Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

100.0009.250412

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        04            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2012 թվականի N 09-Ն

 

i

ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի փետրվարի 16-ի N 115-Ա որոշմամբ հաստատված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ»-ի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ առողջապահության

նախարարի

2012 թվականի ապրիլի 20-ի

N 09-Ն հրամանի

 

ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Ձեռքի անբեկոր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` քլորացետաֆենոնի` (CN) մարդու կողմից տանելիության սահմանը 2*10(-3) միլիգրամ/լիտրից ոչ ավելի, քաշը 300 գրամից ոչ ավելի, աերոզոլային ամպի ծավալը 75 խորանարդ/մետրից ոչ ավելի, ակտիվ գազարձակման տևողությունը 0,1 վայրկյանից ոչ ավելի:

2. Ձեռքի անբեկոր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ-2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` քլորացետաֆենոնի (CN) մարդու կողմից տանելիության սահմանը 2*10(-3) միլիգրամ/լիտրից ոչ ավելի, քաշը 141 գրամից ոչ ավելի, աերոզոլային ամպի ծավալը 50 խորանարդ/մետրից ոչ ավելի, աերոզոլային ամպի առաջացման տևողությունը 0,1 վայրկյանից ոչ ավելի:

3. «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

4. Անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

5. Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 20 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 145 դեցիբելից ոչ ավելի:

6. Միատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 5 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա 145 դեցիբելից ոչ ավելի:

7. Ակնթարթային ծխաքող կազմող ծխային նռնակ ԳԴՄ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը` 300 գրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տարածքում միջին եղանակային պայմաններում` 2 մետր բարձրության վրա, քամու արագության 2-6 մետր/վայրկյանի, օդի 70% հարաբերական խոնավության դեպքում, ծխածածկույթի գոյատևման տևողությունը 30 վայրկյանից ոչ ավելի: Նռնակի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

8. Հեռատարածական գործողության ինքնալար կայծային լիցքավորիչ ԱԻՌ-107 ՈՒ-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ազդեցության հզորությունը 10,0 վատտից ոչ ավելի, կայծային լիցքի լարվածությունը 120,0 կիլովատտից ոչ ավելի:

9. 23 միլիմետրից ռետինե գնդակով փամփուշտ «Վոլնա»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկումը մարդուց նվազագույնը 150 մետր հեռավորության վրա:

10. 23 միլիմետր ռետինե գնդակով փամփուշտ «Վոլնա-Ռ»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկումը մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա:

11. Գազային նռնակով կրակոց «Գվոզդ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը` 0,5*10(-4) միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամ*րոպե/լիտր, գործարկումը` մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա, ծխարտադրության ակտիվ ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի, կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

12. «Պլամյա» լուսաձայնային սարքավորման կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկվում է մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

13. Լուսաձայնային նռնակ «Պլամյա-Մ» «Պլամյա-Մ2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 15 մետր հեռավորության վրա 170 դեցիբելից ոչ ավելի, գործարկվում է մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

14. Լուսաձայնային գրգռիչ գործողության ձեռքի նռնակ «Դրոֆա»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը 0,5*10(-4) միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամ*րոպե/լիտր, ձայնային ճնշման մակարդակը 5 մետր հեռավորության վրա 145 դեցիբելից ոչ ավելի, գազարձակման ժամանակը 10 վայրկյանից ոչ ավելի:

15. Բարձր հզորության ձեռքի անբեկոր գազային նռնակ «Ռուլետ-ՎՎ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդենի (CS) գրգռման շեմը` 0,5*10(-4) միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամ*րոպե/լիտր, աերոզոլային ամպի ծավալը 75 խորանարդ/մետրից ոչ ավելի, ինտենսիվ այրման ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի:

16. Ձեռքի ծխանռնակ ՌԴԳ-Մ-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ծխածածկույթի գոյացման ժամանակը 2 վայրկյանից ոչ ավելի, ծխածածկույթի գոյատևման ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի: Ծխանռնակի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

17. Աերոզոլային փաթեթ «Ռեզեդա-10», «Ռեզեդա-10Մ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը` 0,5*10(-4) միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամ*րոպե/լիտր, ազդեցության միջակայքը 4 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը 1 մետր: Փաթեթի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

18. Լուսաձայնային գործողության նռնակով կրակոց ԱՍԶ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 120 դեցիբելից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը` 100 մետր:

19. Վնասվածքային ատրճանակներ. «Կոռնետ Ս»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկման հեռավորությունը` 15 մետրից ոչ պակաս:

20. 18,5 միլիմետր «ՊԲ-4ՍՊ» զենքի հատուկ փամփուշտների կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 1 մետր հեռավորության վրա 140 դեցիբելից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը 1 մետր:

21. Ռետինե մահակ ՊՌ-73, ՊՌ-73Մ, ՊՌ-89, ՊՌ-90, «Արգումենտ», «Տոնֆա»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` մարդկանց գլխին, վզին, փորին, սեռական օրգաններին, ներքին օրգանների հատվածներին, ինչպես նաև ծերերին, հղիներին, հաշմանդամներին ռետինե մահակով հարվածներ չհասցնելը:

22. Ջրանետ մեքենաներ Լավինա-Մ, Լավինա-ՈՒռազան, ԱԲԱ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` հղի կանանց, անչափահասների, ծերերի նկատմամբ ջրի շիթի միջոցով մարմնական վնասվածքներ չհասցնելը: Ջրանետ մեքենաները չեն գործարկվում 00-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:

23. Ձեռնաշղթաներ ԲՌ, ԲՌ-Ս, մեկանգամյա օգտագործման ձեռնաշղթայի կիրառման թույլատրելի չափանիշն է` քաշը 0,5 կիլոգրամից ոչ ավելի:

24. Ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտների կիրառման թույլատրելի չափանիշն է` մարդու դեմքին ռետինե գնդակի չարձակումը:

25. Ակնթարթային գործողության ձեռքի ծխանռնակի (ԳՌԴ) կիրառման թույլատրելի չափանիշն է` ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:

26. ԴՄ-11 ծխագլանի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկման ժամանակ ազդող նյութի` ադամսիտի (քլորֆենարսազինի DM) մարդու համար տանելիության սահմանը` 10-3 -2*10(-4)-ից ոչ ավելի, ծխանռնակի այրման տևողությունը` 1-1,5 րոպեից ոչ ավելի: Ազդեցության գոտում ծխանռնակի կրկնակի կիրառում չի նախատեսվում:

27. Կասեթային բազմատարր հատուկ միջոց «Կասսետա- ՍԴ/ԴՏ/ԿՏ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` լուսաձայնային կամ ծխային տարրերի քանակը` 6 հատից ոչ ավելի, կրակոցի հեռավորությունը 90 մետրից ոչ պակաս: Ազդեցության գոտում միջոցի կրկնակի կիրառում չի նախատեսվում:

28. Ներկող նյութեր. «Լյումինոֆոր» հատուկ ներկող նյութը վնասակար ազդեցություն չունի:

29. Ծառայողական շներ. անասնաբուժական ծառայության կողմից տրված վկայական կատարված պատվաստումների վերաբերյալ:

30. Նմանակող պայթուցիկ փաթեթների կիրառման թույլատրելի չափանիշն է` ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.04.2012
N 09-Ն
Հրաման