Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 83-Ա ...

 

 

040.0502.270412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 502-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հավանության արժանացած հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում ստորագրել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը` որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 12-ի

N 502-Ա որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                        __________ 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 502-Ա որոշման հիման վրա, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Շ. Ն. Շայդուլլինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը, ի դեմս նախագահ Վ. Ի. Յակունինի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) համարել ուժի մեջ 2008 թվականի հունիսի 1-ի (կոնցեսիոն ակտիվների հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո և կոնցեսիոն գործունեության մեկնարկի ամսաթվից):

2. Կոնցեսիոն պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) կոնցեսիոն պայմանագրի 1-1 հոդվածի 1-ին կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվ` նշանակում է ամսաթիվ, երբ սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կողմերի համար, այն է 2008 թվականի հունիսի 1-ը:».

2) կոնցեսիոն պայմանագրի 1-1 հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Համախառն եկամուտ` նշանակում է սովորական գործունեությունից ստացված հասույթ, որը ներառում է ապրանքներից, աշխատանքներից, ծառայություններից ստացված եկամուտները և այլ եկամուտները` բացառությամբ տարադրամի փոխարժեքի փոփոխությունից ստացված եկամտի և կոնցեսիոն ակտիվների մեջ կատարված ներդրումներից հասույթի:

Սույն պայմանագրի գործողության ժամկետի դադարման ամսաթիվ` նշանակում է ամսաթիվ, երբ սույն պայմանագիրը դադարում է կամ այլ իրավական հիմքերով կորցնում է իր իրավաբանական ուժը:».

i

3) կոնցեսիոն պայմանագրի 2-7 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոնցեդենտի նշված երաշխիքի իրականացումն ապահովելու նպատակով կոնցեսիոները և կոնցեդենտը կնքում են կոնցեսիոն ակտիվներում ներառված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր:».

i

4) կոնցեսիոն պայմանագրի 3-2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, սույն պայմանագրի պայմանները տարածվում են սույն պայմանագրի ստորագրման պահից ծագած կողմերի հարաբերությունների վրա:».

5) կոնցեսիոն պայմանագրի 3-2 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «2-1» և «9-4» թվերը հանել.

i

6) կոնցեսիոն պայմանագրի 9-3 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Կոնցեսիոները սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում կոնցեդենտին է վերադարձնում կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված գույքի ամբողջ համալիրը, այդ թվում նաև` ներդրումային ծախսերի ծրագրով (սույն համաձայնագրի հավելված) նախատեսված ներդրումների հաշվին ձեռք բերված (կառուցված) գույքը` բացառությամբ կոնցեդենտի կամ լիազոր մարմնի թույլտվությամբ վաճառված կամ լիկվիդացված անշարժ կամ շարժական գույքի և շարժակազմի:»:

3. Կողմերի համաձայնվում են, որ կոնցեդենտի կոնցեսիոն պայմանագրի 2-1 և 9-4 հոդվածներով նախատեսված պարտավորությունները` կապված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված անշարժ գույքի, ինչպես նաև հողամասերի նկատմամբ իրավունքների փոխանցման հետ, պետք է կատարվեն ամբողջ ծավալով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: Կողմերն ընդունում են, որ սույն համաձայնագրի հավելվածում նշված օբյեկտները կարող են փոխանցվել սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո, ընդ որում, կոնցեդենտը կիրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները (ջանքեր կգործադրի) նշված օբյեկտների նկատմամբ իրավունքների պատշաճ փոխանցումն ապահովելու համար:

4. Սույն համաձայնագիրը կազմված է 3 հավասարազոր օրինակներից` ռուսերեն և հայերեն` յուրաքանչյուր կողմի համար: Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և հանդիսանում է կոնցեսիոն պայմանագրի բաղկացուցիչ մասը: Սույն համաձայնագրի հայերեն և ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է ռուսերեն տարբերակը:

5. Սույն համաձայնագրով չկարգավորված ցանկացած հարց առաջանալու դեպքում կողմերն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հավելված

_________ Հայկական երկաթուղու

համակարգը «Ռուսական

երկաթուղիներ» բաց բաժնետիրական

ընկերության կողմից ստեղծված

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ

բաժնետիրական ընկերությանը

փոխանցելու մասին կոնցեսիոն

պայմանագրում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին

համաձայնագրի

 

ՑԱՆԿ

ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Անշարժ  |Հասցեն|Անվանումը|Հայաստանի Հանրապետության անվամբ       |

|ը/կ|գույքի  |      |         |գրանցված վկայականների տվյալները       |

|   |կադաստրի|      |         |______________________________________|

|   |պետական |      |         |գրանցման |հողամասի|օբյեկտների|Գրանցված|

|   |կոմիտեի |      |         |վկայականի|մակերեսը|(կառույց- |անշարժ  |

|   |տարածքա-|      |         |համարը   |        |ների)     |գույքի  |

|   |յին     |      |         |         |        |ընդհանուր |քանակը  |

|   |ստորաբա-|      |         |         |        |մակերեսը  |        |

|   |ժանում  |      |         |         |        |(քառ.     |        |

|   |        |      |         |         |        |մետր)     |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|1. |Էրեբունի|քաղ.  |Լոկոմոտի-|2578477  |6.15657 |14210.8   |22      |

|   |        |Երևան |վային    |         |        |          |        |

|   |        |Արցախի|դեպո,    |         |        |          |        |

|   |        |30    |Երևան    |         |        |          |        |

|   |        |______|_________|_________|________|__________|________|

|   |        |քաղ.  |Վագոնային|2444174  |8.6777  |11537.1   |19      |

|   |        |Երևան |դեպո,    |         |        |          |        |

|   |        |Արցախի|Երևան    |         |        |          |        |

|   |        |32    |         |         |        |          |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|2. |Անի     |Շիրակի|Անի      |2146348  |2.569   |818.97    |9       |

|   |        |մարզ, |կայարան  |         |        |          |        |

|   |        |գ. Անի|         |         |        |          |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|3. |Ալավերդի|Լոռու |Սանահինի |2281338  |0.16    |119.8     |6       |

|   |        |մարզ, |քարշային |         |        |          |        |

|   |        |ք.    |ենթակայան|         |        |          |        |

|   |        |Ալավեր|         |         |        |          |        |

|   |        |դի    |         |         |        |          |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|4. |Մասիս   |Արարա-|Մասիսի   |2591709  |6.7     |1083.08   |12      |

|   |        |տի    |գծային   |         |        |          |        |

|   |        |մարզ, |մեքենայաց|         |        |          |        |

|   |        |ք.    |ված      |         |        |          |        |

|   |        |Մասիս |կայան    |         |        |          |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|5. |Ախուրյան|Շիրակի|Ախուրյան-|128153   |23      |-         |14      |

|   |        |մարզ, |1        |         |        |          |        |

|   |        |ք.    |կայարան  |         |        |          |        |

|   |        |Ղարիբ-|         |         |        |          |        |

|   |        |ջանյան|         |         |        |          |        |

|___|________|______|_________|_________|________|__________|________|

|6. |Վարդենիս|գ.    |Երկաթուղա|2217954  |0.13    |213.6     |3       |

|   |        |Սոտք  |յին      |         |        |          |        |

|   |        |(Զոդ) |կայարան  |         |        |          |        |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 502-Ա
Որոշում