Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 14 ...

 

 

040.0489.250412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռները և սննդամթերքը (այսուհետ` բեռներ) ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են բեռի տվյալ ապրանքախմբի անվտանգությունը հավաստող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի` անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների, լաբորատոր փորձարկումների արձանագրությունների կամ եզրակացությունների, արտադրողի համար միջազգային արտոնագրող (ակրեդիտացնող) մարմնի կամ այդ մարմնի կողմից արտոնագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի` վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) ներդրումը հավաստող կամ ISO 22000 կամ բեռի անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության համար ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան տրված հավատարմագրման վկայագրի առկայությամբ, ընդ որում, HACCP և ISO սերտիֆիկատները պահանջվում են դրանց առկայության դեպքում:».

2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)» բառերով.

3) 4-րդ կետում «սույն որոշմամբ» բառերը փոխարինել «սահմանի վրա սննդամթերքի ռիսկերի գնահատման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.

4) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կենդանական ծագման կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի արտադրողի մոտ վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (HACCP) կամ ISO 22000 կամ նշված բեռների անվտանգության լաբորատոր փորձարկում իրականացնող կազմակերպության միջազգային ստանդարտի` ISO 17025 ներդրումը հավաստող սերտիֆիկատների և բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ դրանց պատճենները` բացառությամբ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների, իսկ ԱՊՀ անդամ երկրների և Վրաստանի արտադրության բեռների ներմուծման դեպքում` բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փորձարկման արձանագրությունները կամ եզրակացությունները կամ դրանց պատճենները:».

i

5) 5-7-րդ, 11-րդ, 15-րդ, 17-18-րդ, 21-22-րդ, 24-րդ և 25-րդ կետերում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

6) 8-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության կամ հավանական վտանգավորության մասին ստացվել է տեղեկատվություն և ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետի կողմից կատարված նմուշառման լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր» բառերով.

7) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սահմանային պետական վերահսկողության նպատակով սահմանային հսկիչ կետերում ներմուծվող բեռների` բացառությամբ կենդանիների, նմուշառում կատարվում է լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար, եթե չեն ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ դրանք չեն համապատասխանում բեռին: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո` մաքսային մարմինների կողմից թույլատրված և ապրանքներ տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:».

8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե անհրաժեշտություն է առաջանում որոշելու բեռի անվտանգությունը` լաբորատոր փորձաքննությամբ, ապա սահմանային հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է կարգադրագիր` ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին և թույլատրվում է բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:».

9) հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.

«11.1. Ներմուծվող բեռի տնօրինումն արգելված խմբաքանակի հետագա ընթացքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:».

10) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Մաքսանենգ ճանապարհով ներմուծված կամ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր չունեցող բեռների հայտնաբերման դեպքում բեռը ենթարկվում է զննման, փաստաթղթային ստուգման, կատարվում է նմուշառում` լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար:».

11) 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Կանգնեցված» բառը փոխարինել «Տնօրինումն արգելված» բառերով.

12) 16-րդ կետից հանել «Բեռի վերաարտահանման դեպքում սահմանային հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը: նախադասությունը.

13) 17-րդ կետում «իրացումը կասեցնող» բառերը փոխարինել «տնօրինումն արգելող» բառերով.

14) 23-րդ կետից հանել «կամ ներմուծվող բեռի խմբաքանակի իրացումը կասեցնող կարգադրագրի» բառերը.

15) 24-րդ կետը «իրավիճակով» բառից հետո լրացնել «կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ» բառերով.

16) հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ կետով.

«27. Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի և անասնակերի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ:

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի ծածկագիրը`  |Ապրանքի անվանումը                     |Բնաիրային|

|ըստ                 |                                      |չափը     |

|ապրանքատնտեսագիտական|                                      |         |

|գործունեության      |                                      |         |

|դասակարգչի          |                                      |         |

|____________________|______________________________________|_________|

|02                  |Միս և  մսի սննդային ենթամթերք         |10 կգ    |

|____________________|______________________________________|_________|

|03                  |Ձկներ և  խեցգետնակերպեր, կակղամորթեր  |10 կգ    |

|                    |և  ջրային այլ անողնաշարավորներ`       |         |

|                    |բացառությամբ կենդանի ձկան             |         |

|____________________|______________________________________|_________|

|0302 70 000         |Ձկան խավիար                           |0.5 կգ   |

|____________________|______________________________________|_________|

|04                  |Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական   |10 կգ    |

|                    |ծագման սննդամթերք` դասակարգչի այլ     |         |

|                    |տեղում չհիշատակված կամ չներառված      |         |

|____________________|______________________________________|_________|

|0408 11             |Ձվի փոշի                              |5 կգ     |

|____________________|______________________________________|_________|

|0407 00             |Սննդային թռչնի ձու` կճեպով, թարմ      |100 հատ  |

|                    |պահածոյացված կամ եփած                 |         |

|____________________|______________________________________|_________|

|08                  |ՈՒտելի մրգեր և  ընկույզներ,           |10 կգ    |

|                    |ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի     |         |

|                    |կեղևներ  և  կճեպներ                   |         |

|____________________|______________________________________|_________|

|09                  |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական     |1 կգ     |

|                    |թեյ և  համեմունքներ                   |         |

|____________________|______________________________________|_________|

|1201 00             |Ընդավորներ` կոտորակված կամ            |10 կգ    |

|                    |չկոտորակված` բացառությամբ սերմացուի   |         |

|____________________|______________________________________|_________|

|1202                |Գետնընկույզ                           |10 կգ    |

|____________________|______________________________________|_________|

|1203 00 000         |Հատիկավորներ, պտուղներ յուղատու       |10 կգ    |

|1204 00             |սերմեր, հատիկավորներ` կոտորակված կամ  |         |

|1205                |չկոտորակված, բոված կամ պատրաստված     |         |

|1206 00             |որևէ  եղանակով, կեղևազրկված  կամ      |         |

|1207                |չկեղևազրկված`  բացառությամբ           |         |

|1208                |սերմացուների յուղատու կուլտուրաների   |         |

|                    |սերմերից կամ պտուղներից ալյուր` մանր  |         |

|                    |կամ խոշոր աղացած` բացառությամբ        |         |

|                    |մանանեխի սերմերի                      |         |

|____________________|______________________________________|_________|

|1212                |Ծովային և  այլ ջրիմուռներ, շաքարի     |10 կգ    |

|                    |ճակնդեղ և  շաքարեղեգ` թարմ սառեցված,  |         |

|                    |պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ |         |

|                    |չկոտորակված, պտուղների կորիզներ և     |         |

|                    |դրանց միջուկներ, սննդի նպատակով       |         |

|                    |օգտագործվող բուսական ծագման այլ մթերք`|         |

|                    |դասակարգչի այլ տեղերում չհիշատակված   |         |

|                    |կամ չներառված                         |         |

|____________________|______________________________________|_________|

|15                  |Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր |10 կգ    |

|                    |և  յուղեր, դրանց ճեղքումից ստացված    |         |

|                    |նյութեր, պատրաստի սննդայուղեր,        |         |

|                    |բուսական կամ կենդանական ծագման մոմեր` |         |

|                    |բացառությամբ գերչակի                  |         |

|____________________|______________________________________|_________|

|16                  |Պատրաստի մթերք մսից, ձկից կամ         |5 կգ     |

|                    |խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ   |         |

|                    |ջրային այլ անողնաշարավորներից         |         |

|____________________|______________________________________|_________|

|1604 30             |Թառափազգիների խավիար և  դրա           |0.5 կգ   |

|                    |փոխարինիչներ` պատրաստված այլ ձկան     |         |

|                    |խավիարից                              |         |

|____________________|______________________________________|_________|

|17                  |Շաքար, այլ շաքարներ` ներառյալ լակտոզա,|10 կգ    |

|                    |ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ   |         |

|                    |վիճակում, շաքարային սիրոպներ` առանց   |         |

|                    |համահոտային և  ներկանյութերի,         |         |

|                    |արհեստական մեղր` խառնված կամ չխառնված |         |

|                    |բնական մեղրի հետ, մելասա շաքարից      |         |

|                    |պատրաստված կակաո չպարունակող          |         |

|                    |հրուշակեղեն` ներառյալ սպիտակ շոկոլադը |         |

|____________________|______________________________________|_________|

|1704 10             |Ծամոն` պատված կամ չպատված շաքարով     |0.2 կգ   |

|____________________|______________________________________|_________|

|18                  |Կակաո և  դրանից մթերք                 |5 կգ     |

|____________________|______________________________________|_________|

|19                  |Պատրաստի մթերք հացահատիկներից,        |15 կգ    |

|                    |ալյուրից, օսլայից կամ կաթից,          |         |

|                    |հրուշակեղենի արտադրանք ալյուրից       |         |

|____________________|______________________________________|_________|

|1901 10 000         |Մանկական կեր` փաթեթավորված վաճառքի    |10 կգ    |

|                    |համար                                 |         |

|____________________|______________________________________|_________|

|1901 20 000         |Հացաբուլկեղենի և  ալրային հրուշակեղենի|10 կգ    |

|                    |պատրաստման համար խառնուրդ և  խմոր     |         |

|____________________|______________________________________|_________|

|1902                |Մակարոնային արտադրանք, ջերմամշակման   |10 կգ    |

|                    |ենթարկված կամ չենթարկված, խորիզով     |         |

|                    |(մսից կամ այլ մթերքներից) կամ առանց   |         |

|                    |խորիզի կամ պատրաստված այլ եղանակով,   |         |

|                    |ինչպիսիք են սպագետին, մակարոնը,       |         |

|                    |լափշան, կոտոշիկները, ռավիոլին,        |         |

|                    |կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ     |         |

|                    |օգտագործման համար պատրաստի կամ ոչ     |         |

|                    |պատրաստի վիճակում                     |         |

|____________________|______________________________________|_________|

|1904                |Պատրաստի սննդամթերք` ստացված          |5 կգ     |

|                    |հացաբույսերի հատիկների կամ            |         |

|                    |հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ  |         |

|                    |բովմամբ (օրինակ` եգիպտացորենի         |         |

|                    |փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի     |         |

|                    |կամ փաթիլների տեսքով (բացի            |         |

|                    |եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով   |         |

|                    |մշակված (բացառությամբ մանր և  խոշոր   |         |

|                    |աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված|         |

|                    |կամ այլ եղանակով պատրաստված, այլ      |         |

|                    |տեղում չհիշատակված կամ չներառված      |         |

|____________________|______________________________________|_________|

|1905 31             |Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և  վաֆլու|5 կգ     |

|1905 32             |շերտեր                                |         |

|____________________|______________________________________|_________|

|20                  |Մթերք` ստացված բանջարեղենի,           |10 կգ    |

|                    |մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի|         |

|                    |այլ մասերի վերամշակումից              |         |

|____________________|______________________________________|_________|

|21                  |Սննդամթերքներ` տարբեր                 |5 կգ     |

|____________________|______________________________________|_________|

|2102                |Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ) այլ մեռած |2 կգ     |

|                    |միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման   |         |

|                    |փոշի                                  |         |

|____________________|______________________________________|_________|

|22                  |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, |2 լիտր   |

|                    |քացախ                                 |կամ 1    |

|                    |                                      |շիշ, եթե |

|                    |                                      |1 շշի    |

|                    |                                      |տարողու- |

|                    |                                      |թյունը 2 |

|                    |                                      |լիտրից   |

|                    |                                      |ավելի է  |

|____________________|______________________________________|_________|

|23                  |Սննդարդյունաբերության մնացորդներ և    |10 կգ    |

|                    |թափոններ, կենդանիների համար պատրաստի  |         |

|                    |կերեր                                 |         |

._____________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 489-Ն
Որոշում