Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 51

 

i

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգի միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. դեկտեմբերի 29-ի

նիստի N 51 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2011

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ __________ 2 2. Ի՞ՆՉ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԿԱԳ) ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ_______________________ 3 3. ԿԱԳ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ __________________________________ 4 4. ԿԱԳ ՀԻՄՆԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ __________________________________ 7 5. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԳ ՀԱՄԱԿԱՐԳ ՀՀ-ՈՒՄ _____________________________ 7 6. ԽՆԴՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ __________________________________ 12 7. ԿԱԳ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ____ ERROR! BOOKMARK NOT DEFINED.

 

.________________________________________________________________________.

|    Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման      |

|համակարգի կատարելագործման հայեցակարգը մշակվել է «Աջակցություն ՀՀ        |

|էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի     |

|մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրի շրջանակներում: Հայեցակարգը մշակվել է ՀՀ|

|էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կարգավորման կառավարման բաժնի      |

|կողմից` ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունն ապահովող «ՀԱՈՒՍ»    |

|հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի, ԵԱՀԿ երևանյան  գրասենյակի և    |

|ծրագրով նախատեսված կարճաժամկետ փորձագետների աջակցությամբ: Հայեցակարգը   |

|ընդունվում է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կարգավորման    |

|բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակներում:                       |

.________________________________________________________________________.

 

1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարության ազգային մրցունակության բարելավմանն ուղղված համակարգային բարեփոխումների մի մասն է կազմում նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման կատարելագործումը, ինչը ենթադրում է իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման բարելավում և պետական մակարդակով քաղաքականության մշակման գործընթացում շահառուների հետ քննարկում` իրավական ակտերի կիրարկումից առաջացող ծախսերի և ներդրողների համար ռիսկերի նվազեցման նպատակով: Անկատար իրավական ակտերի կիրարկումից առաջանում են թաքնված ծախսեր, ռիսկեր և ժամանակի կորուստ, և նմանատիպ իրավական ակտերի նախագծերի առանց ծանրակշիռ գնահատման ընդունվելու/հաստատվելու դեպքում, այդ ռիսկերը կարող են ավելանալ: Միաժամանակ, տարիների ընթացքում ՀՀ իրավական համակարգը կատարելագործվել է, որի արդյունքում շատ իրավական ակտեր համապատասխանում են միջազգային լավագույն փորձին, այնուամենայնիվ, դեռևս չվերանայված ու չարդիականացված իրավական ակտերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ներդրումների ներգրավման համար:

Կարգավորման ազդեցության գնահատումն առաջին հերթին ուղղված է նոր իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացի բարելավմանը և իրականացվող բարեփոխումների ընդհանուր քաղաքականության մեջ ունի բավականին մեծ դեր: Չնայած նրան, որ շատ են հասարակական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ իրավական ակտերը (ինչպես օրինակ` առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառները կանոնակարգող իրավական ակտերը), վերջիններս պետք է լինեն քաղաքականության նպատակների իրագործման համար անհրաժեշտ վերջին միջոցը:

Այնպիսի երկրներում, որտեղ դեռևս չի ներդրվել կարգավորման ազդեցության գնահատման համակարգ և չի իրականացվում արդեն իսկ ընդունված իրավական ակտերի ազդեցության գնահատում, համապատասխանության ուղղակի ծախսերը, որպես կանոն, կազմում են ՀՆԱ-ի 10%-15%-ը: Կարգավորման ազդեցության գնահատման արդյունավետ համակարգի բացակայությունը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը և քաղաքականության որոշ դաշտերում իրավական ակտերի հայեցողական կիրառմանը, ինչն էլ գործարարության համար զգալի խոչընդոտ է հանդիսանում:

1980 թ-ից կարգավորման ազդեցության գնահատումը հայտնի գործիք է դարձել և կիրառվել ավելի քան 50 երկրներում: Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման ներդրման գործընթացին օժանդակություն է ցուցաբերվում Եվրոպական միություն-Հայաստան համագործակցության շրջանակներում կնքված` «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի պայմանագրով: Հայաստանում ծրագրի շահառուն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ծրագրի իրականացմանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը:

 

2. Ի՞ՆՉ Է ԿԱԳ-Ը ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

 

Կարգավորման ազդեցության գնահատումը (այսուհետ` ԿԱԳ) նորմատիվ իրավական ակտերի (օրենքներ և ՀՀ կառավարության որոշումներ) առաջացող հնարավոր ծախսերի, հետևանքների և կողմնակի ազդեցությունների գնահատման վերլուծական մոտեցում է, որի նպատակը գործարար միջավայրի և հանրության համար իրավական ակտերից բխող ծախսերի ու ռիսկերի նվազեցումն է: Այն կոչված է գնահատելու նաև իրավական ակտերի կիրարկումից հետո առաջացող իրական ծախսերը և հետևանքները և կառավարության համար միջոց է հանդիսանում ընտրել խնդրի հնարավոր լուծումներից որևէ մեկը:

ԿԱԳ-ը համակարգային մոտեցում է, որի նպատակն է գնահատել.

1) իրավական ակտերի նախագծերի դրական և/կամ բացասական ազդեցությունները, ինչը ենթադրում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ԿԱԳ իրականացում մինչ դրանց ընդունումը (Ex-ante Impact Assessment)

2) արդեն իսկ գործող իրավական ակտերի դրական և/կամ բացասական ազդեցությունները, ինչը ենթադրում է գործող իրավական ակտերի ԿԱԳ իրականացում (Ex-post Impact Assessment):

Լավագույն կարգավորման Եվրոպական ցանցի (ENBR) կողմից ներկայացված մեկնաբանության համաձայն ԿԱԳ սկզբունքներն են.

ա. սոցիալական, տնտեսական, բնապահպանական և, կախված Նախագծի բովանդակությունից, հնարավոր այլ ոլորտների վրա,

ազդեցությունների (օգուտների և/կամ ծախսերի) կանոնավոր, պարտադիր և հետևողական գնահատումը,

բ. բացի պետական շահերից նաև հասարակական շահերի դիտարկումը (1),

գ. կարգավորման այլընտրանքային գործիքների և լուծումների դիտարկումը,

դ. նախքան իրավական ակտի և կարգավորման այլ գործիքների ընդունումը, քաղաքական որոշումների մասին հանրության իրազեկումը,

ե. նախկինում իրականացված ազդեցության գնահատման արդյունքների հավաստիության գնահատումը:

 

______________________________

1) Այստեղից նաև հետևում է, որ միայն պետական բյուջեի վրա ազդեցության գնահատումը ԿԱԳ չի համարվում, քանի որ այն չի ներառում պետական շահերից բացի այլ արտաքին շահերի գնահատում: Այնուամենայնիվ, քիչ չեն այն երկրները, որոնք հայտարարում են, որ ունեն ԿԱԳ իրականացման լուրջ փորձ, նույնիսկ այն դեպքում, երբ իրականում վերջիններիս միայն պետական բյուջեի վրա իրավական ակտի ազդեցության վերաբերյալ կանխատեսումներ են արվում:

 

3. ԿԱԳ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ

 

ՀՀ-ում ԿԱԳ իրավական հիմքը (նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ex-ante վերլուծության առումով) դրվել է 2008 թվականին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով` իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջի սահմանմամբ: Սույն դրույթի գործողությունն փաստացի իրավական ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից, ինչը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման ոլորտների իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետի հանգամանքով:

Ներկայումս ՀՀ-ում ԿԱԳ իրականացվում է 7 ոլորտներում` 6 նախարարությունների կողմից: ՀՀ-ում ԿԱԳ գործող ընթացակարգը ներկայացված է գծապատկեր 1-ում:

 

Գծապատկեր 1. ՀՀ-ում ԿԱԳ գործող ընթացակարգը

 

.____________________________________________________________________.

|  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ       |

|                           ՆԱԽԱԳԾԵՐ                                 |

.____________________________________________________________________.

        \/                         \/                     \/

                    

.__________.Հակակոռուպցիոն          ՔԱՅԼ 3

.___.          |ՀՀ արդարա-|բնագավառում ԿԱԳ    .___.Նախագծի և

|Նա-|Նախագծի  .|դատության |տրամադրում         |Նա-|ԿԱԳ

|խա-|տրամա-   ||նախարարու-|եզրակացության      |խա-|եզրակացու-

|գիծ|դրում    ||թյուն     |__________________>|գիծ|թյունների   .__________.

|ներ|ԿԱԳ      |.__________.                   |ներ|տրամադրում  |ՀՀ կառա-  |

|կա-|եզրակա-  |.__________.1. Տնտեսական,      |կա-|քննարկմանը  |վարության |

|յաց|ցություն ||ՀՀ էկոնո- |այդ թվում` նաև     |յաց|___________>|աշխատակազմ|

|նող|ների     ||միկայի    |ՓՄՁ և              |նող|<__________ |="">

|պե-|համար    ||նախարարու-|2. Մրցակցության    |պե-| Նախագծի    .__________.

|տա-|________>||թյուն     |բնագավառում ԿԱԳ    |տա-|տրամադրում           |

|կան|ՔԱՅԼ 1   ||          |եզրակացությունների |կան|լրամշակման           |

|կա-|         ||          |տրամադրում         |կա-|համար       ՔԱՅԼ 5   |

|ռա-|         ||          |__________________>|ռա-|  ՔԱՅԼ 4    նախագծի  |

|վար|         |.__________.                   |վար|            ներկայա- |

|ման|         |.__________.                 .>|ման|            ցում     |

|մար|         ||ՀՀ աշխա-  |Սոցիալական       | |մար|         նախարարական |

|մին|         ||տանքի և   |պաշտպանության    | |մին|         կոմիտեի     |

.___.         ||սոցիալական|ոլորտում         | .___.         քննարկմանը  |

||հարցերի   |________________>|                .____________.

||նախարարու-|ԿԱԳ եզրակացության|                |նախարարական |

||թյուն     |տրամադրում       |                |կոմիտե      |

|.__________.                 |                .____________.

|.__________.                 |                  ՔԱՅԼ 6   |

||ՀՀ առողջա-|Առողջապահության  |     Հավանության արժանացած |

||պահության |բնագավառում      |     նախագծի ներկայացում   |

||նախարարու-|ԿԱԳ եզրակացության|     ՀՀ կառավարության նիստի|

||թյուն     |տրամադրում       |     քննարկմանը            |

||          |________________>|            .________________.

|.__________.                 |            |ՀՀ կառավարության|

|.__________.                 |            |նիստ            |

||ՀՀ ֆինանս-|Բյուջետային      |            .________________.

||ների      |բնագավառում      |                  ՔԱՅԼ 7   |

||նախարարու-|ԿԱԳ եզրակացության|      Հաստատված նախագծի    |

||թյուն     |տրամադրում       |      ներկայացում ՀՀ ԱԺ    |

||          |________________>|                 .___________.

|.__________.                 |                 |ՀՀ ազգային |

|.__________.                 |                 |ժողով      |

||ՀՀ բնապահ-|Բնապահպանության  |                 .___________.

.|պանության |բնագավառում      |

|նախարարու-|ԿԱԳ եզրակացության|

|թյուն     |տրամադրում       |

|          |________________>.

.__________.    ՔԱՅԼ 2

                           

Ներկա իրավիճակի վերլուծությունը հիմնված է 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում նախագծերի ուսումնասիրման և ԿԱԳ եզրակացությունների տրամադրման արդյունքում ձեռք բերված փորձի վրա: 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում շուրջ 300 նորմատիվ իրավական ակտեր են ներկայացվել ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարություններին` ԿԱԳ եզրակացություններ ստանալու համար:

Գծապատկեր 1-ում ներկայացված քայլերի նկարագրությունը հետևյալն է.

1) Նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը (այսուհետ` Նախագծող) նորմատիվ իրավական ակտի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ներկայացնում է ԿԱԳ իրականացնող նախարարություններին` ազդեցության գնահատում իրականացնելու և ԿԱԳ եզրակացություններ ստանալու նպատակով: ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից առաջադրված Նախագիծը ուղարկվում է ՀՀ կառավարության եզրակացությանը, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Նախագիծը ուղարկում է ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարություններին` ԿԱԳ եզրակացությունների ստացման համար:

2) Նախագծի վերաբերյալ ԿԱԳ եզրակացությունները Նախագծողին տրամադրվում են 15-օրյա ժամկետում, իսկ ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցում անցած Նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում:

3) Նախագծողը Նախագիծը և դրա ԿԱԳ եզրակացություններն ուղարկում է ՀՀ կառավարության աշխատակազմ` քննարկման համար:

4) ՀՀ կառավարության աշխատակազմը լրամշակման անհրաժեշտության կամ սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում Նախագիծն ուղարկում է Նախագծողին:

5) ՀՀ կառավարության աշխատակազմը Նախագիծն ուղարկում է նախարարական կոմիտեի քննարկմանը, որից հետո այն ներկայացվում է ՀՀ կառավարության նիստ` հաստատման համար:

6) ՀՀ կառավարության աշխատակազմը հաստատված Նախագիծը ներկայացնում է ՀՀ ԱԺ:

 

Նկատառում 1: Որպես ԿԱԳ գործընթացի հիմնարար քայլ Նախագծողը չի իրականացնում խնդրի լուծման համար այլընտրանքների բացահայտում և ընտրված այլընտրանքի հիման վրա մշակված Նախագծի հնարավոր ազդեցությունների գնահատում` օգտագործելով «ծախսեր-օգուտներ վերլուծություն», «Ստանդարտ ծախսերի մոդել» կամ գնահատման այլ գործիքներ և հնարավոր ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ստուգաթերթ (check list):

 

Նկատառում 2:

ա. Հաճախ Նախագծի ԿԱԳ եզրակացությունները տրամադրելու համար գործնականում անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում, սակայն ներկայումս օրենքով ամրագրված ժամկետները բավարար չեն որակյալ և խորը վերլուծությամբ ԿԱԳ եզրակացությունների տրամադրման համար:

բ. ԿԱԳ իրականացնող ոչ բոլոր նախարարություններն են մշակել և ներդրել ԿԱԳ մեթոդաբանություն` հստակ սահմանված չափորոշիչներով և ցուցիչներով, որի արդյունքում տրամադրված եզրակացությունները երբեմն սուբյեկտիվ բնույթ են կրում:

գ. ԿԱԳ իրականացնող ոչ բոլոր նախարարություններում մասնագետներն ունեն բավարար վերլուծական կարողություններ և հմտություններ խնդիրների լուծման այլընտրանքների բացահայտման, ազդեցությունների գնահատման և ԿԱԳ եզրակացությունների տրամադրման համար:

 

4. ԿԱԳ ՀԻՄՆԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

ԿԱԳ-ի անբաժանելի ու պարտադիր մասն են կազմում հետևյալ գործընթացները, որոնց արդյունքում ԿԱԳ-ն դառնում է իրավաստեղծման համակարգի անբաժանելի մասը (նկարագրությունը տե՛ս հավելված 1-ում).

 

1) Նախնական վերլուծություն և ազդեցության գնահատում

ա. խնդրի, դրա լուծման համար հիմնական այլընտրանքային լուծումների և դրանց ազդեցությունների բացահայտում,

բ. Նախագծի ազդեցության գնահատում:

 

2.1) ԿԱԳ-ի վերաբերյալ եզրակացությունների ստացում

2.2) Հանրային քննարկումներ

3) Որոշման կայացում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

4) Նորմատիվ իրավական ակտի հաստատում

5) Կիրարկում և ex-post վերլուծություն:

 

5. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԳ ՀԱՄԱԿԱՐԳ ՀՀ-ՈՒՄ

 

Ինչպես ԿԱԳ լավագույն փորձ ունեցող երկրներում, այնպես էլ ՀՀ-ում ազդեցության գնահատման որակի բարելավման համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել խնդիրների և դրանց լուծման այլընտրանքների բացահայտմանը: Միայն այս փուլում է հնարավոր ոչ իրավական լուծումները համապատասխան կերպով բացահայտել, վերլուծել և համեմատել իրավական կարգավորման տարբերակների հետ:

ՀՀ-ում ԿԱԳ արդյունավետության բարձրացման համար Նախագծողը պետք է իրականացնի ոչ միայն օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում ՀՀ կառավարության որոշման նախագծերի ազդեցության գնահատում (համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի), այլև ՀՀ կառավարության գործունեության տարեկան ծրագրով չնախատեսված որոշումների ազդեցության գնահատում, որոնք նախատեսում են ակնհայտ սոցիալական, տնտեսական, բնապահպանական և, կախված Նախագծի բովանդակությունից, այլ ոլորտների վրա ազդեցություններ:

 

Գծապատկեր 2-ում ներկայացված է ԿԱԳ հիմնարար գործընթացների հաջորդականությունը

 

Գծապատկեր 2. ԿԱԳ հիմնարար գործընթացների հաջորդականության քարտեզ

 

|._____.._____.|

||ՀԿ-  ||ԿԱԳ  ||

||ներ, ||եզրա-||

||միու-||կացու||

||թյուն||թյուն||

||ներ  ||ներ  ||

||և    ||տրամա||      .__________.  ._______.

||այլն ||դրող ||      |ՀՀ        |  |ՀՀ ԱԺ  |

|._____.|նախա-||      |կառավա-   |  |       |

|       |րարու||      |րության   |  |       |

|       |թյուն||      |աշխատակազմ|  |       |

|       |ներ  ||      .__________.  ._______.

|       ._____.|

.______________. |.__________.  |._________________. .________.  .________.

|Գործընթաց 1.  | ||Գործընթաց |  ||Գործընթաց 3.     | |Գործ-   |  |Գործ-   |

|              | ||2.1.      |  ||                 | |ընթաց 4.|  |ընթաց 5.|

|Նախնական      |>||          |  ||- ԿԱԳ գործընթաց- | |        |  |        |

|վերլուծություն| ||ԿԱԳ-ի     |_>||ների             | |Նորմատիվ|  |Կիրար-  |

|և  ազդեցության|<||վերաբերյալ|  ||համապատասխանու-=""  |="">|իրավական|_>|կում և  |

|գնահատում     | ||եզրակացու-|  ||թյան ստուգում    | |ակտի    |  |Ex-post |

|              | ||թյունների |  ||                 | |հաստա-  |  |վերլու- |

|- Խնդրի և     | ||ստացում   |  ||-ՀՀ կառավարության| |տում    |  |ծություն|

|այլընտրանքային| |.__________.  ||որդեգրած         | |        |  |        |

|լուծումների   |<|______________||քաղաքականության  |="" .________.="">

|բացահայտում   | |.__________.  ||համապատասխանու-  |                 |

|              | ||Գործընթաց |  ||թյան ստուգում    |                 |

|- Նորմատիվ    |>||2.2.      |  ||- ՀՀ վարչապետի   |                 |

|իրավական ակտի | ||          |  ||հետ քննարկման    |                 |

|նախագծի       | ||Հանրային  |  ||արդյունքում      |                 |

|ազդեցության   |<||քննարկում-|  ||խորացված=""         |="">

|գնահատում     | ||ներ       |  ||ազդեցության      |                 |

.______________. |.__________.  ||գնահատման        |                 |

/\        |              ||իրականացման      |                 |

|         |              ||որոշման կայացում |                 |

|         |              |._________________.                 |

|                                                             \/

<>

         /\            /\               /\               /\          /\

._________________________________________________________________.

|                             Նախագծող                            |

._________________________________________________________________.

                      

Ըստ էության, ԿԱԳ-ի արդյունավետության բարձրացումը պայմանավորված է գործող ընթացակարգերի փոփոխություններով, մասնավորապես` որպես հիմնարար և առաջնային քայլ պետք է դիտարկել խնդրի լուծման այլընտրանքների գնահատումը, որն էլ հիմք կհանդիսանա խնդրի լուծման հիմնավոր և լավագույն տարբերակի ընտրության համար: Արդյունքում` արդյունավետ ԿԱԳ նշանակում է հետևյալ գործընթացների հաջորդականություն:

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ 1. Նախնական վերլուծություն և ազդեցության գնահատում

 

Նախնական վերլուծության ընթացքում Նախագծողը.

1) բացահայտում և վերլուծում է խնդիրը` ներառյալ խնդրի առաջացման պատճառները, իրականացնում է նպատակի հատկորոշում,

2) դիտարկում է սահմանված նպատակին հասնելու համար իրավական և ոչ իրավական այլընտրանքները,

3) վերլուծում է դիտարկված այլընտրանքների հնարավոր ազդեցությունները և համեմատում դրանք միմյանց և «ոչինչ չանել» տարբերակի հետ,

4) բացահայտում է նախընտրելի տարբերակը` հիմնվելով այլընտրանքների դրական և բացասական ազդեցությունների և «ոչինչ չանել» տարբերակի համեմատության վրա:

5) սկսում է իրականացնել ԿԱԳ, եթե ընտրված տարբերակը նորմատիվ իրավական ակտի նախագիծ է (նոր կամ արդեն իսկ գոյություն ունեցողի լրամշակում և/կամ փոփոխություն): Ընդ որում, նախնական վերլուծության ամփոփ արդյունքները և այլընտրանքների հնարավոր ազդեցությունները ներառվում են Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ: Նախագծին կցվում է նաև ստուգաթերթ, որով Նախագծողը գնահատում է Նախագծի դրական և բացասական ազդեցությունները սոցիալական, տնտեսական, բնապահպանական և, կախված Նախագծի բովանդակությունից, այլ բնագավառներում:

6) ՀՀ ԱԺ պատգամավորից օրենքի նախագծի ստացման դեպքում այն ուղարկվում է ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարություններին` 15 աշխատանքային օրվա ընթացքում ԿԱԳ եզրակացություններ տրամադրելու համար:

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ 2: ԿԱԳ-ի վերաբերյալ եզրակացությունների ստացում

 

1) Նախագծողը Նախագիծը տեղեկանք-հիմնավորման հետ մեկտեղ ներկայացնում է ԿԱԳ եզրակացություն տրամադրող նախարարություններին` ԿԱԳ եզրակացությունների ստացման համար: Նախագծողը տալիս է ազդեցության գնահատման միայն մեկ վերլուծություն, որը ԿԱԳ 7 ոլորտների մասով պարունակում է իրականացված ազդեցության գնահատում:

2) ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարությունները ուսումնասիրում են Նախագիծը, դրա տեղեկանք-հիմնավորումը և ազդեցության գնահատման վերլուծությունը: ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարությունները ԿԱԳ եզրակացությունները տրամադրում են Նախագծողին 15-օրյա ժամկետում:

3) Նախագծողը, Նախագիծը շահագրգիռ նախարարություններին ուղարկելու հետ մեկտեղ, պետք է իրականացնի հանրային քննարկումներ` ՀՀ կառավարության 25.03.2010 թ. թիվ 296-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4) Նախագծողը ուսումնասիրում է ստացված ԿԱԳ եզրակացությունները, առաջարկություններն ու դիտողությունները և անհրաժեշտության դեպքում լրամշակում Նախագիծը: Եթե ԿԱԳ եզրակացություններում կամ կարծիքներում ներկայացված առաջարկությունները չեն կարող հաշվի առնվել Նախագծողի կողմից, ապա դա պետք է մանրամասն բացատրել Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ ամփոփաթերթում:

5) Նախագծողը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացնում Նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ 3: Որոշման կայացում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

 

1) ՀՀ կառավարության աշխատակազմը ուսումնասիրում է Նախագծի փաթեթի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը:

2) ՀՀ կառավարության աշխատակազմը Նախագծի փաթեթը հետ է ուղարկում Նախագծողին այն դեպքերում, երբ.

ա. բացակայում է Նախագիծը, տեղեկանք-հիմնավորումը, ամփոփաթերթը, ստուգաթերթը կամ ԿԱԳ եզրակացություններից որևէ մեկը,

բ. Նախագիծը հակասում է կամ համահունչ չէ ՀՀ կառավարության որդեգրած հիմնական քաղաքականություններին,

գ. բացահայտում է ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարությունների կողմից ակնհայտ սխալ տրամադրված ԿԱԳ եզրակացություն, որը Նախագծողին հետ է ուղարկվում համապատասխան հիմնավորման տեղեկանքով:

3) ՀՀ կառավարության աշխատակազմը ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում Նախագիծը ուղարկում է Նախագծողին` խորացված ազդեցության գնահատում իրականացնելու համար այն դեպքում, երբ անհրաժեշտ է իրականացնել խնդրի լուծման այլընտրանքներից որևէ մեկի կամ բոլոր այլընտրանքների ազդեցության գնահատում: Սա նշանակում է, որ Նախագծողը համապատասխան ստուգաթերթով գնահատում է ներկայացված յուրաքանչյուր այլընտրանքի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում Նախագծողը խորացված ազդեցության գնահատումը կարող է պատվիրել նաև մասնագիտացված կազմակերպություններին և/կամ գիտական կազմակերպություններին: Նախագծողը խորացված ազդեցության գնահատման վերլուծությունը և լրամշակված Նախագծի փաթեթն ուղարկում է ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարություններին` նոր ԿԱԳ եզրակացությունների ստացման համար: Այնուհետև Նախագծողը Նախագիծն ուղարկում է ՀՀ կառավարության աշխատակազմ:

4) ՀՀ կառավարության աշխատակազմը Նախագծի փաթեթը ներկայացնում է համապատասխան նախարարական կոմիտե այն դեպքում, երբ Նախագծի վերաբերյալ չկան առարկություններ: Նախագիծը կարող է հետ ուղարկվել Նախագծողին` խորացված ազդեցության գնահատում իրականացնելու համար ինչպես նախարարական կոմիտեում, այնպես էլ ՀՀ կառավարության նիստում քննարկվելուց հետո:

Հավանության արժանանալուց հետո Նախագիծն ուղարկվում է ՀՀ կառավարության նիստի քննարկման և ՀՀ ԱԺ (ՀՀ օրենքների նախագծերի դեպքում):

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ 4: Նորմատիվ իրավական ակտի հաստատում

 

ՀՀ ԱԺ առաջին ընթերցում անցնելուց հետո Նախագիծը ներկայացվում է ՀՀ կառավարության աշխատակազմ, որը այն դիտարկում է` համեմատելով ԱԺ ներկայացված տարբերակի հետ: Եթե պարզվում է, որ առկա են բովանդակային կամ նշանակալի փոփոխություններ կամ լրամշակումներ, ՀՀ կառավարության աշխատակազմը Նախագիծն ուղարկում է Նախագծողին լրամշակված Նախագծի ազդեցության գնահատման իրականացման համար:

 

Նախագծողը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լրամշակված Նախագծի ԿԱԳ, որից հետո այն ևս մեկ անգամ ուղարկում է ԿԱԳ եզրակացություններ տրամադրող նախարարություններին` 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված Նախագծի ԿԱԳ եզրակացությունների ստացման համար: Ոչ բովանդակային կամ ոչ նշանակալի փոփոխությունների առկայության դեպքում առաջին ընթերցմամբ ընդունված Նախագիծը ներկայացվում է ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցման:

 

Նկատառում: Հետագայում նաև անհրաժեշտ է լինելու ներդնել նոր օրենսդրության կիրարկման արդյունավետության դիտարկման և գնահատման, ինչպես նաև հանրային քննարկման և իրազեկման էլեկտրոնային համակարգ (e-RIA համակարգ):

 

Այսպիսով, վերոնշյալ գործընթացների հաջորդականության ապահովման համար ՀՀ-ում ԿԱԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը կունենա հետևյալ տեսքը` հիմնված ԿԱԳ գործընթացի մասնակից պետական կառավարման և այլ մարմինների գործառույթների վրա (տե՛ս գծապատկեր 3):

 

Գծապատկեր 3. ԿԱԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը

 

.________________________.

|         ՀՀ ԱԺ          |

.________________________.

/\

\/

.________________________.

|   ՀՀ կառավարություն    |

.________________________.

/\

\/

.________________________.

|   ՀՀ կառավարության     |

|      աշխատակազմ .____________________.

._________________|Համակարգում է ՀՀ-ում|

/\     |ԿԱԳ գործընթացը      |

|      .____________________.

                                   \/           .______________________.

._________________.    |ԿԱԳ եզրակացություններ |

|      Նախագծող   |<__>|տրամադրող             |

._________________.    |նախարարություններ     |

                                   /\           .______________________.

.________________________________________________.

            \/                          \/                   \/

.___________________.          .______________.        ._______________.

|- Հասարակական      |          |- ՀՀ ԿԱ պետ.  |        |ՀՀ քաղաքացիական|

|կազմակերպություններ|          |եկամուտների   |        |ծառայության    |

|- Միություններ     |          |կոմիտե        |        |խորհուրդ       |

|- Հիմնադրամներ     |          |- ՀՀ ազգային  |        |  .______________.

|- Այլ              |          |վիճակագրական  |        .__|Քաղծառայողների|

|   .________________________. |ծառայություն  |           |վերապատրաստման|

.___|- Իրականացնում են       | |- Պետական     |           |ապահովում     |

|հասարակական             | |կառավարման այլ|           .______________.

|վերահսկողություն,       | |մարմիններ     |

|- Ապահովում են          | |     ._______________.

|գործարարների և  պետական | ._____|Վերլուծություն-|

|կառավարման մարմինների   |       |ների           |

|միջև  կապը,             |       |իրականացման    |

|- Տրամադրում են         |       |համար անհրաժեշտ|

|Նախագծերի վերաբերյալ    |       |տեղեկատվության |

|դիտողություններ և       |       |տրամադրում     |

|առաջարկություններ       |       ._______________.

|(հետադարձ կապ):         |

.________________________.

                                            

6. ԽՆԴՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ

 

1. Խնդիրների բացահայտում:

 

ԿԱԳ գործնականում սկսվում է Նախագծողի կողմից խնդրի բացահայտումից, քանի որ կարգավորման խնդրի ճիշտ ձևակերպումը և պատճառների հստակ գիտակցումը անհրաժեշտ նախապայմաններ են նպատակների ճիշտ սահմանման և խնդրի լուծման հնարավոր տարբերակների հատկորոշման համար:

 

Խնդրի ճիշտ ձևակերպման համար անհրաժեշտ է.

1) հստակ նկարագրել խնդրի բնույթը` տրամադրելով համոզիչ փաստարկներ և ապացույցներ,

2) հստակ հատկորոշել խնդրի ծագման պատճառները,

3) հստակ սահմանել խնդրի լուծման շահառուներին (պետությունը, քաղաքացիները, սոցիալական խմբերը և այլն), հատկորոշել ազդեցություն կրող շահառուների թիվը,

4) նկարագրել, թե ինչպես է խնդիրը զարգացել ժամանակի ընթացքում և ինչպես են արդեն գոյություն ունեցող կարգավորումներն ազդել դրա վրա,

5) նկարագրել, թե ինչպես կարող է խնդիրը զարգանալ ապագայում, եթե չլինի կարգավորման միջամտությունը (հստակ նշել ենթադրյալ տարբերակները, կանխատեսումները, ռիսկերը),

6) հարկ եղած դեպքում նկարագրել հնարավոր արտաքին գործոնները, որոնք ազդում են խնդրի և հետագայում դրա հնարավոր զարգացման վրա:

 

2. Խնդիրներից բխող նպատակների սահմանում:

 

Խնդրի բացահայտումից հետո պետք է ունենալ հետևյալ հարցի պատասխանը. «Ո՞րն է հետապնդվող նպատակը»:

Այստեղ շատ կարևոր է տարբերակել «արդյունքները» և «միջոցները»: Նպատակը «վերջնական արդյունքն» է, որին կառավարությունը ցանկանում է հասնել և այն չպետք է շփոթել «միջոցի» հետ, որը նպատակի իրագործման հնարավոր ձևն է:

Օրինակ. Կառավարությունը ցանկանում է կրճատել ծխելու հետևանքով մահացությունը (վերջնական արդյունք), որին հնարավոր է հասնել ծխախոտի իրացման գների բարձրացմամբ (միջոց)` որպեսզի մարդիկ ավելի քիչ ծխախոտ գնեն:

Պետք է առանձնացնել կարևոր մի հանգամանք, եթե արդեն որոշվել է, որ նպատակին հնարավոր է հասնել իրավական ակտի նախագծի ընդունման միջոցով (թեև վերջինս խնդրի լուծման միակ տարբերակը չէ), այդ նպատակը դառնում է նաև իրավական ակտի հիմնավորում: Երբեմն լինում են դեպքեր, երբ օրենքով ամրագրվում է, որ սահմանված նպատակի իրագործմանը հնարավոր է հասնել կառավարության համապատասխան որոշման ընդունման միջոցով կամ ոչ իրավական լուծմամբ:

 

3. Նպատակի իրագործման հիմնական այլընտրանքային լուծումների

բացահայտում:

 

Երբ արդեն հստակ սահմանված է հետապնդվող նպատակը, անհրաժեշտ է հատկորոշել նպատակին հասնելու հիմնական այլընտրանքները: Այլ կերպ ասած` պետք է ունենալ հետևյալ հարցի պատասխանը` «Որո՞նք են նպատակի իրագործման հնարավոր ձևերը»:

Հակառակ դեպքում հնարավոր չի լինի վերահսկել խնդրի լուծման լավագույն տարբերակը: Այլընտրանքները հատկորոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ սկզբունքները.

1) այլընտրանքները պետք է հստակ առնչվեն նպատակի հետ և լինեն համադրելի,

2) պետք է խուսափել միայն «ծայրահեղ» կամ «նախընտրելի» տարբերակը ներկայացնելուց,

3) պետք է հստակ հիմնավորել մնացած այլընտրանքները բացառելու պատճառները:

 

4. Բացահայտված հիմնական այլընտրանքների վերլուծություն` գնահատելով

դրանց ազդեցությունը տնտեսական, բնապահպանական, սոցիալական և,

կախված Նախագծի բովանդակությունից, այլ ոլորտներում:

 

Այս փուլում ուսումնասիրվում են յուրաքանչյուր այլընտրանքի առավելություններն ու թերությունները, դրանց համատեղելիությունն ու իրագործումը:

Իրավական ակտի ընդունումը խնդրի լուծման հնարավոր տարբերակներից միայն մեկն է: Ավելին, իրավական ակտի նախագիծ ներկայացնելու և այն ընդունելու տարբերակը պետք է կիրառել միայն այն պարագայում, երբ չկա համապատասխան կամ բավարար արդյունավետ այլ լուծում: Հակառակ դեպքում, մեծ է ռիսկը, որ օրենսդրական ծանրաբեռնվածության խնդիր կառաջանա: Սովորաբար, կառավարությունը իրավական ակտի նախագծի մշակման և ընդունման տարբերակը պետք է դիտարկի վերջին հերթին: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ հնարավոր է խնդիրն ավելի արդյունավետ կերպով լուծել` առանց իրավական ակտի ընդունման: Այնուամենայնիվ, կառավարությունները, որպես կանոն, հակված են օգտագործել իրավական ակտի ընդունման տարբերակը ավելի հաճախ, քան կարգավորման որևէ այլ տարբերակ` առանց հաշվի առնելու, որ իրավական ակտով սահմանված պահանջների կատարումը (կիրարկումը) կարող է նպատակին չհասնելու և ձեռնարկատերերի կամ հասարակության համար լրացուցիչ ծախսերի ռիսկեր առաջացնել:

Ստորև ներկայացված են նպատակի իրագործման հավանական այլընտրանքները.

1) ֆինանսավորման ավելացում,

2) հանրային իրազեկում,

3) գործող օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացում,

4) իրավական ակտի կասեցում,

5) «ոչինչ չանել»,

6) նոր իրավական ակտի նախագիծ, գործող իրավական ակտում լրացումների և փոփոխությունների իրականացում:

 

5. Կարգավորման խնդրի լուծման համար նախընտրելի տարբերակի

ընտրություն:

 

ԿԱԳ մոտեցման համաձայն հնարավոր բոլոր տարբերակները (իրավական և ոչ իրավական) բացահայտելուց հետո դրանք պետք է համադրվեն, այսինքն, պետք է բացահայտել այլընտրանքների բոլոր հնարավոր ազդեցությունները, որից հետո միայն հնարավոր է առանձնացնել ամենաարդյունավետը: Ընտրված տարբերակի հիման վրա էլ իրականացվում է նախագծում:

 

7. ԿԱԳ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

ԿԱԳ-Ն աշխարհի մի շարք երկրներում ներդրվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ: Այս ոլորտում լավագույն փորձ ունեցող երկրների թվին են դասվում Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Էստոնիան, Գերմանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ: Տարբեր երկրներում կիրառում են ԿԱԳ տարբեր համակարգեր, որոնք կարելի է դասակարգել հետևյալ 2 խմբերի.

1) Կենտրոնացված ԿԱԳ համակարգը ենթադրում է համապատասխան կենտրոնացված մարմնի և համակարգի (e-RIA) առկայություն, որտեղ կենտրոնացված մարմինը պատասխանատու է ազդեցության գնահատում իրականացնող մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա միասնական քաղաքականության ապահովման համար:

2) Ապակենտրոնացված ԿԱԳ համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր ԿԱԳ իրականացնող մարմինը, ելնելով իրեն վերապահված քաղաքականությունից, ինչպես նաև հավաքագրելով համապատասխան ԿԱԳ եզրակացությունները, ամփոփված տեսքով դրանք ներկայացնում է վերադաս մարմնին:

 

Հաշվի առնելով ՀՀ-ում ԿԱԳ գործող համակարգը և «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները, որպես նախընտրելի և արդյունավետ համակարգ առաջարկվում է դիտարկել Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի փորձը:

Այդ երկրների փորձի դիտարկման արդյունքում հնարավորություն ընձեռվեց որոշակիորեն սահմանել այն տարրերը, որոնց միջոցով հնարավոր կլինի կատարելագործել և արդյունավետ դարձնել ՀՀ-ում գործող ԿԱԳ համակարգը:

 

Ֆինլանդիայում գործում է ԿԱԳ կենտրոնացված համակարգ: Այս երկրում արդարադատության նախարարությունը պատասխանատու է իրավական ակտերի նախագծերի մշակման, ԿԱԳ իրականացման ուղեցույցների մշակման և ԿԱԳ եզրակացության տրամադրման համար: Արդարադատության նախարարության գործառույթներից է մնացած նախարարությունների, պառլամենտի և համապատասխան հետազոտական ինստիտուտների միջև համագործակցության համակարգման ապահովումը` կապված իրավական ակտերի նախագծերի պատրաստման հետ:

Յուրաքանչյուր նախարարություն, իր հերթին, պատասխանատու է ԿԱԳ իրականացման համար` համաձայն որդեգրված քաղաքականության համընդհանուր սկզբունքների:

Միաժամանակ, հարկ է առանձնացնել ԿԱԳ գործընթացում ներգրավված հիմնական կառույցների գործառույթները:

ա. Կառավարության աշխատակազմն ապահովում է ռազմավարական միջոցառումների և գերակա խնդիրների պլանավորումը, ինչպես նաև կառավարության քաղաքական ծրագրի գործողությունների դիտարկումը և վերլուծումը:

բ. Առևտրի և զբաղվածության նախարարությունն ունի առանձնացված ԿԱԳ վարչություն, որը համալրված է 6 աշխատակիցներով և պատասխանատու է նախարարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի որակի, տնտեսության վրա ԿԱԳ վերլուծության, գործարար միջավայրի վարչական բեռի նվազեցման, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման ու արդիականացման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման համար:

գ. Ֆինանսների նախարարությունն ունի հանրային կառավարման վարչություն, որը պատասխանատու է կառավարման համակարգի արդիականացման և գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքականության պլանավորման համար:

 

Էստոնիայում ներդրված ԿԱԳ համակարգի միջոցով իրականացվում է ազդեցության գնահատում 2 հիմնական դեպքերի` «սովորական» և «խորը» վերլուծությունների համար:

1) «Սովորական վերլուծության» դեպքում,

ա. սահմանվում են ԿԱԳ նպատակներ,

բ. նկարագրվում է հնարավոր թիրախային խումբը,

գ. իրականացվում է իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատում` պատասխանատու պաշտոնյաների գիտելիքի և թիրախային խմբերից ստացված կարծիքների և տեղեկատվության հիման վրա:

2) «Խորը վերլուծության» դեպքում իրականացվում են ավելի մանրամաս դիտարկումներ, որի ընթացքում ԿԱԳ եզրակացությունների հիման վրա կատարվում են մեծ թվով փոփոխություններ ներկայացված իրավական ակտերի նախագծերում: Այս տիպի վերլուծության արդյունքում ձևավորված ԿԱԳ եզրակացության մեջ պարտադիր ներառվում են նաև Տնտեսական հարցերի և հաղորդակցությունների նախարարության տնտեսական զարգացման վարչության առաջարկությունները և դիտողությունները:

Տնտեսական հարցերի և հաղորդակցությունների նախարարության տնտեսական զարգացման վարչության տնտեսական վերլուծության բաժինը աջակցում է տնտեսական զարգացմանը, ձեռնարկատիրության զարգացմանը, նորարարության քաղաքականության ռազմավարության մշակմանը և տնտեսական վերլուծության իրականացմանը: Բաժինը բաղկացած է 4 մասնագետներից և բաժնի պետից, ովքեր իրականացնում են տնտեսական վերլուծություն և իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատում, տնտեսական կանխատեսումներ, աջակցում են տնտեսական որոշումների կայացման գործընթացներին, պատրաստում են տնտեսական հաշվետվություններ, հավաքագրում են ընդհանուր տեղեկություններ, կատարում են շնորհանդեսներ, իրականացում և համակարգում են տնտեսական հարցումները:

 

Էստոնիայի կառավարությունը ԿԱԳ մարտահրավերների լուծման համար.

ա. իրավական ակտերի նախագծման գործընթացի կենտրոնական համակարգող մարմին է ճանաչել արդարադատության նախարարությանը,

բ. սահմանել է «Իրավական ակտի նախագծման անհրաժեշտության բացատրական նամակի» ներկայացման պարտադիր պահանջ` բուն նախագիծը ներկայացնելուց առաջ,

գ. սահմանել է իրավական ակտերի նախագծման վաղ փուլում այլ նախարարությունների և շահառուների ներգրավվածության պարտադիր պահանջ,

դ. ապահովել է հանրային քննարկումների կազմակերպում ԿԱԳ էլեկտրոնային համակարգի միջոցով (e-RIA),

ե. ապահովում է իրավական ակտերի նախագծերի հիմնական մասի ընդունման և դրանց կիրարկման արդյունքների վերլուծություն (ex-post analysis):

 

Լատվիայում գործում է ԿԱԳ ապակենտրոնացված համակարգ: Աշխատանքները համակարգվում են կառավարության աշխատակազմի Քաղաքականության համակարգման վարչության կողմից: Վարչության հիմնական գործառույթներն են.

1) Հանրային քաղաքականության և ռազմավարական պլանավորման համակարգի մշակում:

2) ԿԱԳ և «Ստանդարտ ծախսերի մոդել» գործիքի կիրառման աշխատանքների վերահսկում:

3) Նախարարությունների, և անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ մարմինների անձնակազմի աշխատակիցների կարողությունների զարգացման և վերապատրաստումների ապահովում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թ. դեկտեմբերի 29-ի

նիստի N 51 արձանագրային

որոշման

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|    Գործողություն            |Իրականացնող մարմինը|Ժամանակահատվածը|

|___|_____________________________|___________________|_______________|

|1. |ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ           |ՀՀ էկոնոմիկայի,    |2012 թ.        |

|   |արդարադատության և  ՀՀ        |ՀՀ արդարադատության |հոկտեմբերի     |

|   |ֆինանսների նախարարությունների|և  ՀՀ ֆինանսների   |երրորդ         |

|   |կողմից մեկական նորմատիվ      |նախարարություններ  |տասնօրյակ      |

|   |իրավական ակտի նախագծի        |                   |               |

|   |պիլոտային ԿԱԳ իրականացում:   |                   |               |

|___|_____________________________|___________________|_______________|

|2. |Իրավական ակտերի մասին» ՀՀ    |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ. հուլիսի|

|   |օրենքի Հոդված 27.1-ի         |նախարարություն     |առաջին         |

|   |փոփոխությունների և           |                   |տասնօրյակ      |

|   |լրացումների կատարում         |                   |               |

|___|_____________________________|___________________|_______________|

|3. |ԿԱԳ ձեռնարկի մշակում         |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.        |

|   |                             |նախարարություն     |սեպտեմբերի     |

|   |                             |                   |երրորդ         |

|   |                             |                   |տասնօրյակ      |

|___|_____________________________|___________________|_______________|

|4. |Կարողությունների զարգացման   |ՀՀ էկոնոմիկայի     |2012 թ.        |

|   |նպատակով վերապատրաստման      |նախարարություն     |սեպտեմբերի     |

|   |մոդուլների մշակում և         |                   |երրորդ         |

|   |հաստատում,                   |                   |տասնօրյակ      |

|   |գերատեսչություններում        |                   |               |

|   |ազդեցության գնահատում        |                   |               |

|   |իրականացնող մասնագետների     |                   |               |

|   |ցանցի ստեղծում:              |                   |               |

._____________________________________________________________________.

(ժամանակացույցը փոփ. 06.09.12 թիվ 36 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 51
Արձանագրային որոշում