազգանունը,|  |վայրը)     |  |վայրը, պաշտոնը|  |              |

|անձնագրի համարը   |  |           |  |              |  |              |

|__________________|__|___________|__|______________|__|______________|

|                  |  |           |  |              |  |              |

|__________________|__|___________|__|______________|__|______________|

|                  |  |           |  |              |  |              |

|__________________|__|___________|__|______________|__|______________|

|                  |  |           |  |              |  |              |

|__________________|__|___________|__|______________|__|______________|

|                  |  |           |  |              |  |              |

|__________________|__|___________|__|______________|__|______________|

|                  |  |           |  |              |  |              |

|_____________________________________________________________________|

|5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                         |

._____________________________________________________________________.

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն

արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ

տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված

պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության

որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին սահմանված

կարգով և ժամկետներում:

Ստորագրությունը _____________ Ամսաթիվը ___________________

օրը/ամիսը/տարեթիվը

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 346-Ն որոշման

Ձև N 7

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Իրավաբանական անձ-մասնակցի (կազմակերպության) տվյալները             |

|_____________________________________________________________________|

|1.1. Անվանումը                                                       |

|                         ___________________________________________ |

|                                                                     |

|1.2. Գտնվելու վայրը                                                  |

|                                                                     |

|1.3. Գրանցման ամսաթիվը                      վայրը                    |

|                          ____________________     _________________ |

|                           օրը/ամիսը/տարեթիվը                        |

|                                                                     |

|1.4. Աուդիտ իրականացնող անձի անվանումը, որտեղ մասնակիցը ձեռք է բերել |

|մասնակցություն                                                       |

|                         ___________________________________________ |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր)                                   |

|_____________________________________________________________________|

|2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը      ___________  _________|

|                                                գումարը        %     |

|                                                                     |

|     այդ թվում` ձայնի իրավունք տվող            ___________  _________|

|                                                գումարը        %     |

|                                                                     |

|2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը      _________     |

|                                                                     |

|2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը        _________     |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում              |

|մասնակցությունների վերաբերյալ                                        |

|_____________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար`           |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության    |  |Գտնվելու  |  |Մասնակցության  |  |Մասնակցության|

|անվանումը          |  |վայրը     |  |չափը (դրամ)    |  |չափը (%)     |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|1.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|2.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|_____________________________________________________________________|

|3.2. Այլ մասնակցության համար`                                        |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության    |  |Գտնվելու  |  |Բաժնետոմսերի   |  |Անվանական    |

|անվանումը          |  |վայրը     |  |քանակը         |  |արժեքը (դրամ)|

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|1.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|2.                 |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|___________________|__|__________|__|_______________|__|_____________|

|                   |  |          |  |               |  |             |

|_____________________________________________________________________|

|4. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների       |

|վերաբերյալ                                                           |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,     |  | Պաշտոնը    |  |Կազմակերպությունում       |

|անձնագրի համարը        |  |            |  |աշխատելու տարիները        |

|                       |  |            |  |(որոնցից` նշված պաշտոնում)|

|_______________________|__|____________|__|__________________________|

|1.                     |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|2.                     |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|                       |  |            |  |                          |

|_______________________|__|____________|__|__________________________|

|                       |  |            |  |                          |

|_____________________________________________________________________|

|5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                    |

|                                                                     |

|Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության    |

|մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն                             |

|                                                                     |

|Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք        |

|լրացուցիչ թերթեր:                                                    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը,|  |Գտնվելու          | |Փոխկապակցվածության|

|անձի անունը, անձնագրի     |  |(բնակության վայրը)| |տեսակը            |

|համարը                    |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|1.                        |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|2.                        |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|                          |  |                  | |                  |

|__________________________|__|__________________|_|__________________|

|                          |  |                  | |                  |

|_____________________________________________________________________|

|6. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|6.1. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                       |

|_____________________________________________________________________|

|7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող                |

|տեղեկատվությունն արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով  |

|սահմանված պատասխանատվության:                                         |

|                                                                     |

| Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության      |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:            |

|                                                                     |

|Տնօրենի անունը, ազգանունը ______________________________             |

|Ստորագրությունը ___________________  Ամսաթիվը ___________________    |

|                                               օրը/ամիսը/տարեթիվը    |

._____________________________________________________________________.

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 346-Ն
Որոշում