Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ...

 

 

040.0150.130399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1999 թվական թիվ 150

 

i

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 13-ի N 150 որոշման

 

ԿԱՐԳ

գործառական տարածքների գլխավոր հատակագծերի նախագծերի մշակման,

փորձաքՆնության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է: Գործառական տարածքներն են հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական, ամառանոցային, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները, քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի ու ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության և մշակույթի անշարժ հուշարձանները, անասնաբուժական ու կարանտինային ծառայությունները և այլն:

Գործառական տարածքները կարող են տեղադրվել ինչպես բնակավայրում, այնպես էլ բնակավայրի տարածքից դուրս:

Հերթափոխային, մաքսային կետերի մաքսային հսկողության գոտիների, այգեգործական գործառական տարածքները տեղադրվում են միայն բնակավայրից դուրս:

2. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի մշակման պատվիրատու են հանդիսանում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված սուբյեկտները:

 

II. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի

նախագծի մշակումը

 

3. Պատվիրատուն`

ա) սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման տարածքային համապատասխան մարմնի կողմից տրված ճարտարապետահատակագծային և նախագծային իր առաջադրանքները.

բ) կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

գ) կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը կարող է հավաքել և նախագիծը համաձայնեցնել կատարողը:

 

III. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի

նախագծի փորձաքննությունը

 

4. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համալիր փորձաքՆնության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրի համաձայն:

 

IV. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի

նախագծի համաձայնեցումը

 

i

5. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ղեկավարին` համաձայնեցման: Համայնքի ղեկավարը մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(5-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 392-Ն որոշում)

6. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է մարզպետին համաձայնեցման: մարզպետը մինչև համաձայնեցումը գործառական տարածքի գլխավոր հատակագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը:

7. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համաձայնեցվում է ներկայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

V. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի

նախագծի հաստատումը

 

8. Պատվիրատուն գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագիծը համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:

 

VI. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի

հաստատված նախագծի փոփոխումը

 

9. Գործառական տարածքի գլխավոր հատակագծի հաստատված նախագծում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1999
N 150
Որոշում