Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

07.02.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.05.2012  -ից մինչեւ   07.02.2013  -ը:
 
i

(ուժը կորցրել է 29.12.12 թիվ 1691-Ն որոշում, սակայն 2013 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած նշված որոշումների շրջանակներում սոցիալական փաթեթի պարտավորությունները 2013 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշումներով սահմանված կարգով և ժամկետներում)

040.0594.160512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 594-Ն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող աշխատողների սոցիալական կարիքների որոշ խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին սոցիալական փաթեթ հատկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.

3) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածում կատարել համապատասխան վերաբաշխում:

3. Սահմանել, որ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) բանկերի հետ կնքել պայմանագրեր սույն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած բանկերի տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակելը:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրի համար նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների` սոցիալական փաթեթի հատկացման ֆինանսավորման համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հասանելիք գումարը, այդ թվում` 2012 թվականի առաջին կիսամյակում` 19,338 հազ. դրամ, ինն ամսում` 48,345 հազ. դրամ, տարեկան` 77,352.0 հազ. դրամ:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան ծախսերի նախահաշվի կազմումը և հաստատումը.

2) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների` սոցիալական փաթեթի հատկացման ֆինանսավորման համար հասանելիք գումարը եռամսյակային համամասնություններով փոխանցել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվին.

3) ապահովել պատշաճ հսկողություն «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագրով նախատեսված հատկացումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում նպատակային օգտագործման նկատմամբ.

4) նշված հատկացումների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի մայիսի 1-ից:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է 2012 թվականի մայիսի 23-ի

թիվ 26 տեղեկագրում, այս իսկ պատճառով «Իրավական ակտերի մասին»

ՀՀ օրենքի պահանջների համաձայն այն կարող է ուժի մեջ մտնել

միայն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից`

2012 թվականի մայիսի 24-ից:

------------------------------------------------------------

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 19-ի

N 594-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգը:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) սոցիալական փաթեթ` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների ու նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման կամընտրական միջոցառումների համախումբ` աշխատողների մոտիվացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով.

2) սոցիալական փաթեթի ծառայություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածում սահմանված ծառայությունների տեսակներ.

3) սոցիալական փաթեթի գումար` մեկ աշխատողի մեկ ամսվա համար որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի գումարի չափը: Սոցիալական փաթեթի գումարը կազմում է 11 հազ. դրամ.

4) աշխատող` որոշման N 1 հավելվածի N 1 ձևի ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող անձ: Որոշումը չի տարածվում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա.

5) աշխատողի անմիջական ընտանիքի անդամ` աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները.

6) բանկ` լիազոր մարմնի հետ սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործունեության իրավունք ունեցող ցանկացած բանկ, որի միջոցով իրականացվում է աշխատողի սոցիալական փաթեթի գումարի (գումարների) ստացումը և որոշմամբ սահմանված ուղղություններով վճարումը (փոխանցումը):

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական փաթեթի հատկացման հիմնական նպատակը նպաստելն է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում`

1) աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը.

2) աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.

3) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքի գրավչության բարձրացմանը:

4. Սոցիալական փաթեթը հատկացվում է` համաձայն հետևյալ սկզբունքների`

1) սոցիալական փաթեթի գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով հաստատված գումարի սահմաններում` որոշմամբ սահմանված չափով.

2) սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի` հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին (այսուհետ` սոցփաթեթի հաշիվ): Այդ հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն, սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: Սոցփաթեթի հաշվից գումարը փոխանցվում է բացառապես որոշման N 2 հավելվածում սահմանված և հաստատված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունների բանկային հաշվին.

3) որոշման N 2 հավելվածով հաստատվում է սոցիալական փաթեթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ծառայությունները մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների չափորոշիչները և (կամ) ցանկերը, և աշխատողն իրավունք է ստանում օգտվելու այդ չափորոշիչներին համապատասխանող ցանկերում ընդգրկված կազմակերպությունների մատուցած ծառայություններից.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել որևէ ծառայությունից օգտվելու պարտադիր պայման, այսինքն` աշխատողը չի կարող սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա գումարներն ամբողջովին օգտագործել այլ ծառայությունների վրա` առանց նշված ծառայությունից օգտվելու: Կարող են բացառություն կազմել այն դեպքերը, երբ աշխատողն արդեն իսկ օգտվում է համանման ծառայությունից (օրինակ, որպես մեկ այլ աշխատողի ընտանիքի անդամ).

5) սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն` պահպանվում և կուտակվում է առևտրային բանկում այդ նպատակով բացված սոցփաթեթի հաշվին:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը որոշմամբ նախատեսված լիազոր մարմնի հետ պայմանագիր կնքած ցանկացած բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման հարաբերությունները կարգավորվում են որոշմամբ, որոշման N 3 հավելվածում ներկայացված պայմանագրով, բանկի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներով:

6. Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարներն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում (այսուհետ` դիմում) ` համաձայն N 2 ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահություն:

7. Դիմումի և տեղեկանքի հիման վրա «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահությունն ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարները փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին:

8. Սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարը փոխանցվում է աշխատողի դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է նախքան ընթացիկ բյուջետային տարվա վերջին օրը:

9. Յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում:

10. Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այդ դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին նոր տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք սոցփաթեթի հաշվի հիման վրա տրամադրվող վարկային գծի մասին: «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահությունն աշխատողի սոցփաթեթի հաշվին փոխանցվող սոցիալական փաթեթի գումարը (գումարները) այլ սոցփաթեթի հաշվին փոխանցելու դեպքում առաջնորդվում է սույն կետով սահմանված դրույթներով:

11. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողի սոցիալական փաթեթի գումարի փոխանցումը սոցփաթեթի հաշվին դադարում է աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամսվանից, սակայն այդ հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը: «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահությունը դրա մասին տեղեկացնում է աշխատանքից ազատված աշխատողի սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկին` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Աշխատողը կարող է սոցփաթեթի հաշվից վճարում իրականացնել առաջին հերթին պարտադիր պայման հանդիսացող ծառայության ձեռքբերման համար, իսկ մնացած գումարը կարող է փոխանցել այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով կամ կուտակել` հետագա տարիների համար որոշմամբ սահմանված ծառայություններից օգտվելու համար վճարումներ իրականացնելու նպատակով: Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը ձեռք բերելուց հետո աշխատողը դրա մասին հիմք է ներկայացնում սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկ` տարվա ընթացքում այլ վճարումներ իրականացնելու կամ մնացած գումարը կուտակելու նպատակով: Պարտադիր պայման հանդիսացող ծառայության ձեռքբերման հիմք է առնվազն ընթացիկ տարվա համար նախատեսված տվյալ ծառայության ձեռքբերման մասին պայմանագիրը (վկայագիրը) կամ դրա պատճենը: Պարտադիր պայման հանդիսացող ծառայությունից չօգտվելու դեպքում սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկն այլ ծառայությունների համար որևէ վճարում չի իրականացնում, եթե աշխատողը չի օգտվում համանման ծառայությունից:

13. Պարտադիր պայման հանդիսացող ծառայության համանման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողն իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկ է ներկայացնում համանման ծառայությունից օգտվելու հիմք: Համանման ծառայությունից օգտվելու հիմք է առնվազն ընթացիկ տարվա համար նախատեսված տվյալ ծառայությունից օգտվելու մասին պայմանագիրը (վկայագիրը) կամ դրա պատճենը, կամ այդպիսին չլինելու դեպքում` համանման ծառայության մասին համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությունից տեղեկանքը: Այս դեպքում աշխատողը հնարավորություն ունի օգտագործելու և (կամ) կուտակելու ընթացիկ տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի ամբողջ գումարը:

14. Սույն կարգի 12-րդ կամ 13-րդ կետերով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկն ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի դրամական միջոցները բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որոշման N 3 հավելվածով նախատեսված կարգով:

15. Բանկերի կողմից սոցփաթեթի հաշվի բացման և սպասարկման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքով սահմանված կարգով բանկային գործունեության նկատմամբ իրականացվող բացառիկ վերահսկողության համատեքստում:

 

IV. ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

16. Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման համար հիմք է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

1) կանխավճարի փոխանցման հաշիվ, որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունն ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը.

2) հաշիվ-ապրանքագիր, որի վավերապայմանները սահմանված են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ:

17. Աշխատողի ամուսնու կամ զավակի` սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու դեպքում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում նաև ամուսնության վկայականը և (կամ) զավակի ծննդյան վկայականը կամ դրանց պատճենները:

18. Սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցում իրականացնելիս` աշխատողը բանկում պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

19. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են բանկում:

20. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը ներկայացնում է նաև որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով ներկայացված տեղեկանքը, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:

 

Ձև N 1

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN   |Կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնը  |Թիվը  |Պաշտոնների     |

|ը/կ  |                                        |(մարդ)|դասակարգումը`  |

|     |                                        |      |համաձայն ՀՀ    |

|     |                                        |      |կառավարության  |

|     |                                        |      |2012 թվականի   |

|     |                                        |      |հունվարի 12-ի  |

|     |                                        |      |N 12-Ն որոշման |

|     |                                        |      |N 1 հավելվածի  |

|_____|________________________________________|______|_______________|

|  1  |                     2                  |   3  |       4       |

|_____|________________________________________|______|_______________|

|     |1. Վարչություն                          |      |               |

|_____|________________________________________|______|_______________|

|1.1. |գլխավոր տնօրեն                          |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.2. |գլխավոր ճարտարագետ                      |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.3. |գլխավոր ճարտարագետի տեղակալ             |     5|               |

|_____|________________________________________|______|               |

|1.4. |կայանի հերթափոխի պետ (ավագ)             |     7|               |

|_____|________________________________________|______|               |

|     |Տեխնիկական տեսչություն                  |      |               |

|_____|________________________________________|______|               |

|1.5. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.6. |տեսուչ (ավագ)                           |     5| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|1.7. |ճարտարագետ (առաջատար)                   |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|     |Վերանորոգման նախապատրաստման և  կատարման |      | 12418000-17541|

|     |բաժին                                   |      |               |

|_____|________________________________________|______|               |

|1.8. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.9. |պետի տեղակալ                            |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|1.10.|ճարտարագետ (առաջատար)                   |     9|               |

|_____|________________________________________|______|               |

|     |Ճարտարագիտատեխնիկական աջակցության բաժին |      |               |

|_____|________________________________________|______|               |

|1.11.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.12.|պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|1.13.|ճարտարագետ (առաջատար)                   |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|     |Շահագործման փորձի բաժին                 |      |               |

|_____|________________________________________|______|               |

|1.14.|ճարտարագետ (առաջատար)                   |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|     |Շենքերի, շինությունների շինարարության և |      |               |

|     |շահագործման բաժին                       |      |               |

|_____|________________________________________|______|               |

|1.15.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|1.16.|ճարտարագետ (առաջատար)                   |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |2. Ռեակտորային արտադրամաս               |      |               |

|_____|________________________________________|______|               |

|2.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|2.2. |պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|2.3. |ճարտարագետ (առաջատար)                   |    21| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|2.4. |պահեստապետ                              |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|2.5. |փականագործ                              |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|2.6. |հերթափոխի պետ                           |     7|               |

|_____|________________________________________|______|               |

|2.7. |օպերատոր (ավագ)                         |    34|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |3. Էլեկտրական արտադրամաս                |      |               |

|_____|________________________________________|______|               |

|3.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|3.2. |պետի տեղակալ                            |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|3.3. |ճարտարագետ (առաջատար)                   |    15|               |

|_____|________________________________________|______|               |

|3.4. |վարպետ (ավագ)                           |    14| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|3.5. |լաբորատորիայի վարիչ                     |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|3.6. |էլեկտրափականագործ                       |    21|               |

|_____|________________________________________|______|               |

|3.7. |էլեկտրամոնտյոր                          |    52|               |

|_____|________________________________________|______|               |

|3.8. |հերթափոխի պետ                           |     7|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |4. Ջերմային ավտոմատիկայի և  չափումների  |      |               |

|     |արտադրամաս                              |      |               |

|_____|________________________________________|______|               |

|4.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|4.2. |պետի տեղակալ                            |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|4.3. |ճարտարագետ (առաջատար)                   |    35|               |

|_____|________________________________________|______|               |

|4.4. |նշագրող                                 |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|4.5. |լաբորատորիայի վարիչ                     |     5|               |

|_____|________________________________________|______|               |

|4.6. |վարպետ (ավագ)                           |    23| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|4.7. |էլեկտրափականագործ                       |    49|               |

|_____|________________________________________|______|               |

|4.8. |փականագործ                              |    14|               |

|_____|________________________________________|______|               |

|4.9. |էլեկտրագազաեռակցող                      |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|4.10.|հերթափոխի պետ                           |     7|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |5. Քիմիական արտադրամաս                  |      |               |

|_____|________________________________________|______|               |

|5.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|5.2. |պետի տեղակալ                            |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|5.3. |լաբորատորիայի վարիչ                     |     1| 12415000-17541|

|_____|________________________________________|______|               |

|5.4. |ճարտարագետ (առաջատար)                   |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|5.5. |տեխնիկ                                  |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|5.6. |հերթափոխի պետ                           |     7|               |

|_____|________________________________________|______|               |

|5.7. |լաբորանտ                                |     7|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |6. Ռադիացիոն անվտանգության բաժին        |      |               |

|_____|________________________________________|______|               |

|6.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|6.2. |պետի տեղակալ                            |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|6.3. |ճարտարագետ (առաջատար)                   |     9|               |

|_____|________________________________________|______|               |

|6.4. |պահեստապետ                              |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|6.5. |լաբորատորիայի վարիչ                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|6.6. |վարպետ (ավագ)                           |     3| 12416000-17541|

|_____|________________________________________|______|               |

|6.7. |փականագործ                              |     6|               |

|_____|________________________________________|______|               |

|6.8. |էլեկտրափականագործ                       |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|6.9. |հերթափոխի պետ                           |     6|               |

|_____|________________________________________|______|               |

|6.10.|հերթապահ դոզիմետրիստ                    |    13|               |

|_____|________________________________________|______|               |

|6.11.|լաբորանտ                                |     8|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |7. Կենտրոնացված վերանորոգումների        |      |               |

|     |արտադրամաս                              |      |               |

|_____|________________________________________|______|               |

|7.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|7.2. |պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|7.3. |ճարտարագետ (առաջատար)                   |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|7.4. |վարպետ (ավագ)                           |    23|               |

|_____|________________________________________|______|               |

|7.5. |խառատ                                   |     3| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|7.6. |փականագործ                              |    79|               |

|_____|________________________________________|______|               |

|7.7. |էլեկտրափականագործ                       |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|7.8. |էլեկտրազոդող                            |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|7.9. |էլեկտրաեռակցող                          |    13|               |

|_____|________________________________________|______|               |

|7.10.|կռունկավար                              |     5|               |

|_____|________________________________________|______|               |

|7.11.|էլեկտրամեխանիկ                          |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|7.12.|օպերատոր                                |     5|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |8. Ակտիվազերծման արտադրամաս             |      |               |

|_____|________________________________________|______|               |

|8.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|8.2. |պետի տեղակալ                            |     1| 12417000-1754Ա|

|_____|________________________________________|______|               |

|8.3. |ճարտարագետ (առաջատար)                   |     3| 12417000-1754Բ|

|_____|________________________________________|______|               |

|8.4. |վարպետ (ավագ)                           |     2| 12417000-1754Գ|

|_____|________________________________________|______|               |

|8.5. |պահարանապետ                             |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|8.6. |փականագործ                              |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|8.7. |ակտիվազերծող                            |    32|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |9. Շահագործման պլանավորման տեխնիկական   |      |               |

|     |բաժին                                   |      |               |

|_____|________________________________________|______|               |

|9.1. |պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|9.2. |պետի տեղակալ                            |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|9.3. |ճարտարագետ (առաջատար)                   |     4|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |10. Մետաղների ախտորոշման և  տեխնիկական  |      |               |

|     |հսկողության ծառայություն                |      |               |

|_____|________________________________________|______|               |

|10.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|10.2.|պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|10.3.|ճարտարագետ (առաջատար)                   |    22| 12415000-17541|

|_____|________________________________________|______|               |

|10.4.|լաբորատորիայի վարիչ                     |     3|               |

|_____|________________________________________|______|               |

|10.5.|լաբորանտ                                |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|10.6.|տեխնիկ                                  |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|10.7.|վարպետ (ավագ)                           |     5|               |

|_____|________________________________________|______|               |

|10.8.|արատանշող                               |    14|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |11. Դիսպետչերական և  տեխնոլոգիական      |      |               |

|     |կառավարման միջոցների ծառայություն       |      |               |

|_____|________________________________________|______|               |

|11.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|11.2.|պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|11.3.|վարպետ (ավագ)                           |     6| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|11.4.|էլեկտրամոնտյոր                          |    17|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |12. Չափագիտական լաբորատորիա             |      |               |

|_____|________________________________________|______|               |

|12.1.|պետ                                     |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|12.2.|ճարտարագետ (առաջատար)                   |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|12.3.|փականագործ                              |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |13. Սեյսմիկ անվտանգության բաժին         |      |               |

|_____|________________________________________|______|               |

|13.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|13.2.|ճարտարագետ (առաջատար)                   |     4| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|13.3.|փականագործ                              |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |14. Միջուկային անվտանգության և          |      |               |

|     |հուսալիության բաժին                     |      |               |

|_____|________________________________________|______|               |

|14.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|14.2.|պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|14.3.|ֆիզիկոս                                 |     5|               |

|_____|________________________________________|______|               |

|14.4.|լաբորատորիայի վարիչ                     |     3| 12415000-17541|

|_____|________________________________________|______|               |

|14.5.|ճարտարագետ (առաջատար)                   |    23|               |

|_____|________________________________________|______|               |

|14.6.|լաբորանտ                                |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|14.7.|տեխնիկ                                  |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |15. ՈՒսումնավարժական կետ                |      |               |

|_____|________________________________________|______|               |

|15.1.|հրահանգիչ                               |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|15.2.|հերթապահ անձնակազմի փորձնակներ          |    28|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |16. Ջերմամատակարարման և  ստորգետնյա     |      |               |

|     |հաղորդակցությունների արտադրամաս         |      |               |

|_____|________________________________________|______|               |

|16.1.|վարպետ (ավագ)                           |     2| 12415000-17541|

|_____|________________________________________|______|               |

|16.2.|փականագործ                              |     8| 12418000-17541|

|_____|________________________________________|______|               |

|16.3.|գազաեռակցող                             |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |17. Շինարարավերանորոգման արտադրամաս     |      |               |

|_____|________________________________________|______|               |

|17.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|17.2.|պետի տեղակալ                            |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|17.3.|վարպետ (ավագ)                           |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|17.4.|ներկարար                                |     8|               |

|_____|________________________________________|______|               |

|17.5.|բետոնագործ                              |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|17.6.|մեկուսացնող                             |    15| 12418000-17541|

|_____|________________________________________|______|               |

|17.7.|հյուսն                                  |     8|               |

|_____|________________________________________|______|               |

|17.8.|քարտաշ                                  |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|17.9.|թիթեղագործ                              |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|17.10|ճարտարագետ (առաջատար)                   |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|17.11|էլեկտրաեռակցող                          |     1|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |18. Ավտոտրանսպորտային տնտեսություն      |      |               |

|_____|________________________________________|______|               |

|18.1.|հատուկ աղբահանման մեքենայի վարորդ       |     2| 12419000-17541|

|_____|________________________________________|______|_______________|

|     |19. Ֆիզիկական պաշտպանության             |      |               |

|     |ճարտարագիտատեխնիկական միջոցների բաժին   |      |               |

|_____|________________________________________|______|               |

|19.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|19.2.|պետի տեղակալ                            |     1| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|19.3.|ճարտարագետ (առաջատար)                   |     4|               |

|_____|________________________________________|______|               |

|19.4.|էլեկտրափականագործ                       |     6|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |20. Ռեժիմի բաժին                        |      |               |

|_____|________________________________________|______|               |

|20.1.|պետ                                     |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|20.2.|պետի տեղակալ                            |     1|               |

|_____|________________________________________|______|               |

|20.3.|ճարտարագետ (առաջատար)                   |     2|               |

|_____|________________________________________|______|               |

|20.4.|հերթափոխի պետ                           |     6| 12406000-17541|

|_____|________________________________________|______|               |

|20.5.|տեսուչ                                  |    12|               |

|_____|________________________________________|______|_______________|

|     |21. Կայանը շահագործումից հանող խումբ    |      |               |

|_____|________________________________________|______|               |

|21.1.|ճարտարագետ (առաջատար)                   |     2| 12406000-17541|

|_____|________________________________________|______|_______________|

|     |Ընդամենը                                |   879|               |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան»

փակ բաժնետիրական ընկերության

հաշվապահության ղեկավար

 

__________________________________-ին

___________________________-ի աշխատող

(արտադրամաս, բաժին և այլն)

_____________________________________

                                              (անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ իմ 20____ թվականի սոցիալական փաթեթի գումարները փոխանցել ____________________ բանկի _______________________ հաշվի համարին: Ես տեղյակ եմ, որ նշված բանկ ուղղորդվող սոցիալական փաթեթի միջոցները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշմամբ սահմանված պայմաններով:

 

ԴԻՄՈՂ ________________________ ______________________________

            (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

_____ ____________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 19-ի

N 594-Ն որոշման

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) առողջության ապահովագրություն.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

2. Սույն հավելվածով սահմանվում է, որ`

1) առողջության ապահովագրության ծառայությունն աշխատողների համար պարտադիր պայման է, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող են (է) օգտվել աշխատողը և (կամ) նրա ամուսինը.

3) ուսման վճարից կարող են (է) օգտվել աշխատողը և (կամ) աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).

4) հանգստի ապահովման ծառայությունից կարող են (է) օգտվել աշխատողը և (կամ) աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

3. Սույն հավելվածով սահմանվում են`

1) առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների և առողջության ապահովագրության չափորոշիչները` համաձայն N 1 ձևի.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները` համաձայն N 2 ձևի.

3) սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության մեջ ներառված ուսումնական հաստատությունների ցանկը` համաձայն N 3 ձևի.

4) Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգիստն ապահովող հաստատությունների ցանկը` համաձայն N 4 ձևի:

4. Որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն սոցփաթեթի հաշվի միջոցով որոշմամբ սահմանված ծառայությունների ձեռքբերման համար տրամադրված վարկային գծի մարման ժամանակ սոցիալական փաթեթի փոխանցված գումարը ևս դիտարկվում է որպես սոցիալական փաթեթի ծառայության տեսակ: Այս դեպքում սոցփաթեթի հաշվին փոխանցված կամ մուտքագրված գումարներն օգտագործվում են որպես վարկային գծի մարում:

 

Ձև N 1

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

1. Սոցիալական փաթեթում ներառված առողջության ապահովագրության ծառայության ընտրության դեպքում աշխատողը հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում և առողջության ապահովագրության դասի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. Աշխատողը կարող է ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության ցանկացած փաթեթ` անհրաժեշտության դեպքում լրավճարելով տարբերությունը:

3. Աշխատողի առողջության ապահովագրության փաթեթը պետք է ներառի առնվազն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևում ներկայացված առողջության ապահովագրության բազային փաթեթի ծառայությունները:

3.1. Առողջության ապահովագրության ծառայության համանման ծառայություն է համարվում առողջության ապահովագրության այնպիսի ծառայությունը, որը տրամադրում է առնվազն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևով նախատեսված ապահովագրական գումարի չափով ծածկույթ:

4. Աշխատողի առողջության ապահովագրության ծառայության առողջության ապահովագրության պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է որոշման N 2 հավելվածի N 1.2 ձևով:

 

Ձև N 1.1

 

ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

    Ապահովագրավճար`       52000 դրամ

Ապահովագրական գումար` 3800000 դրամ

 

Փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում` սուր, անհետաձգելի և պլանային հետևյալ բժշկական ծառայությունները, ինչպես նաև այն նախահիվանդանոցային հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը:

 

1. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1) թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ.

2) վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ, այդ թվում` նաև նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորումը հատուցվում է ոչ դեղապատ ստենտի արժեքի չափով), գինեկոլոգիական և այլն.

3) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր, սալջարդեր, պոլիտրավմաներ) բուժում.

4) էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների բուժում:

 

Ծանոթագրություններ.

 

1. Հատուցման ենթակա են այն հիվանդանոցային ծախսերը, որոնք ներառում են հատկացված դեղորայքի և բժշկական պարագաների (ներարկիչներ, ներարկման համակարգ և այլն) արժեքները, անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների արժեքները, վիրահատական և կոնսերվատիվ բուժումը, հիվանդանոցի աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը:

2. Հատուցման ենթակա չեն հիվանդանոցներում հատկացվող սննդի, առանձնահատուկ հարմարավետ հիվանդասենյակների և անհատական խնամքի համար սահմանված վճարները:

3. Հատուցման ենթակա են պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդությունների կապակցությամբ ապահովագրված անձի կողմից վճարման ենթակա համավճարները:

4. Հատուցման ենթակա են նախահիվանդանոցային այն հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը:

5. Ապահովագրությունը գործում է միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում:

6. Ընտանիքի անդամները չեն կարող ապահովագրվել այն դեպքում, երբ աշխատողը հրաժարվում է ապահովագրվելուց:

7. Հատուցման ենթակա չեն ֆորս-մաժորի (միջուկային պայթյուն, ճառագայթային, ռադիոակտիվ կամ քիմիական վարակ, ռազմական գործողություններ, քաղաքացիական պատերազմ, հասարակական հուզումներ կամ գործադուլներ) հետևանքով առաջացած հիվանդությունները:

 

2. ԱԽՏՈՐՈՇԻՉ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հատուցման ենթակա են սուր, անհետաձգելի և պլանային դեպքերում ախտորոշման, ինչպես նաև բուժման ընթացքի վերահսկման նպատակով հիվանդանոցային բուժման համար իրականացվող լաբորատոր և գործիքային հետազոտությունները`

1) լաբորատոր`

ա. կլինիկական,

բ. բիոքիմիական,

գ. իմունաբանական,

դ. մանրէաբանական,

ե. հորմոնալ,

զ. գենետիկ,

է. պաթոհիստոլոգիական,

ը. PCR և այլն.

 

2) գործիքային`

ա. ռենտգենաբանական,

բ. համակարգչային տոմոգրաֆիա,

գ. մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,

դ. ուլտրաձայնային հետազոտություններ,

ե. ռադիոիզոտոպային հետազոտություններ,

զ. ֆունկցիոնալ հետազոտում (ԷՍԳ, էլեկտրամիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր,

դուպլեքս հետազոտություններ և այլն),

է. էնդոսկոպիկ հետազոտություններ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,

կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն),

ը. նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ (ԷԷԳ, աուդիոմետրիա և այլն):

 

3. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄԸ

 

Փաթեթը ներառում է նաև տարեկան կանխարգելիչ բուժզննում` 3000 դրամի սահմաններում (արյան և մեզի քննություններ, գործիքային քննություն (ԷՍԳ), ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն):

 

4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առողջության ապահովագրական փաթեթով որպես ապահովագրական պատահար չեն դիտվում և փոխհատուցման ենթակա չեն`

1) ամբուլատոր հետազոտությունները և բուժումը (ներառյալ` դեղորայքայինը).

2) առանց բժշկական ցուցումների իրականացվող բժշկական ծառայությունները, դեղորայքը, հոսպիտալացումը.

3) պետական պատվերի ծրագրում ընդգրկված հիվանդությունների և իրավիճակների բուժումը.

4) ցանկացած կանխարգելիչ և կազդուրիչ միջոցառումները, իմունականխարգելիչ պատվաստումները և այլն.

5) թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդությունները` թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ.

6) բնածին անոմալիաները և զարգացման արատները կամ անատոմիական առանձնահատկությունները, ժառանգական և գենետիկ հիվանդությունները` պարբերական հիվանդությունը, էպիլեպսիան, դեֆորմացիաները և քրոմոսոմային խանգարումները, մանկական ուղեղային պարալիչը.

7) ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումները, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, օստեոխոնդրոզը.

8) շաքարային դիաբետը և դրա հետևանքները.

9) քրոնիկ հիվանդությունները, որոնք պահանջում են մշտական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն` բացառությամբ դրանց անհետաձգելի (կյանքին սպառնացող) սրացումների` ապահովագրության ժամկետի ընթացքում.

10) հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարությունը.

11) աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները.

12) քաշի և խոսքի շտկումը, սեռի վիրաբուժական փոփոխումը.

13) կոսմետիկ, էսթետիկ կամ ապահովագրված անձի հոգեբանական վիճակը բարելավելու նպատակներով իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները, այդ թվում` մաշկի հիվանդության կապակցությամբ (կոշտուկներ, պտկիկներ, գորտնուկներ և խալեր, կանդիլոմաներ), քթի միջնապատի շտկումը, դրանց բարդացումները` բացառությամբ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածների.

14) աչքի էքսիմեր լազերային վիրահատությունները.

15) ատամնաբուժությունը.

16) ոչ ավանդական, այլընտրանքային (ոչ գիտական) բուժման ու ախտորոշման մեթոդները, փորձարարական կամ հետազոտական մեթոդներով բուժումը, կազդուրման ավանդական համակարգերը, հեռաբժշկության հետ կապված ծառայությունները.

17) սանատոր-առողջարանային բուժումը և ցանկացած ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.

18) վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բուժումը.

19) ներարգանդային սերմնավորումը և էքստրակորպորալ բեղմնավորումը.

20) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ՆԱՄ-ի տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.

21) առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ախտորոշում և բուժում).

22) քրոնիկական վիրուսակրությունը, բացիլակրությունը, պարազիտակրությունը (հեպատիտ B, C, D, E, F).

23) լյարդային անբավարարությունը.

24) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը.

25) ճառագայթային հիվանդությունները.

26) օրգանների և վերջույթների պրոթեզավորումները, էնդոպրոթեզավորումները (բացառությամբ դժբախտ պատահարի արդյունքի), բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերի ձեռքբերումը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքներ ձեռք բերելու և դրանց հարմարեցման համար կատարված ծախսերը, հաշմանդամային սայլակները, օրթոպեդիկ սարքերը և այլն, կենսաակտիվ հավելումները, վիտամինաթերապիան, կոսմետիկ պարագաները.

27) հոգեկան հիվանդությունները, դրանց հետևանքները և սահմանային վիճակները (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս.

28) ապահովագրված անձի կողմից բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանցից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսերը.

29) ալկոհոլիզմը, թմրամոլությունը և տոքսիկոմանիան և դրանց հետևանքով առաջացած հիվանդությունները.

30) ապահովագրված անձի կողմից հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածքները և հիվանդությունները:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 594-Ն
Որոշում