Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ Ս ...

 

 

020.1023.040512

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 մայիսի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2012 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի նոյեմբերի 19-ին` Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում:

2. Համաձայնագրի նպատակն է` ԱՊՀ մասնակից պետություններում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծումն ու դրանց փոխգործակցության հետագա ապահովումը` Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչությանը որակյալ և հանրամատչելի բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով` անկախ սոցիալական դիրքից և բնակության վայրից:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) ստեղծել համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր կամ ապահովել գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիությունը Համաձայնագրի մասնակից պետություններում բարձրակարգ հեռուստաբժշկական ծառայությունների մատուցման նպատակով` բժշկական օգնության ստացման և ցուցաբերման ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի` պետությունների կողմից երաշխավորված պաշտպանվածության պայմաններում.

բ) համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման ժամանակ կատարել հետևյալ պայմանները.

- մարդկանց առողջության մասին տվյալների արձանագրում` առանց անձի արժանապատվության նսեմացման.

- որոշակի տվյալների հավաքման նպատակի մասին անձին իրազեկում.

- հեռուստաբժշկական համակարգերում պարունակվող` մարդու մասին տվյալների անօրինական վերարտադրման հնարավորությունների բացառում, որոնք խախտում են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան.

- օրինական հիմքերի վրա հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկատվության գաղտնիության ապահովում և այդ տեղեկատվության սահմանափակում կոնկրետ հեռուստաբժշկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններով.

- ֆիզիկական անձանց` իրենց մասին հեռուստաբժշկական համակարգում պարունակվող տեղեկության հասանելիության ապահովում` Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան.

գ) համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և արդյունավետ շահագործման համար ապահովել Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի ընդունում` Համաձայնագրով սահմանված հարցերի շրջանակով.

դ) Համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծումն իրականացնել Համաձայնագրով սահմանված բազային սկզբունքներին համապատասխան.

ե) Համաձայնագրի շրջանակներում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման նպատակով, Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, ապահովել.

- Համաձայնագրի մասնակից պետություններում գոյություն ունեցող ազգային հեռուստաբժշկական համակարգերի և դրանց հետ կապված այլ տեղեկատվական-կոմունիկացիոն համակարգերի փոխադարձ ուսումնասիրությունների անցկացում.

- առկա ազգային հեռուստաբժշկական համակարգերի համատեղելիության ապահովման առաջարկությունների մշակում կամ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման համար համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի մշակում` հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության պահանջները.

- մասնակցություն հեռուստաբժշկական տեխնոլոգիաների և համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի գործունեության համար սարքավորումների, ինչպես նաև համակարգերի հետ աշխատող տեղեկատվության պաշտպանության միջոցների միջազգային չափանիշների մշակմանը.

- առաջին հերթին անհատական բնույթի տվյալների` պաշտպանված տեղեկատվության փոխանակման կազմակերպում համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի շահագործման գործընթացում տարբեր խնդիրների լուծման ժամանակ.

- համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և գործողության ժամանակ օգտագործվող փաստաթղթերի` պետական տեղեկատվական բանկերի ստեղծում.

- տեղեկատվության դասակարգման և կոդավորման համատեղելի համակարգի օգտագործում ազգային հեռուստաբժշկական համակարգերի փոխգործակցության ժամանակ:

Համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կատարած վերապահման համաձայն Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման մասին Համաձայնագրի իրականացմանը` այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 մայիսի 2012 թվականի

ՍԴՈ-1023

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.05.2012
N ՍԴՈ-1023
Որոշում