Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱ ...

 

 

100.0026.200312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012156

 

    ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ      ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ     ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                 ՆԱԽԱՐԱՐ                ՆԱԽԱՐԱՐ

 

    15 դեկտեմբերի 2011 թ.   19 մարտի 2012 թ.       22 դեկտեմբերի 2011 թ.

    N 26-Ն                  N 37-Ն                 N 1524

 

    ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ    ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ            ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

    ՆԱԽԱՐԱՐ                 ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ   ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ

                                                   ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                                                   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

    19 դեկտեմբերի 2011 թ.   20 փետրվարի 2012 թ.    30 դեկտեմբերի 2011 թ.

    N 246-Ն                 N 18-Ն                 N 3-Ն

 

    ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ       ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

    ԱՌԸՆԹԵՐ ՀՀ              ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ       ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ

                            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    27 հունվարի 2012 թ.     16 հունվարի 2012 թ.

    N 1-Ն                   N 7-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն 4-րդ բաժնի» 2-րդ ռազմավարության 3-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ.

 

Հաստատել`

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը և ռեգիստրի վարման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

15 դեկտեմբերի 2011 թ. N 26-Ն

 

ՀՀ արդարադատության նախարարի

19 մարտի 2012 թ. N 37-Ն

 

ՀՀ պաշտպանության նախարարի

22 դեկտեմբերի 2011 թ. N 1524

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

19 դեկտեմբերի 2011 թ. N 246-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

20 փետրվարի 2012 թ. N 18-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

30 դեկտեմբերի 2011 թ. N 3-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

27 հունվարի 2012 թ. N 1-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

16 հունվարի 2012 թ. N 7-Ն

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնում (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, (այսուհետ` միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմիններ) գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների մասին տեղեկատվության ռեգիստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և վարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը ստեղծվում և գործարկվում է Ազգային համակարգող մարմնի կողմից:

3. Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների ռեգիստրը (այսուհետ` ռեգիստր) համակարգչային եղանակով վարվող միասնական տեղեկատվական համակարգ է, որտեղ գրանցվում են`

1) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական կառավարման մարմիններում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը,

2) Ազգային համակարգող մարմնում և միջոլորտային համագործակցության շրջանակներում պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Ռեգիստրը բաղկացած է երեք առանձին` բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների և վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի և մեթոդաբանությանը վերաբերող ենթաբաժնից:

5. Սույն կարգում բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության հետ կապված հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

6. Ռեգիստրի գործունեությունն ուղղված է`

1) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.

2) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների և ռեգիստրի միջև փոխադարձ կապի ապահովմանը.

3) պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաներում վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունների ծավալի (լաբորատորիայում հետազոտության ենթարկվող վարակիչ հիվանդությունների ցանկի) և մեթոդաբանության տեղեկատվության ապահովմանը.

4) պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաների, կլինիկաների` սույն կարգի համաձայն տրված տեղեկատվության հավաքագրման և ամփոփման գործընթացի համակարգմանը, որը ստացվում է.

ա. գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպություններից, կլինիկաներից,

բ. գործող պետական, գերատեսչական և մասնավոր կլինիկական լաբորատորիաներից:

 

II. ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Ազգային համակարգող մարմնի և միջոլորտային համագործակցության շրջանակներում գործող պետական կառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում փոխտեղեկատվության ապահովում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 1-ը կցվում է),

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական, գերատեսչական և մասնավոր լաբորատորիաների մասին տվյալների հավաքագրում և տեղեկատվական բազայի ստեղծում (Ձև 2-ը կցվում է),

3) լաբորատոր հետազոտության արդյունքում հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման դեպքում միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության ապահովում գործող պետական կառավարման մարմիններին` անհրաժեշտ համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման համար (Ձև 3-ը կցվում է):

 

III. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Ռեգիստրը վարում է Ազգային համակարգող մարմինը:

9. Տեղեկատվությունը գրանցվում է գործող պետական կառավարման մարմիններում` մարմնի ղեկավարի հրամանով նշանակված տեղեկատվության հաղորդման գործընթացն իրականացնող պատասխանատուների կողմից (այսուհետ` պատասխանատուներ):

10. Գործող պետական կառավարման մարմնի պատասխանատուները տեղեկատվությունը էլեկտրոնային ձևաչափով, պաշտոնապես` ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ, տրամադրում են Ազգային համակարգող մարմնին:

11. Ազգային համակարգող մարմնում` գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկատվությունն ամփոփվում է ռեգիստրում:

12. Ռեգիստրի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը` Ազգային համակարգող մարմնի կողմից:

13. Տվյալների բազայի տեղեկատվությունը փոփոխվում է, եթե առկա է փոփոխման համար գործող պետական կառավարման մարմինների կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացված նոր տեղեկատվություն` փաստաթղթեր, հետազոտությունների արդյունքներ և այլն:

14. Մնացած բոլոր դեպքերում փոփոխություն կատարելն արգելվում է:

15. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է վերջինիս ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ փոփոխության դեպքում` մեկ շաբաթվա ընթացքում:

16. Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով ռեգիստրում գրանցված տվյալները Ազգային համակարգող մարմնի կողմից միջոլորտային համագործակցության շրջանակներում ներկայացվում են գործող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար:

 

IV. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

17. Լաբորատոր հետազոտության արդյունքում անջատված հարուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Ազգային համակարգող մարմնին տրամադրվում է ամսական կտրվածքով: Ներկայացվում են նաև զրոյական դեպքերը:

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.______________________________________________________________________

|Բուժկան- |Պետական |Բուժ- |Բուժկան|Բուժ- |Բուժ- |Բուժկան- |Բուժկան-   |

|խարգելիչ |ռեգիստը-|կան-  |խար-   |կանխար|կանխար|խարգելիչ |խարգելիչ   |

|կազմա-   |րում    |խար-  |գելիչ  |գելիչ |գելիչ |կազմա-   |կազմակեր-  |

|կերպու-  |գրանցման|գելիչ |կազմա- |կազմա-|կազմա-|կերպու-  |պությունում|

|թյան     |ամսաթիվ/|կազ-  |կերպու-|կեր-  |կեր-  |թյունում |օժանդակ    |

|անվանում/|համար   |մակեր-|թյու-  |պու-  |պու-  |գործող   |ծառայու-   |

|հասցե,   |        |պու-  |նում   |թյու- |թյու- |ստորաբաժա|թյունների  |

|կոնտակ-  |        |թյու- |գործող |նում  |նում  |նումների/|առկայու-   |

|տային    |        |նում  |ստորա- |գործող|գործող|լաբորա-  |թյուն/     |

|տվյալներ |        |գործող|բաժա-  |լաբո- |լաբորա|տորիաների|ախտահանման |

|հասցե,   |        |ստորա-|նում-  |րատո- |տորիա-|սենքային |խցիկ,      |

|կոն-     |        |բաժա- |ների   |րիա-  |ների  |կառուց-  |կենտրոնական|

|տակ-     |        |նում- |անվա-  |ների  |տեսակ-|վածք,    |մանրէազերծ-|

|տային    |        |ների  |նում   |թիվ   |ներ   |լրակազմ, |ման բաժին, |

|տվյալ-   |        |թիվ   |       |      |      |տեխնի-   |լվացքատուն,|

|ներ      |        |      |       |      |      |կական    |դեղատուն   |

|         |        |      |       |      |      |պայմաններ|բլոկ,      |

|         |        |      |       |      |      |մակերես  |վարսավիրա- |

|         |        |      |       |      |      |         |նոց և  այլն|

|_________|________|______|_______|______|______|_________|___________|

|    1    |    2   |  3   |   4   |   5  |   6  |    7    |      8    |

.______________________________________________________________________

 

______________________________________________________________________.

|Բուժկան-  |Արհես-|Կենտ- |Ջե-  |Համապա-|Վարակի     |Պայմա-  |Բուժկան- |

|խարգելիչ  |տական |րոնաց-|ռուց-|տասխան |հսկողության|նագրերի |խարգելիչ |

|կազմակեր- |օդափո-|ված   |ման  |սարք/  |բժշկական   |առկայու |կազմակեր-|

|պություն- |խանա- |շուրջ-|համա-|սարքա- |թափոնների  |թյուն`  |պություն-|

|ների      |կու-  |օրյա  |կարգի|վորում-|վարման     |բժշկական|ների     |

|կողմից    |թյան  |ջրամա-|առկա-|ներով  |ծրագրերի,  |թափոննե-|բուժաշխա-|

|իրակա-    |համա- |տակա- |յու- |հագեց- |վարակի     |րի ոչըն-|տողների  |

|նացվող    |կարգի |րարման|թյուն|վածու- |հսկողության|չացման, |ընդհանուր|

|բուժսպա-  |առկա- |համա- |     |թյուն  |խորհրդի, և |կենցաղա-|թիվ, այդ |

|սարկման   |յու-  |կարգի |     |       |ծրագրերից  |յին աղբի|թվում`   |

|տեսակները,|թյուն |առկա- |     |       |բխող       |տեղափոխ-|ռիսկի    |

|այդ թվում`|      |յու-  |     |       |պահանջների`|ման,    |քանակա-  |

|նեղ մասնա-|      |թյուն |     |       |ներքին     |կրծողա- |կազմ     |

|գիտացված  |      |      |     |       |արտադրական |սպան    |         |

|          |      |      |     |       |հսկողության|(միջա-  |         |

|          |      |      |     |       |և  այլնի   |տասպան) |         |

|          |      |      |     |       |առկայու-   |աշխա-   |         |

|          |      |      |     |       |թյուն      |տանքների|         |

|          |      |      |     |       |           |և  այլն |         |

|__________|______|______|_____|_______|___________|________|_________|

|   9      | 10   |  11  | 12  |   13  |    14     |  15    |   16    |

______________________________________________________________________.

 

Ձև 2

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________

|Լաբորատո-|Կենսաբանական |Սենքային   |Համապա- |Կենտրո-  |Ջեռուցման|

|րիաներում|անվտանգության|կառուցվածք,|տասխան  |նացված   |համակարգի|

|կենսաան- |մակարդակների`|լրակազմ,   |սարք/   |շուրջօրյա|առկա-    |

|վտանգու- |առաջին,      |տեխնիկական |սարքավո-|ջրամատա- |յություն |

|թյան     |երկրորդ,     |պայմաններ, |րումների|կարարման |         |

|ձեռնարկի |երրորդ և     |մակերես    |հագեցվա-|համակարգի|         |

|առկայու- |չորրորդ,     |           |ծություն|առկայու- |         |

|թյուն    |համապատասխան |           |        |թյուն    |         |

|         |պայմանների   |           |        |         |         |

|         |առկայություն |           |        |         |         |

|_________|_____________|___________|________|_________|_________|

|   1     |      2      |     3     |    4   |     5   |     6   |

._________________________________________________________________

 

___________________________________________________________________.

|Մանրէա-|Բիոքի- |Բժիշկ   |Լաբո-   |Վիրուսա-|Մոլե-  |Բջջաբա-|Կլինի- |

|բանական|միական |լաբո-   |րանտների|բանական |կուլյար|նական  |կական  |

|լաբորա-|լաբորա-|րանտների|թիվը/այդ|լաբորա- |լաբորա-|լաբորա-|լաբորա-|

|տորիա  |տորիա  |թիվը/   |թվում`  |տորիա   |տորիա  |տորիա  |տորիա  |

|       |       |այդ     |վերապատ-|        |       |       |       |

|       |       |թվում`  |րաստված |        |       |       |       |

|       |       |վերապատ-|        |        |       |       |       |

|       |       |րաստված |        |        |       |       |       |

|       |       |        |        |        |       |       |       |

|       |       |        |        |        |       |       |       |

|_______|_______|________|________|________|_______|_______|_______|

|   7   |   8   |    9   |   10   |   11   |   12  |  13   |   14  |

___________________________________________________________________.

 

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|Հետազոտվող վարակիչ|Լաբորատոր հետազոտությունների կիրառվող մեթոդներ   |

|հիվանդությունների |_________________________________________________|

|անվանում/ըստ      |Շճաբա-|Մանրէա-|Վիրու-|Մոլե-|Մակա-  |Կենսա-|Կենսա-|

|«Հիվանդությունների|նական |բանական|սաբա- |կու- |բուծա- |քիմիա-|բանա- |

|միջազգային 10-րդ  |(ԻՖԱ) |       |նական |լյար |բանական|կան   |կան   |

|դասակարգման»      |      |       |      |(ՊՇՌ)|       |      |      |

|__________________|______|_______|______|_____|_______|______|______|

|       1          |  2   |   3   |  4   |  5  |   6   |  7   |   8  |

.____________________________________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
15.12.2011
N 26-Ն
Հրաման