Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Ս ...

 

 

040.0165.190399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1999 թվական թիվ 165

 

i

«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև կնքված առևտրական համագործակցության մասին համաձայնագիրն ու Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև 1999 թվականի փետրվարի 13-ի Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը վերակազմակերպել «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և դրանից առանձնացնելու եղանակով ստեղծել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` դրա կանոնադրական կապիտալը սահմանելով 522,03 (1 մլն ԱՄՆ-ի դոլար):

2. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել

ա) «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված հիմնական միջոցները 410940 հազ. դրամ (787196 ԱՄՆ-ի դոլար) արժեքով, այդ թվում`

 

    9 շենք (16968 քառ. մ)             282108,7 հազ. դրամ,

    11 շինություն                     60676,8 հազ. դրամ,

    757 այլ հիմնական միջոց            34158,5 հազ. դրամ,

    8 տրանսպորտային միջոց             33995,8 հազ. դրամ.

 

բ) 110,09 մլն դրամ (212,8 հազ. ԱՄՆ-ի դոլար) «Հայաստանի ներդրումային ընկերություն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը մինչև 1999 թվականի մարտի 25-ը ավարտել «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման և «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման հետ կապված աշխատանքները:

5. «Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 1999 թվականի մարտի 31-ը վարձակալության հիմունքներով, 49 տարի ժամկետով հատկացնել 300 քառ. մետր գրասենյակային տարածք` Երևան քաղաքի Խանջյան 19 հասցեում գտնվող մասնաշենքի 5-րդ հարկից, և կնքել համապատասխան պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.1999
N 165
Որոշում