Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ...

27.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.03.1999  -ից մինչեւ   27.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.00 թիվ 884 որոշում)

i

040.0147.130399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1999 թվական թիվ 147

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վայոց ձորի մարզի Գնիշիկի կվարցիտների հանքավայրի հիման վրա հանրապետության ներքին, ինչպես նաև միջազգային շուկայում բարձր պահանջարկ ունեցող տեխնիկական սիլիցիումի և ապակու արտադրական հզորություններ ստեղծելու բազմափուլ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 1999 թվականին ավարտել Գնիշիկի կվարցիտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքները, պաշարների երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերը պետական փորձաքննության հանձնելը և 2000 թվականի առաջին եռամսյակում այդ հանքավայրի պաշարների պետական փորձաքննությունը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, նրա հետ համաձայնեցված ժամկետում, ներկայացնել Գնիշիկի կվարցիտների հանքավայրի պետական փորձաքննության համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմնավորումները.

բ) 6-ամսյա ժամկետում մշակել Գնիշիկի կվարցիտների հանքավայրի հիման վրա սիլիցիումի տարատեսակների և ապակու արտադրություն (արդյունաբերական մակարդակով) կազմակերպելու տեխնիկատնտեսական հիմնավորումները` այդ աշխատանքներում ներգրավելով Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և ձեռնարկությունների մասնագետների:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում ներկայացված տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն արտաքին առևտրի, զբոսաշրջիկության խթանման և ձեռնարկությունների զարգացման ծրագրի համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Գնիշիկի կվարցիտների հանքավայրի երկրաբանահետախուզական և հանքանյութի արդյունաբերական արդյունահանման փուլերի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1999
N 147
Որոշում