Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ԱՊՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

13 մարտի 2012 թվականի N 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1538-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ 12-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերը հաստատելու մասին» N 1538-Ն որոշման 4-րդ կետով հաստատված ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգի (այսուհետ` կարգ) 12-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` եթե լիցենզային պայմանագրի, լիցենզային պայմանագրից քաղվածքի և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարության փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց` նախկինում ձեռք բերած իրավունքները, ապա որոշում է կայացվում լիցենզիան գրանցելու մասին: Հակառակ դեպքում որոշում է կայացվում լիցենզիայի գրանցումը մերժելու մասին: Նշված կետի համաձայն` հաշվի են առնվում միայն այն իրավունքները, որոնք վերաբերում են տվյալ ապրանքային նշանի օգտագործման համար լիցենզային պայմանագրով (բացառիկ, ոչ բացառիկ և եզակի լիցենզիա) նախկինում այլ անձանց վերապահված իրավունքներին, որոնց մասին սահմանված կարգով համապատասխան գրանցում է կատարված լիցենզիաների գրանցամատյանում: Այսինքն` փորձաքննության առարկան տվյալ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն են, որոնք լիցենզային պայմանագրով վերապահվում են այլ անձի, այսինքն` փորձաքննության խնդիրը տվյալ ապրանքային նշանի օգտագործման թույլտվության իրավաչափության ստուգումն է և որևէ կապ չունի այլ ապրանքային նշանների նկատմամբ որևէ անձի ունեցած իրավունքների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջները` պաշտոնապես պարզաբանում եմ.

Կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետում նշված «այլ անձանց` նախկինում ձեռք բերված իրավունքները» ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն են, որոնք նախկինում կնքված լիցենզային պայմանագրով վերապահված են այլ անձի:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
13.03.2012
N 2
Պաշտոնական պարզաբանում