Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑ ...

25.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.1999  -ից մինչեւ   25.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)

i

109.0065.110399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՄԱՆ

 

12 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 65

 

i

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ հետապնդելով առավել արդյունավետ դարձնել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարգավորումն ու վերահսկողությունը և հիմք ընդունելով «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել իրավաբան Կ. Ղալթախչյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի

1998թ. դեկտեմբերի 12-ի թիվ 65 հրամանով

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում գործունեությունը, բացառությամբ պետական կառավարման, ազգային անվտանգության, գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերի, ենթակա է լիցենզավորման:

2. Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորումն իրականացվում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարգավորման և վերահսկողության նպատակով, ինչպես նաև պետական մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր անհրաժեշտ տեսակներով ապահովման համար:

3. Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորումն ու լիցենզիաների (այսուհետ` Լիցենզիա) հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը (այսուհետ` Լիցենզավորող մարմին), իր կողմից ստեղծված լիցենզիոն հանձնաժողովի միջոցով և նրա կողմից ընդունված որոշումների հիման վրա:

4. Լիցենզիա չի պահանջվում պետական կառավարման, ազգային անվտանգության, գերատեսչական և ներարտադրական կարիքների բավարարման համար օգտագործվող գերատեսչական և ներարտադրական ցանցերով կազմակերպվող գործունեության նկատմամբ, որոնցով հանրությանը, անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին չեն կարող մատուցվել հեռահաղորդակցության ծառայություններ:

5. Լիցենզիան տրվում է անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին` համապատասխան սույն Կարգի հավելված 3-ի գործունեության և ծառայությունների տեսակների ցանկին: Հավելված 3-ում նշված յուրաքանչյուր տեսակի գործունեության և ծառայության մատուցման համար տրվում է առանձին լիցենզիա:

6. Սույն Կարգի հավելված 3-ում նշված յուրաքանչյուր տեսակի գործունեության և ծառայության մատուցման համար տրվող Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է 5 տարի և Լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից հետո գործունեության ծավալման սկիզբը սահմանվում է` ոչ ավել քան 6 (վեց) ամիս, որը մտնում է գործողության ժամկետի մեջ:

Բացառիկ դեպքերում լիցենզիոն հանձնաժողովը իրավասու է Լիցենզիայի գործողության կամ գործունեության սկզբի ժամկետը ավելացնել, ելնելով հանրային կարիքների բավարարման, մատուցվող ծառայությունների կարևորությունից, ինչպես նաև գործունեության կազմակերպման համար կատարվող անհրաժեշտ աշխատանքների ծավալից:

7. Յուրաքանչյուր անհատ ձեռնարկատերեր և առևտրային կազմակերպություն կարող է միաժամանակ ունենալ հեռահաղորդակցության բնագավառում տարբեր տեսակների գործունեության մի քանի Լիցենզիաներ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8. Լիցենզիայում հատուկ պայմանով կարող է սահմանափակվել Լիցենզիայի գործողության տարածքը:

9. Լիցենզիան տրվում է Դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում, նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:

10. Լիցենզիա ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Դիմողին կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 5) մնում է Լիցենզավորող մարմնի մոտ:

12. Լիցենզիան ուժի մեջ է մտնում Լիցենզավորող մարմնի մոտ գրանցման պահից:

13. Լիցենզիան կորցնելու դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է տալիս մամուլում, այնուհետև դիմում Լիցենզավորող մարմին և 15-օրյա ժամկետում ստանում Լիցենզիայի կրկնօրինակը:

14. Առանց Լիազորված մարմնի թույլտվության Լիցենզիան արգելվում է օտարել, փոխանցել կամ զիջել այլ անձանց (բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը, փոխանցումը կամ զիջումը իրականացվում է լիցենզիայի պայմանների համաձայն):

15. Հատկացված Լիցենզիաներով նախատեսված պարտադիր պահանջների, հեռահաղորդակցության կանոնների կատարման և նորմերի պահպանման պետական վերահսկողությունը իրականացնում է Լիցենզավորող մարմինը` իրեն ենթակա ստորաբաժանումների միջոցով:

16. Հավելված 3-ում նշված գործունեության տեսակներից մեկով առանց Լիցենզիայի գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

18. Լիցենզիա ստանալու համար Դիմողը Լիցենզավորող մարմնին ներկայացնում է դիմում և դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերը համաձայն սույն Կարգի 1-2 հավելվածներում սահմանված դիմումի ձևի և փաստաթղթերի ցանկի:

19. Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը, սույն Կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

20. Դիմողը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն է կրում փաստաթղթերում ներկայացվող տեղեկատվության հավաստիության համար:

21. Լիցենզավորող մարմինը մուտքագրում է դիմումը` կից փաստաթղթերով, ստուգելով դրանց ձևակերպման ճշտությունը ու համապատասխանությունը սույն Կարգի հավելված 2-ի ցանկին:

Փաստաթղթերի ստուգման արդյունքների մասին դիմողին ծանուցագիր է ուղարկվում դիմումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Փաստաթղթերի ստուգման դրական արդյունքի դեպքում Լիցենզավորող մարմինը սկսում է լիցենզավորման գործընթացը և համապատասխան որոշում կայացնում դիմումը ընդունելուց հետո 60-օրյա ժամկետում:

22. Լիցենզավորող մարմնի կողմից դիմումը համարվում է ընդունված`

ա) լիցենզիայի տրման համար պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում.

բ) հատուկ գրանցամատյանում գրառում կատարելու պահից:

23. Լիցենզավորող մարմնի կողմից դիմումը քննարկվում է և լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշում է կայացվում ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում դիմումը ընդունելուց հետո:

24. Լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում Դիմողին տրվում է Լիցենզիա, իսկ մերժման դեպքում` նույն ժամկետում` մերժման մասին որոշման կրկնօրինակը: Այդ ժամկետում որոշում չընդունելու դեպքում Լիցենզիան համարվում է տրված, եթե այն չի հակասում «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

25. Անհրաժեշտության դեպքում Դիմողը կարող է հրավիրվել լիցենզիոն հանձնաժողովի նիստին:

26. Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը:

Լիցենզիայի մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի և Լիցենզավորող մարմնի կողմից սահմանած պահանջներին.

բ) թերի կամ ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելը.

գ) Դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության անհամապատասխանությունը ՀՀ գործող ստանդարտներին և նորմերին.

դ) Դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության տեսակի իրականացման տեխնիկական հնարավորության բացակայությունը.

ե) գործող լիցենզիաների պայմաններին հակասելը.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքերի:

27. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալը արգելվում է:

28. Լիցենզիա տալու վերաբերյալ Լիցենզիոն հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Դիմողը, Լիցենզիա ստանալու համար, սույն Կարգի 20 և 21 կետերով սահմանված կարգով կրկին կարող է դիմել Լիցենզավորող մարմին:

29. Լիցենզիա տալը մերժելու մասին Լիցենզիոն հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Դիմողի` Լիցենզիա ստանալու հաջորդ դիմումների քննարկման վրա:

30. Սույն Կարգի հավելված 3-ի թիվ 1, 5, 8 կետերով սահմանված գործունեության տեսակների Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է նաև «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՀՁ ՓԲԸ գրավոր համաձայնությունը:

31. Լիցենզիայով սահմանված հատուկ պայմանները պարտադիր են կատարման Լիցենզավորված անձի կողմից:

32. Լիցենզիոն հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց տրված Լիցենզիաների գրանցամատյան (հավելված 6):

33. Լիցենզիա հատկացնելու դեպքում Լիցենզավորող մարմինն այդ մասին տեղյակ է պահում «Հեռահաղորդակցության Հանրապետական Կենտրոն» Պետական Փակ Բաժնետիրական Ընկերությանը և հրապարակում է մամուլում:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

34. Լիցենզիոն հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ:

35. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեության դադարեցման կամ նրան Լիցենզիայից զրկման դեպքում Գործը ենթակա է պահպանման սահմանված կարգով:

36. Լիցենզիայի վերաձևակերպման, գործողության երկարացման և կասեցման դեպքերում Լիցենզիան պարտադիր վերադարձվում է Լիցենզավորող մարմին համապատասխան որոշումն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում:

37. Լիցենզիայի վերաձևակերպման, գործողության երկարացման, կասեցման և Լիցենզիայից զրկման դեպքերում Լիցենզավորող մարմինը այդ մասին տեղյակ է պահում Լիցենզավորված անձին, «Հեռահաղորդակցության Հանրապետական Կենտրոն» Պետական Փակ Բաժնետիրական Ընկերությանը և հրապարակում մամուլում:

38. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարացնելու նպատակով Լիցենզավորված անձը դիմում է Լիցենզավորող մարմին, ոչ ուշ քան 30 օր առաջ, մինչև Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալը, դիմումին կից ներկայացնելով «ՀՀԿ» ՊՓԲԸ-ի կողմից տրված լիցենզավորված գործունեության ստուգման ակտը:

39. Լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթում փոփոխությունների (անվանման, իրավաբանական հասցեն, բանկային տվյալների) դեպքում, այդ փոփոխությունները կատարելուց հետո 30 օրվա ընթացքում, նա պարտավոր է այդ մասին տեղյակ պահել Լիցենզավորող մարմնին:

40. Լիցենզավորված անձի կազմակերպական-իրավական ձևի փոփոխման դեպքում Լիցենզավորված անձը այդ մասին պետք է տեղյակ պահի լիցենզավորող մարմնին:

41. Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, լիցենզիոն հանձնաժողովը, ելնելով բացահայտված խախտումների բնույթից, կարող է ընդունել հետևյալ որոշումները`

ա) Նախազգուշացման մասին.

բ) Լիցենզիայի կասեցման մասին.

գ) Լիցենզիայի դադարեցման մասին:

42. Նախազգուշացման մասին որոշումը ընդունելուց Լիցենզավորված անձը գրավոր նախազգուշացվում է տեղ գտած խախտումների բնույթի և նրանց վերացման ժամկետների մասին:

43. Լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը կարող է ընդունվել`

ա) Լիցենզավորված անձի կողմից սպառողին մատուցվող ծառայությունների որակի մասին Լիցենզավորող մարմին ոչ հավաստի տեղեկատվություններ ներկայացնելու դեպքում.

բ) համապատասխան տեսակի գործունեության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահանջի մերժման դեպքում.

գ) եթե նախազգուշացմամբ տրված հանձնարարականները չեն կատարվել սահմանված ժամկետներում:

44. Եթե Լիցենզիայի կասեցումը առաջացնող խախտումները վերացվել են սահմանված ժամկետում, Լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լրիվ ծավալով, ընդ որում կասեցման ժամկետը չի բերում Լիցենզիայի գործողության ժամկետի փոփոխմանը:

45. Նախազգուշացման հանձնարարականների կատարման և Լիցենզիայի կասեցման ժամկետները սահմանվում են համապատասխանաբար մինչև 30 օր և 6 ամիս:

46. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`

- լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել կասեցումը առաջացնող պատճառները.

- հեռահաղորդակցության օպերատորի դիմումի համաձայն.

- հեռահաղորդակցության օպերատորի լուծարման դեպքում:

47. Լիցենզիայի ձևը սահմանում է Լիցենզավորող մարմինը:

 

Հավելված 1

 

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության

նախարարության լիցենզիոն

հանձնաժողովի նախագահ`

 

պրն. ______________________

 

ԴԻՄՈՒՄ ԹԻՎ _______

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ՓՈՍՏԻ) ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Դիմող` ____________________________________________________________

Իրավաբանական հասցեն` ______________________________________________

Փոստային հասցեն` __________________________________________________

Բանկային տվյալները (ռեկվիզիտները) _________________________________

Հեռախոս` (ֆաքս, տելեքս և այլն) ___________________________________

Հիմնադիրներ` ______________________________________________________

 

2. Հայցվող գործունեության տեսակը` ____________________________________

3. Տարածքը, որտեղ մատուցվելու են հեռահաղորդակցության (փոստի) հայտարարված ծառայությունները ___________________________________________:

4. Միացումները (կոնկրետ նշել, որ ցանցերին է միանում) ________________ ________________________________________________________________________:

5. Գործունեությունը սկսելու նախատեսվող ամսաթիվը _____________________:

Դիմումին կից ներկայացնում են հավելվածով պահանջվող փաստաթղթերի փաթեթը:

Դիմող` _______________________________________________________________

Պաշտոնը

Ա.Հ.Ա. Ստորագրություն _______________________________________________

 

   Կնիք                                «______»____________ 199   թ.

 

Հավելված 2

 

ՑԱՆԿ*

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|  Լիցենզավորվող  | Հեռա- | Փաս- |  Տե-  |  Շար-  | Ռա-   | Տեխ-|Վար- |

|   |  գործունեության | խոսա- | տա-  |  լե-  |  ժա-   | դիո   | նի- |ձա-  |

|   |  անվանումը      | յին   | թըղ- |  մա-  |  կան   | հե-   | կա- |կալ- |

|   |_________________| ծառա- | թա-  |  տիկ  |  կապի  | ռուս- | կան |ված  |

|   |  Ներկայացվող    | յու-  | յին  |  ծա-  |  ծա-   | տա-   | ապա-|գը-  |

|   |  փաստաթղթի      | թյուն-| կապի |  ռա-  |  ռա-   | տե-   | հով-|ծե-  |

|   |  (փաստաթղթերի   | ներ   | ծառա-|  յու- |  յու-  | սա-   | ման |րի   |

|   |  անվանումը      |       | յու- |  թյուն|  թյուն-| յին   | ծա- |ծա-  |

|   |                 |       | թյուն|  ներ  |  ներ   | ծը-   | ռա- |ռա-  |

|   |                 |       | ներ  |       |        | րագ-  | յութ|յութ |

|   |                 |       |      |       |        | րերի  | յուն|յուն |

|   |                 |       |      |       |        | հեռ-  | ներ |ներ  |

|   |                 |       |      |       |        | ար-   |     |     |

|   |                 |       |      |       |        | ձակ-  |     |     |

|   |                 |       |      |       |        | ման   |     |     |

|   |                 |       |      |       |        | ծա-   |     |     |

|   |                 |       |      |       |        | ռա-   |     |     |

|   |                 |       |      |       |        | յու-  |     |     |

|   |                 |       |      |       |        | թյուն-|     |     |

|   |                 |       |      |       |        | ներ   |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 1 |         2       |  3    |  4   |    5  |     6  |  7    |  8  |  9  |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 1.| Առևտրային  կազ- |       |      |       |        |       |     |     |

|   | մակերպության    |       |      |       |        |       |     |     |

|   | կամ անհատ ձեռ-  |       |      |       |        |       |     |     |

|   | նարկատերի պե-   |       |      |       |        |       |     |     |

|   | տական գրանցման  |  .    |  .   |    .  |     .  |  .    |  .  |  .  |

|   | վկայականի պատ-  |       |      |       |        |       |     |     |

|   | ճեն (գործող     |       |      |       |        |       |     |     |

|   | ձեռնարկության   |       |      |       |        |       |     |     |

|   | կամ ձեռներեցի   |       |      |       |        |       |     |     |

|   | համար)          |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 3.| Կանոնադրության` |       |      |       |        |       |     |     |

|   | նոտարով վավե-   |       |      |       |        |       |     |     |

|   | րացված պատճեն   |       |      |       |        |       |     |     |

|   | (գործող         |       |      |       |        |       |     |     |

|   | Առևտրային       |       |      |       |        |       |     |     |

|   | կազմակեր-       |  .    |  .   |    .  |     .  |  .    |   . |   . |

|   | պության կամ     |       |      |       |        |       |     |     |

|   | անհատ ձեռնար-   |       |      |       |        |       |     |     |

|   | կատերի համար)   |       |      |       |        |       |     |     |

|   | կամ նախագիծը    |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 4.| ՀՀ արդարադա-    |       |      |       |        |       |     |     |

|   | տության նա-     |       |      |       |        |       |     |     |

|   | խարարության     |       |      |       |        |       |     |     |

|   | մամուլի և       |       |      |       |        |       |     |     |

|   | զանգվածային     |       |      |       |        |       |     |     |

|   | լրատվության     |       |      |       |        |       |     |     |

|   | մյուս մի-       |       |      |       |        |       |     |     |

|   | ջոցների         |       |      |       |        |       |     |     |

|   | գրանցման        |  -    |   -  |     - |      - |   .   |   - |   - |

|   | մասին վկա-      |       |      |       |        |       |     |     |

|   | յականի          |       |      |       |        |       |     |     |

|   | պատճեն          |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 5.| Սարքավո-        |       |      |       |        |       |     |     |

|   | րումների        |       |      |       |        |       |     |     |

|   | տեղադրման       |       |      |       |        |       |     |     |

|   | համար զբա-      |       |      |       |        |       |     |     |

|   | ղեցված          |       |      |       |        |       |     |     |

|   | տարածք-         |       |      |       |        |       |     |     |

|   | ների            |       |      |       |        |       |     |     |

|   | պատկա-          |       |      |       |        |       |     |     |

|   | նելիության      |       |      |       |        |       |     |     |

|   | մասին սե-       |  .    |    . |      .|       .|    .  |    .|   . |

|   | փականու-        |       |      |       |        |       |     |     |

|   | թյան փաս-       |       |      |       |        |       |     |     |

|   | տաթղթի կամ      |       |      |       |        |       |     |     |

|   | նոտարով         |       |      |       |        |       |     |     |

|   | վավերաց-        |       |      |       |        |       |     |     |

|   | ված վարձա-      |       |      |       |        |       |     |     |

|   | կալական         |       |      |       |        |       |     |     |

|   | պայմանագրի      |       |      |       |        |       |     |     |

|   | պատճեն          |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 6.| Գործու-         |       |      |       |        |       |     |     |

|   | նեության        |       |      |       |        |       |     |     |

|   | նախագիծը        |  .    |    . |     . |      . |   .   |    .|   . |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 7.| «Արմեն-        |       |      |       |        |       |     |     |

|   | Տել»           |       |      |       |        |       |     |     |

|   | ՓԲԸ համա-       |       |      |       |        |       |     |     |

|   | ձայնու-         |       |      |       |        |       |     |     |

|   | թյունը ծա-      |       |      |       |        |       |     |     |

|   | ռայություն      |  .    |   -  |    -  |     .  |  -    |   - |   . |

|   | մատուցելու      |       |      |       |        |       |     |     |

|   | վերաբերյալ      |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 8.| ՀՀ փոստի և      |       |      |       |        |       |     |     |

|   | հեռահաղոր-      |       |      |       |        |       |     |     |

|   | դակցության      |       |      |       |        |       |     |     |

|   | նախարարության   |       |      |       |        |       |     |     |

|   | «ՀՀԿ» ՊՓԲԸ    |       |      |       |        |       |     |     |

|   | եզրակացությու-  |  -    |   -  |    -  |    .   | .     | -   |   - |

|   | նը հատկացվող    |       |      |       |        |       |     |     |

|   | կապուղու օգ-    |       |      |       |        |       |     |     |

|   | տագործման       |       |      |       |        |       |     |     |

|   | հնարավորու-     |       |      |       |        |       |     |     |

|   | թյան մասին      |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

| 9.| Դիմում  (ՀՀ     |       |      |       |        |       |     |     |

|   | փոստի և         |       |      |       |        |       |     |     |

|   | հեռահաղոր-      |       |      |       |        |       |     |     |

|   | դակցության      |  .    |   .  |    .  |    .   | .     | .   |   . |

|   | նախարարու-      |       |      |       |        |       |     |     |

|   | թյան սահ-       |       |      |       |        |       |     |     |

|   | մանված ձևով)    |       |      |       |        |       |     |     |

|___|_________________|_______|______|_______|________|_______|_____|_____|

|10.| Լիցենզիա տալու  |       |      |       |        |       |     |     |

|   | համար պետական   |       |      |       |        |       |     |     |

|   | տուրքի վճարման  |       |      |       |        |       |     |     |

|   | փաստաթուղթը     |       |      |       |        |       |     |     |

|   | (վճարվում է ՀՀ  |  .    |   .  |    .  |    .   | .     | .   |   . |

|   | օրենսդրությամբ  |       |      |       |        |       |     |     |

|   | սահմանված       |       |      |       |        |       |     |     |

|   | դրույքաչափով)   |       |      |       |        |       |     |     |

._________________________________________________________________________.

 

Ծանուցում:     1.   .        - փաստաթղթերը պահանջվում են

 

               2.   __       - փաստաթղթերը չեն պահանջվում

 

3.  Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության

լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացվող

փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև կատարողի ազգանունը և

կոնտակտային հեռախոսահամարը (ները) ներկայացվում են

հետևյալ հասցեով`

375010, ք. Երևան, Նալբանդյան փող. 28, ՀՀ փոստի և

հեռահաղորդակցության նախարարություն:

 

4. Գործունեության նախագիծը ներկայացվում է ամեն մի

գործունեության տեսակի համար առանձին:

 

5. Լիցենզիա տալու համար պետական տուրքի վճարման փաստաթուղթը

ներկայացվում է լիցենզիա տալու մասին Լիցենզիոն հանձնաժողովի

դրական որոշումն ընդունելուց հետո` մինչև լիցենզիայի

բնօրինակի ստանալը:

 

6. Դիմումի քննարկման համար ոչ ստույգ տեղեկություններ

ներկայացնելու դեպքում դիմողը կրում է պատասխանատվություն

օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. Բոլոր ներկայացվող նյութերը պետք է ձևակերպվեն հայերեն

լեզվով և մեքենագրված տեքստով, անհրաժեշտ սխեմաներով,

աղյուսակներով, գրաֆիկներով և այլն: Ձեռագիր տեքստը կամ

անփույթ ձևակերպված նյութերը քննարկման չեն ներկայացվի:

 

Հավելված 3

 

ՑԱՆԿ

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Հեռախոսային ծառայություններ

2. Հեռագրային կապի ծառայություններ

3. Տվյալների փոխանցման ծառայություններ

4. Տելեմատիկ ծառայություններ

5. Շարժական կապի ծառայություններ

6. Ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծառայություններ

7. Տեխնիկական ապահովման ծառայություններ

8. Վարձակալված գծերի ծառայություններ

 

Հավելված 4

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Գործունեության նախագծի բովանդակությունը պետք է բաղկացած լինի երկու հիմնական բաժիններից`

 

1. Դիմող անձի բնութագիրը.

2. Տեխնիկական առաջարկությունները.

 

«1. Դիմող անձի բնութագիր» բաժինը պետք է պարունակի հետևյալ հարցերի պատասխանները`

 

- դիմող անձի ընդհանուր բնութագիրը` անվանումը, իրավակազմակերպչական ձևը, գործունեության հիմնական տեսակները.

- հայտարարված գործունեության և ծառայությունների մատուցման բնագավառում նախկինում ունեցած փորձը և ծավալման աստիճանը.

- առկա (կամ նախատեսվող) աշխատակիցների քանակը, նրանց մասնագիտական որակավորումը, որոնք զբաղված (կամ զբաղվելու) են հայտարարված գործունեությամբ.

- հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների ձեռքբերման և հայտարարված գործունեության ծավալման համար ֆինանսատնտեսական հնարավորությունները և ներդրումների աղբյուրները.

- հայտարարված գործունեության իրականացման և ծառայությունների մատուցման համար առկա (կամ նախատեսվող) հեռահաղորդակցության միջոցների (ցանցերի, համակարգերի, սարքավորումների և այլն) նկատմամբ սեփականության, տնօրինության և օգտագործման իրավունքները (լրիվ դիմող անձի կողմից, կամ այլ անձանց հետ համատեղ, կամ լրիվ այլ անձանց կողմից).

- ծառայություններից օգտվողների հետ փոխհարաբերությունների ինքնուրույնության աստիճանը (իրականացվում է ինքնուրույն, թե պահանջվում են միջնորդներ, կամ դիմող անձն ինքն է հանդիսանում այլ անձի միջնորդ).

- հեռահաղորդակցության միջոցների շահագործման ինքնուրույնության աստիճանը:

«2. Տեխնիկական առաջարկություններ» բաժինը պետք է տա պարզ և լրիվ պատկերացում հայտարարված գործունեության իրականացման և ծառայությունների մատուցման մասին, այդ թվում`

- կազմակերպչական և տեխնիկական լուծումները, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել գործունեությունը և ծառայությունների մատուցումը.

- գործունեության տարածքը.

- շուկայի իրավիճակը հայտարարված գործունեության բնագավառում.

- ցանցի ունակությունը, օգտագործման համար նախատեսվող սարքավորումների տեսակները, հեռահաղորդակցության կազմակերպման սխեմաները, որակական ցուցանիշները, սակագնային քաղաքականությունը և այլն:

 

Ծանոթություն:

 

1. Գործունեության նախագիծը կարող է պարունակել ցանկացած տեղեկություններ, որոնք դիմող անձի կարծիքով անհրաժեշտ են դիմումի քննարկման համար:

2. Բոլոր ներկայացվող նյութերը պետք է ձևակերպվեն հայերեն լեզվով, մեքենագրված, անհրաժեշտ սխեմաներով, աղյուսակներով, գրաֆիկներով և այլն:

3. Ձեռագիր կամ անփույթ ձևակերպված նյութերը չեն ընդունվի քննարկման:

 

Հավելված 5

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

       Որոշում թիվ _______             «______»__________ 199   թ.

 

Գրանցման ամսաթիվը _______________________________________________________ Գրանցման համարը _________________________________________________________ Լիցենզավորված գործունեության տեսակը _____________________________________ Տրված է _________________________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

 

_________________________________________________________________________

                  հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստ)

 

_________________________________________________________________________

(Լիցենզիա ստաացող անձի ազգանունը, անունը, անձնագրի կամ այն

 

_________________________________________________________________________

փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

          (Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)

 

Հավելված` Լիցենզիա ստանալու լիազորագիրը

 

_________________________________________________________________________

(Լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը)

 

_________________________________________________________________________

 

___________________________                    __________________________

        (ամսաթիվ)                                   (ստորագրություն)

 

Հավելված 6

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Թիվ|  Լիցենզա- | Լիցենզիայի | Լիցենզա-  |  Հաս- | Լիցենզա-  | Լիցենզիայի |

|   |  վորված   | գրանցման   | վորվող    |  ցեն  | վորված    | տրման ամ-  |

|   |  անձի     | համարը և   | անձի լրիվ |       | գործու-   | սաթիվը և   |

|   |  կոդը     | ամսաթիվը   | և  կրճատ  |       | նեության  | հանձնաժո-  |

|   |           |            | (եթե այն  |       | տեսակը    | ղովի որոշ- |

|   |           |            | կա) անվա- |       |           | ման համարը |

|   |           |            | նումը     |       |           |            |

|___|___________|____________|___________|_______|___________|____________|

| 1 |    2      |     3      |    4      |   5   |    6      |     7      |

|___|___________|____________|___________|_______|___________|____________|

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

|   |           |            |           |       |           |            |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|  Լիցենզիայի   |  Գործունեու- |  Նշումներ լիցենզիայի |  Հատուկ նշումներ  |

|  գործողության |  թյունը      |  կասեցման կամ լիցեն- |                   |

|  ժամկետը      |  սկսելու     |  զիայից զրկման վերա- |                   |

|               |  ժամկետը     |  բերյալ  (նշել հիմ-  |                   |

|               |              |  քերը)               |                   |

|_______________|______________|______________________|___________________|

|      8        |     9        |        10            |       11          |

|_______________|______________|______________________|___________________|

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

|               |              |                      |                   |

._________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 11  03 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11990036

 

 

pin
Փոստի եվ հեռահաղորդակցության նախարարություն
12.12.1998
N 65
Հրաման