Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՆՁՆ ...

 

 

040.0636.290512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 636-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի համարի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 24-ի

N 636-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (այսուհետ` անձնագիր) համարը սերիայի և թվային յոթ նիշերի համակցություն է:

2. Անձնագրերը պատրաստվում են սերիաներով, յուրաքանչյուրը` 500.000 օրինակ տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (BA, BB, BC և այլն): «B» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում:

3. Թվային յոթ նիշերից վերջինը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշը ձևավորվում է ISO/IEC 7501-1:1997 ստանդարտի հիման վրա:

4. Անձնագրերի համարներն սկսվում են 000001 (ճշգրտող նիշ) և ավարտվում 500000 (ճշգրտող նիշ) թվանշաններով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 636-Ն
Որոշում