Սեղմել Esc փակելու համար:
ՏՐՈԼԵՅԲՈՒՍ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐՈԼԵՅԲՈՒՍ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ...

 

 

116.0108.220312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612159

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 մարտի 2012 թվականի N 108-Ն

 

i

ՏՐՈԼԵՅԲՈՒՍ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով

1. Հաստատել`

Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և

կապի նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 108-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՏՐՈԼԵՅԲՈՒՍ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Տրոլեյբուս վարելու իրավունք ստանալու համար անցկացվող գործնական քննության կարող են մասնակցել տրոլեյբուս շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված, տրոլեյբուսի վարորդների պատրաստման ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումն անցած, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների տեսական իմացության որակավորման քննությունները դրական հանձնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Տրոլեյբուսի գործնական վարման քննությունն անցկացվում է երկու փուլով`

1) առաջին փուլ` տրոլեյբուսի գործնական վարման հմտությունների ստուգում հավաքակայանում.

2) երկրորդ փուլ` տրոլեյբուսի գործնական վարման հմտությունների ստուգում երթուղիներում:

 

II. ՏՐՈԼԵՅԲՈՒՍԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Տրոլեյբուսի գործնական վարման հմտությունների ստուգման առաջին փուլը կազմակերպվում է տրոլեյբուսի հավաքակայանի տարածքում, դրա համար նախատեսված փորձնական երթուղում, երթուղին պետք է պարունակի հետևյալ տեխնիկական տարրերը`

1) նվազագույնը 3մ երկարությամբ, 3մ լայնությամբ և 150 թեքությամբ ճանապարհի հատված (թեքահարթակ) կամ նշված չափանիշներին համապատասխանող էստակադ.

2) նվազագույնը 40մ երկարությամբ, 5մ-ից ոչ ավելի լայնությամբ, 20-40մ շառավիղ ունեցող կորություններով, երկու եզրագծերն իրարից 5մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, ճկուն հիմքերի վրա տեղադրված, կոշտ նյութից պատրաստված ձողերով տեղանշված գալարաձև ուղեհատված.

3) նվազագույնը 0.9մ լայնությամբ, 12մ երկարությամբ դիտափոս:

4. Տրոլեյբուսի գործնական վարման քննության անցկացման երկրորդ փուլն անցկացվում է նախապես ընտրված և տրոլեյբուս շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված գործող տրոլեյբուսային երթուղում: Շարժման երթուղին պետք է ներառի տրանսպորտային հոսքերի միջին խտությամբ փողոցներ, այդ թվում`

1) հպակային ցանցի աջ և ձախ մեկական շրջադարձով չկարգավորվող խաչմերուկներ.

2) հպակային ցանցի աջ և ձախ մեկական շրջադարձով կարգավորվող խաչմերուկներ.

3) շարժման ուղղությամբ 2 և ավելի երթևեկության գոտիներ.

4) երթևեկության առաջին գոտում կայանած տրանսպորտային միջոցներով հատված:

 

III. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

5. Տրոլեյբուսի գործնական վարման քննության անցկացման համար հատկացվում է տրոլեյբուս, որում պարտադիր պետք է ապահովվեն`

1) վարորդ-հրահանգչի կողմից կառավարվող վթարային արգելակային ոտնակ և վարորդ-հրահանգչի գտնվելու տեղից դիտվող հետին տեսանելիության հայելիների առկայություն,

2) տրոլեյբուսի առջևի և ետևի մասերում պետք է լինեն 200 մմ բարձրությամբ տառերով արված «ուսումնական» գրառում:

6. Տրոլեյբուսի գործնական վարման քննության առաջին փուլն անցկացվում է տրոլեյբուս շահագործող կազմակերպությունում վարորդ-թեկնածուների ուսուցումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը տվյալ վարորդ-թեկնածուի գործնական վարման վարորդ-հրահանգչի ներկայությամբ:

7. Տրոլեյբուսի գործնական վարման քննության առաջին փուլն անցկացվում է տրոլեյբուսի հավաքակայանում:

8. Տրոլեյբուսի գործնական վարման քննության անցկացման առաջին փուլում վարորդ-թեկնածուն պետք է կարողանա կատարել հետևյալ առաջադրած վարժությունները`

1) կայանած վիճակից տրոլեյբուսով դեպի վերելքի գագաթ երթևեկում.

2) փորձնական երթուղում նախատեսված միջանցքով շրջադարձի կատարում.

3) պահանջված կետում տրոլեյբուսի արգելակում և կայանում.

4) առանց արագության նվազեցման երթուղու նախատեսված միջանցքով մանևրում.

5) 15կմ/ժամ արագությամբ, առանց արագության նվազեցման` երթուղում շարժման ուղեգծին հարող աջից կայանած (կամ պայմանականորեն կայանած) անշարժ տրանսպորտային միջոցներին շրջանցում:

9. Այս փուլում նախատեսված վարժությունների կատարման համար վարորդի թեկնածուն պետք է կարողանա`

1) տրոլեյբուսը մոտեցնել թեքահարթակին (էստակադին), ապահովել տրոլեյբուսի առջևի անիվների 1մ չափով վերելքը դեպի թեքահարթակ (էստակադ) և կայանումը, կայանած վիճակից տրոլեյբուսի 1մ չափով ընթացքը դեպի վերելքի ուղղությամբ.

2) 10 կմ/ժամ արագությամբ շարժման պայմաններում ապահովել աջ կամ ձախ շրջադարձերի կատարումը` չհատելով երթուղում նախատեսված միջանցքի սահմանները.

3) 20 կմ/ժամ արագությամբ շարժման պայմաններում ապահովել տրոլեյբուսի կայանումը` առջևի անիվները վարորդ-հրահանգչի հրահանգավորած գծին կայանման պայմանով.

4) 10կմ/ժամ արագությամբ շարժման պայմաններում ապահովել տրոլեյբուսի ընթացքը երթուղում նախատեսված գալարաձև միջանցքով` առանց տեղադրված նշաձողերին հպվելու.

5) երթևեկության պայմանական առաջին գոտով 20կմ/ժամ արագությամբ շարժման պայմաններում` առանց արագությունը նվազեցնելու ապահովել աջից տեղադրված նշաձողերի (պայմանականորեն կայանած անշարժ տրանսպորտային միջոցների) շրջանցումը.

6) հերթական վարժության ավարտից հետո ապահովել տրոլեյբուսի անշարժացումը տեղում ձեռքի արգելակով:

10. Տրոլեյբուսի գործնական վարման առաջին փուլի արդյունքները արտացոլվում են Ձև N 1 գնահատման թերթում: Տրոլեյբուսի գործնական վարման առաջին փուլում դրական չգնահատված վարորդ- թեկնածուները գործնական վարման երկրորդ փուլին չեն մասնակցում:

11. Տրոլեյբուս վարելու իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլը անցկացնում է տրոլեյբուս շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով կազմավորված հանձնաժողովը:

12. Հանձնաժողովում ընդգրկվում են`

1) երեք մշտական անդամներ տրոլեյբուս շահագործող կազմակերպությունից.

2) մեկական անդամ (ներկայացմամբ).

ա. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից.

բ. համայնքում ընդհանուր օգտագործման տրանսպորտի երթուղային ցանցը կազմավորող մարմնից.

գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից:

13. Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու, եթե ներկա են նրա անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ ձայների հավասար թվի դեպքում որոշումն ընդունվում է հօգուտ վարորդ-թեկնածուի:

14. Տրոլեյբուսի գործնական վարման հմտությունների ստուգման երկրորդ փուլը կազմակերպվում է գործող տրոլեյբուսային երթուղում, որտեղ գործնական երթևեկության ընթացքում տրոլեյբուսի վարորդ-թեկնածուին առաջադրվում են հաճախակի հանդիպող բազմաբնույթ խնդիրներ, այդ թվում`

1) կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկների անցում.

2) աջ և ձախ շրջադարձ չկարգավորվող խաչմերուկում.

3) երթևեկություն փողոցի երթևեկելի երկրորդ գոտով` երթևեկության առաջին գոտով երթևեկող ավտոտրանսպորտային միջոցների կողանցումով.

4) 20 կմ/ժամ արագությամբ ընթանալիս, երթևեկության շարքի վերադասավորմամբ կանգառ նշված կանգառակետում.

5) կանգառակետից շարժվելիս` վերադասավորում երթևեկության երկրորդ գոտի.

6) հպակային ցանցի ճյուղավորվող տեղամասում երթևեկության ուղղության փոփոխություն:

15. Տրոլեյբուսի գործնական վարման քննության անցկացման երկրորդ փուլում վարորդ թեկնածուն վարորդ-հրահանգչի ցուցումով պետք է կատարի հետևյալ գործողությունները`

1) չկարգավորվող կամ կարգավորվող խաչմերուկին մոտենալիս ապահովի աջ կամ ձախ շրջադարձ կատարելու համար տրոլեյբուսի վերադասավորումը և շրջադարձը.

2) ապահովի տրոլեյբուսի վերադասավորումը և կանգառը ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառակետում.

3) հպակային ցանցի ճյուղավորման հատվածին մոտենալիս ապահովի տրոլեյբուսի շարժման ուղղության սահուն փոփոխությունը, ինքնուրույն ընտրելով շարժման արագությունը.

4) երթևեկության առաջին գոտում միջին քանակի կայանած տրանսպորտային միջոցների կուտակումներ ունեցող փողոցով երթևեկելիս ինքնուրույն ընտրի շարժման արագությունը և ապահովի դրանց շրջանցումը.

5) քննության ավարտից հետո, վարորդի տեղը թողնելուց առաջ ապահովել տրոլեյբուսի հուսալի կայանումը տեղում` ձեռքի արգելակով:

16. Հանձնաժողովի անդամները վարորդի թեկնածուի գործողությունները գնահատում են`

1) հանձնաժողովի նախագահը և մնացած անդամները տրոլեյբուսի շահագործման տեխնիկական պահանջների կատարման և տրոլեյբուսի վարման հմտությունների մասով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների գործնական կատարման մասով:

17. Տրոլեյբուսի գործնական վարման երկրորդ փուլի արդյունքները արտացոլվում են Ձև N 1 գնահատման թերթում (համաձայն հավելված 1-ի):

 

IV. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԱՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Քննության ավարտից ոչ ավելի, քան մեկ ժամ հետո քննությանը մասնակցած վարորդի թեկնածուները ծանոթացվում են քննությունների արդյունքներին, քննության արդյունքում բացասական գնահատված վարորդ-թեկնածուներին պարզաբանվում են իրենց կողմից կատարված սխալները:

19. Քննության արդյունքներով հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որին կցվում են վարորդ-թեկնածուների գործնական վարման քննությունների գնահատման թերթերը:

20. Քննության արդյունքում դրական գնահատված վարորդ-թեկնածուներին` ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից տրոլեյբուսի վարման իրավունքի վկայական ստանալու համար, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սահմանված ձևի` տրոլեյբուս շահագործող կազմակերպության ղեկավարի կնիքով հաստատված, տեղեկանք:

 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և

կապի նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 108-Ն հրամանով

հաստատված կարգի

 

Ձև N 1

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹ N

Տրոլեյբուսի գործնական վարման քննությունների արդյունքների

վերաբերյալ

 

    «__»____________201 թ.         ____________________________________

                                   (քննություն հանձնողի անուն, հայրանուն,

                                               ազգանուն)

_______________________

(անձնագրի սերիա, համար)

 

________________________________ ________________________________

(քննության առաջին փուլի վայրը)  (քննության երկրորդ փուլի վայրը)

 

._____________________________________________________________________.

|Հեր- |Քննության ընթացքում կատարվող               |Գործողու-|Կատարած  |

|թական|գործողությունները                          |թյունների|սխալի    |

|NN   |                                           |կատարման |նկարագիրը|

|     |                                           |արդյունքը|         |

|_____________________________________________________________________|

|                        I. Առաջին փուլ                               |

|_____________________________________________________________________|

|1    |Նախապատրաստվել երթևեկությունն  սկսելուն    |ճիշտ/սխալ|         |

|     |(անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|2    |կայանած վիճակից տրոլեյբուսով դեպի վերելքի  |ճիշտ/սխալ|         |

|     |գագաթ երթևեկում                            |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|3    |փորձնական երթուղում նախատեսված միջանցքով   |ճիշտ/սխալ|         |

|     |շրջադարձի կատարում                         |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|4    |պահանջված կետում տրոլեյբուսի արգելակում և  |ճիշտ/սխալ|         |

|     |կայանում                                   |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|5    |առանց արագության նվազեցման երթուղու        |ճիշտ/սխալ|         |

|     |նախատեսված միջանցքով մանևրում              |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|6    |15 կմ/ժամ արագությամբ, առանց արագության    |ճիշտ/սխալ|         |

|     |նվազեցման` երթուղում շարժման ուղեգծին հարող|         |         |

|     |աջից կայանած (կամ պայմանականորեն կայանած)  |         |         |

|     |անշարժ տրանսպորտային միջոցներին շրջանցում  |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Քննության առաջին փուլի արդյունքը                 |դրական/  |         |

|                                                 |բացասական|         |

._____________________________________________________________________.

 

Քննության առաջին փուլը ընդունեց ___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ձև N 1

(դարձերես)

 

._____________________________________________________________________.

|                       II. Երկրորդ փուլ                              |

|_____________________________________________________________________|

|1    |կարգավորվող և  չկարգավորվող խաչմերուկների  |ճիշտ/սխալ|         |

|     |անցում                                     |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|2    |աջ և  ձախ շրջադարձ չկարգավորվող            |ճիշտ/սխալ|         |

|     |խաչմերուկում                               |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|3    |երթևեկություն  փողոցի երթևեկելի  2-րդ      |ճիշտ/սխալ|         |

|     |գոտով` երթևեկության  1-ին գոտով երթևեկող   |         |         |

|     |ավտոտրանսպորտային միջոցների կողանցումով    |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|4    |15 կմ/ժամ արագությամբ ընթանալիս,           |ճիշտ/սխալ|         |

|     |երթևեկության  շարքից վերադասավորմամբ կանգառ|         |         |

|     |նշված կանգառակետում                        |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|5    |կանգառակետից շարժվելիս` վերադասավորում     |ճիշտ/սխալ|         |

|     |երթևեկության  2-րդ գոտի                    |         |         |

|_____|___________________________________________|_________|_________|

|6    |հպակային ցանցի ճյուղավորվող տեղամասում     |ճիշտ/սխալ|         |

|     |երթևեկության  ուղղության փոփոխություն      |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Երկրորդ փուլի արդյունքը                          |դրական/  |         |

|                                                 |բացասական|         |

._____________________________________________________________________.

 

Հատուկ նշումներ ______________________________________________________

(Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու

դեպքում) նշել թույլ տրված իրավախախտումը

 

______________________________________________________________________

 

Քննության 2-րդ փուլը ընդունեց __________________  ___________________

                                  (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

Քննության ընդհանուր արդյունքը ________________________________________

(դրական/բացասական)

    Քննությունն ընդունեցին __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

                           __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

                           __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

                           __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

                           __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

                           __________________       ___________________

                             (ստորագրություն)        (անուն, ազգանուն)

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
07.03.2012
N 108-Ն
Հրաման