Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱ ...

06.08.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.2001  -ից մինչեւ   06.08.2008  -ը:
 

(ուժը կորցնելու է 05.08.08 թիվ 590-Ա որոշում)

i

041.0134.040399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 1999 թվականի թիվ 134

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն 1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված` Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի և ելնելով Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի, գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև դասակարգված տեղեկատվության փոխանակումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից`

1. Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրով նախատեսված անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության միջոցով:

i

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների իրականացումն ապահովելու համար պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ Բ. Ոսկանյանին:

(2-րդ կետը խմբ. 08.11.00 թիվ 737, 08.08.01 թիվ 590, 18.06.03 թիվ 281-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.06.03 թիվ 281-Ն որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.06.03 թիվ 281-Ն որոշում)

5. Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի, գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ստացվող և ուղարկվող դասակարգված տեղեկատվությունը պահելու և պահպանելու նպատակով գլխավոր ռեգիստրի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը ենթառեգիստրների իրավասությունները վերապահել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.1999
N 134
Որոշում