Սեղմել Esc փակելու համար:
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱ ...

01.01.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   01.01.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.11.15 թիվ 21-Ն որոշում)

i

603.0008.140312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2012 թվականի թիվ 08-Ն

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 04-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 32-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2012 թվականի փետրվարի 20-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՁԵՎ 1-առևտուր

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

20 թ. __________________

(ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04.04.2000 թ., ՀՕ-48)                                               |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը      |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է ____________________________________________________  |

|                     (անվանումը և  կազմակերպա-իրավական տեսակը)       |

|Գտնվելու վայրը ___________________________________   I__I__I__I__I   |

|              (գործունեության իրականացման հասցեն)  (փոստային դասիչ)  |

|Մարզը __________________________________________________I____I____I  |

|                                        (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   |

|Համայնքը / Վարչական շրջանը _______________________ I____I____I____I  |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________  |

|__________________________________________________ I__I__I__I__I__I  |

|                                         (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I  |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________  |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց

ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

._____________________________________________________________________.

|          Ցուցանիշ             |Տողի    |Հաշվետու |Ապրան-|Աշխատավարձի|

|                               |համարը  |եռամսյա- |քային |հաշվարկման |

|                               |        |կում     |մնա-  |համար      |

|                               |        |         |ցորդը |կիրառվող   |

|                               |        |         |      |աշխատողների|

|                               |        |         |      |միջին      |

|                               |        |         |      |ամսական    |

|                               |        |         |      |թվաքանակը  |

|                               |        |         |      |(մարդ)     |

|_______________________________|________|_________|______|___________|

|             Ա                 |   Բ    |    1    |   2  |     3     |

|_______________________________|________|_________|______|___________|

|Առևտրի  շրջանառությունը,       |        |         |      |           |

|ընդամենը (115, 120, 125 տողերի |        |         |      |           |

|գումարը)                       |     110|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|այդ թվում`                     |        |         |      |           |

|Մանրածախ առևտուր,  բացի        |        |         |      |           |

|ավտոմեքենաների և  մոտոցիկլների |        |         |      |           |

|առևտրից,  ընդամենը             |     115|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|որից` շարժիչային վառելիքի      |        |         |      |           |

|մանրածախ առևտուր               |   115.1|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|Մեծածախ առևտուր,  բացի         |        |         |      |           |

|ավտոմեքենաների և  մոտոցիկլների |        |         |      |           |

|առևտրից,  ընդամենը             |     120|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|որից` համակարգիչների,          |        |         |      |           |

|ծայրամասային սարքվածքների և    |        |         |      |           |

|ծրագրային ապահովման մեծածախ    |        |         |      |           |

|առևտուր                        |   120.1|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|էլեկտրոնային և                 |        |         |      |           |

|հեռահաղորդակցության            |        |         |      |           |

|սարքավորանքի և  դրանց մասերի   |        |         |      |           |

|մեծածախ առևտուր                |   120.2|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|բջջային հեռախոսների մեծածախ    |        |         |      |           |

|առևտուր                        |   120.3|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|էլեկտրոնային չգրառված կրիչների |        |         |      |           |

|մեծածախ առևտուր                |   120.4|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|շարժիչային վառելիքի մեծածախ    |        |         |      |           |

|առևտուր                        |   120.5|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|Ավտոմեքենաների և  մոտոցիկլների |        |         |      |           |

|մեծածախ ու մանրածախ առևտուր  և |        |         |      |           |

|նորոգում, ընդամենը (125.1,     |        |         |      |           |

|125.2, 125.3, 125.4 տողերի     |        |         |      |           |

|գումարը)                       |     125|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|այդ թվում`                     |        |         |      |           |

|ավտոմեքենաների առևտուր         |   125.1|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|որից` ավտոմեքենաների մանրածախ  |        |         |      |           |

|առևտուր                        | 125.1.1|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|ավտոմեքենաների մասերի և        |        |         |      |           |

|պարագաների առևտուր             |   125.2|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|որից` ավտոմեքենաների մասերի և  |        |         |      |           |

|պարագաների մանրածախ առևտուր    | 125.2.1|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|ավտոմեքենաների տեխնիկական      |        |         |      |           |

|սպասարկում և  նորոգում         |   125.3|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|մոտոցիկլների, դրանց մասերի ու  |        |         |      |           |

|պարագաների առևտուր,  տեխնիկական|        |         |      |           |

|սպասարկում և  նորոգում         |   125.4|         |      |           |

|_______________________________|________|_________|______|___________|

|որից` մոտոցիկլների, դրանց      |        |         |      |           |

|մասերի ու պարագաների մանրածախ  |        |         |      |           |

|առևտուր                        | 125.4.1|         |      |           |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար _________________________ ___________________________

                (Ազգանուն, անուն)           (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ____________________ ______________________

                             (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___»______ ____20___թ.

 

_____________________________________________________________________

                            Շնորհակալություն

 

Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին 58-76-23, e-mail: iո[email protected]

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2012 թ. փետրվարի 20-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի (ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» թիվ 372-Ն որոշմամբ հաստատված տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի (ՏԳՏԴ)):

13. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:

14. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից:

1) Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

15. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

16. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:

17. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված` վաճառքի ընթացիկ գներով:

18. Հաշվետվության 3-րդ` «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և տվյալ ամսվա վերջի դրությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակների հանրագումարը 2-ի վրա բաժանելով:

1) Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.02.2012
N 08-Ն
Որոշում