Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 48-Ա ՈՐՈ ...

 

 

041.0331.110412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2012 թվականի N 331-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 48-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 27-ի «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 48-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի 2-րդ սյունակում «Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերը փոխարինել «Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերով.

2) 1-ին կետի 4-րդ սյունակում «2012 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

3) 2-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

5) 7-րդ կետի 4-րդ սյունակում «2012 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2012
N 331-Ա
Որոշում