Սեղմել Esc փակելու համար:
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՈԱԴԻ ...

 

 

125.0086.110412

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        04            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12512188

                                           

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

           ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                                               

                      26 մարտի 2012 թվականի N 86-Ն

                                                                               

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՈԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 37-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման վերաբերյալ պահանջները, համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԿԱ միջուկային

անվտանգության կարգավորման

պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի մարտի 26-ի

N 86-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառմանը ներկայացվող պահանջները, դրանց կորուստը կամ չթույլատրված օգտագործումը կանխելու նպատակով:

2. Սույն փաստաթղթի դրույթները տարածվում են ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ իրականացվում է ռադիոիզոտոպային աղբյուրների արտադրություն, ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում և պահեստավորում:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՈՒ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

3. Հաշվառման ենթակա են`

1) այն փակ ռադիոիզոտոպային աղբյուրները (այդ թվում` սարքերի և սարքավորումների մեջ տեղադրված), որոնց սկզբնական ակտիվությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման Հավելվածի աղյուսակ N 1-ում տրված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները (ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդի դեպքում աղբյուրի գործարանային անձնագրում (այսուհետ` անձնագիր) նշված իզոտոպների ակտիվությունների գումարի և աղյուսակ N 1-ում նշված իզոտոպների ակտիվությունների գումարի հարաբերությունը պետք է գերազանցի 1 թիվը) ցանկացած 12 ամիսների ժամանակահատվածում.

2) այն բաց ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնց տեսակարար ակտիվությունը, ինչպես նաև օբյեկտում առկա աղբյուրների գումարային ակտիվությունը, գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածի աղյուսակ N 1-ում տրված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները (ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդի դեպքում աղբյուրի անձնագրում նշված իզոտոպների տեսակարար ակտիվությունների գումարի և աղյուսակ N 1-ում նշված իզոտոպների տեսակարար ակտիվությունների գումարի հարաբերությունը պետք է գերազանցի 1 թիվն) ցանկացած 12 ամիսների ժամանակահատվածում.

3) այն գեներացնող ճառագայթման աղբյուրները, որոնց ճառագայթային բնութագրերը գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված կարգավորող վերահսկողությունից ազատման մակարդակները:

4. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման միավոր են համարվում`

1) փակ ռադիոիզոտոպային աղբյուրների համար` առանձին աղբյուրը.

2) բաց ռադիոիզոտոպային աղբյուրի համար` առանձին աղբյուրը կամ փաթեթավորված ռադիոակտիվ նյութի քանակությունը փաթեթում կամ միատարր ռադիոիզոտոպային կազմով ռադիոակտիվ նյութի ապրանքային խմբաքանակը (պարտիան).

3) գեներացնող ճառագայթման աղբյուրների հաշվառման ժամանակ` առանձին վերցված սարքը, իսկ ռենտգենյան սարքերի դեպքում` նաև ռենտգենյան խողովակը:

 

III. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում արտադրված յուրաքանչյուր աղբյուրին, մինչև պատրաստի արտադրանքի պահեստ այն տեղափոխելը, պետք է տրվի անհատական նույնականացման համար, որը հանդիսանում է տվյալ աղբյուրի հաշվառման հիմքը:

6. Փակ ռադիոիզոտոպային աղբյուրի համարը պետք է նշագրվի դրա արտադրման պրոցեսում աղբյուրի արտաքին մակերեսի վրա և լինի չմաքրվող (մետաղական մակերես ունեցող աղբյուրի դեպքում` դաջված, ապակյա մակերես ունեցող աղբյուրի դեպքում` գրված հստակ երևացող և չջնջվող ներկով): Փակ ռադիոիզոտոպային աղբյուրներ պարունակող հավաքվածքների դեպքում, աղբյուրները պարունակող տուփի վրա հավաքվածքի գործարանային անվանումից (մարկայից) հետո պետք է նշագրված լինի հավաքվածքի համարը, իսկ առանձին աղբյուրների համարները` դրանց արտաքին մակերեսի վրա:

7. Բաց ռադիոիզոտոպային աղբյուրի համարը պետք է նշագրված լինի աղբյուրը պարունակող մետաղական, ապակյա կամ պլաստմասսայից տարայի արտաքին մակերեսի վրա և լինի չմաքրվող (մետաղական տարայի դեպքում` դաջված, ապակյա կամ պլաստմասսայից տարայի դեպքում` գրված հստակ երևացող և չջնջվող ներկով):

8. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրները պետք է ունենան համարակալված անձնագիր, որտեղ պետք է նշված լինեն արտադրողը, աղբյուրի տեսակը, ռադիոակտիվ իզոտոպը (իզոտոպները), ակտիվությունը արտադրության պահին (ակտիվությունները), արտադրության օրը, անձնագրի լրացման օրը:

 

IV. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

9. Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտում դրանք պետք է վերցվեն հաշվառման պատրաստի արտադրանքի պահեստարան փոխադրվելուց անմիջապես հետո: Բացի հաշվապահական հաշվառման փաստաթղթերից, պատրաստի արտադրանքի պահեստարանում պետք է լինի աղբյուրների հաշվառման մատյան, որում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.

1) պահեստ մուտքագրված աղբյուրի տեսակը, գործարանային համարը.

2) աղբյուրի անձնագրի համարը.

3) աղբյուրի պահեստարան մուտքագրելու օրը և ժամանակը.

4) պահեստարանում աղբյուրի տեղադրման վայրը (ըստ պահեստարանի հատակագծի).

5) պահեստարանից աղբյուրի դուրս գալու (առաքելու) օրը և ժամանակը.

6) այն անձի տվյալները, որին առաքվել է աղբյուրը:

10. Եթե ռադիոիզոտոպային աղբյուրը գտնվում է աղքատացված ուրան պարունակող փաթեթավորման կոմպլեկտում, ապա գրանցման մատյանում պետք է ներառվի փաթեթավորման կոմպլեկտի գործարանային անվանումը (մարկան) և համարը:

 

V. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

11. Ռադիոիզոտոպային կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող օբյեկտում դրանք պետք է հաշվառման վերցվեն օբյեկտ հասնելու պահից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

12. Օբյեկտում առկա աղբյուրների հաշվառման ապահովման նպատակով օբյեկտի ղեկավարի հրամանով պետք է նշանակվի հաշվառման համար պատասխանատու անձ:

13. Օբյեկտում առկա աղբյուրների հաշվառման համար պատասխանատու անձը պետք է վարի հաշվառման մատյան, որում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.

1) օբյեկտում առկա աղբյուրի տեսակը, գործարանային համարը.

2) աղբյուրի անձնագրի համարը.

3) աղբյուրի պետական գրանցման համարը.

4) աղբյուրի հաշվառման վերցնելու օրը և ժամանակը.

5) աղբյուրի հաշվառումից հանելու օրը և ժամանակը.

6) աղբյուրը հաշվառումից հանելու հիմքը:

14. Հաշվառման վերցված ստացիոնար գեներացնող աղբյուրների համար հաշվառման մատյանում պետք է նշվի դրանց տեղադրման տեղը (արտադրամասը, բաժանմունքը, կաբինետը և այլն):

15. Հաշվառման վերցված այն ռադիոիզոտոպային աղբյուրների համար, որոնք տեղադրված են ստացիոնար սարքերում, պետք է նշվեն այդ սարքերի տեղադրման տեղը (արտադրամասը, բաժանմունքը, կաբինետը և այլն), դրանց տեսակը, գործարանային համարը, անձնագրի համարը:

16. Եթե հաշվառման վերցված ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրները պահվում են տարբեր տեղերում, ապա հաշվառման մատյանում պետք է նշվի դրանց պահման պահեստարանը և պահեստարանում աղբյուրների տեղադրման վայրը (ըստ պահեստարանի հատակագծի):

17. Պահեստարանում պահվող ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների ելքն ու մուտքը պետք է գրառվեն հատուկ գրանցամատյանում: Պահեստարանում պահվող աղբյուրների ելք ու մուտքի գրանցամատյանում պետք է նշվեն.

1) աղբյուրի տեսակը և հաշվառման համարը.

2) պահեստարանից աղբյուրի ելքի օրը և ժամանակը.

3) աղբյուրը օգտագործման ստացող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

4) աղբյուրը հանձնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

5) պահեստարան աղբյուրի վերադարձման օրը և ժամանակը.

6) աղբյուրը վերադարձնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

7) աղբյուրը պահեստարան հետ ստացող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը:

18. Պահեստարանից ռադիոիզոտոպային և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուր (աղբյուրներ) ստացած անձը աղբյուրը (աղբյուրները) այլ անձի փոխանցելիս պետք է պահպանվեն սույն պահանջների 17-րդ կետում նշված դրույթները:

 

VII. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

19. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրներն այլ անձանց օտարելիս, դրանց հետ պետք է փոխանցվեն աղբյուրին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` գործարանային (ռադիոիզոտոպային աղբյուրների արտադրման անձնագրային տվյալները արտադրման տարեթիվը, գործարանային համարը, ճառագայթային բնութագրերը և այլն, իսկ գեներացնող ճառագայթման աղբյուրների համար` նաև տեխնիկական պայմանները, օգտագործման հրահանգները և այլն):

20. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների օտարման դեպքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ, որում նշվում են հանձնող և ստացող անձանց անվանումները, հանձնման և ստացման ժամանակը, հանձնման-ընդունման ակտին կցվում են նաև սույն պահանջների 19-րդ կետում նշված փաստաթղթերը:

21. Աղբյուրները հանձնողը պետք է 1 աշխատանքային օրվա ընթացքում դրանք դուրս գրի հաշվառումից, իսկ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ստացող կազմակերպությանն ուղարկի աղբյուրների վերաբերյալ փաստաթղթերը` եթե այդ փաստաթղթերը ուղարկված չեն եղել աղբյուրների հետ:

22. Աղբյուրների ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում աղբյուրները ստացող անձը պետք է իրականացնի ստացված աղբյուրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի ստուգում և ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերցնի հաշվառման:

23. Ստացող անձի կողմից կատարված ստուգումների արդյունքում բացահայտված անհամապատասխանության դեպքում ստացողը անհապաղ պետք է հայտնի աղբյուրները հանձնողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (այսուհետ Կոմիտե):

 

VIII. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

 

24. Հաշվառված ռադիոիզոտոպային ու գեներացնող ճառագայթման աղբյուրների առկայության և հաշվառման մատյանում գրանցված տվյալների ճշտման նպատակով օբյեկտում պետք է անցկացվի աղբյուրների գույքագրում:

25. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների գույքագրումը լինում է`

1) պլանային.

2) արտահերթ:

26. Պլանային գույքագրումը կատարվում է յուրաքանչյուր տարի: Պլանային գույքագրման արդյունքները գույքագրման ավարտից հետո 15-օրյա ժամկետում պետք է ներկայացվեն Կոմիտե:

27. Արտահերթ գույքագրումը կարող է կատարվել աղբյուրները տիրապետող իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի փոփոխման, լուծարման, վերակազմավորման, աղբյուրների հետ աշխատանքների դադարեցման, աղբյուրների գողության, աղբյուրների նկատմամբ չթույլատրված ոտնձգությունների փաստի գրանցման, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքների ավարտից հետո կամ օբյեկտի ղեկավարության որոշման հիման վրա:

28. Գույքագրման աշխատանքների ընթացքում արգելվում է ճառագայթման աղբյուրների տեղաշարժը օբյեկտի ներսում և դրանց փոխանցումն այլ անձի:

29. Գույքագրման ժամանակ դիտարկվում են.

1) հաշվառման մատյանը.

2) նախորդ գույքագրման փաստաթղթերը.

3) բաց ռադիոիզոտոպային աղբյուրների համար` դրանց թափոնների վերածման կամ ծախսման վերաբերյալ փաստաթղթերը.

4) այլ կազմակերպություններին աղբյուրների փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը.

5) աղբյուրների` հաշվառումից դուրս բերման վերաբերյալ փաստաթղթերը:

30. Գույքագրման ժամանակ կարող են իրականացվել աղբյուրների տիպաճշտման համար անհրաժեշտ դիտարկումներ, ուսումնասիրություններ և չափումներ:

31. Գույքագրման արդյունքը ձևակերպվում է հաշվետվության տեսքով, որում նշվում է առկա աղբյուրների տեսակի, քանակության և բնութագրերի համապատասխանությունը օբյեկտում վարվող հաշվառման մատյանի տվյալներին:

32. Եթե պլանային գույքագրման արդյունքում հայտնաբերվում է օբյեկտում վարվող հաշվառման մատյանի տվյալների հետ առկա աղբյուրների տեսակի, քանակի և բնութագրերի անհամապատասխանություն, ապա հաշվետվության մեջ նշվում է այդ անհամապատասխանության մասին:

33. Պլանային գույքագրման արդյունքում հայտնաբերված աղբյուրների կորստի, գողության կամ դրանց այլ նպատակով օգտագործման հայտնաբերման դեպքում այդ մասին, ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, գրավոր պետք է հայտնել Կոմիտե:

34. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում առկա ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրների պլանային գույքագրման հաշվետվության պատճենը գույքագրման ավարտից հետո 15-օրյա ժամկետում պետք է ներկայացվի Կոմիտե: Աղբյուրների գողության կամ աղբյուրների նկատմամբ չթույլատրված ոտնձգությունների փաստի գրանցման դեպքում անցկացված արտահերթ գույքագրման հաշվետվության պատճենը կոմիտե պետք է ներկայացվի գույքագրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում:

35. Կոմիտե կարող են չներկայացվել միայն հետևյալ ռադիոիզոտոպային աղբյուրների վերաբերյալ տվյալները`

1) հակահրդեհային տվիչների մեջ տեղադրված ռադիոիզոտոպային աղբյուրներ.

2) ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկներ.

3) ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուներ.

3) տեխնիցիումի գեներատորներ և մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրներ.

4) ռադիոակտիվ իզոտոպներով նշագրված միացություններ.

5) չափիչ սարքերի մեջ մտնող էտալոնային 5-րդ դասի ռադիոիզոտոպային աղբյուրներ:

 

VI. ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

36. Ռադիոիզոտոպային և գեներացնող ճառագայթման աղբյուրները օբյեկտում հաշվառումից հանվում են հետևյալ դեպքերում.

1) եթե օգտագործման ընթացքում բաց ռադիոիզոտոպային աղբյուրներն օգտագործվել/ծախսվել են (օրինակ` ներարկվել են պացիենտներին).

2) եթե գույքագրման արդյունքում արձանագրվել է աղբյուրի կորուստ.

3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի տրոհման արդյունքում դրա ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը դարձել է կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներից ցածր.

4) եթե ռադիոիզոտոպային աղբյուրն այն տնօրինողի կողմից հայտարարվել է ռադիոակտիվ թափոն.

5) եթե աղբյուրն օտարվել է (առուվաճառք, փոխանակում և այլն):

37. Այն փակ ռադիոիզոտոպային աղբյուրները, որոնց երաշխիքային օգտագործման ժամկետը (որը սահմանված է արտադրողի կողմից) լրացել է, ենթակա են.

1) հաշվառումից հանման և ռադիոակտիվ թափոն հայտարարման, որի մասին պետք է համապատասխան գրառում կատարվի ռադիոիզոտոպային աղբյուրների հաշվառման մատյանում և ռադիոակտիվ թափոնների գրանցամատյանում.

2) օգտագործման ժամկետի երկարաձգման համար պետք է լինի հիմնավորման ակտ, որի հիման վրա պետք է գրառում կատարվի աղբյուրների հաշվառման մատյանում: Օգտագործման ժամկետի երկարաձգման հիմնավորման ակտի վերաբերյալ պետք է լինի Կոմիտեի դրական եզրակացությունը:

 

 

pin
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (Պետատոմհսկողություն)
26.03.2012
N 86-Ն
Հրաման