Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1983 թվականի թիվ 8

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության ներկայացրած` Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության, Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության և Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության հետ համաձայնեցված Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության առդիր կանոնները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հուլիսի 21-ի «Հայկական ՍՍՀ տերիտորիայում ավտոմոբիլային ճանապարհների ու ճանապարհային կառուցվածքների օգտագործման և պահպանության կանոնները հաստատելու մասին» թիվ 437 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1983 թ. հունվարի 11-ի թիվ 8 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները սահմանվում են ճանապարհների շահագործման և ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական պահանջներն ու Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների օգտագործման ու պահպանության կանոնները, անկախ այդ ճանապարհների գերատեսչական պատկանելությունից:

2. Ճանապարհները ստորաբաժանվում են`

ընդհանուր օգտագործման ճանապարհներ (համապետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներ).

գերատեսչական ենթակայության ճանապարհներ (կոլտնտեսությունների, սովխոզների, մյուս ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող ճանապարհներ):

3. Սույն կանոնները պարտադիր են Հայկական ՍՍՀ տարածքում գտնվող բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, կոլտնտեսությունների, սովխոզների, մյուս ձեռնարկությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների համար.

գերատեսչական ենթակայության ճանապարհների համար ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետների գործկոմների, մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից կարող են մշակվել լրացուցիչ կանոններ, որոնցում հաշվի առնվեն երթևեկության պայմանների յուրահատկությունն ու դրանցում շահագործվող փոխադրամիջոցների առանձնահատկությունները:

 

II. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման

հիմնական պահանջները

 

4. Այն ճանապարհային մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկությունները, կազմակերպությունները, կոլտնտեսություններն ու սովխոզները, որոնց տնօրինության տակ են գտնվում ճանապարհները (այսուհետև կանվանենք ճանապարհների տերեր) պարտավոր են դրանք պահել ճանապարհային երթևեկության համար անվտանգ պայաններ ապահովող վիճակում, միջոցներ ձեռնարկել դրանց տեխնիկական մակարդակն ու շահագործական հատկանիշները ժամանակին բարձրացնելու համար:

5. Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհների տերերը պարտավոր են`

ա) պետական ավտոմոբիլային տեսչության հետ համատեղ ուսումնասիրել ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառները, մշակել և իրագործել դրանց կանխման միջոցառումներ.

բ) պետական ավտոմոբիլային տեսչության և շահագրգռված մյուս կազմակերպությունների հետ համատեղ անցկացնել ճանապարհների զննություն, որպեսզի որոշվի դրանց համապատասխանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին, ինչպես նաև այդ ճանապարհներով հասարակական տրանսպորտի կանոնավոր երթևեկություն բացելու հնարավորությանը: Զննումները պետք է անցկացվեն տարեկան երկու անգամ հատուկ հանձնաժողովների կողմից, որոնց կազմերը սահմանված կարգով, հաստատում են համապատասխանաբար` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեները.

գ) ձմռան ընթացքում ապահովել անխափան երթևեկություն և ճանապարհների պատշաճ շահագործական վիճակ` համապատասխանաբար Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների կողմից սահմանվող ժամկետներում, իրագործել սառցամածության դեմ պայքարի միջոցներ.

դ) ժամանակին, գործող նորմաներին համապատասխան վերականգնել ճանապարհային ծածկույթների հավասարությունն ու խորթուբորդությունը ամենից առաջ ինտենսիվ երթևեկության տեղամասերում և վտանգավոր տեղերում (ծուռ փոքր շառավղի, հատումներ, թեքություններ, դարիվերներ, հետիոտնային անցումներ և այլն), վերացնել անհարթությունները ճամփեզերքի, կամուրջների, ուղանցույցների, երկաթուղային ու տրամվայների ճանապարհների, ջրհորների մտոցների և հեղակոյուղու ցանցերի հետ առնչվող տեղերում, բարեկարգել ճամփեզերքը.

ե) պետական ավտոմոբիլային տեսչության մարմինների հետ համաձայնեցնելով և գործող պետստանդարտներին համապատասխան տեղադրել ճանապարհային նշաններ, լուսանշանորդներ, հորիզոնական ու ուղղահայաց գծանշումներ (բացառությամբ այն քաղաքների ու բնակավայրերի, որոնք սպասարկվում են ՊԱՏ-ի մոնտաժային-շահագործման մասնագիտական ստորաբաժանումների կողմից).

զ) գործող նորմաներին համապատասխան տեղադրել ցանկապատեր, ավտոմոբիլային ճանապարհներին կառուցել ավտոմեքենաների կանգնատեղեր, պետավտոտեսչության պոստեր ու հանգստի հրապարակներ.

է) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել սառցամածության, աղտոտվածության և երթևեկելի մասի վնասավծության, ինչպես նաև այլ խանգարումների հետ կապված երթևեկության համար ճանապարհի վտանգավոր տեղամասերի վերաբերյալ վարորդներին նախազգուշացնելու նպատակով ճանապարհային նշանների ու կարգավորման մյուս տեխնիկական միջոցների տեղադրման համար.

ը) միջոցներ ձեռնարկել օդերևութաբանական վիճակի և ճանապարհային երթևեկության պայմանների սպասվող վտանգավոր փոփոխությունների մասին ավտոտրանսպորտի վարորդներին ժամանակին տեղեկացնելու համար.

թ) համապետական և հանրապետական նշանակության ճանապարհներին`

համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ ապահովել պետավտոտեսչության, շտապ բուժական և տեխնիկական օգնություն կանչելու համար վթարային ռադիոհեռախոսակապի, ավտոլցավորման կայանների, ճանապարհամերձ հյուրանոցների, հասարակական սննդի ձեռնարկությունների ու ավտոմոբիլային սերվիսի այլ օբյեկտների շինարարությունը.

լեռնային տեղանքում ճանապարհների վտանգավոր տեղամասերին կառուցել հակավթարային վայրէջքներ, մեծ թեքության տևական վայրէջքները սարքավորել հատուկ «դարան-գրպաններով».

ժ) սարքավորել ճանապարհների նորոգվող տեղամասերի շրջանցումները, պատրաստել ժամանակավոր մայթեր, ցանկապատել ճանապարհային աշխատանքներ կատարելու տեղերը.

ի) ճանապարհի երթևեկելի մասում չթողնել ճանապարհային չգործող մեքենաներ ու մեխանիզմներ, եթե այդ հնարավոր չէ, դրանք նշանակել լավ տեսանելի փակոցներով ու ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին և անբավարար տեսանելիության այլ պայմաններում` լրացուցիչ հատուկ ազդանշանային կրակներով.

լ) ճանապարհների տեղամասերի վերակառուցման ու նորոգման ժամանակ ստեղծել բարեկարգ շրջանցումներ ու արհեստական կառուցվածքներ, այդ տեղերում տեղադրելով անհրաժեշտ ճանապարհային նշաններ.

խ) հասարակական ուղևորատրանսպորտի կանգառման կետերը սարքավորել անցողիկ «գրպաններով» , նստելու հրապարակներով, ուղևորների համար տաղավարներով, իսկ քաղաքներում ու մյուս բնակավայրերում` արտաքին լուսավորմամբ».

ծ) բնակավայրերով (բացի քաղաքներից) անցնող բոլոր ավտոճանապարհների համար ամեն տարի ճանապարհային աշխատանքներ պլանավորելիս նախատեսել մայթերի տեղադրում, ապահովել դրանց պահպանումը սարքին վիճակում.

կ) լավ տեսանելիություն ապահովել ճանապարհին և երկաթուղային գծանցներ դուրս գալիս.

հ) վերահսկողություն իրագործել ճանապարհներին ճանապարհային դրվածքի տարրերի, ճանապարհային հագուստի, հողային պաստառի խախտման հետ կապված ամեն մի աշխատանքի կատարման նկատմամբ. ճանապարհանորոգման տեղամասերը սարքավորել ճանապարհային նշաններով, ցանկապատերով ու գիշերային լուսավորմամբ.

ձ) միջոցներ ձեռնարկել փոշեզերծելու ճանապարհների երթևեկելի մասը, և, ամենից առաջ, բնակավայրերի սահմանագծում:

6. Փոխադրամիջոցների վարորդներն ու քաղաքացիները, որոնք ճանապարհներին նկատել են ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող անսարքություններ, պարտավոր են փորձել դրանք վերացնել իրենց ուժերով կամ անհապաղ այդ մասին հայտնել մոտակա ճանապարհային մարմնին կամ միլիցիային:

7. Ճանապարհների զննության ակտի մեջ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության կողմից` պետական ավտոմոբիլային տեսչության և մյուս շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մտցվում են այն աշխատանքները, որոնց կատարումը, համաձայն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նորոգման ու պահպանման աշխատանքների տարակարգման հրահանգի, թույլատրվում է ի հաշիվ ճանապարհների միջին նորոգման ու պահպանման համար առանձնացված միջոցների, իսկ բացառիկ դեպքերում նաև` ի հաշիվ կապիտալ նորոգման համար առանձնացվող միջոցների:

 

III. Երթևեկության սահմանափակումները

 

8. Փոխադրամիջոցների երթևեկության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում կարող է տեղի ունենալ տարերային աղետների ժամանակ, ճանապարհակլիմայական պայմանների կամ գարնան ու աշնան ժամանակաշրջանում ճանապարհային հագուստի կրողունակությունը կորցնելու պատճառով, ինչպես նաև նորոգման-շինարարական աշխատանքներ կատարելիս: Սահմանափակումները կարող են կատարվել միմիայն ճանապարհային նշանների ու նշագծերի, ինչպես նաև երթևեկության կազմակերպման հատուկ միջոցների օգնությամբ:

9. Ճանապարհային երթևեկության սահմանափակման կամ դադարեցման մասին, նշելով դրա գործողության ժամկետը, որոշումն ընդունվում է`

ա) համապետական ու հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների համար հանրապետության ճանապարհային կազմակերպությունների կողմից, պետական ավտոմոբիլային տեսչության հետ համաձայնեցնելով.

բ) տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմների կողմից.

գ) գերատեսչական ավտոմոբիլային ճանապարհների համար` ճանապարհների տերերի կողմից, ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետների գործկոմների հետ համաձայնեցնելով.

դ) բնակավայրերի փողոցների ու ճանապարհների համար` ժողովրդական դեպուտատների քաղաքային (ավանային) սովետների գործկոմների կողմից:

10. Երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ դադարեցման մասին ճանապարհների տերերը պարտավոր են տեղեկացնել շահագրգռված ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ու քաղաքացիներին:

11. Այն դեպքում, երբ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը սպառնում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը, պետական ավտոմոբիլային տեսչության մարմինները կարող են ճանապարհի առանձին տեղամասերի երթևեկությունը դադարեցնել կամ սահմանափակել, այդ մասին անհապաղ հայտնելով ճանապարհի տվյալ տեղամասի տիրոջը, նշելով պատճառները և բնակչությանը տեղեկացնելով մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության միջոցով:

 

IY. Ճանապարհներից օգտվելու կարգն ու դրանց

անվնասության ապահովումը

 

12. Ավտոմոբիլային ճանապարհներին միայն թույլատրվում է երթևեկության անվտանգությունը, ճանապարհների ու ճանապարհային կառուցվածքների անվնասությունն ապահովող սարքին փոխադրամիջոցների երթևեկություն:

Միլիցիայի և պետական ավտոմոբիլային տեսչության մարմինները ճանապարհային մարմիններին աջակցում են ավտոմոբիլային ճանապարհների ու ճանապարհային կառուցվածքների անվնասության ապահովման գործում:

13. Ընդհանուր օգտագործման ճանապարհներին փոխադրամիջոցների երթևեկություն թույլատրվում է միայն երթևեկելի մասով: Ճամփեզերք դուրս գալ թույլատրվում է միմիայն վրաերթի, նեղ և միաշերտ ճանապարհներին հանդիպակաց տրանսպորտի ճանապարհ տալու անհրաժեշտության, ինչպես նաև փոխադրամիջոցների կարճատև կանգառների համար:

14. Ավտոմոբիլային ճանապարհներին արգելվում է`

ա) երթևեկելի մասի, ճամփեզերքի, մայթերի, հետիոտնի ու հեծանվուղիների, ավտոտաղավարների ու այլ կառուցվածքների, ճանապարհային նշանների, լուսանշանորդների, լուսավորիչ հարմարանքների, ցանկապատերի, կանաչ տնկարկների վնասում.

բ) ճանապարհային, շինարարական և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների անցում, որոնց թրթուռները կամ բանող մասերը կարող են վնասել ճանապարհային ծածկույթը, ճանապարհային կառուցվածքները, երկաթուղիները կամ երկաթուղային գծանցներին եղած հարմարանքները, ինչպես նաև բարեկարգված օտարացված հողաշերտը այն դեպքում, երբ այն չի նախատեսված նշված մեքենաների ու մեխանիզմների երթևեկության համար.

գ) ճանապարհների երթևեկելի մասի, ջրթող և ճանապարհային մյուս կառուցվածքների աղտոտում, ինչպես նաև այնպիսի բեռների փոխադրում, որոնք կեղտոտում են երթևեկելի մասը, ճամփեզերքը և օտարացված հողաշերտը.

դ) երթևեկելի մասի, ճամփեզերքի ու ճանապարհային կառուցվածքների վրա շինանյութերի, մեքենաների ու մեխանիզմների կուտակում.

ե) երթևեկելի մասի կատարելագործված ծածկույթի, ինչպես նաև տրամվայների կամ տրոլեյբուսների երթևեկության պայմաններում անասուններին քշելը, ճանապարհի պաստառից 100 մետրից մոտիկ տարածության վրա առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը.

զ) ճանապարհների երթևեկելի մասում (հատկապես կատարելագործված ծածկույթով) փայտյա կամուրջներին 100 մետրից մոտ կրակ վառել, ճանապարհների կողեզրերին դյուրավառ և վառելիքային նյութեր կուտակել:

Այդ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում, կատարվում են ճամփեզերքին կամ օտարացված հողաշերտերում եղած ելքերի վրա, ընդ որում` վարորդը պարտավոր է հավաքել մնացած աղբը:

է) Ճանապարհների երթևեկելի մասում կարբյուրատորներ լվանալ ու մաքրել, բաքերի մեջ վառելանյութ լցնել, ավտոմոբիլներ յուղել, մաքրել ու նորոգել:

Անհրաժեշտության դեպքում այդ գործողությունները պետք է կատարվեն ճամփեզերքին, իսկ մոտակայքում ճանապարհից ելքեր լինելու դեպքում` ելքերին, ճանապարհային առուներից այն կողմ:

Դրանից հետո մնացած աղբը, նյութերն ու մյուս առարկաները պետք է հավաքվեն ավտոմեքենաների վարորդների կողմից.

ը) կամուրջներին և դրանց հենասյուներին մոտ լողանալ, սպիտակեղեն լվանալ և ձուկ որսալ, ինչպես նաև հատուկ հարմարություններ չունեցող կամուրջների տակով անասուններ քշել.

թ) ճանապարհից 200 մետրից մոտ վրանային ու հանգստի այլ ճամբարների տեղակայում.

ժ) ճամփեզրի առվի դրսի եզրից, փոսի եզրից կամ հողաթմբի ստորոտից 1 մետրից մոտիկ հողի հերկումը.

ի) փոխադրամիջոցների, գյուղատնտեսական այլ տեխնիկայի ելք ու մուտք ճանապարհներ ու գծանցներ այդ բանի համար չսահմանված ու չսարքավորված տեղերում.

լ) կամուրջներից վերև և ներքև 1 կմ-ից պակաս հեռավորության վրա գետափերին ավազի ու մանրախճի հանույթի հանքամշակումներ կատարել.

խ) ճամփեզերքի առուների օգտագործում գյուղատնտեսական կուլտուրաների ջրման համար.

ծ) ճամփեզերքին ու հողաթմբերի ստորոտներին կամ ճանապարհների փոսերի վրա տեղավորված կապի ու էլեկտրահաղորդման շահագործվող գծերի վերակառուցման աշխատանքների կատարում առանց ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելու.

կ) ճանապարհների կանաչապատման աշխատանքների կատարում (բացառությամբ ճանապարհային մարմինների), առանց համաձայնեցնելու Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության հետ.

հ) ամեն տեսակի փոխադրամիջոցների անցում և անասունների քշում ճանապարհի մյուս կողմը` դրա համար սարքավորված թունելներից ու համապատասխան ճանապարհային նշաններով նշանակված տեղերից դուրս:

15. Ավտոմոբիլային ճանապարհներին, առանց ճանապարհային մարմինների և պետական ավտոմոբիլային տեսչության հետ համաձայնեցնելու, արգելվում է`

ա) այնպիսի փոխադրամիջոցների երթևեկում, որոնց ընդհանուր չափերը, քաշն ու ծանրաբեռնումը առանցքի վրա բեռով կամ առանց բեռի գերազանցում է սահմանված նորմերը կամ ավելի է ճանապարհային նշաններում նշվածից.

բ) ճանապարհների երթևեկելի մասը, մայթերը և ճամփեզերքը վնասելու հետ կապված որևէ աշխատանք կատարելը.

գ) երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումն ու վերացումը.

դ) տեսանելիությունը սահմանափակող կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տրանսպարանտների, ցուցանակների, ռեկլամների տեղակայումը.

ե) ճանապարհներից ելքերի կառուցումը, կանաչապատումն ու արտաքին լուսավորումը, ստանդարտների պահանջներին չհամապատասխանող ճանապարհային նշանների տեղակայումը.

զ) երթևեկության խանգարումներ ստեղծող մարզական ու մասսայական այլ միջոցառումների անցկացումը:

16. Ճանապարհի կամ նրա օտարացված հողաշերտի սահմաններում ամեն տեսակի աշխատանքներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները լրիվ պատասխանատվություն են կրում համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման ու աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր ելքերում երթևեկության անվտանգության ապահովման համար: Նրանք պետք է անհապաղ, աշխատանքներն ավարտելուն պես, վերականգնեն ճանապարհային ծածկույթը, ճամփեզերքը, կանաչ տնկարկները, հավաքեն ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կոնստրուկցիաները:

Բոլոր դեպքերում աշխատանքների կատարման գոտին պետք է լինի ցանկապատված ու նշանակված լավ տեսանելի փակոցներով և ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության այդ պայմաններում` լրացուցիչ հատուկ ազդանշանային կրակներով:

17. Ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով արգելվում է, առանց պետական ավտոմոբիլային տեսչության ու ճանապարհային մարմինների հետ նախապես համաձայնեցնելու, ավտոմոբիլային ճանապարհներից նորմատիվայինից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծում:

18. Կատարելագործված ծածկույթով ճանապարհների բոլոր ելքերն ու մուտքերը պետք է ունենան կարծր ծածկույթ, գործող նորմաներին համապատասխան:

19. Հողային կամ շինարարական աշխատանքներ կատարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, կատարելագործված ծածկույթով ճանապարհներ, ինչպես նաև երկաթուղային գծանցներ փոխադրամիջոցների դուրս գալու ժամանակ պարտավոր են ապահովել անիվների մաքրումը ցեխից կամ դրա մշտական հավաքումը երթևեկելի մասից:

20. Ճանապարհների հողաշերտերին հարող տեղամասերի հողօգտագործողները պարտավոր են իրենց ամրացված հողերի տեղամասերի սահմաններում`

ա) քաղաքներում ու մյուս բնակավայրերում կառուցել մայթեր և հետիոտնային ճանապարհներ, ապահովել դրանց նորոգումն ու սարքին վիճակում պահելը.

բ) սարքին վիճակում պահել ամրացված տեղամասերից առբերման ուղիներն ու ելքերը դեպի ճանապարհ.

գ) սարքին վիճակում պահել ճանապարհների հետ սահմանակից ցանկապատերն ու կառուցումները.

դ) թույլ չտալ քարերի, ցախերի, կոնստրուկցիաների կիտումը հողապաստառի կողեզրերից 10 մ պակաս հեռավորության վրա:

21. Անասնապահական և թռչնաբուծական տնտեսությունները, ինչպես նաև անձնական սեփականության անասուններ ու թռչուններ ունեցող քաղաքացիները պարտավոր են ձեռնարկել ճանապարհի երթևեկելի մասում և հողաշերտի գոտում դրանց հայտնվելը բացառող միջոցներ:

22. Ավտոմոբիլային ճանապարհների երկարությամբ ստորգետնյա ինժեներային հաղորդակցությունների գցելը պետք է կատարվի գործող նորմաներին համապատասխան, սակայն ճանապարհների ցանցի հետագա վերակառուցման համար անհրաժեշտ տարածությունից ոչ մոտ (գոյություն ունեցող ճանապարհի առանցքից հաշված)` առաջին կարգի ճանապարհների համար` 23 մետր, երկրորդ և երրորդ կարգի ճանապարհների համար` 15 մետր և չորրորդ կարգի ճանապարհների համար` 10 մետր: Անմիջականորեն ճանապարհային պաստառի վրայով որևէ հաղորդակցություն գցելն արգելվում է:

23. Ճանապարհների հողային պաստառի տակ գտնվող ստորգետնյա հաղորդակցությունների տեր ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ճանապարհների վերակառուցման կամ կապիտալ նորոգման անհրաժեշտության դեպքում պարտավոր են հաղորդակցությունները դուրս բերել ի հաշիվ սեփական միջոցների և նյութերի:

 

Y. Պատասխանատվությունը Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային

ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման

ու պահպանման կանոնների խախտման համար

 

24. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք և քաղաքացիները սույն կանոնների պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը համապատասխան:

Ճանապարհների երթևեկելի մասի, ճանապարհային նշանների, երթևեկության կարգավորման ու կազմակերպման միջոցների կանխամտածված փչացման գործում մեղավոր անձինք, եթե չկան ծանր հետևանքներ, պատասխանատվության են ենթարկվում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1968 թ. դեկտեմբերի 26-ի «Քաղաքների, բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կանոնները ու փոխադրամիջոցներից օգտվելու կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» հրամանագրին համապատասխան:

25. Այն ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկներն ու քաղաքացիները, որոնք թույլ են տվել ավտոմոբիլային ճանապարհների հատումների, դրանց հարումների, դրանցից ելքերի ինքնագլուխ շինարարություն, ավտոմոբիլային ճանապարհների, ճանապարհային կառուցվածքների ու հարմարությունների վնասում, ինչպես նաև աշխատանքների ինքնագլուխ կատարում, կառուցվածքների հարմարեցում ու տեղակայում, հատուցում են ճանապարհային տնտեսությանը պատճառված նյութական վնասը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ճանապարհային մարմինների պահանջով նրանց կողմից սահմանված ժամկետներում պարտավոր են իրենց ուժերով քանդել իրենց կառուցած կառուցվածքները և ճանապարհը իր հարմարություններով բերել պատշաճ վիճակի:

Սույն կետին համապատասխան վճարվող դրամական միջոցները, ի փոխհատուցումն պատճառված վնասի, փոխանցվում են համապատասխան ճանապարհային մարմինների հաշվարկային հաշվին և օգտագործում են ավտոմոբիլային ճանապարհների ու կառուցվածքների նորոգման և վերականգնման համար:

26. Սույն կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության, Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների վրա:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
11.01.1983
N 8
Որոշում