Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ...

 

 

040.0530.030512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2012 թվականի N 530-Ա

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված` արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ ներառյալ 890 մ երկարությամբ երկաթուղային գիծը` համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:

2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակներով օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 530-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

.___________________________________________________________________.

|NN |Անվանումը                 |Գույքահամարը|Հաշվապահական տվյալները |

|ը/կ|                          |            |2008 թվականի հունիսի   |

|   |                          |            |1-ի դրությամբ (դրամ)   |

|   |                          |            |_______________________|

|   |                          |            |սկզբնական |մնացորդային |

|   |                          |            |արժեքը    |արժեքը      |

|___|__________________________|____________|__________|____________|

|1. |Արաբկիր-Քանաքեռ վազուրդի  |    20020536|  20377.0 |     -      |

|   |գլխավոր գծի վերին կառույց |            |          |            |

|   |կմ 0+650 մ մինչև          |            |          |            |

|   |կմ 1+540 մ                |            |          |            |

|___|__________________________|____________|__________|____________|

|2. |Արաբկիր-Քանաքեռ վազուրդի  |    20020535|1324606.58|     -      |

|   |գլխավոր գծի հողային       |            |          |            |

|   |պաստառ կմ 0+650 մ մինչև   |            |          |            |

|   |կմ 1+540 մ                |            |          |            |

|___|__________________________|____________|__________|____________|

|3. |Արաբկիր-Քանաքեռ վազուրդի  |    30010053|1443279.06|     -      |

|   |հպակային ցանց կմ 0+650 մ  |            |          |            |

|   |մինչև  կմ 1+540 մ         |            |          |            |

.___________________________________________________________________.

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 530-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՄ 0+650 Մ-ԿՄ 1+540 Մ` ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԳԾԱՀԱՏՎԱԾԸ

 

.___________________________________________________________________.

|NN |Անվանումը                 |Գույքահամարը|Հաշվապահական տվյալները |

|ը/կ|                          |            |2008 թվականի հունիսի   |

|   |                          |            |1-ի դրությամբ (դրամ)   |

|   |                          |            |_______________________|

|   |                          |            |սկզբնական |մնացորդային |

|   |                          |            |արժեքը    |արժեքը      |

|___|__________________________|____________|__________|____________|

|1. |Երկաթբետոնյա կամուրջ      |    20311509| 7544260.0|2993323.73  |

|   |կմ 1+159 մ                |            |          |            |

|___|__________________________|____________|__________|____________|

|2. |Երկաթբետոնյա կամուրջ      |    20020637|  320735.0|      -     |

|   |կմ 0+855 մ                |            |          |            |

|___|__________________________|____________|__________|____________|

|3. |Հենապատ կմ 1+100 մ        |    20020574|  550725.0|      -     |

.___________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 15.11.12 թիվ 1427-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 530-Ա
Որոշում