Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

       Համաձայնեցված է                      ՀՀ կառավարությանն առընթեր

    Հայաստանի Հանրապետության                պետական եկամուտների կոմիտեի

    ֆինանսների նախարար                      նախագահ

    _____________ Վ. Գաբրիելյան             _____________ Գ. Խաչատրյան

                                            

    19 ապրիլի 2012 թ.                       20 մարտի 2012 թ. N 13

                                                                 

                         ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

                                                                               

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 12-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, անկախ նույն հոդվածով սահմանվածից` անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ավելացված արժեքի հարկի 20 տոկոս (ներառյալ` հաշվարկային 16.67 տոկոս) դրույքաչափով հարկվող` հարկային հաշիվներով չհիմնավորված գործարքների` նույն հոդվածով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունն ավելացվում է 20 տոկոսով, եթե նրանց կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների (բացառությամբ բենզինի և դիզելային վառելիքի) օտարման այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ և (կամ) նույն կետին համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չի գրվել, կազմում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած հարկվող գործարքների հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը, և հարկ վճարողի իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի) գերազանցում է`

ա) հաշվետու ամսվա արդյունքներով 100.0 մլն դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը,

բ) հաշվետու եռամսյակի արդյունքներով 300 մլն դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

Անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող` օրենքի համաձայն փոխկապակցված համարվող անձանց մասով նույն կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ փոխկապակցված անձանց խմբին պատկանող անձի իրականացրած հարկվող այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ և (կամ) նույն կետին համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չեն գրվել, կազմում է հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության 10 և ավելի տոկոսը, և բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը գերազանցել է նույն կետով սահմանված համապատասխան գումարի և փոխկապակցված համարելու առումով անձանց խմբին պատկանող անձանց թվաքանակի հարաբերության գումարը:

Օրենքի վերոնշյալ դրույթների կիրառության հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Այն դեպքում, երբ անմիջական ներմուծող և (կամ) անմիջական արտադրող համարվող տնտեսավարող սուբյեկտը իր կողմից ներմուծված և (կամ) արտադրված ապրանքների իրացմանը զուգահեռ զբաղվում է նաև ձեռք բերված ապրանքների իրացմամբ, ապա Օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի կիրառման դեպքում`

1) 20 տոկոսով ավելացվում է միայն տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծված և (կամ) արտադրված ապրանքների` առանց հարկային հաշիվների օտարման գործարքների հարկվող շրջանառությունը,

2) հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր հարկվող շրջանառության 100 մլն դրամ կամ 300 մլն դրամ սահմանաչափերը հաշվարկելու, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության կառուցվածքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծված ապրանքների` առանց հարկային հաշիվների օտարման գործարքներին վերաբերող հարկվող շրջանառության և (կամ) տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված ապրանքների` առանց հարկային հաշիվների և (կամ) ուղեկցող փաստաթղթերի օտարման գործարքներին վերաբերող հարկվող շրջանառության հանրագումարի տեսակարար կշիռը հաշվարկելու համար, որպես հարկվող շրջանառության ընդհանուր գումար, հիմք են ընդունվում ինչպես տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծված և (կամ) արտադրված, այնպես էլ ձեռք բերված ապրանքների իրացման և ծառայությունների մատուցման գործարքներին վերաբերող հարկվող շրջանառությունները:

2. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության կառուցվածքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված ապրանքների` առանց հարկային հաշիվների և (կամ) ուղեկցող փաստաթղթերի օտարման գործարքներին վերաբերող հարկվող շրջանառության հանրագումարի տեսակարար կշիռը հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության կառուցվածքում 10 և ավելի տոկոս կազմելու դեպքում հարկվող շրջանառության 20 տոկոսով ավելացումը վերաբերում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված ապրանքների` առանց հարկային հաշիվների օտարման բոլոր գործարքներին (այդ թվում` ապրանքների` ուղեկցվող փաստաթղթերով օտարման գործարքներին):

3. Այն դեպքում, երբ օրենքի համաձայն փոխկապակցված համարվող անձանց խմբին պատկանող ոչ բոլոր անձինք են համարվում անմիջական ներմուծող և (կամ) անմիջական արտադրող տնտեսավարող սուբյեկտներ, ապա Օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի կիրառության նպատակով հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր հարկվող շրջանառության 100 մլն դրամ կամ 300 մլն դրամ սահմանաչափերը հարաբերվում են օրենքի համաձայն փոխկապակցված համարվող անձանց խմբին պատկանող` անմիջական ներմուծող և (կամ) անմիջական արտադրող համարվող անձանց թվաքանակի վրա:

Ընդ որում, այն դեպքում, երբ անձինք փոխկապակցված են համարվում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ապա Օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի կիրառության իմաստով ընդունվում է, որ անձինք փոխկապակցված են համարվում հարկային մարմնի ղեկավարի որոշման մեջ նշված օրվանից:

4. Սույն պաշտոնական պարզաբանման դրույթները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո ապրանքների իրացման գործարքների նկատմամբ` անկախ այն հանգամանքից, թե նշյալ ապրանքները արտադրվել կամ ներմուծվել են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը, թե` դրանից հետո:

Սույն պաշտոնական պարզաբանման հրապարակումից հետո անմիջական արտադրող համարվող տնտեսավարող սուբյեկտները կարող են 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրենց մանրածախ վաճառքի կետերում առկա ապրանքային մնացորդների մասով դուրս գրել Օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետի երրորդ պարբերությամբ սահմանված ուղեկցող փաստաթղթեր` հիմնվելով մինչև 2012 թվականի հունվարի 1-ը այդ ապրանքները մանրածախ վաճառքի կետեր տեղափոխելու համար դուրս գրված սկզբնական հաշվառման փաստաթղթերի (այդ թվում` ապրանքանյութական բեռնագրերի, պահեստի ելքի անդորրագրերի) վրա:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.03.2012
N 13
Պաշտոնական պարզաբանում