Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 ապրիլի 2012 թվականի N 13

 

i

2. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 115-րդ կետով`

1. Հավանություն տալ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ներկայացնելու ուղեցույցին հավանություն տալու մասին» N 42 արձանագրային որոշումը:

3. Սահմանել, որ սույն մեթոդական ցուցումները կիրառելի չեն «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն օրենքով վերապահված իրավասության սահմաններում ընդունվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ կատարելու մասին որոշումների նախագծերի մշակման նկատմամբ:

4. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման և օրենքով ստեղծված այլ մարմինների ղեկավարներին` իրավական ակտերի նախագծեր մշակելիս հաշվի առնել իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

ապրիլի 5-ի նիստի N 13

արձանագրային որոշման

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՆԱԽԱԲԱՆ ......................................................... 7

ԲԱԺԻՆ 1. ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ .................................. 12

ԳԼՈՒԽ 1. Իրավաստեղծ գործընթացի ընդհանուր նկարագիրը ............. 12
ԳԼՈՒԽ 2. Օրինաստեղծ գործընթաց .................................. 16 2.1 Օրենքի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերը .............. 16 2.1.1 Օրենքի հայեցակարգի մշակումը .............................. 18 2.1.2 Օրենքի նախագծի մշակումը .................................. 19 2.1.3 Նախագծի համաձայնեցումը հանրապետական գործադիր մարմինների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների հետ .... 21 2.1.4 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության ................................................. 23 2.1.5 Նախագծի վերաբերյալ պարտադիր հանրային քննարկումների անցկացումը ..................................................... 24 2.1.6 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն, նախագծի քննարկումը և հավանության արժանացումը .................................................... 24 2.1.7 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և օրենքի ընդունումը Ազգային ժողովի կողմից ............... 26 2.1.8 Օրենքի ստորագրումը և հրապարակումը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ................................. 27
ԳԼՈՒԽ 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների ընդունման գործընթացը ........................ 28
ԳԼՈՒԽ 4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունման գործընթացը ........................................... 30
ԳԼՈՒԽ 5. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ընդունման գործընթացը ........................................... 33
ԳԼՈՒԽ 6. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը ..................................................... 35
ԳԼՈՒԽ 7. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը ........................... 36

ԲԱԺԻՆ 2. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ ....................... 37

ԳԼՈՒԽ 8. Իրավական ակտերի մշակմանը վերաբերող ընդհանուր դրույթներ ...................................................... 37 8.1 Իրավաբանական ակտի լեզվի մատչելիությունը և հստակությունը .................................................. 37 8.2 Բառերի ընտրությունը ........................................ 38 8.2.1 Բառերի ընտրությանը վերաբերող ընդհանուր դրույթներ ......... 38 8.2.2 Հայերենը որպես իրավական ակտերի լեզու ..................... 39 8.2.3 «և, ու, կամ» բառերի կիրառումը ........................... 40 8.2.4 Պարտականության ձևակերպումը .............................. 42 8.3 Իրավական ակտի տրամաբանական կառուցվածքը և ոճը .............. 43 8.3.1 Իրավական ակտի տրամաբանական կառուցվածքը ................... 43 8.3.2 Ներգործական և կրավորական սեռերի կիրառումը ............... 48 8.3.3 Ժխտական ոճի կիրառումը .................................... 48 8.3.4 Դերանունների կիրառումը ................................... 49 8.4 Գրելու ոճը և հապավումներ օգտագործելու եղանակը ............. 50 8.4.1 Հապավումներ և կրճատումներ ............................... 50 8.4.2 Տեղանունների օգտագործումը իրավական ակտում ................ 51 8.4.3 Թվերի գրությունը ......................................... 51 8.5 Ժամկետների նշումը .......................................... 53 8.6 Տառատեսակ, տառաչափ և տողերի միջև հեռավորություն .......... 54
ԳԼՈՒԽ 9. Հղումների կիրառումն իրավական ակտերում ................. 54
ԳԼՈՒԽ 10. Հիմնական օրենքի նախագծի մշակման տեխնիկան ............. 63 10.1 Օրենքի վերնագիրը .......................................... 63 10.2 Օրենքի կառուցվածքային մասերը .............................. 64 10.2.1 Օրենքի բաժանումը կառուցվածքային միավորների .............. 64 10.2.2 Հոդվածը և դրա բաղկացուցիչ մասերը ....................... 66 10.3 Օրենքի բովանդակային կառուցվածքի ընդհանուր նկարագիրը ....... 68 10.4 Օրենքի նախաբանը ........................................... 70 10.5 Օրենքի կարգավորման առարկայի և գործողության ոլորտի սահմանումը ..................................................... 71 10.6 Հասկացությունների սահմանումը .............................. 72 10.7 Օրենքի նորմերի խախտման համար պատասխանատվության սահմանումը ..................................................... 74 10.8 Օրենքի ուժի մեջ մտնելու և անցումային դրույթների կարգավորումը ................................................... 75 10.8.1 Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի կարգավորումը ............ 75 10.8.2 Ժամկետային իրավական ակտերի գործողության ժամկետի սահմանումը ..................................................... 77 10.8.3 Եզրափակիչ և անցումային դրույթների սահմանումը ........... 78
ԳԼՈՒԽ 11. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի մշակման տեխնիկա ................ 81 11.1 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի մշակման տեխնիկայի վերաբերյալ ընդհանուր դրույթներ ...................................................... 81 11.2 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների անվանումը .......................................... 82 11.3 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախաբանը ........................................... 83 11.4 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների բաժանումը կառուցվածքային միավորների ................ 84
ԳԼՈՒԽ 12. Գերատեսչական նորմատիվ ակտերի և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի մշակման տեխնիկա ........................................................ 85 12.1 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ ընդհանուր դրույթներ ................................. 85 12.2 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի անվանումը .................. 86 12.3 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանը ................... 87
ԳԼՈՒԽ 13. Իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական ակտը ուժը կորցրած ճանաչելու տեխնիկա ...... 89 13.1 Իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական ուժը կորցրած ճանաչելու տեխնիկայի ընդհանուր կանոնները ............................................ 89 13.2 Օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի մշակման տեխնիկան ....................................................... 92 13.2.1 Օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի վերնագրերը .... 92 13.2.2 Փոփոխվող, լրացվող կամ ուժը կորցրած ճանաչվող օրենքի անվանման հիշատակումը ........................................... 94 13.2.3 Օրենքում բառերը կամ թվերն այլ բառերով կամ թվերով փոխարինելու ձևակերպումը ....................................... 96 13.2.4 Օրենքի տեքստից առանձին բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու ձևակերպումը ......................... 97 13.2.5 Նոր խմբագրությամբ շարադրելու ձևակերպումը ............... 98 13.2.6 ՈՒժը կորցրած ճանաչելու ձևակերպումը ..................... 99 13.2.7 Օրենքում լրացման ձևակերպումը ........................... 99 13.3 Իրավական այլ ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական այլ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի մշակման տեխնիկա ...................................... 103

ԲԱԺԻՆ 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ ....... 105

ԳԼՈՒԽ 14. Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթը ............ 105 14.1 Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթի ընդհանուր նկարագիրը ...................................................... 105 14.2 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը ............. 108 14.2.1 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորում գրելու ընդհանուր կանոնները ............................................ 108 14.2.2 Նորմատիվ իրավական ակտի հիմնավորման կառուցվածքը և բովանդակությունը ............................................... 109 14.2.3 Նախագծի հիմնավորումն ըստ կառուցվածքային միավորների ...... 113 14.3 Ընդունվող նորմատիվ իրավական ակտի կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման մասին տեղեկանքը ............. 114 14.4 Նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը ................ 116 14.5 Նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը .............. 119 14.6 Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը ................................. 121 14.7 Հանրային քննարկումների մասին տեղեկանքը .................... 124
ԳԼՈՒԽ 15. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի ներկայացումը ........................ 126 15.1 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ներկայացումը ........ 126 15.2 Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի ներկայացումը ............................................ 127
ԳԼՈՒԽ 16. Անհատական իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ................................. 128 16.1 Անհատական իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթի ընդհանուր նկարագիրը ..................................... 128 16.1.1 Արտասահմանյան գործուղումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական որոշումների նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթը ....................................... 129

ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ................................. 133

ԳԼՈՒԽ 17. Հանրային քննարկումների վերաբերյալ ընդհանուր դրույթներ ...................................................... 133 17.1 Հանրային քննարկումների իրավական հիմքերը ................... 133 17.2 Իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության նպատակները ..................................................... 133 17.3 Հանրային քննարկումների անցկացման փուլն իրավաստեղծ գործընթացում ................................................... 134 17.4 Հանրային քննարկումների վերաբերյալ իրազեկումը .............. 135
ԳԼՈՒԽ 18. Հանրային քննարկման տեսակներն ըստ մասնակիցների շրջանակի ....................................................... 136 18.1 Բոլոր շահագրգիռ անձանց հետ հանրային քննարկումներ .......... 136 18.2 Մասնակիցների կանխորոշված շրջանակի հետ հանրային քննարկումները .................................................. 137 18.3 Հանրային քննարկումների մասնակիցների ընտրությունը .......... 138
ԳԼՈՒԽ 19. Հանրային քննարկումների անցկացման եղանակները .......... 139 19.1 Հանրային քննարկումների իրականացումն ինտերնետային կայքերի միջոցով ................................................ 139 19.2 Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների միջոցով անցկացվող հանրային քննարկումներ ................................ 140 19.3 Հեռահաղորդակցության միջոցներով անցկացվող հանրային քննարկումներ ................................................... 142 19.4 Հարցումների միջոցով անցկացվող հանրային քննարկումներ ....... 143 19.5 Հանրային քննարկումների անցկացման եղանակի ընտրությունը ..... 144
ԳԼՈՒԽ 20. Հանրային քննարկումների անցկացման ժամկետները .......... 145
ԳԼՈՒԽ 21. Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը ........ 146

ԲԱԺԻՆ 5. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ...................... 147

ԳԼՈՒԽ 22. Իրավական ակտերի փորձաքննության տեսակները ............. 147
ԳԼՈՒԽ 23. Պարտադիր պետական իրավական փորձաքննությունը ........... 148 23.1 Պարտադիր պետական իրավական փորձաքննության ենթակա իրավական ակտերը, փորձաքննության իրականացման ժամկետները և դրանց չպահպանման հետևանքները .................................. 148 23.2 Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի պարտադիր պետական իրավական փորձաքննությունը .............................. 152 23.3 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննությունը ...................................... 154 23.4 Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննությունը .............. 156 ՀԱՎԵԼՎԱԾ 1 ..................................................... 159 Օրենքի բովանդակային կառուցվածքի օրինակ ......................... 159 ՀԱՎԵԼՎԱԾ 2 ..................................................... 163 Պետական իրավական փորձաքննության ժամանակ փորձագետի կողմից ստուգվող հարցերի ստուգաթերթեր .................................. 163 ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 1 ................................................... 163 Օրենսդրական ակտի նախագծի կամ Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների պետական իրավական փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի ....................................... 163 ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 2 ................................................... 167 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտի պետական իրավական փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի ........................ 167 ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 3 ................................................... 170 Տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի պետական իրավական փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի ....... 170 ՀԱՎԵԼՎԱԾ 3 ..................................................... 173 ՍՏՈՒԳԱԹԵՐԹ ..................................................... 173 Նորմատիվ իրավական ակտի նախագծի ամփոփիչ ստուգման ................ 173

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Յուրաքանչյուր երկրում իրավական պետության կայացման համար էական նշանակություն ունի արդյունավետ իրավական կարգավորման համակարգի առկայությունը: Այս տեսանկյունից իրավական ակտերի մշակման տեխնիկան, այդ թվում` իրավական ակտի լեզուն, որոշիչ նշանակություն ունեն:

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները» (ստորև` նաև Մեթոդական ցուցումներ) նպատակ ունեն ապահովելու հասարակական հարաբերությունների մասնակիցների համար կանխատեսելի և հստակ իրավական կարգավորումների առկայությունը` դրանով իսկ դյուրին դարձնելով իրավական ակտերի գործնական կիրառումը:

Սույն Մեթոդական ցուցումները մշակվել են, հիմք ընդունելով`

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքը,

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N ՆՀ-174-Ն հրամանագիրը,

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշումը:

Մեթոդական ցուցումները նպատակ ունեն հստակեցնելու ու մանրամասնելու (այդ թվում` օրինակների միջոցով) վերը թվարկված իրավական ակտերով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները, դրանց կիրառման դեպքերը, եղանակները` հաշվի առնելով այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ բազմաբնույթ հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական ակտի նախագծի մշակման ընթացքում:

Մեթոդական ցուցումները նպատակ ունեն նաև զարգացնելու օրենսդրական տեխնիկան, հատկապես այն դեպքերում, երբ գործող իմպերատիվ կանոնները չունեն բավարար մանրամասնություն կամ հայեցողության որոշակի սահմաններ են ընձեռում:

Սակայն սույն մեթոդական ցուցումները պետք է դիտարկվեն այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնների լույսի ներքո և դրանց հետ համատեղ: Մեթոդական ցուցումներում սահմանված կանոնները չեն կարող մեկնաբանվել ի հակադրություն իրավական նորմերում նախատեսված իմպերատիվ չափանիշների:

Մեթոդական ցուցումներում մանրամասն անդրադարձ չի կատարվել կարգավորման ազդեցության գնահատման հարցերին, այդ թվում` նախագծի գաղափարի նախնական վերլուծության և ազդեցության գնահատման, խնդրի և դրա լուծման համար ընտրվելիք հիմնական այլընտրանքային լուծումների և դրանց ազդեցությունների բացահայտման հարցերին, քանի որ այդ հարցերը նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պատրաստվող համապատասխան ձեռնարկում:

Մեթոդական ցուցումները տարածվում են կառավարության և նրան ենթակա պետական մարմինների կողմից հետևյալ իրավական ակտերի մշակման վրա.

. Օրենքներ,

. Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրեր և նորմատիվ կարգադրություններ,

. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներ,

. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումներ,

. Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտեր:

Մեթոդական ցուցումներում նախատեսված դրույթները, որոշակի վերապահումներով, տարածելի են նաև անհատական իրավական ակտերի վրա, քանի որ նորմատիվ իրավական ակտերի մշակմանը վերաբերող ընդհանուր կանոնները հավասարապես կիրառելի են անհատական իրավական ակտերի նկատմամբ:

Մեթոդական ցուցումների գործողությունը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարությանը օրենքով վերապահված իրավասության սահմաններում ընդունվող ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ կատարելու մասին որոշումների նախագծերի նկատմամբ:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առումով` Մեթոդական ցուցումները սահմանափակվում են իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու փուլով: Մեթոդական ցուցումները չեն անդրադառնում Ազգային ժողովում հետևող օրենսդրական գործընթացներին, ինչպես նաև չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության իրավունքով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման վրա:

Այդուհանդերձ, նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում սույն Մեթոդական ցուցումներով առաջնորդվելը ոչ միայն հանրապետական գործադիր մարմինների, այլև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և օրենքով ստեղծված այլ մարմինների կողմից, մեծապես կնպաստի նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական մոտեցումների ձևավորմանը և իրավական հստակության ապահովմանը:

Մեթոդական ցուցումներով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանումը թույլ է տալիս ունենալ ճիշտ ինկորպորացված օրենսդրություն, խուսափել միմյանց կրկնող կամ հակասող իրավական ակտերից:

Ընդհանուր առմամբ, Մեթոդական ցուցումները կոչված են ապահովել.

. իրավական դաշտում պետական միասնական քաղաքականության իրականացումը,

. իրավական կարգավորման կանխատեսելիությունը և կայունությունը,

. հասարակության համար պետական քաղաքականության թափանցիկությունը,

. իրավակիրառ պրակտիկայի արդարությունը և միասնականությունը,

. հասարակական հարաբերությունների զարգացումներին համահունչ իրավական համակարգի առկայությունը:

Այդուհանդերձ, մեթոդական ցուցումների գործնական կիրառության ընթացքը պետք է շարունակական մոնիտորինգի ենթարկվի և համապատասխանաբար վերանայվի ու վերափոխվի` ժամանակի մարտահրավերներին համահունչ կերպով:

 

«Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների

կառուցվածքը և բովանդակությունը

 

«Իրավական ակտերի նախագծերի մշակման» մեթոդական ցուցումները բաղկացած են նախաբանից և հինգ բաժիններից, որոնցում անդրադարձ է կատարվում իրավաստեղծ գործընթացի, իրավական ակտերի մշակման տեխնիկայի, իրավական ակտերին կցվող փաստաթղթերի փաթեթի, հանրային քննարկումների և իրավական ակտերի փորձաքննության հարցերին:

«Իրավաստեղծ գործընթացը» բաժնում ներկայացվում են այդ գործընթացի ընդհանուր նկարագիրը, օրինաստեղծ գործընթացի փուլերը (օրենքի հայեցակարգի մշակումը, օրենքի նախագծի մշակումը, նախագծի համաձայնեցումը հանրապետական գործադիր մարմինների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների հետ, նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության, օրենսդրության սահմանված դեպքերում համապատասխան պետական մարմինների կարծիքների ստացումը, նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և օրենքի ընդունումը Ազգային ժողովի կողմից, Ազգային ժողովի ընդունած օրենքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենքի ստորագրումը և հրապարակումը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացները:

«Իրավական ակտերի մշակման տեխնիկա» բաժնում ներկայացվում են իրավական ակտերի մշակմանը վերաբերող ընդհանուր դրույթները, հղումների կիրառումը իրավական ակտերում, օրենքի նախագծի մշակման տեխնիկան, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի մշակման տեխնիկան, գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի իրավական ակտերի մշակման տեխնիկան և իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու տեխնիկան:

«Իրավական ակտերին կցվող փաստաթղթերի փաթեթը» բաժնում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթը, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փաստաթղթերի փաթեթը, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի փաստաթղթերի փաթեթը և անհատական իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթը:

«Հանրային քննարկումները» բաժնում ներկայացվում են հանրային քննարկումների վերաբերյալ ընդհանուր դրույթները, հանրային քննարկումների անցկացման ժամկետները և արդյունքների ամփոփումը, հանրային քննարկման մասնակիցների շրջանակը և հանրային քննարկումների անցկացման եղանակները:

«Իրավական ակտերի փորձաքննությունը» բաժնում ներկայացվում են իրավական ակտերի փորձաքննության տեսակները, օրենսդրական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննության իրականացման կարգն ու ժամկետները:

Մեթոդական ցուցումներին կից` հավելվածների ձևով, ներկայացված են իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց պարտադիր պետական իրավական փորձաքննության փուլում կիրառվող ստուգաթերթեր:

 

ԲԱԺԻՆ 1. ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

ԳԼՈՒԽ 1. Իրավաստեղծ գործընթացի ընդհանուր նկարագիրը

 

1. Իրավաստեղծ գործընթացն իրենից ներկայացնում է միմյանց հետ փոխկապակցված և շարունակական ընթացակարգերի ամբողջություն:

2. Իրավական ակտի որակը մեծապես կախված է նախագծի մշակման ընթացքում իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի և շահագրգիռ այլ մարմինների միջև սերտ, բազմակողմանի համագործակցությունից:

3. Նորմատիվ իրավական ակտերի մշակումը, հատկապես օրենսդրական ակտերի պարագայում, որպես կանոն ուղղորդվում է երկու փուլով.

1) քաղաքականության մշակում

2) իրավական ակտի տեքստի կազմում:

4. Առաջին փուլն իրենից ներկայացնում է քաղաքական որոշման կայացման փուլ, որի ընթացքում անհրաժեշտ է որոշում կայացնել հետևյալ առանցքային հարցերի շուրջ.

. ո՞րն է լուծման ենթակա խնդրի էությունը, և որո՞նք են դրա լուծմանն ուղղված քաղաքականության նպատակները.

. ինչպիսի՞ այլընտրանքներ են առկա խնդրի լուծմանն հարցում, և դրանցից ո՞րն է առավել նախընտրելին.

. արդյո՞ք խնդրի լուծման համար ընտրված քաղաքականությունը իրականացնելու միակ միջոցը նորմատիվ իրավական կարգավորումն է, թե առկա են այլընտրանքային ուղիներ.

. ո՞ր պետական կամ տեղական ինքնակառավարման կամ օրենքով ստեղծված այլ մարմինը պետք է ստանձնի նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակումը.

. որո՞նք են լինելու իրական ակտի հայեցակարգային դրույթները.

. ինչպիսի՞ իրավական և վարչական կառուցակարգեր պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտը գործնականում կենսագործելու համար:

5. Երկրորդ փուլում համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման կամ օրենքով ստեղծված այլ մարմինը ձեռնամուխ է լինում նորմատիվ իրավական ակտի տեքստի մշակմանը` կենսագործելով քաղաքական որոշման արդյունքները:

6. Ընդ որում` առաջին փուլում որոշում կայացնողները կարող են տարբեր լինել երկրորդ փուլն իրագործողներից. առաջին փուլում ներգրավվում են առավել բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք քաղաքական որոշում կայացնելու իրավասություն ունեն (օրինակ` նախարար, փոխնախարար, վարչության պետ), իսկ երկրորդ փուլում` համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման կամ օրենքով ստեղծված այլ մարմնի ծառայողներ:

7. Նորմատիվ իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը կարող է բխել մի շարք գործոններից, ինչպիսիք են.

. որոշակի ոլորտում գործնականում ի հայտ եկող իրավունքի բացեր,

. դատական պրակտիկայում իրավունքի ոչ միատեսակ մեկնաբանում,

. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից կայացված ակտեր,

. Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններ,

. նորմատիվ իրավական ակտի կիրառման մոնիտորինգի արդյունքներով բացահայտված իրավական կարգավորման անարդյունավետություն,

. ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներ,

. և այլ գործոններ:

8. Նորմատիվ իրավական ակտի մշակման պահանջը կարող է նախատեսվել.

. մինչև նախագծի մշակումն ընդունված նախագծերի նախապատրաստման ծրագրերով,

. կառավարության կամ վարչապետի հանձնարարականներով,

. ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտերով:

9. Ոլորտում բացահայտված խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված` նորմատիվ իրավական ակտի նախագիծը կարող է մշակվել նաև համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված այլ մարմինների նախաձեռնությամբ:

. Նախագծերի նախապատրաստման ծրագրերը

10. Նախագծերի նախապատրաստման ծրագրերը կառավարության, հանրապետական գործադիր մարմինների (ստորև` ՀԳՄ-ներ), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված այլ մարմինների կողմից առաջիկա տարվա ընթացքում կամ առաջիկա տարիներին իրականացվելիք միջոցառումների պլանավորումը և դրանց ամփոփ նկարագրությունն է:

Նախագծերի նախապատրաստման ծրագրերի մշակումը նախատեսված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով:

11. Նախագծերի նախապատրաստման ծրագրերը կարող են լինել կարճաժամկետ և երկարաժամկետ:

12. Կարճաժամկետ` ընթացիկ ծրագրերը, որոնց հիման վրա են առավելապես նախապատրաստվում նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, կազմվում են մեկից երկու տարի ժամկետով:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:

13. Երկարաժամկետ ծրագրերը սովորաբար կազմվում են երեք և ավելի տարի ժամկետով:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումները ընդգրկում են 2003-2006 թթ. ժամանակահատվածը:

14. Ծրագրերը հաստատվում են իրավական ակտի տեսքով` այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմնի կողմից:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվող Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան միջոցառումների ծրագիրը:

15. Ծրագրերը իրավաստեղծ գործունեությանը հաղորդում են ծրագրավորված և կանխամտածված բնույթ:

16. Ծրագրերը սահմանում են իրավական ակտերի նախագծերի մշակման ժամանակացույցը, հաջորդականությունը` հնարավորինս բացառելով այն իրավիճակը, երբ որևէ ակտի ընդունումը հնարավոր չէ օրենսդրական դաշտում այլ իրավական ակտի բացակայության պատճառով: Ծրագրերով նախատեսվում է համապատասխան հարաբերությունների իրավական կարգավորման համար անհրաժեշտ փոխկապակցված իրավական ակտերի տարբեր տեսակների համալիրը, դրանց ընդունման հաջորդականությունը:

17. Ծրագրերը թեթևացնում են նաև իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներում ներգրավված տարբեր մարմինների աշխատանքի համակարգման գործընթացը:

18. Ծրագրերում նշվում են.

. ընդունվելիք իրավական ակտերի տեսակները, նախագծերի նախնական անվանումները,

. նախագծերը մշակելու համար պատասխանատու կատարողը կամ կատարողները, իսկ առկայության դեպքում` նաև համակատարողները,

. նախագծերը իրավաստեղծ մարմին ներկայացնելու ժամկետները,

. ֆինանսավորման անհրաժեշտությունը և ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

19. Ծրագրերով նախատեսված առանձին իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը ժամանակի որոշակի հատվածում կարող է վերանալ: Այս պարագայում ծրագրերով նախատեսված համապատասխան իրավական ակտի մշակումը չպետք է լինի ինքնանպատակ: Համապատասխան մարմինը գրավոր հիմնավորմամբ պատճառաբանելով ծրագրով նախատեսված գործողության չկատարումը, պետք է առաջարկի կարգավորման այլընտրանքային ճանապարհներ: Այս դեպքում, որպես կանոն, ՀԳՄ-ն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ օրենքով ստեղծված այլ մարմինը, մշակում է ծրագիրը հաստատած իրավական ակտում փոփոխություն կատարելու մասին իրավական ակտի նախագիծ` տվյալ միջոցառումը սահմանող կետն ուժը կորցրած ճանաչելու, տվյալ միջոցառումը այլ միջոցառմամբ փոխարինելու, միջոցառման կատարման ժամկետը հետաձգելու կամ այլնի վերաբերյալ:

20. Իրավական ակտերի ընդունման գործընթացը տարբերվում է` կախված կոնկրետ իրավական ակտի տեսակից: Այսպես` միմյանցից տարբերվող ընթացակարգեր են նախատեսված օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, գերատեսչական իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի մշակման և ընդունման համար:

 

ԳԼՈՒԽ 2. Օրինաստեղծ գործընթաց

 

2.1 Օրենքի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերը

 

21. Օրենքի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են.

1) օրենքի հայեցակարգի մշակումը` ըստ անհրաժեշտության,

2) օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը,

3) նախագիծը շրջանառության մեջ դնելը.

. նախագծի մշակող մարմնի կողմից նախագծի ներկայացում ՀԳՄ-ների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների համաձայնեցմանը,

. նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից նախագծի ներկայացում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող նախարարություններին` ազդեցության գնահատում իրականացնելու և կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություններ ստանալու համար (1),

 

____________________________

1) Կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերը մանրամասն կարգավորման են ենթարկվելու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող համապատասխան ձեռնարկում, և դրանց սույն ձեռնարկում մանրամասն անդրադարձ չի կատարվում:

 

. նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում և անցկացում,

4) նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության,

5) նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` քննարկման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից նախագծի ուղարկում նախագիծը մշակող մարմնին (լրամշակման անհրաժեշտության կամ սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում),

6) նախագծի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացումը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և

8) Օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից,

9) ընդունված օրենքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, օրենքի ստորագրումը և հրապարակումը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից (տե՛ս սխեմա 1):

 

Սխեմա 1

 

- Ընթացիկ

ծրագրերով

նախատեսված

նախագիծ

.__________.   ._____________________.

- ի կատարումն             |1. Նախագծի|   |2. - Նախագծի մշակում |

կառավարության             |հայեցա-   |__>|ՀԳՄ-ում,             |____>

կամ վարչապետի   ______>   |կարգի     |   |                     |

հանձնարարականի            |մշակում   |   |- Նախագծի մշակում    |

մշակվող նախագիծ           .__________.   |աշխատանքային         |

|խմբերում,            |

- ՀԳՄ-ի                                  |հանձնաժողովներում    |

    նախաձեռնությամբ                          ._____________________.

մշակվող նախագիծ

._____________________.

|4.1. Նախագծի         |

|համաձայնեցում ՀԳՄ-   |

|ների, պետական        |___.

.___________.           |մարմինների և  օրենքով|   |

|           |__________>|ստեղծված այլ         |   |

_____>  |3. Մշակված |           |մարմինների հետ (5 օր)|   |

|նախագիծ    |________.  ._____________________.   |

|           |____.   |  ._____________________.   |

.___________.    |   |  |4.2. Նախագծի         |   \/

|   |  |ներկայացում          |

|   ._>|կարգավորման          |

|      |ազդեցության          |__>

|      |գնահատման և          |

|      |եզրակացությունների   |   /\

|      |ստացում              |   |

|      ._____________________.   |

|      ._____________________.   |

|      |4.3. Նախագծի         |   |

._____>|վերաբերյալ հանրային  |   |

|քննարկումների        |   |

|կազմակերպում և       |___.

|անցկացում            |

|(առնվազն 15 օր)      |

._____________________.

.________________________.    ._____________.    ._______________.

|5. Նախագծի ներկայացում  |    |6. Նախագծի   |    |7. Նախագծի     |

|Հայաստանի Հանրապետության|___>|քննարկում    |___>|ներկայացում    |___>

|արդարադատության         |    |կառավարության|    |Հայաստանի      |

___>|նախարարություն` պետական |    |աշխատակազմում|    |Հանրապետության |

|իրավական փորձաքննության |    ._____________.    |կառավարություն |

|ենթարկելու և  պետական   |                       ._______________.

|փորձագիտական            |

|եզրակացություն ստանալու |

|նպատակով (15 օր)        |

.________________________.

.________________________.      ._________________________.

|8. Նախագծի քննարկում    |      |9. Նախագծի քննարկում     |

___>|կառավարության մշտապես   |____> |Հայաստանի Հանրապետության |___>

|գործող նախարարական      |      |կառավարության նիստում և  |

|կոմիտեներում            |      |հավանության արժանացում   |

.________________________.      ._________________________.

.________________________.      ._________________________.

|10. Նախագծի ներկայացում |      |11. Օրենքի ներկայացում   |

|Հայաստանի Հանրապետության|      |Հայաստանի Հանրապետության |

___>|Ազգային ժողով և  օրենքի |____> |Նախագահի ստորագրմանը,    |

|ընդունում Ազգային ժողովի|      |օրենքի ստորագրում և      |

|կողմից                  |      |հրապարակում Հայաստանի    |

|                        |      |Հանրապետության Նախագահի  |

|                        |      |կողմից                   |

.________________________.      ._________________________.

 

2.1.1 Օրենքի հայեցակարգի մշակումը

 

22. Ծավալուն, հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող իրավական ակտերի նախագծերի մշակմանը նախորդում է իրավական կարգավորման քաղաքականության որոշումը` կարգավորման հայեցակարգային մոտեցումների որոշակիացումը, որը տեղ է գտնում համապատասխան իրավական ակտի նախագծի հայեցակարգում, եթե այդպիսին մշակվում է: Հայեցակարգի մշակումը, հատկապես ծավալուն նախագծերի պարագայում, բավական ժամանակատար և աշխատատար է, սակայն այն կարևոր երաշխիք է լավ կշռադատված օրինաստեղծ գործունեության իրականացման համար:

23. Հայեցակարգերը կարող են լինել մանրամասնեցման տարբեր աստիճանների:

Որպես կանոն հայեցակարգում տրվում են`

. կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը,

. ապագա իրավական ակտի նպատակները,

. ապագա իրավական ակտի կարգավորման առարկան, իրավական ակտի նախնական կառուցվածքը և հիմնական դրույթները,

. ապագա իրավական ակտի ընդունման ժամկետները,

. ապագա իրավական ակտի մշակման պատասխանատու մարմինը,

. ապագա իրավական ակտում նախատեսվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքների վերլուծությունը (2):

 

__________________________

2) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

Օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ին N 9 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը զգալի մանրամասնությամբ ներկայացնում է ապագայում մշակվող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի կառուցվածքը, քրեադատավարական հարաբերությունների կարգավորման ոլորտում նոր օրենսգրքով որդեգրվող քաղաքականությունը, նախատեսում քրեադատավարական տարբեր ինստիտուտների կարգավորման հիմնական բովանդակությունը:

 

2.1.2 Օրենքի նախագծի մշակումը

 

24. Իրավական ակտերի նախագծերի մշակման ընթացակարգերը սահմանված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածում:

25. Օրենքների նախագծերի մշակումը կարող է իրականացվել ինչպես ՀԳՄ-ի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների աշխատակիցների, այնպես էլ ձևավորված տարբեր աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների կողմից:

26. Իրավաստեղծ մարմինն իրավասու է մի քանի հիմնարկի կամ անձանց պատվիրել նույն հարցի վերաբերյալ այլընտրանքային նախագծերի նախապատրաստում` հնարավորություն ունենալով արդյունքում կատարել լավագույն նախագծի ընտրություն:

27. Ընդհանուր մոտեցման համաձայն, երբ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման որևէ ծրագրով նախագծի մշակման պատասխանատու կատարող նշանակված ՀԳՄ-ի ռեսուրսները բավարար են խնդրի կարգավորման համար, և այլ հատուկ կամ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում, պատասխանատու ՀԳՄ-ն ինքն է իրականացնում իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքները:

28. Եթե իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման ծրագրով նախագծի մշակման համար նախատեսված են մեկից ավելի կատարողներ, ապա նրանք հավասարապես պատասխանատու են նախագծի մշակման համար:

29. Եթե ծրագրով որպես պատասխանատու կատարող նշված են մի քանի ՀԳՄ, ապա ՀԳՄ-ներից մեկը կարող է նաև նախաձեռնություն ցուցաբերել որևէ նախագծի ինքնուրույն մշակման համար:

. Աշխատանքային խմբեր և հանձնաժողովներ

30. Նախագծերի մշակման համար կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, այնպես էլ` գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան ոլորտի մասնագետներ:

31. Աշխատանքային խմբերի կազմում գիտության համապատասխան բնագավառի մասնագետների ներգրավվումը, այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցչությունը նպաստում է աշխատանքային խմբի պատշաճ մասնագիտական մակարդակի և տեղեկացվածության ապահովմանը:

32. Այդուհանդերձ, նախագծի մշակման համար աշխատանքային խմբերի և հանձնաժողովների ստեղծումը ոչ միշտ է հնարավոր, մասնավորապես` ժամանակային գործոնների, անդամների վարձատրության համար առանձին դեպքերում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհնարինությամբ, ինչպես նաև խմբի կամ հանձնաժողովի անդամների կանոնավոր հանդիպումների կազմակերպման բարդություններով և այլ գործոններով պայմանավորված:

33. Հանձնաժողովները կարող են ստեղծվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ կարգադրությամբ, վարչապետի որոշմամբ կամ իրավաստեղծ այլ մարմնի ղեկավարի ակտով, որոնք, որպես կանոն, դրույթներ են նախատեսում`

1) աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի գործունեության ժամկետների և պայմանների մասին,

2) աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի անդամների և ղեկավարի մասին,

3) աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պարտականության, աշխատանքների ընթացակարգի մասին հանրության իրազեկման մասին,

4) բյուջեի, մասնավորապես` անդամների ֆինանսավորման և այլ անհրաժեշտ ծախսերի մասին,

5) աշխատանքային խմբին կամ հանձնաժողովին անհրաժեշտ նյութերով ապահովելու պատասխանատուի վերաբերյալ և այլն:

34. Առանձին դեպքերում նախագիծը մշակելու համար կարող է ստեղծվել հանձնաժողով, իսկ դրա կազմում առանձնացվել աշխատանքային խմբեր, որոնք ամենօրյա հիմունքներով ներգրավվելու են իրավական ակտի կամ դրա առանձին մասերի մշակման աշխատանքներին:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի ՆԿ-58-Ա կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգիրք մշակելու համար ստեղծվել է հանձնաժողով, ինչպես նաև նախատեսվել է աշխատանքային խումբ (խմբեր) ստեղծելու հնարավորություն` ներգրավելով իրավագիտության համապատասխան ոլորտի մասնագետների և գիտնականների:

 

2.1.3 Նախագծի համաձայնեցումը հանրապետական գործադիր մարմինների,

պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների հետ

 

35. Նախագիծը մշակող մարմինը նախագիծը դնում է շրջանառության մեջ` դրա վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով:

36. Նախագիծը շրջանառության մեջ դնելու և հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու ընթացակարգերը սահմանված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N ՆՀ-174-Ն հրամանագրով:

37. Նախագիծը շրջանառության մեջ է դրվում սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի հետ միասին:

38. Նախագիծը շրջանառության մեջ դնելու առաջնային փուլը այն շահագրգիռ բոլոր պետական և օրենքով ստեղծված այլ մարմիններին ուղարկելն է:

39. Շահագրգիռ են համարվում այն պետական և օրենքով ստեղծված այլ մարմինները, որոնց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող գործունեությանն է առնչվում տվյալ նախագիծը:

40. Նախագիծը մշակող պետական մարմինն ինքն է որոշում շահագրգիռ մարմինների շրջանակը` ելնելով նախագծի կարգավորման առարկայից, ինչը չի բացառում մեկ այլ ՀԳՄ-ի կողմից նշյալ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարծիքի ներկայացումը:

41. Բացի ՀԳՄ-ներից` իրավական ակտերի նախագծերը պարտադիր ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրով նախատեսված պետական և այլ մարմինների` կարծիք ստանալու համար (3): Այսպես` Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերը նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծերը կարծիք ստանալու նպատակով նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, իսկ մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին:

 

________________________________

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N ՆՀ-174-Ն հրամանագիր, 40-42-րդ կետեր:

 

42. Կարծիք ստանալու նպատակով նախագծերը կարող են ուղարկվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ, Կենտրոնական բանկ և օրենքով ստեղծված այլ մարմիններ:

43. Շահագրգիռ մարմինները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը տրամադրում են նախագիծը ներկայացրած ՀԳՄ-ին` նախագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում (4):

 

__________________________

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, 43-րդ կետ:

 

44. Ընդ որում, եթե համապատասխան շահագրգիռ մարմինը նշված ժամկետում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չի ներկայացնում, ապա նախագիծը կառավարության աշխատակազմ կարող է ներկայացվել առանց դրանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կարծիքը ստանալու անհրաժեշտության դեպքերի (5):

 

______________________________

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, 45-րդ կետ:

 

45. Եթե նախագծով շահագրգիռ միակ մարմինը նախագիծը մշակող մարմինն է, ապա նախագիծը կարող է ուղարկվել միայն կարգավորման ազդեցության գնահատման:

Օրինակ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշակել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նոր խմբագրությամբ է շարադրվում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` քրեակատարողական հիմնարկի պետի կողմից քրեակատարողական ծառայողներին իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

Այս օրենքի նախագիծը, բացի կարգավորման ազդեցություն իրականացնող մարմիններից, այլ պետական մարմինների հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ոլորտի միակ շահագրգիռ մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է, որի համակարգում է գործում քրեակատարողական ծառայությունը:

 

2.1.4 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության

 

46. Նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց, դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց և ամփոփաթերթ կազմելուց հետո` նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով (6):

 

____________________________

6) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներ:

 

47. Նախագծի պարտադիր պետական իրավական փորձաքննության մանրամասները նախատեսված են սույն Մեթոդական ցուցումների 23-րդ գլխում:

 

2.1.5 Նախագծի վերաբերյալ պարտադիր հանրային քննարկումների

անցկացումը

 

48. Նախագծի վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը ապահովելու, հասարակության լայն զանգվածի կարծիքը հավաքելու ու դրա հիման վրա անհրաժեշտության դեպքում նախագիծը լրամշակելու նպատակով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է նախագծի վերաբերյալ պարտադիր հանրային քննարկումների անցկացման պահանջ:

49. Ընդ որում, պարտադիր հանրային քննարկումների պահանջը վերաբերում է միայն այն նախագծերին, որոնք ուղարկվում են կարգավորման ազդեցության գնահատման:

50. Նախագծի հանրային քննարկումների մանրամասները նախատեսված են սույն Մեթոդական ցուցումների 4-րդ բաժնում:

 

2.1.6 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության

կառավարություն, նախագծի քննարկումը և հավանության արժանացումը

 

. Նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը և նախագծի քննարկումը կառավարության աշխատակազմում

51. Նախագիծը պետական մարմինների հետ համաձայնեցնելուց, հանրային քննարկումներ կազմակերպելուց, դրանց արդյունքներն ամփոփելուց և անհրաժեշտության դեպքում նախագիծը լրամշակելուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` քննարկման և կառավարության կողմից հավանության արժանանալու համար:

52. Նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացվում է սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի հետ միասին:

53. Կառավարություն ներկայացված օրենքի նախագիծը նախապես քննության է առնվում կառավարության աշխատակազմում` տասնհինգօրյա ժամկետում:

54. Նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

55. Նախագծի վերաբերյալ կառավարության աշխատակազմում կարող են կազմակերպվել քննարկումներ նախագիծը մշակող և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

56. Անհրաժեշտության դեպքում նախագիծը մշակողին կարող է հանձնարարվել կառավարության աշխատակազմում իրականացված քննարկումների արդյունքների հիման վրա լրամշակել ներկայացված նախագիծը:

57. Նախագծի` կառավարության աշխատակազմում քննարկման ընթացքում վարչապետը կարող է ՀԳՄ-ների ղեկավարներին տալ կառավարության քննարկմանը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք ներկայացնելու հանձնարարականներ: Վարչապետի հանձնարարականները նրա հանձնարարությամբ կարող են փոխանցել փոխվարչապետը, համապատասխան նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը: Նշված հանձնարարականները կատարվում են վարչապետի կողմից սահմանված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` տասնհինգօրյա ժամկետում (7):

 

_____________________________

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 4, 54-րդ և 56-րդ կետեր:

 

58. Կառավարություն ներկայացված օրենքների նախագծերը, ըստ բնագավառների, նախքան կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը, քննարկվում են նաև կառավարության մշտապես գործող նախարարական կոմիտեներում (8): Նախարարական կոմիտեի անդամներն են ՀԳՄ-ների ղեկավարները և կառավարության աշխատակազմի ղեկավարը:

 

______________________________

8. Տե՛ս Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշում:

 

59. Նախարարական կոմիտեներն են`

1) տարածքային զարգացման և բնապահպանական,

2) ֆինանսատնտեսական,

3) սոցիալական,

4) պետաիրավական:

60. Նախարարական կոմիտեներում ներկայացված հարցերի քննարկումներն իրականացվում են նիստերի միջոցով:

61. Կոմիտեների հիմնական նպատակն առանձին ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարության, դրա իրականացման և համակարգված վերահսկման միասնական մոտեցումների ձևավորման, անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի, հայեցակարգերի, ծրագրերի մշակման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:

62. Կոմիտեում քննարկվելուց և անհրաժեշտության դեպքում ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո նախագիծը ընդգրկվում է կառավարության նիստի օրակարգում:

. Նախագծի հավանության արժանացումը կառավարության նիստում

63. Կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությանը մասնակցում են միայն վարչապետը և նախարարները:

64. Եթե կառավարության նիստի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատասխան հանձնարարական` սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետը:

65. Կառավարության նիստում ներկայացված նախագծի ընդունումը մերժվելու դեպքում դրա մասին կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

66. Նախագիծը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը (9):

 

______________________

9. ԱԺ ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվող փաստաթղթերի ցանկը սահմանված է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով (ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին):

 

2.1.7 Նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

և օրենքի ընդունումը Ազգային ժողովի կողմից

 

67. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո նախագծի նախնական քննարկումը իրականացվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Նշված հանձնաժողովներում իրականացվող քննարկման նպատակը նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալն է:

68. Հանձնաժողովները «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ:

69. Հանձնաժողովներում քննարկվելուց հետո նախագծերը ընդգրկվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում: Հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը ընդգրկվում են տվյալ նստաշրջանի չորսօրյա նիստերի օրակարգում:

70. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ: Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկվում են երկու ընթերցմամբ, եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված չէ, որ այդ նախագիծը պետք է քննարկվի երեք ընթերցմամբ (10):

 

___________________________

10. Առավել մանրամասն տե՛ս «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենք, 63-րդ հոդված:

 

2.1.8 Օրենքի ստորագրումը և հրապարակումը Հայաստանի Հանրապետության

Նախագահի կողմից

 

71. Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը:

72. Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը մեկ անգամ ևս ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության (11):

 

__________________________

11. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 32-րդ հոդված, 1-ին մաս:

 

73. Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն: Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է նշված ժամկետում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

74. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վերադարձված օրենքն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ու առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

75. Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` օրենքը Հայաստանի Հանրապետության Նախագահի համար ներկայացրած տեսքով ընդունելու առաջարկությունը կամ օրենքի վերաբերյալ առարկությունը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և ուղարկում է Հանրապետության Նախագահին:

76. Հանրապետության Նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

 

ԳԼՈՒԽ 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների ընդունման գործընթացը

 

77. Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին հրամանագրերի և կարգադրությունների ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են.

1) հրամանագրի կամ կարգադրության նախագծի մշակումը,

2) հրամանագրի կամ կարգադրության նախագծի համաձայնեցումը ՀԳՄ-ների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների հետ,

3) հրամանագրի կամ կարգադրության նախագծի քննարկումը այլ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ` ըստ նպատակահարմարության,

4) նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից հրամանագրի կամ կարգադրության նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության,

5) հրամանագրի կամ կարգադրության նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` քննարկման համար, կառավարության աշխատակազմի կողմից նախագծի ուղարկումը նախագիծը մշակող պետական կառավարման մարմնին (լրամշակման անհրաժեշտության կամ սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում),

6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախագծի հավանության արժանացումը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հրամանագրի կամ կարգադրության նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,

8) հրամանագրի կամ կարգադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից (տե՛ս սխեմա 2):

 

Սխեմա 2

 

._____________________.    .__________.

- Ընթացիկ ծրագրերով         |1. - Նախագծի մշակում |    |2. Մշակված|___>

նախատեսված                  |ՀԳՄ-ում,             |___>|նախագիծ   |

նախագծեր               ___> |                     |    .__________.

- ՀԳՄ-ի նախաձեռնությամբ     |- Նախագծի մշակում    |

մշակվող նախագծեր            |աշխատանքային         |

|խմբերում,            |

|հանձնաժողովներում    |

._____________________.

 

._______________________.   .______________________.   .______________.

|3.1 Նախագծի            |   |4. Նախագծի ներկայացում|   |5. Նախագծի    |

|համաձայնեցում          |   |Հայաստանի             |   |ներկայացում   |

__>|պետական և  օրենքով     |__>|Հանրապետության        |__>|Հայաստանի     |

|ստեղծված այլ           |   |արդարադատության       |   |Հանրապետության|

|մարմինների հետ         |   |նախարարություն        |   |կառավարություն|

._______________________.   |պետական իրավական      |   .______________.

._______________________.   |փորձաքննության        |

|3.2. Հրամանագրի կամ    |   |ենթարկելու և  պետական |

|կարգադրության նախագծի  |   |փորձագիտական          |

__>|քննարկում այլ շահագրգիռ|__>|եզրակացություն        |

|ֆիզիկական և            |   |ստանալու նպատակով     |

|իրավաբանական անձանց    |   .______________________.

|հետ` ըստ               |

|նպատակահարմարության    |

._______________________.

 

.______________.   .____________________.  ._____________________.

|6. Նախագծի    |   |7. Նախագծի քննարկում|  |8. Նախագծի քննարկում |

|քննարկում     |   |կառավարության       |  |Հայաստանի            |

__>|Հայաստանի     |__>|մշտապես գործող      |_>|Հանրապետության       |__>

|Հանրապետության|   |նախարարական         |  |կառավարության նիստում|

|կառավարության |   |կոմիտեներում        |  |և  հավանության       |

|աշխատակազմում |   |                    |  |արժանացում           |

.______________.   .____________________.  ._____________________.

 

.______________________.     ._______________________.

|9. Նախագծի ներկայացում|     |10. Հրամանագրի կամ     |

___> |Հայաստանի             |___> |կարգադրության ընդունում|

|Հանրապետության        |     |Հայաստանի              |

|Նախագահի              |     |Հանրապետության Նախագահի|

|աշխատակազմ            |     |կողմից                 |

.______________________.     ._______________________.

 

78. Մինչև Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության նախագծերը կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը, կառավարության աշխատակազմը սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի հետ միասին դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կարծիքը ստանալու նպատակով (12):

 

_________________________________________

12. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 4, կետ 64:

 

79. Օրինաստեղծ գործընթացի համար սույն Մեթոդական ցուցումների 2-րդ գլխով նախատեսված դրույթները, այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված հրամանագրերի և կարգադրությունների վերաբերյալ դրույթներին (13), տարածվում են նաև Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության նախագծի մշակման, շահագրգիռ մարմինների հետ նախագիծը համաձայնեցնելու, հրամանագրի կամ կարգադրության նախագիծը պետական իրավական փորձագիտական եզրակացության ներկայացնելու, հրամանագրի կամ կարգադրության նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությունում նախագծի քննարկման և կառավարության կողմից նախագիծը հավանության արժանացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորման նկատմամբ:

 

________________________

13. Տե՛ս վերը հղում 4:

 

80. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության նախագիծը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլխով նախատեսված փաստաթղթերի հետ միասին սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

81. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է ընդունել, այդ թվում` անհրաժեշտ փոփոխություններով, և հրապարակել ներկայացված հրամանագիրը կամ կարգադրությունը:

 

ԳԼՈՒԽ 4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունման գործընթացը

 

82. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են`

1) որոշման նախագծի մշակումը,

2) որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից նախագծի ներկայացումը ՀԳՄ-ների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների համաձայնեցմանը,

3) նախագիծը շրջանառության մեջ դնելը.

. որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում նախագծի ներկայացում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող նախարարություններին` ազդեցության գնահատում իրականացնելու և կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություններ ստանալու համար,

. հանրային քննարկումների կազմակերպում և անցկացում` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում կամ ըստ նպատակահարմարության,

4) նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության,

5) նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` քննարկման համար, կառավարության աշխատակազմի կողմից նախագծի ուղարկում նախագիծը մշակող պետական կառավարման մարմնին (լրամշակման անհրաժեշտության կամ սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում),

6) որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (տե՛ս սխեմա 3):

 

Սխեմա 3

 

._________________.    .__________.

- Ընթացիկ ծրագրերով       |1. - Նախագծի     |    |2. Մշակված|

նախատեսված                |մշակում ՀԳՄ-ում, |___>|նախագիծ   |___>

նախագծեր,            ___> |                 |    .__________.

|- Նախագծի մշակում|

- ի կատարումն             |աշխատանքային     |

կառավարության             |խմբերում,        |

կամ վարչապետի             |հանձնաժողովներում|

հանձնարարականների         |                 |

    մշակվող նախագծեր          ._________________.

 

- ՀԳՄ-ի նախաձեռնությամբ

մշակվող նախագծեր

 

._______________________.    ._________________.    .______________.

|3.1 - Նախագծի          |    |4. Նախագծի       |    |5. Նախագծի    |

___>|համաձայնեցում պետական  |___>|ներկայացում      |___>|ներկայացում   |

|և  օրենքով ստեղծված այլ|    |Հայաստանի        |    |Հայաստանի     |

|մարմինների հետ,        |    |Հանրապետության   |    |Հանրապետության|

|- օրենքով նախատեսված   |    |արդարադատության  |    |կառավարություն|

|դեպքում` կարգավորման   |    |նախարարություն   |    .______________.

|ազդեցության գնահատման  |    |պետական իրավական |

|եզրակացությունների     |    |փորձաքննության   |

|ստացում                |    |ենթարկելու և     |

._______________________.    |պետական          |

._______________________.    |փորձագիտական     |

|3.2. Հանրային          |    |եզրակացություն   |

|քննարկումների          |    |ստանալու նպատակով|

___>|կազմակերպում և         |    ._________________.

|անցկացում` օրենքով     |

|նախատեսված դեպքերում   |

|կամ ըստ                |

|նպատակահարմարության    |

._______________________.

 

.______________.    .____________________.    ._____________________.

|6. Նախագծի    |    |7. Նախագծի քննարկում|    |8. Նախագծի քննարկում |

___>|քննարկում     |___>|կառավարության       |___>|Հայաստանի            |

|Հայաստանի     |    |մշտապես գործող      |    |Հանրապետության       |

|Հանրապետության|    |նախարարական         |    |կառավարության նիստում|

|կառավարության |    |կոմիտեներում        |    |և  որոշման ընդունում |

|աշխատակազմում |    .____________________.    ._____________________.

.______________.

 

83. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության արժանանալու միջոցով:

84. Օրինաստեղծ գործընթացի համար սույն Մեթոդական ցուցումների 2-րդ գլխով նախատեսված դրույթները, այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի համապատասխան դրույթներին (14), տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման, որոշման նախագիծը շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու, պետական իրավական փորձագիտական եզրակացության ներկայացնելու, կարգավորման ազդեցության գնահատման ներկայացնելու և հանրային քննարկման, որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությունում նախագծի քննարկման և կառավարության կողմից որոշումը հավանության արժանացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորման նկատմամբ:

 

___________________________

14 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տես վերը, 4-րդ հղում:

 

ԳԼՈՒԽ 5. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ընդունման գործընթացը

 

85. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են`

1) վարչապետի որոշման նախագծի մշակումը,

2) նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից վարչապետի որոշման նախագծի ներկայացումը ՀԳՄ-ների, պետական և օրենքով ստեղծված այլ մարմինների համաձայնեցմանը,

3) վարչապետի որոշման նախագծի քննարկումը այլ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ` ըստ նպատակահարմարության,

4) նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության,

5) նախագիծը մշակող պետական կառավարման մարմնի կողմից նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` քննարկման համար,

6) նպատակահարմարությունից ելնելով` վարչապետի հայեցողությամբ կառավարության նիստում վարչապետի որոշման նախագծի քննարկման կազմակերպում,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից նախագծի ուղարկում նախագիծը մշակող պետական կառավարման մարմնին (լրամշակման անհրաժեշտության կամ սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում)

8) որոշման ընդունում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից (տե՛ս սխեմա 4):

 

Սխեմա 4

 

.____________________.    .___________.

- Ընթացիկ ծրագրերով        |1. - Նախագծի մշակում|___>|2. Մշակված |___>

նախատեսված                 |ՀԳՄ-ում,            |    |նախագիծ    |

նախագծեր,                  |                    |    .___________.

|- Նախագծի մշակում   |

- ի կատարումն        ___>  |աշխատանքային        |

Կառավարության              |խմբերում,           |

կամ Վարչապետի              |հանձնաժողովներում   |

    հանձնարարականների          .____________________.

մշակվող նախագծեր

- ՀԳՄ-ի նախաձեռնությամբ

մշակվող նախագծեր

 

._______________________.     .________________________.

|3.1. Նախագծի           |     |4. Նախագծի ներկայացում  |

___>|համաձայնեցում պետական  |___> |Հայաստանի               |

|և  օրենքով ստեղծված այլ|     |Հանրապետության          |

|մարմինների հետ         |     |արդարադատության         |

._______________________.     |նախարարություն պետական  |___>

.______________________.      |իրավական փորձաքննության |

|3.2. Նախագծի քննարկում|      |ենթարկելու և  պետական   |

___>|այլ ֆիզիկական և       | ___> |փորձագիտական            |

|իրավաբանական անձանց   |      |եզրակացություն ստանալու |

|հետ` ըստ              |      |նպատակով                |

|նպատակահարմարության   |      .________________________.

.______________________.

 

.______________.     .________________________.    .________________.

|4. Նախագծի    |     |5. Ըստ                  |    |6. Որոշման      |

___>|ներկայացում   |___> |նպատակահարմարության`    |___>|ընդունում       |

|Հայաստանի     |     |Վարչապետի կողմից        |    |Հայաստանի       |

|Հանրապետության|     |Հայաստանի Հանրապետության|    |Հանրապետության  |

|կառավարություն|     |կառավարության նիստում   |    |վարչապետի կողմից|

|              |     |նախագծի քննարկման       |    |                |

|              |     |կազմակերպում            |    |                |

.______________.     .________________________.    .________________.

 

86. Օրինաստեղծ գործընթացի համար սույն Մեթոդական ցուցումների 2-րդ գլխով նախատեսված դրույթները, այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի համապատասխան դրույթներին (15), տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակման, որոշման նախագիծը շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու, պետական իրավական փորձագիտական եզրակացության ներկայացնելու, հանրային քննարկման, որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորման նկատմամբ:

 

______________________

15 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 4:

 

ԳԼՈՒԽ 6. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը

 

87. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են`

1) գերատեսչական նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակում և ընդունում,

2) գերատեսչական նորմատիվ իրավական ակտի ներկայացում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման համար,

3) գերատեսչական նորմատիվ իրավական ակտի գրանցում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գերատեսչական նորմատիվ իրավական ակտի հրապարակում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում (տե՛ս սխեմա 5):

 

Սխեմա 5

 

._________________.   ._______________.

Հայաստանի Հանրապետության     |1. - Նախագծի     |   |2. Գերատեսչական|

օրենսդրությամբ               |մշակում ՀԳՄ-ում, |   |նորմատիվ       |

ուղղակի նախատեսված      ___> |                 |__>|իրավական ակտի  |__>

դեպքում և                    |- Նախագծի մշակում|   |ընդունում ՀԳՄ-ի|

լիազորությունների            |աշխատանքային     |   |ղեկավարի կողմից|

սահմաններում                 |խմբերում,        |   |               |

|հանձնաժողովներում|   |               |

._________________.   ._______________.

 

._________________.   ._______________.   ._____________________.

|3. Գերատեսչական  |   |4. Գերատեսչական|   |5. Հայաստանի         |

|նորմատիվ իրավական|   |նորմատիվ       |   |Հանրապետության       |

__>|ակտի ներկայացում |__>|իրավական ակտի  |__>|արդարադատության      |

|Հայաստանի        |   |գրանցում       |   |նախարարության կողմից |

|Հանրապետության   |   |Հայաստանի      |   |գերատեսչական ակտի    |

|արդարադատության  |   |Հանրապետության |   |նորմատիվ իրավական    |

|նախարարություն   |   |արդարադատության|   |հրապարակում Հայաստանի|

|պետական իրավական |   |նախարարության  |   |Հանրապետության       |

|փորձաքննության   |   |կողմից         |   |գերատեսչական         |

|ենթարկելու և     |   |               |   |նորմատիվ ակտերի      |

|պետական գրանցման |   |               |   |տեղեկագրում          |

|համար            |   |               |   |                     |

._________________.   ._______________.   ._____________________.

 

88. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո:

89. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման մանրամասները նախատեսված են սույն Մեթոդական ցուցումների 23.3-րդ ենթագլխում:

 

ԳԼՈՒԽ 7. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը

 

90. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերն են`

1) տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակում,

2) քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, տվյալ համայնքում իրավական ակտերի ընդունումը հանրաքվեով,

3) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ ակտերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման համար,

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ ակտերի հրապարակումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում (տե՛ս սխեմա 6):

 

Սխեմա 6

 

._______________.     ._______________.

Հայաստանի              |1. Տեղական     |     |2. Տեղական     |

Հանրապետության         |ինքնակառավարման|     |ինքնակառավարման|

օրենսդրությամբ     ___>|մարմնի նորմատիվ|___> |մարմնի նորմատիվ|

ուղղակի նախատեսված     |իրավական ակտի  |     |ակտի ընդունում |

դեպքում և              |նախագծի մշակում|     |               |

    լիազորությունների      ._______________.     ._______________.

սահմաններում

 

.________________.    ._______________.    .________________.

|3. Տեղական      |    |4. Տեղական     |    |5. Տեղական      |

|ինքնակառավարման |    |ինքնակառավարման|    |ինքնակառավարման |

|մարմնի նորմատիվ |    |մարմինների     |    |մարմնի նորմատիվ |

|ակտի ներկայացում|    |նորմատիվ ակտերի|    |ակտի հրապարակում|

___>|Հայաստանի       |___>|գրանցում       |___>|համայնքի        |

|Հանրապետության  |    |Հայաստանի      |    |ղեկավարի կողմից |

|արդարադատության |    |Հանրապետության |    |                |

|նախարարություն` |    |արդարադատության|    |                |

|պետական իրավական|    |նախարարության  |    |                |

|փորձաքննության  |    |կողմից         |    |                |

|ենթարկելու և    |    |               |    |                |

|պետական գրանցման|    |               |    |                |

|համար           |    |               |    |                |

.________________.    ._______________.    .________________.

 

91. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ ակտերն ընդունվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության համար:

92. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման և մանրամասները նախատեսված են սույն Մեթոդական ցուցումների 23.4-րդ ենթագլխում:

 

ԲԱԺԻՆ 2. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ

 

ԳԼՈՒԽ 8. Իրավական ակտերի մշակմանը վերաբերող ընդհանուր դրույթներ

 

8.1 Իրավաբանական ակտի լեզվի մատչելիությունը և հստակությունը

 

93. Իրավական ակտի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի (16):

 

_________________________

16 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

94. Իրավական ակտի դրույթները պետք է լինեն`

. դյուրըմբռնելի, ոչ երկիմաստ,

. հակիրճ, առանց ավելորդ տարրերի,

. ճշգրիտ, ընթերցողի համար անորոշության տպավորություն չստեղծող:

 

8.2 Բառերի ընտրությունը

 

8.2.1 Բառերի ընտրությանը վերաբերող ընդհանուր դրույթներ

 

95. Իրավական ակտում միտքը պետք է արտահայտվի հնարավորինս պարզ բառերով:

96. Իրավական ակտերում չպետք է օգտագործվեն հնացած բառեր ու արտահայտություններ:

97. Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է օգտագործվեն միևնույն բառերը, հասկացությունները կամ բառակապակցությունները: Միևնույն հասկացության միջոցով չպետք է արտահայտվեն տարբեր երևույթներ (17):

 

___________________________

17 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

98. Իրավական ակտում չպետք է լինեն ներքին հակասություններ միևնույն հասկացությունը տարբեր իմաստներով օգտագործելու հետևանքով:

99. Եթե բառի իրավական իմաստը տարբերվում է առօրյա խոսակցական կամ տեխնիկական լեզվում դրա իմաստից, ապա արտահայտությունը պետք է այնպես ձևակերպվի, որ բացառվի ցանկացած անորոշություն:

Օրինակ` գիշերային ժամ, տիրապետել, հայտնաբերել, կենդանի և այլ բառերի իրավական իմաստը տարբերվում է դրանց առօրյա խոսակցական լեզվում ընդունված իմաստից:

 

8.2.2 Հայերենը որպես իրավական ակտերի լեզու

 

100. Իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով (18):

 

_______________________

18) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս:

 

101. Իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները, այդ թվում` կետադրության կանոնները:

102. Չպետք է անհարկի օգտագործել օտար բառեր, եթե գոյություն ունի դրանց գրական հայերեն տարբերակը:

103. Իրավական ակտերում հայերեն տառադարձությամբ պետք է գրվեն.

. օտարերկրյա կազմակերպությունների անվանումները,

. ֆիզիկական անձանց անունները,

. աշխարհագրական անվանումները, դրանց հապավումները,

. թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ

տերմինները (19):

 

_________________________

19) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս:

 

Օրինակ` Հյուման ռայթս վոտչ:

 

104. Առանձին դեպքերում կարող են կիրառվել միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ կամ տերմիններ, եթե վերջիններս հանրաճանաչ են և անհրաժեշտ են դրույթի իմաստը առավել համակողմանի արտահայտելու համար: Վերջիններս կիրառվում են հայերեն հապավումների կամ տերմինների հետ միաժամանակ` փակագծերում (20):

 

_______________________

20) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մաս:

 

Օրինակ` Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (ex officio):

105. Միջազգային կազմակերպությունների անվանումները գրվում են հայերեն` անհրաժեշտության դեպքում փակագծերում նշելով դրանց միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումները:

Օրինակ`

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկ (WB), Առևտրի համաշխարհային կազմակերպություն (WTO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն (USAID):

106. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երկու ոլորտներում բացառություն է նախատեսվում օտար լեզվով իրավական ակտերի ընդունման համար: Դա վերաբերում է նեղ մասնագիտական բնույթի ակտերի, որոնք ունեն առավելապես միջազգային կիրառություն և տեխնիկական բնույթ, այն է`

. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:

. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ քաղաքացիական ավիացիայի և ատոմային էներգիայի բնագավառներում կարող են ընդունվել օտար լեզվով ներքին իրավական ակտեր, և այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը (21):

 

____________________________

21) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ մասեր:

 

8.2.3 «և, ու, կամ» բառերի կիրառումը (22)

 

____________________________

22 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մաս:

 

107. Եթե իրավական նորմում թվարկվում է երկու պայման կամ դրույթ, որոնց միաժամանակյա առկայությունը պարտադիր է իրավական նորմի կիրառման համար, ապա դրանք միանում են «և» կամ «ու» շաղկապով:

Օրինակ`

Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:

108. Եթե իրավական նորմում թվարկվում է երկուսից ավելի պայման կամ դրույթ, որոնց բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է իրավական նորմի կիրառման համար, ապա`

. դրանք միմյանցից բաժանվում են ստորակետերով, իսկ վերջին պայմանից կամ դրույթից առաջ գրվում է «և» կամ «ու» շաղկապը, կամ

. բոլոր համարակալված պայմանները կամ դրույթները միմյանցից տարանջատվում են միայն ստորակետով:

Օրինակ 1`

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է հաշվառման մասին դիմում, անձնագրի պատճենը, լուսանկար և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Օրինակ 2`

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը պետք է ներկայացնի`

1) հաշվառման մասին դիմում,

2) անձնագրի պատճենը,

3) լուսանկար,

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

109. Եթե իրավական նորմի կիրառման համար բավական է թվարկվող երկու պայմաններից կամ դրույթներից մեկի առկայությունը, ապա այդ պայմանները կամ դրույթները բաժանվում են «կամ» շաղկապով:

Օրինակ`

Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում` մահ:

110. Եթե իրավական նորմի կիրառման համար բավական է թվարկվող երկուսից ավելի պայմաններից կամ դրույթներից որևէ մեկի առկայությունը, ապա այդ պայմանները կամ դրույթները միմյանցից տարանջատվում են ստորակետերով, իսկ վերջին պայմանից առաջ գրվում է «կամ» շաղկապը:

Օրինակ`

Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

111. Եթե նորմում թվարկվում են միմյանց հետ չփոխկապակցված պայմաններ կամ դրույթներ, որոնց միաժամանակյա առկայությունը պարտադիր չէ նորմի կիրառման համար, այդ պայմանները կամ դրույթները միմյանցից տարանջատվում են միջակետով:

Օրինակ`

1. Քրեական գործով վարույթն ավարտվում է`

1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.

2) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելով, եթե այն չի պահանջում դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում.

3) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում:

112. Պետք է խուսափել և/կամ արտահայտության կիրառումից, քանի որ այն չափազանց անորոշ է:

113. Իրավական ակտի հստակության համար կարևոր է պայմանները կամ դրույթները ձևակերպել այնպես, որպեսզի պարզ լինի, թե իրավական նորմի կիրառման համար բավարար է թվարկված պայմաններից կամ դրույթներից միայն մեկը, թե մեկից ավելին, թե պարտադիր է բոլորի միաժամանակյա առկայությունը:

 

8.2.4 Պարտականության ձևակերպումը

 

114. Իրավական նորմի տեքստից պետք է հստակորեն և միանշանակ երևա, որ պահանջվում է որոշակի պարտադիր վարքագիծ:

115. Եթե բայի միայն սահմանական ներկա եղանակով իմպերատիվ պահանջների ձևակերպումը չի ապահովում դրա իմպերատիվ բնույթի հարցում բավարար հստակություն, ապա խորհուրդ է տրվում օգտագործել պարտականության ձևակերպումը արտահայտող և նորմի հրամայական բնույթն ընդգծող բառեր, օրինակ` «պարտավոր է», «պետք է», «անհրաժեշտ է» և այլն:

Օրինակ 1`

Վկան ներկայանում է դատարան դատարանի կանչով:

Օրինակ 2`

Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:

 

8.3 Իրավական ակտի տրամաբանական կառուցվածքը և ոճը

 

8.3.1 Իրավական ակտի տրամաբանական կառուցվածքը

 

116. Իրավական ակտը պետք է բաղկացած լինի տրամաբանական հաջորդականությամբ սահմանված դրույթներից` իրավական ակտի հստակությունն ու մատչելիությունն ապահովելու համար:

117. Իրավական ակտում ընդհանուր կանոնը պետք է նախորդի հատուկ կանոնին:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված .... Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի լուծումը             |

|                                                                     |

|1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը դրանով սահմանված կարգով և    |

|դեպքերում կարող է լուծել կողմերից յուրաքանչյուրը` այդ մասին          |

|նախազգուշացնելով մյուս կողմին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ: ...        |

|                                              |  ._________.         |

|                                              .__|ընդհանուր|         |

|                                                 |կանոն    |         |

|                                                 ._________.         |

|                                                                     |

|2. Կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում           |

|կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը համարվում է միակողմանիորեն      |

|լուծված նախկին գործատուի կողմից` անկախ դրա գործողության ժամկետից:    |

|                                                     .________.      |

|                                              |      |հատուկ  |      |

|                                              .______|կանոններ|      |

|                                                     .________.      |

|                                                                     |

|3. Պարտապան կազմակերպության սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի      |

|օրինական ուժի մեջ մտնելու պահից կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը |

|համարվում է լուծված:                                                 |

._____________________________________________________________________.

 

118. Նյութական կարգավորումներ սահմանելիս, նախ` պետք է սահմանել ընդհանուր կանոնը, ապա` անդրադառնալ բացառություններին:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ         |

|ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ       |

|անմիջապես դրանից հետո:                                               |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Հոդված ... Հայց ներկայացնելու ժամկետները                             |

|                                                                     |

|                                                 ._________.         |

|                                              .__|ընդհանուր|         |

|                                              |  |կանոն    |         |

|                                                 ._________.         |

|Հայցը դատարան կարող է ներկայացվել`                                   |

|1) վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի    |

|մեջ մտնելու պահից...                                                 |

|                                                                     |

|Հոդված 142.4. Վարչական դատարան դիմելը և  հայցադիմումների քննության   |

|ժամկետները                                                           |

|Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների դեմ             |

|կազմակերպիչը կարող է հայց ներկայացնել դատարան որոշումն ուժի մեջ      |

|մտնելուց հետո` 3-օրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է         |

|իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` 24 ժամվա   |

|ընթացքում:                                                           |

|                                            |   .____________.       |

|                                            .___|ընդհանուր   |       |

|                                                |կանոնից     |       |

|                                                |բացառություն|       |

|                                                .____________.       |

._____________________________________________________________________.

 

119. Նյութաիրավական դրույթները պետք է նախորդեն ընթացակարգային դրույթներին:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Հոդված 10. Բողոքարկման իրավունքը                                     |

|                                               .______________.      |

|                                               |նյութաիրավական|      |

|                                          .____|կարգավորում   |      |

|                                          |    .______________.      |

|Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն        |

|բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ     |

|անգործությունը (այսուհետ` ակտ):                                      |

|                                                                     |

|Հոդված 15. Բողոքարկման կարգը                                         |

|                                                                     |

|1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:             |

|                                       |   .______________.          |

|                                       .___|ընթացակարգային|          |

|                                           |դրույթներ     |          |

|                                           .______________.          |

|                                                                     |

|2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`          |

|1) վարչական մարմին.                                                  |

|2) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:                          |

|                                                                     |

|Հոդված 17. Բողոքարկման ժամկետները                                    |

|                                                                     |

|1. Վարչական բողոքը կարող է բերվել`                                   |

|1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում.         |

|2) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա  |

|ընթացքում...                                                         |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 2`                                                            |

|Հոդված 10. Դեղագործական գործունեությամբ զբաղվելը                     |

|                                                                     |

|                                                 .______________.    |

|                                                 |նյութաիրավական|    |

|                                            .____|կարգավորում   |    |

|                                            |    .______________.    |

|Դեղագործական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն բարձրագույն և  |

|միջնակարգ մասնագիտական կրթություն ստացած և  լիցենզիա ունեցող անձինք: |

|                                                                     |

|Հոդված 15. Դեղագործական գործունեության լիցենզավորումը                |

|                                                                     |

|Դեղագործական գործունեության համար լիցենզիա տալիս է և  լիցենզիայից    |

|զրկում է  կառավարության լիազորած մարմինը...                          |

|                                       |   .______________.          |

|                                       .___|ընթացակարգային|          |

|                                           |կարգավորումներ|          |

|                                           .______________.          |

._____________________________________________________________________.

 

120. Միմյանց հաջորդող գործողություններ սահմանելիս դրանք պետք է շարադրվեն ըստ ժամանակագրական հաջորդականության, որպեսզի պարզ լինի դրանց կատարման հերթականությունը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության կարգը            |

|                                                                     |

|1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է         |

|վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին             |

|համապատասխան, սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ:       |

|2. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին նախագահողը բացում      |

|է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և  քննության ենթակա    |

|գործը: Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է                |

|դատավարության մասնակիցների և  դատավարությունում այլ անձանց` նիստին   |

|ներկա լինելու, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու    |

|մասին:                                                               |

|3. Նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած              |

|դատավարության մասնակիցների և  այլ անձանց ինքնությունը, ստուգում է    |

|ներկայացուցիչների լիազորությունները: Այնուհետև  դատական նիստի        |

|նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչև   |

|դատաքննության սկիզբը...                                              |

._____________________________________________________________________.

 

121. Իրավական ակտի դրույթները պետք է լինեն հնարավորինս համառոտ, իսկ դրանց բովանդակությունը` համասեռ: Անհրաժեշտ է խուսափել չափազանց երկար նորմերից և անտեղի բարդ ձևակերպումներից:

122. Իրավական ակտում չպետք է լինեն իրավական նորմերի անհիմն կրկնություններ և ներքին հակասություններ (23):

 

__________________________

23) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

123. Իրավական ակտերը պետք է համահունչ լինեն նաև այլ իրավական ակտերին: Մասնավորապես, անհրաժեշտ է խուսափել տարբեր իրավական ակտերում, ինչպես նաև նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները կրկնելուց (24):

 

_____________________________

24) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մաս:

 

124. Իրավական ակտերում չպետք է լինեն հակասական կարգավորումներ:

125. Մեկ նախադասությունը պետք է մի միտք արտահայտի: Մի գլխավոր ու մի քանի երկրորդական նախադասություններից բաղկացած երկար նախադասությունները ճիշտ կլինի բաժանել մի քանի պարզ նախադասությունների:

 

._____________________________________________________________________.

|          ՍԽԱԼ ՕՐԻՆԱԿ`            |           ՃԻՇՏ ՕՐԻՆԱԿ`           |

|                                  |                                  |

|Եթե աշխատողը չի ծանուցել          |Եթե աշխատողը չի ծանուցել          |

|գործատուին որոշակի ժամկետով       |գործատուին որոշակի ժամկետով       |

|կնքված աշխատանքային               |կնքված աշխատանքային պայմանագիրը   |

|պայմանագիրը լուծելու մասին և      |լուծելու մասին և  պայմանագրով     |

|պայմանագրով նախատեսված վերջին     |նախատեսված վերջին աշխատանքային    |

|աշխատանքային օրվան հաջորդող       |օրվան հաջորդող աշխատանքային օրը   |

|աշխատանքային օրը դուրս չի եկել    |դուրս չի եկել աշխատանքի, ապա      |

|աշխատանքի, ապա պայմանագիրը        |պայմանագիրը համարվում է լուծված:  |

|համարվում է լուծված, և  գործատուն |Այդ դեպքում գործատուն պարտավոր է  |

|պարտավոր է աշխատողի հետ           |աշխատողի հետ կատարել              |

|կատարել վերջնահաշվարկ այդպիսի     |վերջնահաշվարկ այդպիսի պահանջ      |

|պահանջ ներկայացվելու օրվան        |ներկայացվելու օրվան հաջորդող հինգ |

|հաջորդող հինգ օրվա ընթացքում:     |օրվա ընթացքում:                   |

._____________________________________________________________________.

 

126. Քանի որ երկար պարբերությունները դժվարընթեռնելի և դժվարընկալելի են, հոդվածի բովանդակությունը պետք է բաժանվի համապատասխան մասերի (կետերի, ենթակետերի)` մտքի տրամաբանական զարգացմանը համապատասխան: Սակայն դա չի նշանակում, որ նախադասությունները պետք է արհեստականորեն և անհարկի մասնատվեն:

127. Նախադասության տարբեր մասերի միջև քերականական կապը պետք է հստակ լինի: Պետք է պարզ լինի, թե ենթական վերաբերում է գլխավոր նախադասության բային, թե ստորադաս:

128. Նախադասությունների կառուցվածքին վերաբերող վերոհիշյալ կանոնների պահպանումը անհրաժեշտ է պարզ կառուցվածքով հոդվածներ ունենալու և դրանց կիրառումը, ինչպես նաև հոդվածում հետագա փոփոխությունների և լրացումների կատարումը հեշտացնելու համար:

129. Նորմատիվ իրավական ակտում չպետք է տեղ գտնեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:

130. Եթե օրենքի նորմը սահմանում է պարտադիր պահանջ, ապա օրենքում պետք է նախատեսվեն դրա խախտման համար իրավական հետևանքներ:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|ՀՈԴՎԱԾ 147. ԱՐԺԵԹՂԹԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ                          |

|                                                                     |

|1. Արժեթղթերով հավաստվող իրավունքների տեսակները, արժեթղթերի պարտադիր |

|վավերապայմանները, արժեթղթի ձևին  առաջադրվող և  այլ անհրաժեշտ         |

|պահանջները որոշվում են արժեթղթերի մասին օրենքներով կամ դրանցով       |

|սահմանված կարգով:                                                    |

|2. Արժեթղթի պարտադիր վավերապայմանների բացակայությունը կամ դրա        |

|անհամապատասխանությունն արժեթղթի համար սահմանված ձևին  այն դարձնում է |

|առոչինչ:                                                             |

._____________________________________________________________________.

 

8.3.2 Ներգործական և կրավորական սեռերի կիրառումը

 

131. Եթե անհրաժեշտ է ընդգծել գործողությունը կատարողին, ապա կիրառվում է ներգործական սեռը: Եթե անհրաժեշտ է ընդգծել կատարվող գործողությունը և ոչ թե այն կատարողին, ապա օգտագործվում է կրավորական սեռը:

 

Օրինակ 1`

Արդարադատության խորհրդի նիստերը հրավիրում է վճռաբեկ դատարանի նախագահը:

 

Օրինակ 2`

Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

 

8.3.3 Ժխտական ոճի կիրառումը

 

132. Այն դեպքում, երբ միտքը կարող է արտահայտվել և` հաստատական, և` ժխտական եղանակով, նպատակահարմար է կիրառել հաստատական եղանակը:

 

._____________________________________________________________________.

|       Սխալ օրինակ`               |      Ճիշտ օրինակ`                |

|                                  |                                  |

|Ապահովագրության պայմանագիրը չի    |Ապահովագրության պայմանագիրը       |

|տարածվում ապահովագրության         |տարածվում է միայն                 |

|պայմանագրի գործողության ժամկետից  |ապահովագրության պայմանագրի        |

|առաջ և  հետո տեղի ունեցած         |գործողության ժամկետի ընթացքում    |

|ապահովագրական դեպքերի վրա:        |տեղի ունեցած ապահովագրական        |

|                                  |դեպքերի վրա:                      |

._____________________________________________________________________.

 

8.3.4 Դերանունների կիրառումը

 

133. Անհրաժեշտ է խուսափել դերանունների կիրառումից այն դեպքում, երբ դրանք կարող են վերաբերել նույն նախադասության մեջ առկա մի քանի բառի: Այդ դեպքում դերանվան փոխարեն պետք է կրկնել նույն բառը:

 

._____________________________________________________________________.

|         Սխալ օրինակ`             |       Ճիշտ օրինակ`               |

|Եթե դրամական պահանջի զիջման       |Եթե դրամական պահանջի զիջման       |

|դիմաց ֆինանսավորման պայմանագրի    |դիմաց ֆինանսավորման պայմանագրի    |

|պայմաններով հաճախորդի             |պայմաններով հաճախորդի             |

|ֆինանսավորումը կատարում է         |ֆինանսավորումը կատարում է         |

|ֆինանսական գործակալը              |ֆինանսական գործակալը              |

|հաճախորդից այդ պահանջը գնելու     |հաճախորդից այդ պահանջը գնելու     |

|միջոցով, նա իրավունք է ձեռք բերում|միջոցով, ֆինանսական գործակալն     |

|այն ամբողջ գումարի նկատմամբ, որը  |իրավունք է ձեռք բերում այն ամբողջ |

|նա պահանջը կատարելու համար        |գումարի նկատմամբ, որը նա պահանջը  |

|ստանալու է պարտապանից:            |կատարելու համար ստանալու է        |

|                                  |պարտապանից:                       |

._____________________________________________________________________.

 

8.4 Գրելու ոճը և հապավումներ օգտագործելու եղանակը

 

8.4.1 Հապավումներ և կրճատումներ

 

134. Հապավումներն ու կրճատումները նվազեցնում են իրավական ակտի հստակությունն ու ընկալելիությունը:

135. Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ (25):

 

_____________________________

25) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդված, 11-րդ մաս:

 

136. Որպես ընդհանուր կանոն, արգելվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսվածների (26):

 

____________________________

26. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդված, 11-րդ մաս:

 

137. Առանձին դեպքերում, սակայն, կրճատումների և հապավումների կիրառումը կարող է արդարացված լինել գործնական անհրաժեշտությամբ` իրավական ակտի տեքստում հաճախակի կիրառվող երկար և մի քանի բաղադրիչ ունեցող արտահայտությունների, միջազգային պայմանագրերի, փաստաթղթերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրկնության անհարմարություններից խուսափելու համար: Այս դեպքում արտահայտությունն առաջին անգամ կիրառելիս փակագծերում տրվում է ակտում կիրառվող դրա կրճատ տարբերակը` «(ստորև կամ այսուհետ` .....)» ձևով:

 

Օրինակ 1`

Ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը, սույն օրենքի համաձայն, վճարվում (գանձվում) է պետական բյուջե...:

 

Օրինակ 2`

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա (այսուհետ` ՄԻԵԿ):

 

Օրինակ 3`

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը ...

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան):

 

Օրինակ 4` Դատարանների նախագահների խորհրդի (ստորև` Խորհուրդ) լիազորություններն են....:

 

138. Կրճատումները և հապավումները թույլատրելի են աղյուսակներում և սխեմաներում:

 

8.4.2 Տեղանունների օգտագործումը իրավական ակտում

 

139. Իրավական ակտի տեքստում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այլ պետությունների անվանումները և դրանց հոլովաձևերը գրվում են ամբողջությամբ:

140. Իրավական ակտում տեքստում կոնկրետ քաղաքի, մարզի կամ համայնքի անվանումը և դրա հոլովաձևերը գրվում են ամբողջությամբ:

 

Օրինակ`

Սույն օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

 

8.4.3 Թվերի գրությունը

 

141. Իրավական ակտում մեկից մինչև տասը թվերը ներառյալ` գրվում են բառերով, իսկ տասից բարձր թվերը` արաբական թվանշաններով: Եթե նույն նախադասության մեջ նույն գոյականին են վերաբերում տասից փոքր և տասից մեծ թվեր, ապա բոլոր թվերը գրվում են արաբական թվանշաններով:

 

Օրինակ`

հինգ օր, 15 դատավոր, 5-15 անդամ:

 

142. Թվերով կազմված բառերը և դրանց հոլովաձևերը գրվում են բառերով:

 

Օրինակ`

մեկամսյա, տասնհինգօրյա, քսանհինգական, քսանապատիկ, տասներկուսին, տասից, հինգը:

 

143. Տեխնիկական տվյալներ և տոկոս նշելիս, ինչպես նաև աղյուսակներում և սխեմաներում բոլոր թվերը և դրանց հոլովաձևերը գրվում են արաբական թվանշաններով: Թվերին ուղեկցող չափման միավորների անվանումները գրվում են ամբողջությամբ` առանց կրճատումների, իսկ տոկոսը գրվում է բառով` առանց մաթեմատիկական նշանի` բացառությամբ աղյուսակներում և սխեմաներում դրանք կիրառելիս:

 

Օրինակ`

6 կիլովատտ, 10 տոկոսից, 5 կիլոմետր, 6 մետր, 5000 քառակուսի մետր, 10 և ավելի տոկոս:

 

144. Դրամական գումարները գրվում են թվերով: Դրամական միավորների անվանումները գրվում են ամբողջությամբ, իսկ պետության արժույթը մատնանշելիս համապատասխան պետությունների անվանումների փոխարեն կարող են օգտագործվել հապավումներ:

 

Օրինակ`

250 000 ՀՀ դրամ, 25 ԱՄՆ դոլար:

 

145. Կոտորակային թվերը գրվում են բառերով: Տասնորդական կոտորակները գրվում են արաբական թվանշաններով` կոտորակի ամբողջ մասը կոտորակայինից բաժանելով ստորակետով:

 

Օրինակ 1`

երկու երրորդ, 0,07 մեգապասկալ:

 

146. Քառանիշ և ավելի մեծ թվերը գրելիս աջ կողմից սկսած` յուրաքանչյուր երեք թվանշանի միջև պետք է թողնել միջակայք` առանց միջակետ դնելու:

 

Օրինակ`

32 500 ՀՀ դրամ:

 

147. Թվերի ստորին կամ վերին սահմանները 10-ից բարձր թվերով մատնանշելիս դրանք տարանջատվում են գծիկով:

 

Օրինակ`

1 000 - 4 000 ՀՀ դրամ, 1-15 օր, մեկից տասը տարի:

 

148. Հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների չափերը, տույժերի, տուգանքների չափերը, պատժաչափերը գրվում են բառերով (27):

 

_____________________

27) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդված, 13-րդ մաս:

 

Օրինակ 1`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով...

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով ...:

 

Օրինակ 2`

1. Պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

.____________________________________________________.

|1) ռադիոակտիվ թափոնների      |տարեկան բազային տուրքի|

|պահեստարանները շահագործումից |տասնհինգապատիկի չափով |

|հանելու համար                |                      |

.____________________________________________________.

 

149. Ամսաթիվը նշելիս տարեթիվն ու ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը և դրա հոլովաձևերը գրվում են ամբողջությամբ:

 

Օրինակ`

Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ին:

 

150. Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը և րոպեն արտահայտող թվերի միջև դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է «ժամը» բառը: Օրվա սկիզբը նշվում է «00:00», իսկ օրվա ավարտը «24:00» ձևաչափով:

 

Օրինակ`

ժամը 23:00, ժամը 13:20:

 

8.5 Ժամկետների նշումը

 

151. Իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը:

 

Օրինակ`

Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:

Այսպես` եթե դատական հանձնարարությունը ստացվել է սեպտեմբերի 14-ին, ապա երկշաբաթյա ժամկետի հաշվարկը սկսում է սեպտեմբերի 15-ի ժամը 00:00-ին և ավարտվում է սեպտեմբերի 29-ի ժամը 24:00-ին:

 

152. Եթե ժամկետը նշված է ամսաթվերով, ապա անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք ժամկետի վերջին օրը ևս պետք է հաշվարկվի այդ ժամկետում:

 

Օրինակ`

Դիմումը կարող է ներկայացվել մինչև 2011 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ:

 

153. Եթե իրավական ակտում սահմանված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ շեշտադրվի:

 

Օրինակ`

Եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը ձեռք չեն բերում համաձայնություն միջնորդի թեկնածության վերաբերյալ, ապա բանակցությունները համարվում են ավարտված, իսկ կոլեկտիվ աշխատանքային վեճը` չլուծված:

 

8.6 Տառատեսակ, տառաչափ և տողերի միջև հեռավորություն

 

154. Նորմատիվ իրավական ակտերում կիրառվում են «Գրապալատ» կամ «Մարիամ» հայկական համակարգչային տառատեսակները (28):

 

_________________________

28 Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» N 1259-Ն որոշում:

 

155. Նորմատիվ իրավական ակտի համակարգչային տեքստը պետք է լինի «12» տառաչափով, իսկ տողերի միջև հեռավորությունը` 1.5 համակարգչային տող:

 

ԳԼՈՒԽ 9. Հղումների կիրառումն իրավական ակտերում

 

156. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` իրավական ակտը պետք է լինի.

. լիակատար,

. ավարտված,

. լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

157. Իրավական ակտով միանգամայն անհրաժեշտ չէ կարգավորել իրավահարաբերությունների բոլոր փաստական հանգամանքները և իրավական հետևանքները: Փոխարենը, կարելի է հղում կատարել իրավական այլ ակտերում արդեն իսկ գոյություն ունեցող համապատասխան դրույթներին` խուսափելով կրկնություններից:

158. Հղումները լինում են ներքին և արտաքին:

159. Ներքին է այն հղումը, որը կատարվում է նույն իրավական ակտի նույն կամ այլ հոդվածի, մասի, կետի, ենթակետի այլ նորմին: Ներքին հղում կատարելիս իրավական ակտի համապատասխան կառուցվածքային միավորը մատնանշելիս կիրառվում է «Սույն» բառը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված 5. Վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ինքնաբացարկը |

|                                                                     |

|1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով և  25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված|

|որևէ  հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը ... պարտավոր|

|է անհապաղ ինքնաբացարկ հայտնել:                                       |

._____________________________________________________________________.

 

160. Արտաքին է այն հղումը, որը կատարվում է այլ իրավական ակտին կամ այլ իրավական ակտի որևէ կառուցվածքային միավորին:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության   |

|օրենսդրությունը                                                      |

|                                                                     |

|... Քաղաքացիական ծառայողների աշխատանքային                            |

|հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության          |

|աշխատանքային օրենսգրքով:                                             |

._____________________________________________________________________.

 

161. Հղում կարելի է կատարել միայն այն իրավական ակտերին, որոնք ուժի մեջ են մտել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով (29): Հղում կարելի է կատարել միայն այն միջազգային պայմանագրերին, որոնք Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ ունեն:

 

___________________________

29 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մաս:

 

162. Իրավական ակտում հղումը կարող է կատարվել նաև իրավական ակտի այն տեսակը մատնանշելով, որը պետք է ընդունվի` հարաբերությունները կարգավորելու համար, իսկ տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի պարագայում` նշելով իրավական ակտերի տեսակների այն խմբի անվանումը (օրենսդրական ակտեր, գերատեսչական ակտեր, տեղական ինքնակառավարման ակտեր, միջազգային պայմանագրեր և այլն), որոնցով կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն չկարգավորված հարաբերությունները (30):

 

_________________________

30) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մաս:

 

163. Ապագայում ընդունվող իրավական ակտին հղումը պետք է ձևակերպել այնպիսի խմբագրությամբ, որպեսզի հղվող նորմի կամ ակտի բովանդակության հիմնական էությունը հասկանալի լինի առանց վերջինիս տեքստին ծանոթանալու:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Ապահովագրական և  վերաապահովագրական ընկերության ... ղեկավարներին      |

|ներկայացվող մասնագիտական համապատասխանության և  որակավորման           |

|չափանիշները, ինչպես նաև  մասնագիտական համապատասխանության             |

|ստուգման և  որակավորման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի        |

|նորմատիվ իրավական ակտերով:                                           |

|                                                                     |

|Բերված օրինակում հղումը հուշում է, որ ապագայում ընդունվող նորմատիվ   |

|իրավական ակտը սահմանելու է որակավորման չափանիշներ, մասնագիտական      |

|համապատասխանության ու որակավորման ստուգման կարգ:                     |

._____________________________________________________________________.

 

164. Իրավական ակտում հղումը կարող է կատարվել` մատնանշելով իրավաստեղծ այն մարմինը, որը կարգավորելու է չկարգավորված հարաբերությունը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Լիցենզիա ստանալու համար դիմումի ձևը  սահմանում է Հայաստանի           |

|Հանրապետության կառավարությունը:                                      |

._____________________________________________________________________.

 

165. Եթե իրավական ակտն ընդունող իրավաստեղծ մարմնի անվանումն ուղղակի նշված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, ապա մարմնի անվանումը նշվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով (31):

 

____________________________

31) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մաս:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Լիցենզիա ստանալու համար դիմումի ձևը  սահմանում է Հայաստանի           |

|Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:    |

._____________________________________________________________________.

 

166. Հղումները պետք է կատարվեն միայն հիմնական ակտին (32):

 

____________________________

32) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

167. Հիմնական ակտ չեն իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ակտերը:

 

Օրինակ` «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

168. Եթե իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտում նախատեսված են ինքնուրույն կարգավորող նշանակություն ունեցող նորմեր, դրանց կարելի է հղում կատարել:

 

Օրինակ`

«Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

ստորև բերված հոդվածի 3-րդ մասն ունի ինքնուրույն կարգավորող

նշանակություն և դրան կարելի է հղում կատարել.

 

._____________________________________________________________________.

|Հոդված 34.                                                           |

|                                                                     |

|1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ին, իսկ    |

|8-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ին:                            |

|2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Օրենքի 25-րդ հոդվածի |

|հիման վրա զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների և  34-րդ        |

|հոդվածի հիման վրա տրվող դրամական օգնության փոխարեն նշանակվում        |

|և  վճարվում է Օրենքի 34.1-րդ հոդվածով սահմանված դրամական             |

|օգնություն:                                                          |

|3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության           |

|օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ սահմանված երկու    |

|կենսաթոշակ ստացող անձն իր ընտրությամբ իրավունք ունի զինվորական       |

|կենսաթոշակի փոխարեն ստանալու սույն օրենքի 34.1-րդ հոդվածով           |

|սահմանված դրամական օգնություն:                                       |

._____________________________________________________________________.

 

169. Արգելվում է կատարել անորոշ հղումներ (33):

 

____________________________

33) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդված, 7-րդ մաս:

 

Անորոշ հղման օրինակ`

Սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները ենթակա են կարգավորման այլ իրավական ակտերով:

 

170. Ներքին հղում կատարելիս չի կարելի օգտագործել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Սխալ օրինակ 1.                                                       |

|                                                                     |

|Սույն մասով նախատեսված կարգը սահմանվում է վերոհիշյալ օրենքով:        |

|                                                                     |

|Սխալ օրինակ 2.                                                       |

|                                                                     |

|Նախկինում նշված դեպքերում լիցենզիայի տրամադրման կարգը սահմանվում է   |

|կառավարության որոշմամբ:                                              |

._____________________________________________________________________.

 

171. Արգելվում են «շրջանաձև» և «շարունակական» հղումները:

172. Հղումը շրջանաձև է, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին:

 

._____________________________________________________________________.

|Շրջանաձև  հղման օրինակ`                                              |

|                                                                     |

|. Հայաստանի Հանրապետության կառավարության «Ա» որոշման 3-րդ կետ.       |

|«Սույն կետով նախատեսված դիմումի ձևը  սահմանված է Հայաստանի           |

|Հանրապետության կառավարության «Բ» որոշման 4-րդ կետով».                |

|                                                                     |

|. Հայաստանի Հանրապետության կառավարության «Բ» որոշման 4-րդ կետ.       |

|«Դիմումին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի              |

|Հանրապետության կառավարության «Ա» որոշման 3-րդ կետով»:                |

._____________________________________________________________________.

 

173. Հղումը շարունակական է եթե նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է մեկ այլ նորմի:

 

._____________________________________________________________________.

|Շարունակական հղման օրինակ`                                           |

|                                                                     |

|. Հայաստանի Հանրապետության կառավարության «Ա» որոշման 3-րդ կետ.       |

|«Սույն կետով նախատեսված դիմումի ձևը  սահմանված է Հայաստանի           |

|Հանրապետության կառավարության «Բ» որոշման 4-րդ կետով».                |

|. Հայաստանի Հանրապետության կառավարության «Բ» որոշման 4-րդ կետ.       |

|«Դիմումին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի              |

|Հանրապետության կառավարության «Գ» որոշման 5-րդ կետով»:                |

._____________________________________________________________________.

 

174. Իրավական ակտում արտաքին հղում կատարելիս նշվում է հղվող իրավական ակտի լրիվ կամ կրճատ անվանումը:

175. Նորմատիվ իրավական ակտերի լրիվ և կրճատ անվանումների հիշատակման կանոնները սահմանված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով:

176. Օրենքի պարագայում իրավական ակտի լրիվ անվանումը հետևյալ

հերթականությամբ ներառում է`

. օրենքի վերնագիրը,

. «Հայաստանի Հանրապետության» բառերը,

. օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

. թիվը,

. «օրենք» բառը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի |

|3-ի N 320-Ն օրենք                                                    |

._____________________________________________________________________.

 

177. Օրենսգրքի պարագայում իրավական ակտի լրիվ անվանումը հետևյալ հերթականությամբ ներառում է`

. «Հայաստանի Հանրապետության» բառերը,

. Օրենսգրքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

. Օրենսգրքի վերնագիրը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական        |

|օրենսգիրք                                                            |

._____________________________________________________________________.

 

178. Իրավական այլ ակտերի դեպքում (34) իրավական ակտի լրիվ անվանումը հետևյալ հերթականությամբ ներառում է`

 

________________________

34 Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրեր և կարգադրություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ, Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր, տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր:

 

. իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը,

. իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

. վերնագիրը,

. ակտի հերթական համարը,

. ակտի տեսակը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի  |

|«Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 1447-Ն որոշում                   |

._____________________________________________________________________.

 

179. Օրենքի կրճատ անվանումը հերթականությամբ ներառում է`

. Օրենքի վերնագիրը,

. «Հայաստանի Հանրապետության օրենքը» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը              |

._____________________________________________________________________.

 

180. Օրենսգրքի կրճատ անվանումը հերթականությամբ ներառում է`

. «Հայաստանի Հանրապետության» բառերը,

. Օրենսգրքի վերնագիրը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք                      |

._____________________________________________________________________.

 

181. Նորմատիվ իրավական այլ ակտերի կրճատ անվանումը հերթականությամբ ներառում է`

. իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը,

. իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

. ակտի հերթական համարը,

. ակտի տեսակը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի       |

|12-ի N 1447-Ն որոշումը                                               |

._____________________________________________________________________.

 

182. Հղում կատարելիս իրավական ակտի լրիվ անվանման հիշատակումը պարտադիր է միայն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտերի պարագայում (35): Այնուամենայնիվ, իրավական ակտի լրիվ անվանումը պարունակում է կարևոր տվյալներ (օրինակ` օրենքի դեպքում` ընդունման տարեթիվը, կառավարության որոշման դեպքում` վերնագիրը), որոնք նպաստում են հղվող իրավական ակտը և կամ դրա ճիշտ ժամանակային տարբերակը անհատականացնելուն, ուստի և հղում կատարելիս նպատակահարմար է միշտ նշել իրավական ակտի լրիվ անվանումը:

 

________________________

35) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մաս:

 

183. Իրավական ակտի հոդվածին մասին, կետին, ենթակետին, պարբերությանը, նախադասությանը հղում կատարելիս նշվում է.

. համապատասխան կառուցվածքային միավորի համարը` «-րդ» կապակցությամբ, իսկ 1-ին համարակալմանը հղում կատարելիս` «-ին» կապակցությամբ,

. համապատասխանաբար «հոդված, մաս, կետ, ենթակետ, պարբերություն, նախադասություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի 1-ին նախադասությամբ   |

|նախատեսված դեպքերում ...:                                            |

._____________________________________________________________________.

 

184. Եթե հղում է կատարվում հայերենի այբուբենի տառերով համարակալված կառուցվածքային միավորի (36), համապատասխան կառուցվածքային միավորի տառը նշվում է չակերտներում, իսկ դրանից հետո չեն նշվում «-րդ» կամ «-ին» կապակցությունները:

 

_____________________________

36) Տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 205-րդ և 258-րդ կետեր:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով         |

|նախատեսված դեպքերում ...                                             |

._____________________________________________________________________.

 

185. Եթե հղում է կատարվում մեկից ավելի նույն տեսակի հաջորդական կառուցվածքային միավորների, ապա նշվում են միայն առաջին և վերջին համարները` տարանջատելով գծիկով և վերջին համարին ավելացնելով «-րդ» կապակցությունը, այնուհետև նշվում է կառուցվածքային համապատասխան միավորի անվանումը հոգնակի թվով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքի 15-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ...           |

._____________________________________________________________________.

 

186. Եթե հղում է կատարվում երկու կառուցվածքային միավորների, ապա նշվում են դրանց համարները` համապատասխանաբար «-րդ» և «-ին» կապակցություններով, համարները միավորվում են «և» շաղկապով, այնուհետև նշվում է կառուցվածքային համապատասխան միավորի անվանումը հոգնակի թվով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքի 15-րդ և  18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ...     |

|Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և  18-րդ հոդվածի 4-րդ մասերով        |

|նախատեսված դեպքերում ...                                             |

._____________________________________________________________________.

 

187. Եթե հղում է կատարվում մեկից ավելի նույն տեսակի ոչ հաջորդական կառուցվածքային միավորների, ապա նշվում են բոլոր համարները` համապատասխանաբար «-րդ» և «-ին» կապակցություններով, տարանջատելով ստորակետով, իսկ վերջին համարը միավորելով «և» շաղկապով, այնուհետև նշելով կառուցվածքային միավորի անվանումը հոգնակի թվով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|Սույն օրենքի 15-րդ, 18-րդ և  20-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում  |

|...                                                                  |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 10. Հիմնական օրենքի նախագծի մշակման տեխնիկան

 

10.1 Օրենքի վերնագիրը

 

188. Օրենքի նախագծի անվանումը պարունակում է`

. «Հայաստանի Հանրապետության օրենքը» բառերը,

. իրավական ակտի բովանդակության և կարգավորման առարկայի հակիրճ նկարագրությունն արտահայտող վերնագիր:

189. Օրենքի վերնագիրը պետք է լինի հնարավորինս պարզ, հակիրճ և արտացոլի օրենքի հիմնական բովանդակությունը (37):

 

__________________________

37) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մաս:

 

190. Օրենքի վերնագիրը գրվում է մեծատառերով, իսկ վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

191. Օրենքի վերնագիրը չպետք է կրկնի գործող իրավական ակտերի վերնագրերը (38):

 

______________________

38) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

192. Օրենքի նախագծի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

 

Օրինակ`

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                                   ՆԱԽԱԳԻԾ           |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|                  ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ                         |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

10.2 Օրենքի կառուցվածքային մասերը

 

10.2.1 Օրենքի բաժանումը կառուցվածքային միավորների

 

193. Ծավալուն օրենքներում համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում, համասեռ գլուխները` բաժիններում, իսկ բաժինները` մասերում (39).

 

Մաս

Բաժին

Գլուխ
Հոդված

 

________________________

39) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

194. Օրենքի բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր: Օրենքի մասերը և հոդվածները կարող են ունենալ վերնագիր, որը սակայն պարտադիր պահանջ չէ (40):

 

_________________________

40) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր:

 

195. Վերնագիրը պետք է լինի համառոտ և արտահայտի համապատասխան մասում, բաժնում, գլխում տեղ գտած համասեռ նորմերի ընդհանրացված բովանդակությունը:

196. Մասերի, բաժինների, գլուխների վերնագրերը գրվում են մեծատառերով, իսկ հոդվածների վերնագրերը` փոքրատառերով: Վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

197. Բաժինները և գլուխները համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով (41):

 

________________________

41) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

198. Հոդվածները համարակալվում են արաբական թվանշաններով:

 

Օրինակ`

._____________________________________________________________________.

|                                                                     |

|        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ               |

|                           ՕՐԵՆՍԳԻՐՔ                                 |

|                                                                     |

|                            Ընդունված է 1998 թվականի հուլիսի 1-ին    |

|                                                                     |

|                         ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ                               |

|                                                                     |

|     ԲԱԺԻՆ 1      |

|                                                                     |

|                      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ                            |

|                                                                     |

|     ԳԼՈՒԽ 1      |

|                                                                     |

|             ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ                    |

|                                                                     |

|Հոդված 1. Քրեական գործերով վարույթը կարգավորող օրենսդրությունը       |

|                                                                     |

|...                                                                  |

|                                                                     |

|Հոդված 2. Քրեական դատավարական օրենքի ներգործությունը տարածության     |

|վրա                                                                  |

|                                                                     |

|     ԳԼՈՒԽ 2      |

|                                                                     |

|              ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ                     |

|                                                                     |

|Հոդված 7. Օրինականությունը                                           |

|                                                                     |

|...                                                                  |

|     ԲԱԺԻՆ 2      |

|                                                                     |

|                            ԴԱՏԱՐԱՆ                                  |

|                                                                     |

|     ԳԼՈՒԽ 5      |

|                                                                     |

|              ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                    |

|                                                                     |

|Հոդված 38. Քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատարանները |

|                                                                     |

|....                                                                 |

._____________________________________________________________________.

 

10.2.2 Հոդվածը և դրա բաղկացուցիչ մասերը

 

199. Հոդվածն օրենքի հիմնական կառուցվածքային միավորն է: Հոդվածը կարող է պարունակել մեկ կամ մի քանի կապակցված միտք: Ըստ այդմ, հոդվածը կարող է բաղկացած մի քանի մասերից, որոնք էլ իրենց հերթին կարող են բաժանվել կետերի, վերջիններն էլ` ենթակետերի (42):

 

Մաս

Բաժին

Գլուխ
Հոդված _____________________________ 42) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

200. Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

201. Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագիր չեն ունենում:

202. Հոդվածի յուրաքանչյուր մաս համարակալվում է արաբական թվանշաններով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից:

203. Եթե մասը բաղկացած է մի քանի նախադասությունից, ապա դրանց վրա հղում կատարելիս կամ հետագայում հոդվածը փոփոխության ենթարկելիս, նախադասությունների հաշվարկման դյուրինությունը գործնականում ապահովելու համար դրանք հետագայում` ակտի պաշտոնական հրապարակման փուլում կարելի է համարակալել փոքրիկ արաբական թվանշաններով:

 

Օրինակ`

1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

2. Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

204. Հոդվածի կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք փակագծով սահմանազատվում են տեքստից:

205. Ենթակետերը նշվում են հայերեն փոքրատառերով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից: Հայոց այբուբենի տառերի թվային համապատասխանեցմանը համարժեք` «ժ» տառից հետո ենթակետերը նշվում են երկու տառով` տասական համակարգի կանոններով. ժա, ժբ, ժգ և այլն, մինչև «ժթ», որից հետո «ի» տառով և համապատասխան «ա»-ից «թ» տառերով` իա, իբ, իգ և այլն:

206. Ամփոփելով վերոշարադրյալը` հոդվածի համակարգն ունի ստորև ներկայացվող տեսքը.

 

._____________________________________________________________________.

|Հոդված 204. Վճարման կարգադրությունը                                  |

|                                                                     |

|1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին|

|որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է|

|վճարման կարգադրություն:                                              |

|2. Վճարման կարգադրությունը պարունակում է`  ._____.                   |

|                                      .____| մաս |                   |

|                                           ._____.                   |

|                                                                     |

|1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի          |

|հիմնավորվածությունը.                                                 |

|                                            ._____.                  |

|                                       .____| կետ |                  |

|                                       |    ._____.                  |

|2) կարգադրություն` երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ         |

|գործողություններից որևէ  մեկը`                                       |

|ա. կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը                  |

|հիմնավորված է համարում,                                              |

|                                        |    .________.              |

|                                        .____|ենթակետ |              |

|                                             .________.              |

|բ. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ               |

|ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե       |

|պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:         |

._____________________________________________________________________.

 

10.3 Օրենքի բովանդակային կառուցվածքի ընդհանուր նկարագիրը

 

207. Օրենքի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված (43):

 

____________________________

43) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մաս:

 

208. Օրենքի կառուցվածքը պայմանավորված է դրա բովանդակությամբ, ուստի հնարավոր չէ սահմանել բոլոր օրենքների համար կիրառելի միասնական կառուցվածք:

209. Կախված կարգավորման ենթակա հարցերի շրջանակից օրենքի դրույթների տրամաբանական հաջորդականությունը, որպես կանոն, ունի հետևյալ տեսքը.

 

.____________________.

|Նախաբան             |

.____________________.

.____________________.

|Կարգավորման առարկա  |

.____________________.

.____________________.

|Գործողության ոլորտ  |

.____________________.

.____________________.

|Հասկացությունների   |

|սահմանում           |

.____________________.

.____________________.

|Նյութաիրավական      |

|կարգավորումներ      |

.____________________.

.____________________.

|Ընթացակարգային      |

|դրույթներ և         |

|ընդհատության հարցեր |

.____________________.

.____________________.

|Պատասխանատվություն  |

|և  սանկցիաներ       |

|սահմանող նորմեր     |

.____________________.

.____________________.

|Եզրափակիչ մաս և     |

|անցումային դրույթներ|

.____________________.

 

210. Օրենքը կարող է ունենալ առանձին բաղկացուցիչ մասեր` հավելվածների ձևով: Օրենքի բաղկացուցիչ հանդիսացող մեկից ավելի հավելվածները պետք է համարակալվեն: Իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին` նշելով հավելվածի համարը (44):

 

_________________________

44) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մաս:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ                      |

|                       ՕՐԵՆՍԳԻՐՔ                                     |

|                                                                     |

|                                          Հավելված N 1               |

|                                       Հայաստանի Հանրապետության      |

|                                       քրեական օրենսգրքի             |

|                                                                     |

|       ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ             |

|                    ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ                          |

|                                                                     |

|                                          Հավելված N 2               |

|                                       Հայաստանի Հանրապետության      |

|                                       քրեական օրենսգրքի             |

|                                                                     |

|                     ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ                          |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

211. Օրենքի բովանդակային կառուցվածքի օրինակը ներկայացված է նաև սույն Մեթոդական ցուցումների 1-ին հավելվածում:

 

10.4 Օրենքի նախաբանը

 

212. Օրենքը կարող է ունենալ նախաբան (պրեամբուլա), որում հակիրճ սահմանվում են օրենքի ընդունման նպատակները և դրդապատճառները (45):

 

_______________________

45) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

213. Նախաբանը թեզի ձևով հանրության համար պարզաբանում է օրենքի ընդունման նպատակը, դրա հիմնական առաքելությունը, այն նկատառումները, որոնցով պայմանավորված է օրենքի ընդունումը:

214. Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածի տեսքով, և դրա դրույթները չեն համարակալվում:

215. Նախաբանում նորմատիվ դրույթներ և իրավական կարգավորումներ չեն կարող զետեղվել (46):

 

_____________________

46) Տե՛ս նույն տեղում:

 

216. Եթե օրենքն ընդունվում է ի կատարում կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի կամ դրա մասի, օրենքի նախաբանում հղում է կատարվում այդ իրավական ակտին` նշելով դրա կրճատ անվանումը և համապատասխան մասը (47):

 

_____________________

47) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

217. Հայաստանի Հանրապետության օրենսդրական պրակտիկայում որպես նախաբան են ընկալվում օրենքի կարգավորման առարկան կամ գործողության ոլորտը ամրագրող նորմերը: Սակայն այդ նորմերը ինքնին չեն կարող համարվել նախաբան, քանի որ լիարժեքորեն չեն արտացոլում նախաբանի էությունը և չունեն այն գաղափարական նշանակությունը, ինչը բնորոշ է նախաբանին:

218. Օրենքի ընդունման նպատակը և սույն Մեթոդական ցուցումների 216-րդ կետում նշված տեղեկատվությունը կարող են շարադրվել նաև օրենքի նպատակը և կարգավորման առարկան ամրագրող առանձին հոդվածում:

 

._____________________________________________________________________.

|Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և  կարգավորման առարկան                |

|                                                                     |

|1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության                     |

|Սահմանադրության 29-րդ հոդվածով և  միջազգային պայմանագրերով           |

|սահմանված հավաքների ազատության` հավաք կազմակերպելու և  հավաքին       |

|մասնակցելու իրավունքի ապահովումն է:                                  |

|                                                                     |

|2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատությունն իրականացնելու և |

|պաշտպանելու պայմաններն ու կարգը:                                     |

._____________________________________________________________________.

 

10.5 Օրենքի կարգավորման առարկայի և գործողության ոլորտի սահմանումը

 

219. Օրենքը կարող է ունենալ կարգավորման առարկայի վերաբերյալ առանձին հոդված, որում սահմանվում են օրենքով կարգավորվող հարցերի և հարաբերությունների շրջանակը:

220. Օրենքի կարգավորման առարկային վերաբերող առանձին հոդվածի նախատեսումը ոչ միշտ է անհրաժեշտ: Կարգավորման առարկային վերաբերող նորմի առկայությունը նպատակահարմար է այն դեպքերում, երբ օրենքի կարգավորման առարկայի բարդության պատճառով վերնագիրը լիարժեքորեն չի արտացոլում կարգավորման առարկայի ամփոփ բովանդակությունը, կամ օրենքով կարգավորվող հարաբերությունների շրջանակի սահմանումը նպաստում է գործնականում այդ ակտից օգտվելու դյուրինությանը:

221. Կարգավորման առարկայի սահմանումը պարզապես վերնագրի վերարտադրությունը չէ, և այն պետք է հնարավորություն ընձեռի պատկերացում կազմել օրենքով կարգավորվող հարաբերությունների և հարցերի առանցքային ոլորտների մասին: Միևնույն ժամանակ այն չպետք է մանրամասնի օրենքի յուրաքանչյուր բաժնի կամ գլխի բովանդակությունը:

222. Կարգավորման առարկայի հոդվածը պետք է լինի հնարավորինս հակիրճ, առանց բարդ նախադասությունների և տերմինների կիրառման:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան                                 |

|                                                                     |

|Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության         |

|տեսակները և  կարգավորում է լիցենզավորման հետ կապված                  |

|հարաբերությունները:                                                  |

._____________________________________________________________________.

 

223. Օրենքի գործողության ոլորտին վերաբերող նորմը սահմանում է հասարակական հարաբերությունների և սուբյեկտների այն շրջանակը, որոնց վրա տարածվելու է օրենքի գործողությունը, կամ որոնք դուրս են մնում օրենքի կարգավորման շրջանակներից:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը                                 |

|                                                                     |

|1. Սույն օրենքի 1-ին և  7-րդ բաժինների գործողությունը տարածվում է    |

|վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում իրականացվող      |

|ցանկացած գործունեության վրա:                                         |

|                                                                     |

|2. Սույն օրենքի 2-6-րդ բաժինների գործողությունը տարածվում է վարչական |

|մարմինների` վարչական ակտի ընդունմամբ ցանկացած եզրափակվող             |

|գործունեության վրա, իսկ սույն օրենքի 4-6-րդ բաժինների գործողությունը |

|տարածվում է նաև  վարչական մարմինների այնպիսի գործողության և          |

|անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական          |

|հետևանքներ:                                                          |

|                                                                     |

|3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի    |

|նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:                         |

._____________________________________________________________________.

 

224. Օրենքի գործողության ոլորտին վերաբերող նորմերը կարող են սահմանվել նաև կարգավորման առարկայի հետ համատեղ` նույն հոդվածում:

 

10.6 Հասկացությունների սահմանումը

 

225. Եթե օրենքում կիրառվում են նոր, բազմիմաստ կամ մասնագիտական հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ օրենքով պետք է տրվեն դրանց սահմանումները (48):

 

______________________

48) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդված, 2-րդ մաս:

 

226. Հասկացությունները պետք է սահմանվեն պարզ և մատչելի` դրանց միատեսակ ընկալումն ապահովելու համար:

227. Հասկացությունները, որպես կանոն, սահմանվում են առանձին հոդվածում այբբենական հաջորդականությամբ:

 

.______________________________________________________________________.

|Օրինակ`                                                               |

|                                                                      |

|«ՀՈԴՎԱԾ ... ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                                |

|                                                                      |

|1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`          |

|1) ապրանք` քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք,           |

|աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է       |

|իրացման համար.                                                        |

|2) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման`                        |

|Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` տվյալ ապրանքի և  դրա փոխադարձ        |

|փոխարինելի ապրանքների ամբողջություն.                                  |

|3) իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.       |

|4) ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.                             |

|5) պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման     |

|մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության      |

|կենտրոնական բանկ.                                                     |

|6) տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն` ապրանքների իրացման կամ  |

|ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական   |

|գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ |

|ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա|

|մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները... |

.______________________________________________________________________.

 

228. Եթե միևնույն հասկացությունը կամ տերմինը մեկից ավելի անգամ է կիրառվում օրենքի տեքստում, այն պետք է սահմանվի միայն մեկ անգամ` հասկացությունների սահմանմանը վերաբերող հոդվածում:

229. Օրենքի ծավալով և կարգավորման առարկայով պայմանավորված` առանձին դեպքերում հասկացությունների սահմանումը մեկ հոդվածով կարող է նպատակահարմար չլինել:

Օրինակ` երբ հասկացությունը միայն մեկ անգամ է կիրառվում օրենքում և օրենքում այլ հասկացություններ սահմանված չեն, և, հետևաբար, մեկ հասկացություն սահմանող առանձին հոդվածի առկայությունը նպատակահարմար չէ:

230. Հասկացությունը չպետք է սահմանվի` օգտագործելով այդ նույն հասկացությունը կամ դրանից կազմված բառերը:

231. Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության սահմանում, եթե այդ հասկացությունը չի գործածվելու տվյալ իրավական ակտում:

232. Միևնույն հասկացությունը չի կարող տարբեր կերպ սահմանվել տարբեր օրենքներում, հատկապես, եթե դրանք միևնույն ոլորտի կարգավորմանը վերաբերող օրենքներ են: Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ տվյալ օրենքի համատեքստից ելնելով` որևէ հասկացություն պետք է այլ կերպ` առավել նեղ կամ լայն իմաստով սահմանվի:

 

10.7 Օրենքի նորմերի խախտման համար պատասխանատվության սահմանումը

 

233. Պատասխանատվություն սահմանող նորմը պետք է հստակ մատնանշի այն կոնկրետ արարքները կամ օրենքի այն կոնկրետ նորմը, որոնց խախտումն առաջացնում է պատասխանատվություն: Ավելին, պետք է հստակ նշվի պատասխանատվության տեսակը` քրեական, վարչական կամ կարգապահական:

234. Եթե օրենքի խախտումն առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն, ապա օրենքում հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, որոնք սահմանում են վարչական կամ քրեական իրավախախտումների շրջանակը:

 

._____________________________________________________________________.

|     Սխալ օրինակներ               |                                  |

|                                  |                                  |

|Օրինակ 1.                         |Նման անորոշ սահմանումներ չպետք    |

|Սույն օրենքի այլ պահանջների       |է կիրառվեն: Այս օրինակում նշված   |

|խախտումն առաջացնում է օրենքով     |չեն ո՛չ պատասխանատվության         |

|սահմանված պատասխանատվություն:     |տեսակը, ո՛չ արարքները, որոնց      |

|                                  |համար պատասխանատվություն է        |

|                                  |սահմանվում:                       |

|__________________________________|__________________________________|

|Օրինակ 2.                         |Այս օրինակում հղում է կատարվում   |

|                                  |քրեական օրենսգրքին, սակայն        |

|Օրենքով նախատեսված պահանջների     |այստեղ հստակ նշված չէ, թե որ      |

|խախտումն առաջացնում է օրենքով     |արարքների դեպքում է սահմանված     |

|նախատեսված քրեական                |քրեական պատասխանատվություն:       |

|պատասխանատվություն:               |Այդ արարքները պետք է հստակ        |

|                                  |նշվեն, կամ եթե շատ են, պարզապես   |

|                                  |պետք է հղում անել օրենքի          |

|                                  |համապատասխան հոդվածներին,         |

|                                  |որոնց խախտումն առաջացնում է       |

|                                  |քրեական պատասխանատվություն:       |

|__________________________________|__________________________________|

|Ճիշտ օրինակ                       |                                  |

|                                  |                                  |

|Իրավաբանական ուժ չունեցող իրավական|Այս օրինակում հստակ նշված է, թե,  |

|ակտը պաշտոնատար անձանց կողմից     |մասնավորապես ինչպիսի արարքի       |

|կիրառելը համարվում է պաշտոնեական  |համար է սահմանված քրեական         |

|լիազորությունների սահմանազանցում  |պատասխանատվություն:               |

|և  առաջացնում է Հայաստանի         |                                  |

|Հանրապետության քրեական օրենսգրքի  |                                  |

|....- րդ հոդվածով սահմանված       |                                  |

|պատասխանատվություն:               |                                  |

._____________________________________________________________________.

 

235. Եթե օրենքի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, ապա այն պետք է սահմանվի տվյալ օրենքում` հստակ նշելով պատասխանատվություն առաջացնող արարքը և պատասխանատվության կոնկրետ միջոցը կամ այն օրենքի նորմը, որով սահմանվում է արարքի համար նախատեսված պատասխանատվությունը:

 

10.8 Օրենքի ուժի մեջ մտնելու և անցումային դրույթների կարգավորումը

 

10.8.1 Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի կարգավորումը

 

236. Եթե օրենքում նախատեսված չէ ուժի մեջ մտնելու ժամկետ, ապա այն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը (49):

 

_____________________________

49) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

Սակայն իրավական հստակության տեսանկյունից ուժի մեջ մտնելը միշտ անհրաժեշտ է հատուկ կարգավորել: Ընդ որում նաև այն դեպքերում, երբ օրենքն ուժի մեջ պետք է մտնի դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

237. Օրենքում կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  |

|օրվանից երեք ամիս հետո:                                              |

._____________________________________________________________________.

 

238. Հետևյալ օրենքները չեն կարող ուժի մեջ մտնել ավելի վաղ ժամկետում, քան հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.

1) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող,

2) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող,

3) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող,

4) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, կամ

5) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքները (50):

 

----------------------------

50) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

239. Օրենքում կարող է նախատեսվել օրենքն ուժի մեջ մտնելու կոնկրետ ամսաթիվ, որի պարագայում առավել հստակ է դառնում ուժի մեջ մտնելու ժամկետի հաշվարկը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ին:       |

._____________________________________________________________________.

 

240. Կարող է անհրաժեշտ լինել, որ օրենքի առանձին հոդվածներ ուժի մեջ մտնեն տարբեր ժամկետներում: Այս դեպքում նախ` նշվում է օրենքի ուժի մեջ մտնելու ընդհանուր ժամկետը, ապա` նախատեսվում են այն հոդվածները կամ դրանց մասերը (կետերը, ենթակետերը), որոնք ուժի մեջ են մտնելու այլ ժամկետում` այդ ժամկետի կոնկրետ նշումով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ին`    |

|բացառությամբ 58-րդ հոդվածի 5-րդ մասի:                                |

|                                                                     |

|2. Սույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2009    |

|թվականի հունվարի 1-ին:                                               |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան   |

|հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով        |

|նախատեսված դեպքերի:                                                  |

|                                                                     |

|2. Սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի  |

|1-ին կետի 2-րդ նախադասությունը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին         |

|պարբերությունը, 38-րդ հոդվածի 6-րդ մասը, 145-րդ հոդվածի 1-ին մասը    |

|ուժի մեջ են մտնում 2012 թվականի հունվարի 1-ին:                       |

._____________________________________________________________________.

 

10.8.2 Ժամկետային իրավական ակտերի գործողության ժամկետի սահմանումը

 

241. Ժամկետային իրավական ակտերի պարագայում, երբ օրենքն ընդունվում է որոշակի սահմանափակ ժամանակահատվածի համար, օրենքում նախատեսվում է գործողության ժամկետի վերաբերյալ դրույթ, և սահմանվում է օրենքի ուժը կորցնելու ժամկետը կամ կոնկրետ ամսաթիվը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 28-ին և  ուժը   |

|կորցնում է 2010 թվականի փետրվարի 7-ին:                               |

._____________________________________________________________________.

 

242. Գործողության սահմանափակ ժամկետ կարող է սահմանվել նաև օրենքի առանձին հոդվածների համար:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Սույն օրենքի 28-32-րդ հոդվածները ուժը կորցնում 2010 թվականի մարտի    |

|12-ին:                                                               |

._____________________________________________________________________.

 

10.8.3 Եզրափակիչ և անցումային դրույթների սահմանումը

 

243. Օրենքի եզրափակիչ մասում կարող են սահմանվել`

1) օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը,

2) օրենքի գործողության ժամկետը (եթե օրենքը նախատեսված է գործողության սահմանափակ ժամկետի համար),

3) այն իրավական ակտերը, որոնցում օրենքի ընդունման կապակցությամբ պետք է կատարվեն փոփոխություններ և լրացումներ,

4) այն իրավական ակտերը, որոնք ուժը կորցնելու են օրենքի ընդունման կապակցությամբ (51):

 

_________________________

51) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված... Եզրափակիչ մաս                                              |

|                                                                     |

|1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան   |

|հաջորդող տասներորդ օրը:                                              |

|                                                                     |

|2. ՈՒժը կորցրած ճանաչել 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված         |

|Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը:                        |

|                                                                     |

|3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո 17 օրվա ընթացքում         |

|Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր կենտրոնական         |

|ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:                     |

._____________________________________________________________________.

 

244. Օրենքը կարող է պարունակել նաև անցումային դրույթներ, եթե.

. այն լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ (գործողության կատարում, այլ իրավական ակտի ընդունում և այլն) կամ

. սահմանափակ ժամանակահատվածի համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող նորմեր (52):

 

_________________________

52 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

245. Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը պայմանավորված է այլ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են`

. օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Անցումային դրույթներ                                      |

|                                                                     |

|1. Գործող կենտրոնական և  ընտրատարածքային ընտրական                    |

|հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչև        |

|համապատասխանաբար կենտրոնական և  ընտրատարածքային ընտրական             |

|հանձնաժողովների կազմավորումը:                                        |

|                                                                     |

|2. Հանրապետության Նախագահին կենտրոնական ընտրական հանձնաժողովի        |

|անդամների տվյալները Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների     |

|պաշտպանը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը,        |

|Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը                |

|ներկայացնում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 14 օրվա     |

|ընթացքում:                                                           |

|                                                                     |

|3. Հանրապետության Նախագահը կենտրոնական ընտրական հանձնաժողովի         |

|առաջին կազմավորման համար Հայաստանի Հանրապետության մարդու             |

|իրավունքների պաշտպանի առաջարկած կենտրոնական ընտրական                 |

|հանձնաժողովի անդամներին նշանակում է համապատասխանաբար երեք, հինգ      |

|և  յոթ տարի պաշտոնավարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության         |

|վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամներին` համապատասխանաբար հինգ|

|և  յոթ, իսկ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի    |

|առաջարկած անդամներին` համապատասխանաբար երեք և  հինգ տարի             |

|պաշտոնավարման ժամկետով:                                              |

|                                                                     |

|10. Համայնքում ավագանու անդամների թվի` սույն օրենսգրքի 130-րդ        |

|հոդվածով սահմանված թիվը գործում է այն համայնքների դեպքում, որտեղ     |

|ավագանու անդամների ընտրությունները նշանակվել են սույն օրենսգիրքն ուժի|

|մեջ մտնելուց հետո:                                                   |

._____________________________________________________________________.

 

246. Օրենքի եզրափակիչ մասը կամ անցումային դրույթները կարող են շարադրվել.

. Առանձին գլխում, եթե օրենքը բաժանված է առանձին գլուխների.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Գլուխ ... «Եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ»                    |

|                                                                     |

|Հոդված ... Եզրափակիչ մաս                                             |

|                                                                     |

|Հոդված... Անցումային դրույթներ                                       |

._____________________________________________________________________.

 

. Առանձին հոդվածներում.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Եզրափակիչ մաս                                             |

|                                                                     |

|Հոդված... Անցումային դրույթներ                                       |

._____________________________________________________________________.

 

. Մեկ հոդվածում` առանձին մասերով կարգավորելով և՛ եզրափակիչ մասին, և՛ անցումային դրույթներին վերաբերող հարցերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Եզրափակիչ մաս և  անցումային դրույթներ                     |

|                                                                     |

|1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան   |

|հաջորդող տասներորդ օրը:                                              |

|                                                                     |

|2. Գործող կենտրոնական և  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն    |

|իրենց լիազորություններն իրականացնում են մինչև  համապատասխանաբար      |

|կենտրոնական և  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:|

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 11. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի մշակման տեխնիկա

 

11.1 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի

որոշումների նախագծերի մշակման տեխնիկայի վերաբերյալ ընդհանուր

դրույթներ

 

247. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի նկատմամբ կիրառելի են սույն Մեթոդական ցուցումների 10-րդ գլխով օրենքի նախագծերի մշակման համար նախատեսված կանոնները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

248. Սույն Մեթոդական ցուցումներով նախատեսված կանոնները կարող են չպահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների այն հավելվածների կամ որոշումներում առկա աղյուսակների դեպքում, որոնք ունեն զուտ տեխնիկական, նեղ մասնագիտական բնույթ կամ իրավահարաբերություն չեն կարգավորում:

 

Օրինակ 1

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                          Հավելված                   |

|                                       ՀՀ կառավարության              |

|                                       2011 թվականի փետրվարի 24-ի    |

|                                       N 147-Ա որոշման               |

|                                                                     |

|                             ՑԱՆԿ                                    |

|                                                                     |

|           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ                  |

|      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ            |

|                    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ                          |

|                                                                     |

| ._________________________________________________________________. |

| |ը/|Տրանսպորտային |Թողարկման|Շարժիչի     |Նույնականացման|Հաշվե-   | |

| |կ |միջոցի մակնիշը|տարեթիվը |համարը      |համարը        |կշռային  | |

| |  |              |         |            |              |արժեքը   | |

| |__|______________|_________|____________|______________|_________| |

| |1.|Cհevrօlet Aveօ|   2010  |F4D4043334KA|KLSA48WJAB1002|5.900 00 | |

| |  |              |         |            |      37      |         | |

| |__|______________|_________|____________|______________|_________| |

| |2.|     ......   |         |            |              |         | |

| |__|______________|_________|____________|______________|_________| |

| |  |              |         |            |              |         | |

| ._________________________________________________________________. |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Օրինակ 2`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                                          Հավելված                   |

|                                       Հայաստանի Հանրապետության      |

|                                       կառավարության                 |

|                                       2010 թվականի դեկտեմբերի 2-ի   |

|                                       նիստի N 47 արձանագրային       |

|                                       որոշման                       |

|                                                                     |

|        ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ              |

|                          ՀԱՅԵՑԱԿԱՐԳ                                 |

|                                                                     |

|1. Հիմնական նպատակ                                                   |

|1) Սույն հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա  լճի ափին հիմնել       |

|համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը.   |

|ա) համալրված կլինի գերժամանակակից մարզագույքով և  մարզասարքերով,     |

|բ) կտրամադրի մարզական, առողջարարական և  զբոսաշրջային բարձրակարգ      |

|ծառայություններ                                                      |

|գ) կունենա առևտրի  սրահներ, որտեղ կվաճառվի բարձրորակ արտադրանք,      |

|դ) կտրամադրի երեխաների խնամքի ծառայություններ:                       |

|2) Համալիրը կդառնա հանրահայտ զբոսաշրջավայր և  հայկական հիմնական      |

|զբոսաշրջային արդյունքներից մեկը: Համալիրը կծառայի նաև  օլիմպիական    |

|մարզական բազա հայ մարզիկների համար: Այն կլինի ոչ միայն բարձրակարգ    |

|մարզումների աշխարհահռչակ վայր, այլև  տարաբնույթ գործունեության համար |

|գեղեցիկ համալիր Սևանա  լճի ափին....                                  |

._____________________________________________________________________.

 

11.2 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի

որոշումների անվանումը

 

249. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների անվանման մեջ հետևյալ հաջորդականությամբ ներառվում են.

1) իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը,

2) իրավական ակտի տեսակը` որոշիչ հոդով,

3) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) հերթական համարը,

5) բնույթը («Ն»` նորմատիվ, «Ա»` անհատական),

6) իրավական ակտի վերնագիրը:

 

Օրինակ`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                  |

|                           ՈՐՈՇՈՒՄԸ                                  |

|                                                                     |

|                  .... 2010 թվականի N .....Ն                         |

|                                                                     |

|                ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ                      |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

250. Իրավական ակտի բնույթի մասին նշում չպարունակող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն (53):

 

__________________________

53) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

251. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների համարակալման համար կիրառվում է «N» նշագրումը:

 

11.3 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի

որոշումների նախաբանը

 

252. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախաբանում պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն է այն ընդունվում:

253. Ընդ որում` պետք է հստակ նշել.

. համապատասխան նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը և

. դրա համապատասխան մասը (54):

 

______________________________

54) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս և 43-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                  |

|                           ՈՐՈՇՈՒՄԸ                                  |

|                                                                     |

|                  .... 2010 թվականի N .....Ն                         |

|                                                                     |

|       ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ              |

|    ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ           |

|                       ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                              |

|                                                                     |

|«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ             |

|հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության                      |

|կառավարությունը որոշում է.                                           |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

11.4 Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի

որոշումների բաժանումը կառուցվածքային միավորների

 

254. Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների հիմնական կառուցվածքային միավորը կետն է: Այն կարող է պարունակել մեկ կամ մի քանի կապակցված միտք: Ըստ այդմ` կետը կարող է բաժանվել ենթակետերի, վերջիններն էլ` պարբերությունների (55):

 

______________________

55) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդված, 4-րդ մաս:

 

255. Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագիր չեն ունենում:

256. Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից:

257. Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք փակագծով սահմանազատվում են տեքստից:

258. Պարբերությունները նշվում են հայերեն փոքրատառերով, որոնք միջակետով սահմանազատվում են տեքստից: Հայոց այբուբենի տառերի թվային համապատասխանեցմանը համարժեք` «ժ» տառից հետո ենթակետերը նշվում են երկու տառով` տասական համակարգի կանոններով. ժա, ժբ, ժգ և այլն, մինչև «ժթ», որից հետո «ի» տառով և համապատասխան «ա»-ից «թ» տառերով` իա, իբ, իգ և այլն:

259. Ամփոփելով վերոշարադրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների կառուցվածքային միավորները ներկայացված են ստորև բերված օրինակում.

 

._____________________________________________________________________.

|            .______.                                                 |

|         .__| կետ  |                                                 |

|         |  .______.                                                 |

|163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ        |

|կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների               |

|երթևեկությունը`                                                      |

|                                                                     |

|          .________.                                                 |

|      .___|ենթակետ |                                                 |

|      |   .________.                                                 |

|1) որոնք շահագործվում են երկու և  ավելի կցորդների հետ միասին`        |

|ավտոգնացքի կազմում.                                                  |

|2) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ  մեկը), բեռով կամ առանց բեռի,  |

|գերազանցում են`                                                      |

|                                                                     |

|ա. ըստ լայնության` 2,55 մետր,      .______________.                  |

|բ. ըստ երկարության` 12 մետր,  _____|պարբերություն |                  |

|գ. ըստ բարձրության` 4 մետր:        .______________.                  |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 12. Գերատեսչական նորմատիվ ակտերի և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի մշակման տեխնիկա

 

12.1 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների

նորմատիվ իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ ընդհանուր

դրույթներ

 

260. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ կիրառելի են կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի մշակման համար սույն Մեթոդական ցուցումների 11.1-րդ և 11.4-րդ գլուխներով նախատեսված կանոնները, ինչպես նաև սույն Մեթոդական ցուցումների 10-րդ գլխով օրենքի նախագծերի մշակման համար նախատեսված կանոնները` հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:

261. Սույն Մեթոդական ցուցումներով նախատեսված կանոնները կարող են չպահպանվել գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի այն հավելվածների կամ նորմատիվ իրավական ակտերում առկա աղյուսակների դեպքում, որոնք ունեն զուտ տեխնիկական, մասնագիտական բնույթ կամ իրավահարաբերություն չեն կարգավորում:

 

12.2 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների

նորմատիվ իրավական ակտերի անվանումը

 

262. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի անվանման մեջ հետևյալ հաջորդականությամբ ներառվում են.

1) ակտն ընդունող մարմնի անվանումը,

2) տեսակը` որոշիչ հոդով,

3) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) հերթական համարը,

5) բնույթը («Ն»` նորմատիվ, «Ա»` անհատական) (56),

6) ակտի վերնագիրը:

 

____________________________

56) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

Օրինակ`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                   ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ                          |

|                            ՀՐԱՄԱՆԸ                                  |

|                                                                     |

|                  ......2010 թվականի N --- Ն                         |

|                                                                     |

|    ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ          |

|                       ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

263. Եթե գերատեսչական նորմատիվ իրավական ակտն ընդունվելու է երկու և ավելի մարմինների կողմից` որպես համատեղ հրաման, ապա դրանում նշվում են ակտն ընդունող բոլոր մարմինների անվանումները և այդ մարմինների կողմից նորմատիվ իրավական ակտին տրվող հերթական համարը:

 

Օրինակ`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          |

|      ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ      ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ           |

|                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          |

|                                      ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ             |

|                                                                     |

|      ......2010 թվականի N--- Ն    ......2010 թվականի N--- Ն         |

|                                                                     |

|                        ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ                              |

|                                                                     |

|    ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ          |

|                       ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

12.3 Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների

նորմատիվ իրավական ակտերի նախաբանը

 

264. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պարտադիր պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն է այն ընդունվում:

265. Ընդ որում` պետք է հստակ նշել.

. համապատասխան նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը և

. դրա համապատասխան մասը (57):

 

_________________________

57) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մաս և 43-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

Օրինակ`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ             |

|                            ՀՐԱՄԱՆԸ                                  |

|                                                                     |

|                   ......2010 թվականի N--- Ն                         |

|                                                                     |

|      ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ            |

|                             ՄԱՍԻՆ                                   |

|                                                                     |

|«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության         |

|օրենքի 15-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով.    |

|                                                                     |

|                         ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`                               |

|                                                                     |

|1. Հաստատել քրեակատարողական ծառայողների երդման կարգը` համաձայն       |

|հավելվածի:                                                           |

._____________________________________________________________________.

 

266. Հղում չունեցող կամ սխալ հղումով գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (58):

 

_______________________

58 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

267. Սխալ հղումը կամ հղում չունենալը նշանակում է`

. հղումը ընդհանրապես բացակայում է, կամ

. հղում գոյություն ունի, բայց այն թերի է:

 

Օրինակ`

. ակտի կրճատ անվանումը նշված է, սակայն այն չի պարունակում բոլոր տվյալները, որոնք սահմանված են սույն Մեթոդական ցուցումների 179-181-րդ կետերով, կամ

. նշվել է սխալ իրավական ակտ, կամ իրավական ակտի սխալ նորմ, որը գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտի ընդունման իրավասություն չի վերապահում և այլն:

 

ԳԼՈՒԽ 13. Իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական ակտը ուժը կորցրած ճանաչելու տեխնիկա

 

13.1 Իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու և

իրավական ուժը կորցրած ճանաչելու տեխնիկայի ընդհանուր կանոնները

 

268. Իրավական ակտում փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական ակտը ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-77-րդ հոդվածներով:

269. Իրավական ակտում ցանկացած փոփոխություն կամ լրացում պետք է լինի հստակ:

270. Եթե իրավական ակտում կատարվող փոփոխությունները կամ լրացումները ծավալուն են, ապա կարող նպատակահարմար լինել իրավական ակտն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ կամ ուժը կորցրած ճանաչել և ընդունել նորը:

271. Փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտերը չեն կարող փոփոխվել կամ լրացվել: Փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

272. Իրավական ակտում փոփոխությունները, լրացումները կատարում կամ ուժը կորցրած է ճանաչում միայն այդ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը.

. օրենքի պարագայում` Ազգային ժողովը.

. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության պարագայում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.

. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պարագայում` կառավարությունը.

. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման պարագայում` Հայաստանի Հանրապետության վարչապետը և այլն:

273. Իրավական ակտում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն այն տեսակի ակտով, ինչպիսին հիմնական ակտն է: Օրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն օրենքով (59):

 

____________________________

59) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաս:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ                |

|         ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ               |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

274. Նախագիծ մշակող մարմինը պետք է ձգտի նույն իրավական ակտում կատարվող բոլոր փոփոխությունները և լրացումները հնարավորինս միավորել մեկ նախագծում: Նույն օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի միացումը հնարավորություն է տալիս խուսափել օրենքում միմյանց հակասող փոփոխություններ և լրացումներ նախատեսելուց:

275. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին ցանկացած նախագիծ մշակելիս անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել, թե գործող իրավական ակտի որ դրույթներն են կորցրել իրենց արդիականությունը կամ պարզեցման կարիք ունեն: Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ իրավական ակտերում հետագայում նաև այլ փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց:

276. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով,

2) բառեր, թվեր կամ նախադասություն հանելու միջոցով,

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով,

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու, մասնավորապես` դրանք ուժը կորցրած ճանաչելու միջոցով (60):

 

______________________

60) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

277. Իրավական ակտում լրացումները կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով (61):

 

____________________

61) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

278. Իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների հաջորդականությունը համապատասխանում է հիմնական իրավական ակտի հոդվածների հաջորդականությանը` անկախ առանձին փոփոխությունների կարևորության աստիճանից:

279. Իրավական ակտում փոփոխությունը, լրացումը կամ ուժը կորցրած ճանաչելը ձևակերպվում է հետևյալ արտահայտություններով.

1) փոխարինել` բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու դեպքում,

2) հանել` բառերը, թվերը, կամ նախադասությունները հանելու դեպքում,

3) շարադրել հետևյալ խմբագրությամբ` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում,

4) ուժը կորցրած ճանաչել` բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը կամ կետերն ուժը կորցրած ճանաչելու դեպքում,

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ լրացնելու դեպքում,

6) լրացնել` առանձին բառեր կամ թվեր լրացնելու դեպքում:

280. Իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարելիս պետք է հստակ նշվի իրավական ակտի այն հոդվածը, դրա մասը, կետը, ենթակետը, պարբերությունը և նախադասությունը, որտեղ նախատեսվում է փոփոխությունը կամ լրացումը:

281. Եթե փոփոխություններ և լրացումներ են կատարվում իրավական ակտի միևնույն կառուցվածքային միավորի (օրինակ` հոդված) տարբեր մասերում, ապա իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան կառուցվածքային միավորը բաժանվում է կետերի` օրենքների պարագայում (62), իսկ այլ իրավական ակտերի պարագայում` ենթակետերի (63):

 

_________________________________

62) Օրենքների կառուցվածքային միավորների համարակալման մասին տե՛ս սույն մեթոդական ցուցումների 204-րդ և 205-րդ կետեր:

63) Այլ իրավական ակտերի կառուցվածքային միավորների համարակալման մասին տե՛ս սույն մեթոդական ցուցումների 256-րդ և 257-րդ կետեր:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Հոդված 2. օրենքի 22-րդ հոդվածի`                                      |

|                                                                     |

|1) 3-րդ մասում «11» թիվը փոխարինել «15» թվով,                        |

|2) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «օրենքով սահմանված» բառերը     |

|փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» բառերով,                        |

|3) 5-րդ մասի 2-րդ նախադասությունում «13, 35» թվերը փոխարինել «15, 36»|

|թվերով:                                                              |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի    |

|«Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով          |

|ուղևորափոխադրումների  կազմակերպման լիցենզավորման կարգը և  լիցենզիայի |

|ձևը  հաստատելու մասին» N 655-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել    |

|հետևյալ  լրացումները և  փոփոխությունները.                            |

|1) կարգը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 7.1-ին կետով.              |

|«7.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում           |

|ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր:        |

|2) 8-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.                        |

|«8. ...»:                                                            |

._____________________________________________________________________.

 

282. Եթե փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում իրավական ակտի տարբեր կառուցվածքային միավորներում (օրինակ` հոդվածներում), ապա դրանք նախատեսվում են փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտի առանձին կառուցվածքային միավորներով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված... Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «11» թիվը փոխարինել «15»  |

|թվով:                                                                |

|                                                                     |

|Հոդված ... օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի 1-ին ենթակետում  |

|«օրենքով սահմանված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված»      |

|բառերով:                                                             |

._____________________________________________________________________.

 

13.2 Օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և օրենքն

ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի մշակման տեխնիկան

 

13.2.1 Օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և օրենքն

ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի վերնագրերը

 

283. Օրենքում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերնագրում նշվում են.

1) փոփոխվող օրենքի կրճատ անվանումը (64) և

 

______________________

64) Տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 179-րդ կետ:

 

2) համապատասխանաբար` «փոփոխություն կատարելու մասին», «լրացում կատարելու մասին», կամ «փոփոխություն և լրացում կատարելու մասին» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|   «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ         |

|                 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                        |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Օրինակ 2`                                                            |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|       «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              |

|               ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                      |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Օրինակ 3`                                                            |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|       «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              |

|       ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

284. Ընդ որում, եթե նախագծով նախատեսվում են մեկից ավելի փոփոխություններ կամ լրացումներ, ապա նախագծի վերնագրում համապատասխանաբար նշվում են`

. «փոփոխություններ կատարելու մասին»,

. «լրացումներ կատարելու մասին»,

. «փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» բառերը:

285. Օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագծի վերնագրում նշվում են.

. ուժը կորցրած ճանաչվող օրենքի կրճատ անվանումը և

. «ուժը կորցրած ճանաչելու մասին» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|       «ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ             |

|           ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  |

|              ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ                    |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

286. Սույն Մեթոդական ցուցումների 10.1-րդ ենթագլխով օրենքի նախագծի վերնագրին վերաբերող դրույթները կիրառվում են նաև օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերնագրի նկատմամբ:

 

13.2.2 Փոփոխվող, լրացվող կամ ուժը կորցրած ճանաչվող օրենքի անվանման

հիշատակումը

 

287. Օրենքում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ ուժը կորցրած ճանաչող օրենքում տրվում է փոփոխվող, լրացվող կամ ուժը կորցրած ճանաչվող օրենքի լրիվ անվանումը (65):

 

___________________________

65) Տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 176-րդ և 177-րդ կետեր:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|     «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ           |

|         ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ               |

|                                                                     |

|Հոդված 1.»Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի   |

|դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ   |

|մասում «կառավարիչներ» բառը փոխարինել «սնանկության գործով կառավարիչ»  |

|բառերով:                                                             |

|                                                                     |

|Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «միաժամանակ» բառից հետո   |

|լրացնել «` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով,» բառերը:    |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 2`                                                            |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|           «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ                 |

|      ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ             |

|                                                                     |

|Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության   |

|2001 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-226 օրենքն ուժը կորցրած ճանաչել:     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

13.2.3 Օրենքում բառերը կամ թվերն այլ բառերով կամ թվերով

փոխարինելու ձևակերպումը

 

288. Օրենքի նորմում բառերը կամ թվերն այլ բառերով կամ թվերով փոխարինելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքի» բառը,

2) օրենքի այն հոդվածը, անհրաժեշտության դեպքում նաև հոդվածի մասը, կետը, ենթակետը, պարբերությունը կամ նախադասությունը, որտեղ նախատեսվում է կատարել փոփոխությունը,

3) փոփոխվող բառերը կամ թվերը` չակերտների մեջ,

4) համապատասխանաբար «բառերը (բառը) կամ թվերը (թիվը) փոխարինել» բառերը,

5) այն բառերը կամ թվերը, որոնք պետք է փոխարինեն գործող ակտի համապատասխան բառերին կամ թվերին` չակերտների մեջ,

6) «բառերով (բառով)» կամ «թվերով (թվով)» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 22-րդ հոդվածի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել       |

|«առաջին ատյանի, վերաքննիչ և  վճռաբեկ» բառերով:                       |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «13» թիվը փոխարինել «15» թվով:       |

|                                                                     |

|Օրինակ 3`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի 1-ին «գ» ենթակետում «օրենքով|

|սահմանված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» բառերով:      |

|                                                                     |

|Օրինակ 4`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «13, 35» թվերը փոխարինել  |

|«15, 36» թվերով:                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

289. Եթե փոփոխության ենթակա կառուցվածքային միավորում առանձին բառեր կամ թվեր հանդիպում են մի քանի անգամ, ապա անհրաժեշտ է միանշանակ նշել, թե կոնկրետ որ բառերը կամ թվերը պետք է փոփոխվեն: Այդ նպատակով, չակերտների մեջ գրվում են փոփոխվող բառերից կամ թվերից առաջ գրված բառերը կամ բառը` նշելով, որ փոփոխությունը կատարվում է այդ բառերից հետո հանդիպող համապատասխան բառերում կամ թվերում:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ապագայում կառուցվող» բառերից հետո  |

|«ձեռնարկությունների» բառը փոխարինել «իրավաբանական անձանց»            |

|բառերով:                                                             |

._____________________________________________________________________.

 

290. Եթե փոփոխություններ են կատարվում միևնույն մասում, կետում, ենթակետում, նախադասության մեջ փոփոխությունը ձևակերպվում է մեկ նորմով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «13» թիվը փոխարինել «15» թվով, իսկ  |

|«օրենքով սահմանված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ                 |

|սահմանված» բառերով:                                                  |

._____________________________________________________________________.

 

291. Եթե իրավական ակտի մի քանի հոդվածներում կատարվում է միևնույն փոփոխությունը կամ փոփոխության են ենթարկվում միևնույն բառի տարբեր հոլովաձևերը, այն ձևակերպվում է մեկ նորմով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 22-րդ, 30-րդ, 44-րդ հոդվածներում «օրենսդրությամբ              |

|սահմանված» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:             |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Օրենսգրքի 15-րդ գլխում, 35-րդ և  44-րդ հոդվածներում «Դատական         |

|դպրոց» բառերը և  դրա հոլովաձևերը  փոխարինել «Արդարադատության         |

|ակադեմիա» բառերով և  դրա հոլովաձևերով:                               |

._____________________________________________________________________.

 

13.2.4 Օրենքի տեքստից առանձին բառեր, թվեր կամ նախադասություններ

հանելու ձևակերպումը

 

292. Օրենքի տեքստից բառերը, թվերը կամ նախադասությունները հանելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքի» բառը,

2) օրենքի այն հոդվածը, անհրաժեշտության դեպքում հոդվածի մասը, կետը կամ ենթակետը` բացառական հոլովով, որտեղ նախատեսվում է կատարել փոփոխությունը,

3) «հանել» բառը,

4) այն բառերը, թվերը կամ նախադասությունները, որոնք նախատեսվում է հանել` չակերտների մեջ,

5) «բառերը (բառը), թվերը (թիվը) կամ նախադասությունները (նախադասությունը)» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 6-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի      |

|հանձնաժողովը,» բառերը:                                               |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «15»    |

|թիվը:                                                                |

|                                                                     |

|Օրինակ 3`                                                            |

|                                                                     |

|Օրենքի 78-րդ հոդվածից հանել «Որակավորման կարգը հաստատում է Հայաստանի |

|Հանրապետության կառավարությունը:» նախադասությունը:                    |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

293. Օրենքի տեքստից բառերը, թվերը կամ նախադասությունները հանելու ձևակերպումները կատարվում են սույն Մեթոդական ցուցումների 289-291-րդ կետերով նախատեսված կարգով:

 

13.2.5 Նոր խմբագրությամբ շարադրելու ձևակերպումը

 

294. Օրենքում բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքի» բառը,

2) օրենքի այն բաժինը, գլուխը, հոդվածը, հոդվածի մասը, կետը, ենթակետը կամ նախադասությունը, որը նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ,

3) «շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերը և միջակետ` «.» կետադրական նշանը,

4) հաջորդ տողում` չակերտների մեջ, տրվում է համապատասխան բաժնի, գլխի, հոդվածի, հոդվածի մասի, կետի, ենթակետի կամ նախադասության նոր խմբագրությամբ շարադրանքը:

295. Ընդ որում, նոր խմբագրությամբ շարադրելիս նշվում է նաև հոդվածի համարակալումը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.      |

|«7. Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից               |

|անգլերեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության                     |

|արդարադատության նախարարությունը, իսկ հայերենից այլ օտար լեզու`       |

|իրավական ակտն ընդունող մարմինը կամ Հայաստանի                         |

|Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:                    |

._____________________________________________________________________.

 

13.2.6 ՈՒժը կորցրած ճանաչելու ձևակերպումը

 

296. Օրենքի բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը, կետերը կամ ենթակետերն ուժը կորցրած ճանաչելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքի» բառը,

2) օրենքի այն բաժինը, գլուխը, հոդվածը, հոդվածի մասը, կետը կամ ենթակետը, որը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել,

3) «ուժը կորցրած ճանաչել» բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:                 |

._____________________________________________________________________.

 

297. Օրենքի բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը, կետերը կամ ենթակետերն ուժը կորցրած ճանաչելու ձևակերպումը կարող է իրականացվել նաև հետևյալ հաջորդականությամբ նշելով.

1) «ուժը կորցրած ճանաչել» բառերը,

2) «օրենքի» բառը,

3) օրենքի այն բաժինը, գլուխը, հոդվածը, հոդվածի մասը, կետը կամ ենթակետը, որը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածը:                            |

._____________________________________________________________________.

 

298. Օրենքի բաժինը, գլուխը, հոդվածը, մասը, կետը, ենթակետը ուժը կորցրած ճանաչվելու դեպքում օրենքի մյուս կառուցվածքային միավորների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում:

 

13.2.7 Օրենքում լրացման ձևակերպումը

 

299. Օրենքում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ լրացնելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքը» բառը,

2) «լրացնել հետևյալ բովանդակությամբ» բառերը,

3) համապատասխան բաժնի, գլխի, հոդվածի համարակալման հերթական համարը և համապատասխանաբար «բաժնով», «գլխով», «հոդվածով» բառերը,

4) նոր տողից` չակերտների մեջ, գրվում է լրացվող բաժնի, գլխի, հոդվածի համարակալման հերթական համարը, համապատասխանաբար «բաժին», «գլուխ», «հոդված» բառերը, համապատասխան լրացվող բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը (եթե տվյալ հոդվածն ունի վերնագիր) և լրացման տեքստը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Օրենքը լրացնել հետևյալ  բովանդակությամբ VI.1 գլխով.       |

|                                                                     |

|                          «ԳԼՈՒԽ VI.1                                |

|                                                                     |

|                    ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ                          |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

300. Օրենքում հոդվածների մասեր, կետեր, ենթակետեր կամ նախադասություններ լրացնելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

1) «օրենքի» բառը,

2) օրենքի այն հոդվածը, անհրաժեշտության դեպքում հոդվածի մասը, կետը կամ ենթակետը` ներգոյական հոլովով, որտեղ նախատեսվում է կատարել լրացումը,

3) «լրացնել հետևյալ բովանդակությամբ» բառերը,

4) նոր տողից` չակերտների մեջ գրվում է հոդվածի լրացվող մասի, կետի կամ ենթակետի հերթական համարը և լրացվող տեքստը, իսկ նոր նախադասություն լրացնելու դեպքում` միայն լրացվող տեքստը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հոդված ... Օրենքի 15.1-րդ հոդվածում լրացնել հետևյալ  բովանդակությամբ |

|3-րդ կետ.                                                            |

|«3) 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով   |

|58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող            |

|շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած)      |

|կազմակերպությունների և  անհատ ձեռնարկատերերի համար:»:                |

._____________________________________________________________________.

 

301. Օրենքում բառեր կամ թվեր լրացնելու դեպքում հետևյալ հաջորդականությամբ նշվում են.

5) «օրենքի» բառը,

6) օրենքի այն հոդվածը, անհրաժեշտության դեպքում հոդվածի մասը, կետը կամ ենթակետը` ներգոյական հոլովով, որտեղ նախատեսվում է կատարել լրացումը,

7) չակերտների մեջ` այն բառերը (բառը) կամ թվերը (թիվը), որոնցից հետո կամ առաջ նախատեսվում է կատարել լրացումը,

8) «բառերից հետո» կամ «բառերից առաջ» բառերը,

9) «լրացնել» բառը,

10) չակերտների մեջ` լրացվող բառերը կամ թվերը,

11) «բառերը (բառը) կամ թվերը (թիվը) բառերը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Հոդված ... Օրենքի 15-րդ հոդվածում «շրջակա միջավայրի» բառերից հետո    |

|լրացնել «հաշմանդամների սոցիալական պաշտպանության,» բառերը:            |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Հոդված ... Օրենքի 17-րդ հոդվածում «միջավայրի» բառից առաջ լրացնել     |

|«շրջակա» բառը:                                                       |

._____________________________________________________________________.

 

302. Օրենքի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ ենթակետերի միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ կամ ենթակետ կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այս դեպքում օրենքի գործող բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի համարի փոփոխություն չի կատարվում:

303. Օրենքի` ուժը կորցրած ճանաչված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ չի կարող լրացվել: Այս դեպքում բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը, կետերը, ենթակետերը լրացվում են միայն լրացուցիչ համարով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|Հոդված 16. ......                                                    |

|                                                                     |

|Հոդված 17. (ուժը կորցրել է 05.02.2005 ՀՕ-21 օրենքով)                 |

|                                                                     |

|Հոդված 18. .........                                                 |

|                                                                     |

|Այս օրինակում, եթե անհրաժեշտ է լրացում կատարել 17-րդ հոդվածից հետո,  |

|ապա լրացման մասին դրույթը ձևակերպվում  է հետևյալ  կերպ.              |

|                                                                     |

|Հոդված .... Օրենքը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.|

|                                                                     |

|«17.1. ......»                                                       |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Եթե նոր հոդվածներ պետք է լրացվեն օրենքի 27-րդ և  28-րդ հոդվածների    |

|միջև,  ապա դրանք համարակալվում են որպես 27.1, 27.2, 27.3:            |

._____________________________________________________________________.

 

304. Եթե լրացվում է նոր գլուխ` համապատասխան հոդվածներով, և՛ գլխի համարը, և՛ դրանում զետեղված հոդվածների համարները համարակալվում են լրացուցիչ համարով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                            ՕՐԵՆՔԸ                                   |

|                                                                     |

|       «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              |

|              ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                    |

|                                                                     |

|Հոդված ... «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002     |

|թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքը լրացնել հետևյալ  բովանդակությամբ    |

|27.1-րդ և  27.2-րդ հոդվածներով.                                      |

|«Հոդված 27.1 Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը        |

|.......:                                                             |

|                                                                     |

|Հոդված 27.2 Հանրային քննարկումների անցկացումը                        |

|.....»:                                                              |

|                                                                     |

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ  բովանդակությամբ VII.1 գլխով.      |

|                                                                     |

|                         «ԳԼՈՒԽ VII.1                                |

|                                                                     |

|                    ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ                          |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

305. Եթե նախատեսվում է լրացում կատարել արդեն իսկ լրացուցիչ համարով նշված բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի միջև, ապա այս դեպքում ևս լրացվող բաժինները, գլուխները, հոդվածները, մասերը, կետերը, ենթակետերը լրացվում են լրացուցիչ համարով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ` Հոդված 15. ........                                          |

|                                                                     |

|        Հոդված 15.1 ......                                           |

|                                                                     |

|        Հոդված 15.2 ......                                           |

|                                                                     |

|Այս օրինակում 15.1-րդ հոդվածից հետո նոր հոդված լրացնելու մասին       |

|դրույթը կձևակերպվի  այսպես`                                          |

|Օրենքը լրացնել հետևյալ  բովանդակությամբ 15.1.1-րդ և  15.1.2-րդ       |

|հոդվածներով.                                                         |

|«Հոդված 15.1.1 ...                                                   |

|Հոդված 15.1.2 ...»                                                   |

._____________________________________________________________________.

 

306. Եթե օրենքում լրացվում են մեկից ավելի միմյանց հաջորդող բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, լրացումը ձևակերպվում է օրենքում լրացումներ նախատեսող նախագծի մեկ հոդվածով (տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 304-րդ և 305-րդ կետերում ներկայացված օրինակները):

 

13.3 Իրավական այլ ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու

և իրավական այլ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի

մշակման տեխնիկա

 

307. Իրավական այլ ակտերում (66) փոփոխություններ, լրացումներ կատարելու և իրավական այլ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի մշակման տեխնիկայի նկատմամբ կիրառելի են օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի մշակման համար սույն Մեթոդական ցուցումների 13.2-րդ ենթագլխով սահմանված դրույթները:

 

_______________________

66) Տե՛ս վերը, հղում 34:

 

308. Իրավական այլ ակտերում փոփոխության, լրացման, նոր խմբագրությամբ շարադրման, ուժը կորցրած ճանաչելու նկատմամբ սույն Մեթոդական ցուցումների 13.2-րդ ենթագլխով նախատեսված դրույթները կիրառելիս իրավական ակտի տեսակի վկայակոչման ժամանակ «օրենք» բառի փոխարեն կիրառվում է իրավական ակտի համապատասխան տեսակի անվանումը, օրինակ` «որոշում», «հրամանագիր», «կարգադրություն», «հրաման»:

309. Իրավական այլ ակտում փոփոխություն, լրացում կատարելու մասին իրավական ակտի վերնագրերի օրինակներ.

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ                     |

|                          ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ                                |

|                                                                     |

|   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ          |

|    26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ          |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Օրինակ 2`                                                            |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                          |

|                            ՀՐԱՄԱՆԸ                                  |

|                                                                     |

|       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ             |

|       2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 189-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ            |

|                        ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                              |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Օրինակ 3`                                                            |

|                                                                     |

|                                                      ՆԱԽԱԳԻԾ        |

|                                                                     |

|               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ                     |

|                          ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ                                |

|                                                                     |

|        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ               |

|     ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ            |

|                    ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                          |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

310. Իրավական այլ ակտերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական այլ ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում տրվում է փոփոխվող կամ ուժը կորցրած ճանաչվող իրավական ակտի լրիվ անվանումը (67):

 

___________________________

67) Տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 178-րդ կետ:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.                  |

|1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի      |

|18-ի «Շենքային համալիրն օգտագործման հանձնելու մասին» N 39 որոշման    |

|1-ին կետում «տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև  2021       |

|թվականի հունվարի 18-ը» բառերով:                                      |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

ԳԼՈՒԽ 14. Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթը

 

14.1 Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի

նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթի ընդհանուր նկարագիրը

 

311. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը նորմատիվ իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս դրան կցվում են.

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը.

2) տեղեկանք` ընդունվող իրավական ակտի կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին.

4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.

5) օրենքի նախագծերի և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի դեպքում` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները (68).

 

_____________________________

68 Կարգավորման ազդեցության գնահատման մանրամասները նախատեսվելու են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող համապատասխան Ձեռնարկում, այդ իսկ պատճառով սույն ՄԵթոդական ցուցումների շրջանակում դրանց անդրադարձ չի կատարվում:

 

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների.

7) տեղեկանք` հանրային քննարկումների մասին, եթե հասարակությունը ներգրավված է եղել իրավական ակտի քննարկմանը (69):

 

_____________________________

69 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 39-րդ կետ, տե՛ս վերը, հղում 3:

 

312. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացնելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր կամ ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ (70):

 

________________________

70 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

Օրինակ` եթե նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության, ապա կարող է կցվել համապատասխան փորձագիտական եզրակացությունը:

313. Նախագծին կցվող փաստաթղթերի նշված փաթեթը պարտադիր ներկայացվում է հետևյալ իրավական ակտերի նախագծերի կազմման դեպքում`

. Օրենքների,

. Հանրապետական գործադիր մարմինների նախաձեռնությամբ մշակված Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների,

. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումների,

. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների:

314. Վերոհիշյալ փաստաթղթերը պարտադիր կցվում են նաև իրավական ակտի նախագիծը մինչև կառավարության քննարկմանը ներկայացնելը շահագրգիռ մարմիններին համաձայնեցման ներկայացնելիս` բացառությամբ նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթի և նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության: Վերջիններս առկա չեն լինում այդ փուլում:

315. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերը` կից փաստաթղթերով (էլեկտրոնային կրիչներով կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոցներով), կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից` հարցը ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ` հանձնելով կառավարության աշխատակազմ (71):

 

____________________________

71 Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 2, 52-րդ կետ:

 

ՈՒղեկցական գրության օրինակ`

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                  Հայաստանի Հանրապետության կառավարության             |

|                  աշխատակազմի ղեկավար պարոն ...................-ին   |

|                                                                     |

|Ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի                 |

|8-ի նիստի N 29.7/[87903]-11 N 35 արձանագրության                      |

|42-րդ կետի և  2011 թվականի սեպտեմբերի 14-ի                           |

|N 01/29.7/[87903]-11 հանձնարարականների                               |

|                                                                     |

|Հարգելի պարոն ...........,                                           |

|                                                                     |

|Կից Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական           |

|օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»,          |

|«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում              |

|փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» և  «Դատական           |

|ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ |

|և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների    |

|նախագծերը, նախագծերի ընդունման հիմնավորումը, «Իրավական ակտերի մասին» |

|Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկանքները,            |

|առաջարկությունների հիման վրա կազմված ամփոփաթերթը և  նախագծերի        |

|կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:                |

|                                                                     |

|Հարգանքով` ....................                                      |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

14.2 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը

 

14.2.1 Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորում գրելու

ընդհանուր կանոնները

 

316. Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն առանցքային նշանակություն ունեն, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները:

317. Հիմնավորումը շարադրվում է պատմողական նախադասությունների միջոցով, որոնք պետք է լինեն պարզ արտահայտված, առանց երկիմաստ մտքերի, փոխաբերական արտահայտությունների:

318. Առավել ընկալելի լինելու համար հիմնավորումը բաժանվում է թեմատիկ մասերի` համապատասխան վերնագրերով: Նպատակահարմար է նաև համարակալել համապատասխան վերնագրերը:

319. Եթե ներկայացվում է նախագծերի փաթեթ, փաթեթում պարունակվող բոլոր նախագծերի վերաբերյալ կարող է գրվել մեկ միասնական հիմնավորում` առանց դրանք տարանջատելու: Սակայն փաթեթում ներառված յուրաքանչյուր նախագծի կամ նախագծերի խմբի համար կարող է կազմվել նաև առանձին հիմնավորում:

Օրինակ` եթե ներկայացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքներում փոփոխությունների փաթեթ, առանցքային նախագծի` «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարևորությունը հաշվի առնելով` դրա վերաբերյալ կարող է կազմվել առանձին հիմնավորում և մեկ միասնական հիմնավորում իրավական այլ ակտերում դրանից բխող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

320. Հիմնավորումը պետք է ենթարկվի համապատասխան լրամշակման, եթե մինչև կառավարության կամ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը նախագծում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:

 

14.2.2 Նորմատիվ իրավական ակտի հիմնավորման կառուցվածքը և

բովանդակությունը

 

321. Նախագծի հիմնավորման բովանդակությունը և մանրամասնության աստիճանը կարող է տարբեր լինել` կախված իրավական ակտի տեսակից:

322. Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորմանը առավել խիստ բովանդակային պահանջներ են առաջադրվում, մասնավորապես օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումների, Նախագահի հրամանագրերի պարագայում` հաշվի առնելով դրանցով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը և այդ ակտերի տեղն իրավական ակտերի համակարգում:

323. Հիմնավորման վերնագիրը պետք է պարունակի այն իրավական ակտի նախագծի կամ նախագծերի փաթեթի անվանումը, որի վերաբերյալ տրվում է հիմնավորումը:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ 1`                                                            |

|                                                                     |

|                          ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                                |

|                                                                     |

|         «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ                |

|                ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ                      |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Օրինակ 2`                                                            |

|                                                                     |

|                          ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                                |

|        ««ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              |

|    ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»          |

|      ԵՎ ««ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            |

|       ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ              |

|              ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

324. Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը կազմվում է հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|   ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ          |

|_____________________________________________________________________|

| 1. Ընթացիկ իրավիճակը և  իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը   |

|                                                                     |

|1.1 Այս մասում, ըստ հնարավորության, նկարագրվում են այն հանգամանքները,|

|որոնք պայմանավորում են իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը,    |

|մասնավորապես.                                                        |

|                                                                     |

|1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այլ օրենքների և         |

|իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և  |

|այլ միջազգային փաստաթղթերի (հանձնարարական, խարտիա, դիրեկտիվ և  այլն) |

|նորմերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կամ Մարդու  |

|իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումները.            |

|                                                                     |

|2) գործող օրենսդրական դաշտը, առկա իրավական կարգավորումները, իրավական |

|ակտում նախկինում կատարված փոփոխությունների, լրացումների և  դրանց     |

|արդյունքների համեմատական վերլուծությունը` ըստ վերաբերելիության, եթե  |

|դրանք թույլ են տալիս ընդգծել նախագծով առաջարկվող իրավական            |

|կարգավորումների էությունը.                                           |

|                                                                     |

|3) կարգավորման ենթակա հարաբերությունների ոլորտում գործնականում առկա  |

|խնդիրները, հնարավոր օրենսդրական բացերը, դատական պրակտիկայի           |

|միասնականացման խնդիրները.                                            |

|                                                                     |

|4) տվյալ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը.          |

|                                                                     |

|Օրինակ` եթե կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում  |

|գործարար միջավայրի բարելավման ծրագիր, հիմնավորման մեջ պետք է նշվի, թե|

|արդյոք նախագիծը համահունչ է ծրագրով նախատեսված միջոցառումներին և     |

|որդեգրված քաղաքականությանը:                                          |

|                                                                     |

|1.2 Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն արտացոլելու և  նախագծի         |

|ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու համար կարող են              |

|ներկայացվել նաև  վիճակագրական տվյալներ, սոցիոլոգիական և  այլ         |

|հետազոտությունների արդյունքներ:                                      |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|               2. Առաջարկվող կարգավորման բնույթը                     |

|                                                                     |

|2.1 Այս մասում նկարագրվում են.                                       |

|                                                                     |

|1) նախագծի կարգավորման առարկայի վերաբերյալ առկա միջազգային փորձը և   |

|դրա ընտրության հիմնավորումը, եթե դա նշանակություն ունի նախագծով      |

|առաջարկվող կարգավորումների ներկայացման տեսանկյունից: Ընդ որում,      |

|միջազգային փորձի վերլուծությունը պետք է ներկայացվի համամասնորեն`     |

|Եվրոպական միության անդամ, Եվրոպայի Խորհրդի անդամ, ԱՊՀ անդամ և        |

|անգլոսաքսոնական իրավական համակարգին պատկանող երկրների օրինակներով`   |

|համեմատության օբյեկտիվ և  համոզիչ բազա ապահովելու համար,             |

|                                                                     |

|2) իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների      |

|հակիրճ նկարագրությունը, եթե համապատասխան տեսակի իրավական ակտի համար  |

|«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է|

|ազդեցության գնահատման պահանջ,                                        |

|                                                                     |

|3) կարգավորման հնարավոր այլընտրանքային մոտեցումները և  առկա          |

|այլընտրանքներից նախագծով առաջարկվող կարգավորումն ընտրելու            |

|հիմնավորումը,                                                        |

|                                                                     |

|4) նախագծով առաջարկվող իրավական կարգավորումների բովանդակությունը, այն|

|խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է նախագծով առաջարկվող իրավական     |

|կարգավորումը:                                                        |

|                                                                     |

|2.2 Եթե Հայաստանի Հանրապետությունը համապատասխան ոլորտում ստանձնել է  |

|Եվրոպական Միության դիրեկտիվներին մոտարկման պարտավորություններ, ապա   |

|հիմնավորման մեջ նշվում է նաև  նախագծի` դրանց համապատասխանության      |

|մասին:                                                               |

|                                                                     |

|2.3 Անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել նաև  տեղեկատվություն |

|այն նյութերի վերաբերյալ, որոնցից օգտվելով մշակվել է նախագիծը:        |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և   |

|                       նրանց դիրքորոշումը                            |

|                                                                     |

|3.1 Եթե նախագիծը մշակվել է տարբեր հաստատությունների                  |

|ներկայացուցիչներից կազմված որևէ  աշխատանքային խմբի (հանձնաժողովի)    |

|կողմից, ապա նշվում է աշխատանքային խմբի կարգավիճակը (ֆորմալ կամ ոչ    |

|ֆորմալ), ֆորմալ աշխատանքային խմբի (հանձնաժողովի) առկայության դեպքում`|

|դրա ստեղծման ամսաթիվը, իրավական ակտը, որի հիման վրա ստեղծվել է խումբը|

|և  դրդապատճառները:                                                   |

|                                                                     |

|Օրինակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010թ. ապրիլի 26-ի ՆԿ-58-Ա |

|կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով Հայաստանի Հանրապետության       |

|քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգ և  նոր օրենսգիրք      |

|մշակելու համար, որով նախատեսված է նաև  աշխատանքային խումբ ստեղծելու  |

|հնարավորություն` ներգրավելով գիտության համապատասխան ոլորտի           |

|մասնագետների և  գիտնականների:                                        |

|                                                                     |

|3.2 Եթե նախագծի մշակմանը ներգրավված են եղել անձինք,                  |

|կազմակերպություններ, ուսումնական և  գիտահետազոտական հաստատություններ,|

|ապա նշվում է այդ մասին, ընդհանուր գծերով ներկայացվում են նաև         |

|վերջիններիս կարծիքները, դիրքորոշումն ու առաջարկությունները, եթե դրանք|

|տարբերվում են նախագծում տեղ գտած մոտեցումներից:                      |

|_____________________________________________________________________|

|                    4. Ակնկալվող արդյունքը                           |

|                                                                     |

|Այս հատվածում հիմնական կետերով նշվում են այն բարելավումները,         |

|արդյունքները, որոնք ակնկալվում են իրավական ակտի ընդունման            |

|արդյունքում:                                                         |

._____________________________________________________________________.

 

14.2.3 Նախագծի հիմնավորումն ըստ կառուցվածքային միավորների

 

325. Առավել ծավալուն և կարևոր նշանակությամբ նորմատիվ իրավական ակտերի ընդունման պարագայում, ի լրումն սույն Մեթոդական ցուցումների 321-րդ և 323-րդ կետերով նախատեսված հիմնավորման, կարող է ներկայացվել առավել մանրամասն հիմնավորում` անդրադառնալով նախագծի համապատասխանաբար յուրաքանչյուր հոդվածի կամ կետի բովանդակության պարզաբանմանը:

326. Ընդ որում, իրավական ակտի` ըստ կառուցվածքային միավորների հիմնավորման դեպքում պարտադիր չէ մանրամասն հիմնավորել այն հոդվածները, որոնց բովանդակությունը լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:

Օրինակ` եթե օրենքի կարգավորման առարկային վերաբերող հոդվածը լրացուցիչ պարզաբանման կարիք չունի, պարզապես գրվում է. «Սույն հոդվածը սահմանում է օրենքի կարգավորման ոլորտը»:

327. Մանրամասն հիմնավորումները հատկապես կարևորվում են այն դեպքում, երբ ներկայացվում է համապատասխան իրավահարաբերությունների արմատապես նոր կարգավորում, նոր իրավական ակտ:

328. Չնայած այն հանգամանքին, որ ըստ կառուցվածքային միավորների հիմնավորումն առավել աշխատատար և ժամանակատար է, այն գործնականում ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես` այն.

. պարզաբանում է յուրաքանչյուր իրավական նորմի իմաստը, նպատակը, դրա ընդունման անհրաժեշտությունը,

. դրդում է իրավական ակտը մշակող մարմնին յուրաքանչյուր հոդված հիմնավորելիս ևս մեկ անգամ մտածելու կարգավորման ընտրված տարբերակի նպատակահարմարության, նորմի բովանդակության հստակության, տեխնիկական կանոններին պահպանման շուրջ,

. կարևոր նյութ է առանձին նորմերի մեկնաբանության համար ոչ միայն խորհրդարանական քննարկումների ընթացքում, այլև իրավական ակտի ընդունումից հետո` դատարանի և իրավակիրառ այլ մարմինների կողմից իրավական ակտի կենսագործման ընթացքում:

 

14.3 Ընդունվող նորմատիվ իրավական ակտի կապակցությամբ այլ նորմատիվ

իրավական ակտերի ընդունման մասին տեղեկանքը

 

329. Նորմատիվ իրավական ակտերի փաթեթը ներառում նույն տեսակի իրավական ակտեր: Սակայն նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ կարող է առաջանալ նորմատիվ իրավական այլ ակտերում նույնպես փոփոխություններ կատարելու կամ բոլորովին նոր իրավական ակտ ընդունելու անհրաժեշտություն: Նման անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը ցույց տալու նպատակով իրավական ակտի նախագծին կցվում է համապատասխան տեղեկանք:

330. Եթե ներկայացվում է նախագծերի փաթեթ, բոլոր նախագծերի առնչությամբ կազմվում է մեկ տեղեկանք` վերնագրում ներառելով փաթեթում ընդգրկված բոլոր նախագծերի վերնագրերը:

331. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ապա տեղեկանքն ունի հետևյալ օրինակելի ձևը.

 

Օրինակ 1

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|        «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ               |

|      ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ             |

|      ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ            |

|   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»          |

|    ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ          |

|            ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ                   |

|                                                                     |

|«Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության        |

|դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և               |

|«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում              |

|փոփոխություններ կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ   |

|այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:                   |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

332. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում անհրաժեշտ է ընդունել նոր իրավական ակտեր, ապա տեղեկանքն ունի հետևյալ օրինակելի ձևը.

 

Օրինակ 2

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ            |

|  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ         |

|     ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ           |

|     ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ            |

|                ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ                      |

|                                                                     |

|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի  |

|N 1917-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի         |

|Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ         |

|անհրաժեշտ է ընդունել.                                                |

|1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության            |

|հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի      |

|Հանրապետության վարչապետի որոշում,                                    |

|2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության            |

|աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի          |

|փոփոխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական            |

|ծառայության խորհրդի որոշում:                                         |

._____________________________________________________________________.

 

333. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել այլ իրավական ակտերում, ապա տեղեկանքն ունի հետևյալ օրինակելի ձևը.

 

Օրինակ 3

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|      ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ            |

|     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ           |

|   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ          |

|     ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ            |

|                ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ                      |

|                                                                     |

|«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության    |

|օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի    |

|Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է          |

|համապատասխան փոփոխություններ և  լրացումներ կատարել «Հայաստանի        |

|Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը         |

|տրամադրված հատուկ կապուղու շահագործման և  էլեկտրոնային փոստի         |

|օգտագործման կանոնները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության     |

|Կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006 թ. N 519-Ն որոշման մեջ:         |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

14.4 Նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ

տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի

ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը

 

334. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ տեղեկատվությունն արտահայտվում է համապատասխան տեղեկանքում:

335. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն տեղի չի ունենում, ապա տեղեկանքն ունի հետևյալ օրինակելի ձևը.

 

Օրինակ 1

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|         «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ               |

|   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ          |

|     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ           |

|   ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ          |

|           և  ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ                  |

|                                                                     |

|«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և      |

|լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման|

|կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում   |

|եկամուտների և  ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:       |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

336. Եթե իրավական ակտի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում տեղի է ունենալու եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում, դրանց մանրակրկիտ վերլուծությունը խիստ կարևոր է ոլորտում առաջարկվող կարգավորման նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից:

337. Եկամուտների և ծախսերի մասին տեղեկությունները պետք է մանրամասնորեն ներառվեն տեղեկանքում, որը կարող է ներկայացվել հետևյալ ձևաչափով.

 

.____________________________________________________________________.

|Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների   |

|                       վրա ազդեցությունը                            |

|____________________________________________________________________|

|Ցուցանիշներ             |ընթացիկ (N-րդ)  |Հաջորդող 3 տարիները       |

|                        |տարի            |__________________________|

|                        |                |  N+1   |  N+2   |  N+3   |

|                        |________________|________|________|________|

|                        |Ըստ    |փոփոխու-|Փոփոխու-|Փոփոխու-|Փոփոխու-|

|                        |N-րդ   |թյունը  |թյունն  |թյունն  |թյունն  |

|                        |տարվա  |N-րդ    |ընթացիկ |ընթացիկ |ընթացիկ |

|                        |պետական|տարվա   |տարվա   |տարվա   |տարվա   |

|                        |բյուջեի|պետական |համեմատ |համեմատ |համեմատ |

|                        |       |բյուջեի |(N)     |(N)     |(N)     |

|                        |       |համեմատ |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|           1            |   2   |    3   |    4   |   5    |    6   |

|________________________|_______|________|________|________|________|

|1. Եկամուտներ           |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|1.1. պետական բյուջեի    |       |        |        |        |        |

|եկամուտներ              |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|1.2. ՏԻՄ եկամուտներ     |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|2. Ծախսեր               |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|2.1. պետական բյուջեի    |       |        |        |        |        |

|ծախսեր                  |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|3. Ֆիսկալ ազդեցության   |       |        |        |        |        |

|գնահատական              |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|3.1. պետական բյուջե     |       |        |        |        |        |

|________________________|_______|________|________|________|________|

|3.3. ՏԻՄ բյուջե         |       |        |        |        |        |

|________________________|___________________________________________|

|4. Եկամուտների և        |                                           |

|ծախսերի հաշվարկների     |                                           |

|մանրամասն ներկայացում   |                                           |

|(անհրաժեշտության դեպքում|                                           |

|կարող է ներկայացվել     |                                           |

|հավելվածի տեսքով):      |                                           |

|________________________|                                           |

|4.1. Եկամուտների        |                                           |

|գնահատում               |                                           |

|________________________|                                           |

|4.2. Ծախսերի գնահատում  |                                           |

|________________________|___________________________________________|

|5. Այլ տեղեկություններ  |                                           |

|(եթե այդպիսիք առկա են)  |                                           |

.____________________________________________________________________.

 

338. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության սույն Մեթոդական ցուցումների 337-րդ կետով նախատեսված գնահատականը պարտադիր ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` կարծիքի: Տեղեկանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կարծիքը կցվում է կառավարություն ներկայացվող նախագծին կցվող փաստաթղթերին, իսկ դրա հակիրճ բովանդակությունը ներկայացվում է ամփոփաթերթում:

339. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության գնահատումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան.

1) Ֆիսկալ ազդեցության գնահատականը հաշվվում է որպես եկամուտների և ծախսերի տարբերություն:

2) Բոլոր տարիների համար եկամուտները և ծախսերը գնահատվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև միջնաժամկետ կամ երկարաժամկետ պետական ծրագրերով սահմանված հաշվարկային, կանխատեսումային ցուցանիշները կամ դրանց բացակայության դեպքում` վիճակագրական տվյալները, համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած տեղեկությունները, փաստացի տվյալները և այլ արժանահավատ տվյալներ: Հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով N-րդ տարվա տնտեսական ցուցանիշները (շուկայի ցուցանիշներ, հարկադրույքներ և այլն):

340. Նախագիծը կազմող մարմինը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության գնահատման հաշվարկների համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարող է դիմել համապատասխան պետական մարմնին:

341. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա նախագծով նախատեսված կարգավորման ազդեցության կոնկրետ թվային գնահատական ստանալը հնարավոր չէ, ապա սույն Մեթոդական ցուցումների 337-րդ կետով նախատեսված ձևաչափը չի լրացվում, այլ ներկայացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ համապատասխան վերլուծություն` առանց կոնկրետ թվային գնահատականի:

 

14.5 Նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի)

իրավական-փորձագիտական եզրակացությունը

 

342. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակվում է պետական մարմնի տարբեր ստորաբաժանումների կողմից, և դրա հեղինակները ոչ միշտ են իրավաբաններ: Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և օրենսդրական տեխնիկայի կանոններին ապահովելու համար այն պետք է իրավական փորձաքննության ենթարկվի այդ մարմնի իրավաբանական ստորաբաժանման, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում` իրավաբանի կողմից (72):

 

_____________________________

72) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ:

 

343. Այս իրավական-փորձագիտական եզրակացությունը տարբերվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվող պարտադիր պետական իրավական փորձաքննության եզրակացությունից, որը պետական լիազոր մարմնի կողմից պարտադիր իրականացվող պետական փորձաքննություն է (73):

 

_____________________________

73) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող պարտադիր պետական իրավական փորձաքննության մասին տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 23-րդ գլուխ:

 

344. Նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանումը (իրավաբանը) պետք է նախագիծը մշակողին մատնանշի օրենսդրական տեխնիկայի կանոններին նախագծի անհամապատասխանությունները, նախագծի հակասությունները իրավական այլ ակտերի հետ, թերի կարգավորումները և այլն: Իրավական ակտի նախագիծը փորձաքննության ենթարկելիս նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) համար ուղեցույց կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կատարվող պարտադիր պետական իրավական փորձաքննության ժամանակ փորձագետի կողմից ստուգվող հարցերի շրջանակը (74):

 

____________________________

74) Տե՛ս նույն տեղում:

 

345. Նախագիծը մշակող մարմնի կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը պետք է արտահայտի համապատասխան մարմնի միասնական, համաձայնեցված դիրքորոշումը: Եթե նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) կողմից նախագծի վերաբերյալ ներկայացվել են առարկություններ և դիտողություններ, ապա դրանք պետք է քննարկվեն և դրանց արդյունքներով նախագծում կատարվեն համապատասխան փոփոխություններ` մինչև նախագիծը կարծիքների ուղարկելը: Արդյունքում, նախագծին կցվող տեղեկանքը պարզապես բովանդակում է նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) հավաստումը, որ նախագծի վերաբերյալ չկան դիտողություններ և առաջարկություններ:

346. Նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը կազմվում է հետևյալ օրինակելի ձևով.

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                  ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ                        |

|                                                                     |

|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի      |

|N 539-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի          |

|Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ              |

|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի      |

|N 539-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի          |

|Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ              |

|առաջարկություններ և  դիտողություններ չկան:                           |

|                                                                     |

|  ______________________________    _________________________        |

|  Իրավաբանական բաժնի (վարչության)      (ստորագրությունը)             |

|    պետ (անուն, ազգանուն)                                            |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

14.6 Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և

առաջարկությունների ամփոփաթերթը

 

347. Պետական և օրենքով ստեղծված մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, անձանց խմբերի և փորձագետների կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի առնչությամբ ներկայացված դիտողությունների ու առաջարկությունների բովանդակությունը և դրանց քննարկման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունն իր արտացոլումն է գտնում ամփոփաթերթում:

348. Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթում ներառվում են.

1) առաջարկությունը ներկայացրած պետական մարմնի անվանումը,

2) գրության ամսաթիվը և համարը,

3) դիտողությունների և առաջարկությունների ամփոփ բովանդակությունը,

4) պետական մարմնի դիտողությունների և առաջարկությունների ընդունման կամ չընդունման մասին նշում:

349. Ամփոփաթերթում կարող են չներառվել տեխնիկական և խմբագրական բնույթի դիտողությունները և առաջարկությունները: Նույնական առաջարկությունների և դիտողությունների առկայության դեպքում դրանց կրկնակի ներառումը ևս անհրաժեշտ չէ:

350. Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների ընդունման դեպքում ամփոփաթերթում համապատասխան առաջարկության դիմաց նշվում է «ընդունվել է» բառը: Դիտողությունների և առաջարկությունների չընդունման դեպքում ամփոփաթերթում համապատասխան առաջարկության դիմաց նշվում է «չի ընդունվել» և տրվում է չընդունման հիմնավորումը: Դիտողությունների և առաջարկությունների մասնակի ընդունման դեպքում նշվում է «ընդունվել է մասնակի» և տրվում է նորմի փոփոխված բովանդակությունը կամ նշվում դիտողության արդյունքում կատարված փոփոխության բնույթը: Համապատասխան մարմնից դիտողություններ և առաջարկություններ չլինելու դեպքում նշում է կատարվում առաջարկությունների բացակայության մասին:

351. Եթե պետական մարմնի կողմից ներկայացվել են մեկից ավելի դիտողություններ և առաջարկություններ, դրանք խմբավորվում են ամփոփաթերթի միևնույն հատվածում և համարակալվում են:

352. Հանրային քննարկումների արդյունքում հանրության կողմից ներկայացված դիտողություններից ու առաջարկություններից ամփոփաթերթում ներառվում են միայն ընդունվածները: Ամփոփաթերթում ներառվում են առաջարկության հեղինակի տվյալները, առաջարկության ստացման օրը: Անհատներից ստացված առանցքային և նույնաբովանդակ կարծիքները կարող են առանցքային, ընդհանուր գծերով խմբավորվել «Մի խումբ անձանց կողմից ներկայացված դիտողություններ և առաջարկություններ» վերտառությամբ:

353. Մի քանի նորմատիվ իրավական ակտերի նախագծեր պարունակող նախագծերի փաթեթի վերաբերյալ ամփոփաթերթ կազմելիս դիտողություններն ու առաջարկությունները պետք է ամփոփաթերթում խմբավորվեն համապատասխան իրավական ակտի նախագծի վերնագրի ներքո:

354. Նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը ներկայացվում է հետևյալ ձևաչափով.

 

._____________________________________________________________________.

|                          ԱՄՓՈՓԱԹԵՐԹ                                 |

|                                                                     |

| «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ» ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  |

| ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   |

|_____________________________________________________________________|

|հ/հ|Առաջարկության     |Առաջարկության    |Եզրակացություն|Կատարված     |

|   |հեղինակը, գրության|բովանդակությունը |              |փոփոխությունը|

|   |ամսաթիվը, գրության|                 |              |             |

|   |համարը            |                 |              |             |

|___|__________________|_________________|______________|_____________|

|   |       1          |        2        |       3      |        4    |

|___|__________________|_________________|______________|_____________|

| 1.|Հայաստանի         |Առաջարկություններ|              |             |

|   |Հանրապետության    |չկան:            |              |             |

|   |պաշտպանության     |                 |              |             |

|   |նախարարություն    |                 |              |             |

|   |21.06.2011 թ.,    |                 |              |             |

|   |N ՊՆ/510-804      |                 |              |             |

|   |գրություն         |                 |              |             |

|___|__________________|_________________|______________|_____________|

| 2.|Հայաստանի         |1. 9-րդ հոդվածի  |Չի ընդունվել: |Գտնում ենք,  |

|   |Հանրապետության    |11-րդ կետում ...:|              |որ նախագծի   |

|   |ֆինանսների        |                 |              |...:         |

|   |նախարարություն    |_________________|______________|_____________|

|   |28.06.2011 թ.     |2. 15-րդ         |Ընդունվել է   |Նորմը        |

|   |N 4/4.3-2(80845-11|հոդվածում ...:   |մասնակի:      |վերաշարադրվել|

|   |գրություն)        |                 |              |է հետևյալ    |

|   |                  |                 |              |խմբագրությամբ|

|   |                  |                 |              |«.....:»     |

|   |                  |_________________|______________|_____________|

|   |                  |3. «17-րդ        |Ընդունվել է:  |Հոդվածը      |

|   |                  |հոդվածում        |              |վերախմբագրվել|

|   |                  |անհրաժեշտ է....» |              |է:           |

|   |                  |_________________|______________|_____________|

|   |                  |4. Նախագծի հետ   |Ընդունվել է:  |Ներկայացվում |

|   |                  |միաժամանակ       |              |է «Պետական   |

|   |                  |անհրաժեշտ է      |              |տուրքի մասին»|

|   |                  |համապատասխան     |              |Հայաստանի    |

|   |                  |լրացումներ       |              |Հանրապետու-  |

|   |                  |կատարել «Պետական |              |թյան օրենքում|

|   |                  |տուրքի մասին»    |              |փոփոխություն |

|   |                  |Հայաստանի        |              |կատարելու    |

|   |                  |Հանրապետության   |              |մասին»       |

|   |                  |օրենքում`        |              |Հայաստանի    |

|   |                  |սահմանելով       |              |Հանրապետու-  |

|   |                  |դիմումների       |              |թյան օրենքի  |

|   |                  |ներկայացման      |              |նախագիծը:    |

|   |                  |պետական տուրքի   |              |             |

|   |                  |դրույքաչափ:      |              |             |

._____________________________________________________________________.

 

14.7 Հանրային քննարկումների մասին տեղեկանքը

 

355. Ըստ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ամփոփաթերթում զետեղվում են հանրային քննարկումների արդյունքում ստացված միայն այն դիտողություններն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են:

356. Վերոհիշյալ հոդվածով ուղղակիորեն չի նախատեսվում չընդունված առաջարկությունների մասին տեղեկանքի ներկայացման պահանջ: Սակայն նման տեղեկանքը անհրաժեշտ է նույն օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային քննարկումների վերաբերյալ օրենսդրական պահանջների կենսագործման և հանրային քննարկումների արդյունքներն արտացոլելու հնարավորություններ ապահովելու համար:

357. Ի լրումն ամփոփաթերթում զետեղվող առաջարկությունների` հանրային քննարկումների տեղեկանքում ամփոփ կերպով նշվում են բոլոր այն առանցքային առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները, որոնք ներկայացվել են հանրային քննարկումների ընթացքում:

358. Հանրային քննարկումների տեղեկանքը հնարավորություն է տալիս.

. արտացոլելու հասարակական տրամադրությունները, մտահոգությունները,

. կանխատեսելու ակտի կենսագործման պոտենցիալ ռիսկերը,

. եզրահանգումներ անելու կարգավորման ընտրված եղանակի նպատակահարմարության վերաբերյալ,

. վերահսկելու իրավաստեղծ գործընթացի թափանցիկության ապահովման վերաբերյալ օրենսդրական պահանջի կատարումը,

. դատելու հանրային քննարկման համար ընտրված եղանակի արդյունավետության և հասարակական մասնակցության արդյունավետության մասին:

359. Ցանկալի է հանրային քննարկումների տեղեկանքի կազմման պահանջը պահպանել առնվազն առանցքային օրենքների, հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտն արմատապես նոր իրավական կարգավորումների ենթարկող նորմատիվ իրավական ակտերի կապակցությամբ:

360. Տեղեկանքում ամփոփ կերպով (մի քանի պարբերությամբ) ներկայացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկմանը մասնակցած յուրաքանչյուր կազմակերպության, հասարակական միավորման դիտողությունների, առարկությունների առանցքային բովանդակությունը: Անհատներից ստացված դիտողությունների և առաջարկությունների պարագայում դրանք կարող են զետեղվել «Մի խումբ անձանց առաջարկություններ և դիտողություններ» վերտառությամբ կրկին միայն հիմնական, առանցքային գծերով: Կրկնվող առաջարկություններն ու դիտողությունները տեղեկանքում զետեղվում են մեկ անգամ:

361. Հանրային քննարկումների վերաբերյալ տեղեկանքը կազմվում է հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|1. Տեղեկանքի վերնագիրը   | Օրինակ`                                   |

|                         |                                           |

|                         |                 ՏԵՂԵԿԱՆՔ                  |

|                         |      «ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ         |

|                         |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ |

|                         | ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ   |

|_________________________|___________________________________________|

|2. Հասարակությանը նախագծի|Ինչպե՞ս և  ե՞րբ է կատարվել հանրային        |

|վերաբերյալ իրազեկումը    |քննարկումների վերաբերյալ հանրության        |

|                         |իրազեկումը.                                |

|                         |Օրինակ` նախագիծը մշակող մարմնի ինտերնետային|

|                         |կայքում տեղադրելու պարագայում տրվում է     |

|                         |հղում համապատասխան ինտերնետային էջին:      |

|_________________________|___________________________________________|

|3. Հանրային քննարկումների|- Այս մասում նշվում է այն ֆիզիկական կամ    |

|մասնակիցները             |իրավաբանական անձինք, հասարակական           |

|                         |միավորումները, որոնք մասնակցել են հանրային |

|                         |քննարկումներին:                            |

|                         |                                           |

|                         |- Կարող է հիմնավորվել նաև,  թե ինչու են    |

|                         |հանրային քննարկումներին մասնակից դարձվել   |

|                         |հենց այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, |

|                         |հասարակական միավորումները:                 |

|_________________________|___________________________________________|

|4. Հանրային              |- Այս մասում ամփոփ կերպով շարադրվում են    |

|քննարկումներին           |հանրային քննարկումների մասնակիցների կողմից |

|մասնակցության            |նախագծի վերաբերյալ ներկայացված առանցքային  |

|արդյունքները             |կարծիքները, հիմնական առարկություններն և    |

|                         |առաջարկությունները:                        |

|_________________________|___________________________________________|

|5. Այլ տեղեկություններ   |                                           |

|(եթե այդպիսիք առկա են)   |                                           |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 15. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի ներկայացումը

 

15.1 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ներկայացումը

 

362. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտը ուղարկվում է պարտադիր պետական իրավական փորձաքննության և գրանցման (75) առանց կից փաստաթղթերի:

 

_____________________

75) Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննության մասին առավել մանրամասն տե՛ս սույն մեթոդական ցուցումների 23.3-րդ ենթագլուխ:

 

363. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարտադիր պետական իրավական փորձաքննության է ուղարկվում երեք օրինակից` կից նամակով:

364. Եթե պարտադիր պետական իրավական փորձաքննության է ուղարկվում մեկից ավելի մարմնի կողմից ընդունված` համատեղ գերատեսչական ակտ, ապա արդարադատության նախարարություն ներկայացվող օրինակների քանակը ավելանում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտի կայացմանը մասնակցած մեկից ավելի մարմինների քանակով:

365. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

366. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև դրա էլեկտրոնային տարբերակը (76):

 

_______________________

76) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

15.2 Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի

ներկայացումը

 

367. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարտադիր պետական իրավական փորձաքննության և գրանցման (77) են ուղարկվում երկու օրինակից` կից նամակով (78):

 

________________________________

77) Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննության մասին առավել մանրամասն տե՛ս սույն մեթոդական ցուցումների 23.4-րդ ենթագլուխ:

78) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մաս:

 

368. Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

369. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը պարտադիր պետական իրավական փորձաքննության և գրանցման ուղարկելիս դրանց կցվում են.

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը,

2) նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը,

3) այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է (79):

 

________________________________

79) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մաս:

 

ԳԼՈՒԽ 16. Անհատական իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը

 

16.1 Անհատական իրավական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի

փաթեթի ընդհանուր նկարագիրը

 

370. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հատուկ կարգավորումներ չի պարունակում անհատական իրավական ակտերի նախագծերի ներկայացման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ: Օրենքի 28-րդ հոդվածը վերաբերում է միայն նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացնելու փաթեթին:

371. Թեև անհատական ակտերի նախագծերին կցվող փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ հատուկ պահանջներ ուղղակիորեն նախատեսված չէ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սակայն գործնականում անհատական իրավական ակտերի նախագծերին պետք է կցվեն.

1) անհատական ակտի ընդունման հիմնավորումը,

2) տեղեկանք` ընդունվող ակտի կապակցությամբ իրավական այլ ակտերի ընդունման անհրաժեշտության մասին,

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին,

4) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ:

 

16.1.1 Արտասահմանյան գործուղումների վերաբերյալ Հայաստանի

Հանրապետության վարչապետի անհատական որոշումների նախագծերին կցվող

փաստաթղթերի փաթեթը

 

372. Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ընդունվող անհատական որոշումների նախագծերի ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է որոշակի կարգ:

373. Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող որոշման նախագծին կցվում է`

1) գործուղման նպատակահարմարության հիմնավորում,

2) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող գործուղումների ծախսերի վերաբերյալ,

3) ամփոփաթերթ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններից ստացված կարծիքների վերաբերյալ,

 

374. Գործուղման նպատակահարմարության հիմնավորումը սահմանում է`

. գործուղման նպատակը,

. նախատեսվող հանդիպումները,

. պայմանավորվածությունները,

. համաձայնեցման կամ ստորագրման ենթակա փաստաթղթերը,

. հնարավոր արդյունքները,

. առկայության դեպքում նաև այլ տեղեկություններ:

 

Օրինակ

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                          ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                                |

|                                                                     |

|       «Ա. Ա.-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ (ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)             |

|     ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ           |

|               ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ                     |

|                                                                     |

|2011 թվականի ...... -ին Հայաստանի Հանրապետության .... նախարար        |

|Ա.Ա..-ն հրավեր նամակ է ստացել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող     |

|իրավունքի եվրոպական կենտրոնից` մասնակցելու Բուդապեշտում անցկացվելիք  |

|տարածաշրջանային համաժողովին, որն ուղղված է պետության և  հասարակական  |

|կազմակերպությունների սերտ համագործակցության լավագույն փորձի          |

|փոխանակմանը:                                                         |

|                                                                     |

|Գործուղման ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ...:                |

|Նշված համաժողովը կնպաստի կազմակերպություններին առնչվող               |

|պետական մարմինների աշխատանքների կազմակերպմանը և  հնարավորություն     |

|կստեղծի տարածաշրջանում նոր կապերի հաստատման համար ...:               |

|                                                                     |

|Նշված համաժողովին մասնակցելու նպատակով գործուղման հետ կապված         |

|բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:                               |

._____________________________________________________________________.

 

375. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող գործուղումների ծախսերի վերաբերյալ տեղեկանքում մանրամասն նշվում են այն գումարները, որոնք անհրաժեշտ են`

. ճանապարհածախսի համար,

. կեցության համար (յուրաքանչյուր օրվա հաշվարկով` ներառելով նաև վերջնական գումարի չափը),

. օրապահիկի համար,

. անհրաժեշտության դեպքում` նաև գործուղման հետ կապված այլ կարիքների համար:

376. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող գործուղումների ծախսերը հաշվարկվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը (80): Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող գործուղումների ծախսերի տեղեկանքը կազմվում է հետևյալ օրինակելի ձևաչափով.

 

_____________________________

80) «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշում:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|    Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող          |

|               գործուղումների ծախսերի վերաբերյալ                     |

|                                                                     |

| ._________________________________________________________________. |

| |N |Երկիր    | Քաղաք   |Օրապահիկ  |Գիշերավարձ |   Ընդամենը        | |

| |__|_________|_________|__________|___________|___________________| |

| |1 |Տաջիկստան|Դուշանբե |4x71=284  |3x90=270   |554 ԱՄՆ դոլար =    | |

| |  |         |  (4 օր) |ԱՄՆ դոլար |ԱՄՆ դոլար  |206043.68 ՀՀ դրամ  | |

| |_____________________________________________|___________________| |

| |Ավիատոմսի նախնական արժեքը                    |601829.5 ՀՀ դրամ   | |

| |_____________________________________________|___________________| |

| |Գործուղվողների թիվը` 3                       |3 x (206043.68+    | |

| |                                             |601829.5)          | |

| |_____________________________________________|___________________| |

| |Ընդամենը                                     |2423617.5          | |

| ._________________________________________________________________. |

|                                                                     |

|  . օրապահիկը և  գիշերավարձը հաշվարկված են` հիմք ընդունելով          |

|  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի     |

|  N 2335-Ն որոշումը,                                                 |

|                                                                     |

|  . Հայաստանի Հանրապետության դրամով ներկայացված արժեքները հաշվարկված |

|  են Հայաստանի Հանրապետության ԿԲ ԱՄՆ դոլարի համապատասխան փոխարժեքով  |

|  (1 դոլար/371.92 դրամ) 2011 թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ:            |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

377. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը` համապատասխան կից փաստաթղթերով, նախ և առաջ ուղարկվում է կարծիքի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններ: Կարծիքների բովանդակությունը արտացոլվում է ամփոփաթերթում, որից հետո փաթեթը ներկայացվում է վարչապետին:

378. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններից ստացված կարծիքների վերաբերյալ ամփոփաթերթը կազմվում է հետևյալ օրինակելի ձևաչափով.

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                          ԱՄՓՈՓԱԹԵՐԹ                                 |

|                                                                     |

|     «Հայաստանի Հանրապետության .... նախարարին և  Հայաստանի           |

|  Հանրապետության .... նախարարի տեղակալին Դուշանբե (Տաջիկստան)        |

| գործուղելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման       |

|   նախագծի վերաբերյալ դիտողությունների և  առաջարկությունների         |

| .________________________________________________________________.  |

| |  |Առաջարկության    |   Առաջարկության      | Եզրակացություն     |  |

| |  |հեղինակը         |   բովանդակությունը   |                    |  |

| |__|_________________|______________________|____________________|  |

| |1.|Հայաստանի        |Քննարկել բազմանդամ    |Հարցը քննարկվել է,  |  |

| |  |Հանրապետության   |կազմով պատվիրակության |որի արդյունքում     |  |

| |  |ֆինանսների       |գործուղման            |որոշվել է           |  |

| |  |նախարարություն   |նպատակահարմարության   |պատվիրակության      |  |

| |  |28.06.2011 թ.    |հարցը                 |կազմը թողնել անփոփոխ|  |

| |  |N ..... գրություն|                      |                    |  |

| |__|_________________|______________________|____________________|  |

| |2.|Հայաստանի        |Դիտողություններ և     |                    |  |

| |  |Հանրապետության   |առաջարկություններ     |                    |  |

| |  |արտաքին գործերի  |չկան:                 |                    |  |

| |  |նախարարություն   |                      |                    |  |

| |  |28.06.2011 թ.    |                      |                    |  |

| |  |N ..... գրություն|                      |                    |  |

| .________________________________________________________________.  |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 17. Հանրային քննարկումների վերաբերյալ ընդհանուր դրույթներ

 

17.1 Հանրային քննարկումների իրավական հիմքերը

 

379. Իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցությանը նվիրված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանվում են հանրային քննարկումների նպատակը և եղանակները:

380. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի համատեքստում հանրային քննարկումներ պարտադիր անցկացնելու պահանջը վերաբերում է միայն հետևյալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

. Օրենքներ,

. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված կառավարության որոշումներ:

381. Նշված նախագծերը հանրային քննարկման են դրվում դրանք կարգավորման ազդեցության գնահատման ուղարկելու հետ միաժամանակ:

382. Հանրային քննարկումները կազմակերպում է նախագիծ մշակող մարմինը: Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ (81):

 

_______________________________

81) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշում:

 

17.2 Իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության նպատակները

 

383. Հանրային քննարկումները ժողովրդավարական և թափանցիկ իրավաստեղծ գործընթացի պահանջն են:

384. Իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության ապահովումը հետապնդում է մի շարք նպատակներ, մասնավորապես.

. խթանել իրավաստեղծ գործընթացում պետության և հասարակության միջև կառուցողական երկխոսությունը,

. լսել համապատասխան ոլորտում գիտելիքներ և փորձ ունեցող շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները,

. իրավական ակտի նախագծի մշակման ժամանակ հաշվի առնել դրա հասցեատերերի դիրքորոշումները` ապահովելով գործնականում կիրառելի և ամբողջական կարգավորում պարունակող իրավական ակտի գոյությունը,

. դեռևս իրավական ակտի նախագծման փուլում վեր հանել և լուծում տալ հասարակական այն մտահոգություններին, որոնք հետագայում կարող են խոչընդոտել իրավական ակտի գործնական կիրառմանը` նպաստելով հետագա իմպլեմենտացիայի արդյունավետությանը և դյուրինությանը,

. հասարակությանը իրազեկել մշակվող իրավական ակտի նախագծերի վերաբերյալ, պարզաբանել առաջարկվող կարգավորումների բնույթը` դրանով երաշխավորելով իրավական կարգավորման կանխատեսելիությունը:

 

17.3 Հանրային քննարկումների անցկացման փուլն իրավաստեղծ

գործընթացում

 

385. Հանրային քննարկումներ կարող են անցկացվել, երբ.

1) դեռևս առկա է միայն գաղափար իրավական ակտի նախագծի մշակման վերաբերյալ (նախնական հանրային քննարկումներ),

2) իրավական ակտը մշակման փուլում է (միջանկյալ հանրային քննարկումներ),

3) առկա է իրավական ակտի մշակված նախագիծ (ամփոփիչ հանրային քննարկումներ):

386. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մասով հանրային քննարկումների պարտադիր անցկացման պահանջը նախատեսված է միայն իրավական ակտի արդեն պատրաստի նախագծի վերաբերյալ նախագիծը կարգավորման ազդեցության գնահատման ուղարկելու հետ միաժամանակ:

387. Սակայն դա չի արգելում նախագիծը մշակող մարմնին իր հայեցողությամբ` գործնական անհրաժեշտությունից ելնելով, կազմակերպելու ցանկացած նախագծի հանրային քննարկումներ, այդ թվում` նախնական և միջանկյալ հանրային քննարկումներ:

 

17.4 Հանրային քննարկումների վերաբերյալ իրազեկումը

 

388. Հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորինս լայն շրջանակներին իրազեկումը մեծապես ազդում է հանրային քննարկումների որակի և արդյունավետության վրա:

389. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ նախատեսված է իրավական ակտի նախագծի հանրային քննարկումներին մասնակցության հրավերի հրապարակման պարտադիր եղանակ` այն նախագիծը մշակող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով (7-9-րդ կետեր):

390. Ի լրումն պաշտոնական ինտերնետային կայքում նախագիծը տեղադրելու միջոցով իրականացվող հանրային քննարկումների` նախագիծը մշակող մարմինը կարող է հանրային քննարկումների հրավեր հրապարակել նաև հեռահաղորդակցության այլ միջոցներով, օրինակ` հեռուստատեսությամբ: Այս դեպքում հայտարարությունը պետք է հղում կատարի այն ինտերնետային կայքին, որը պարունակում է հանրային քննարկումների վերաբերյալ լրացուցիչ անհրաժեշտ տեղեկություններ:

391. Նախագիծը մշակող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող հանրային քննարկումների հրավերը պետք է հստակ և սպառիչ տեղեկատվություն պարունակի հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) հանրային քննարկումների իրականացման տեսակը և եղանակը,

2) հանրային քննարկումների իրականացման վայրը և ժամը,

3) հանրային քննարկումները սկսելու և ավարտելու ժամկետները,

4) հանրային քննարկման թեման,

5) հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետը, եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է: Նման դիմում ներկայացնելու անհրաժեշտություն կարող է ծագել, երբ, օրինակ` առկա է հանրային քննարկումների անցկացման վայրի ընտրության խնդիր:

392. Դիմումների ընդունման ժամկետն առնվազն տասն օր է` հանրային քննարկումների հրավերի հրապարակման օրվան հաջորդող օրվանից սկսած (82):

 

________________________

82) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թ. մարտի 25-ի «296-Ն որոշում, 7-րդ կետ:

 

Օրինակ` եթե հանրային քննարկումների հրավերը հրապարակվել է նոյեմբերի 10-ին, ապա դիմումները կարող են ներկայացվել մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

393. Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ միաժամանակ նախագիծ մշակող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է`

1) հանրային քննարկման դրվող նորմատիվ իրավական ակտի նախագիծը,

2) նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, եթե հանրային քննարկումը ծավալվում է իրավական ակտի պատրաստի նախագծի շուրջ,

3) նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր (83):

 

___________________________

83) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշում, 8-րդ կետ:

 

394. Այսպես, նախագծի մասին համակողմանի պատկերացում ստեղծելու համար ցանկալի է, որ հանրային քննարկման դրվող նորմատիվ իրավական ակտի նախագծի հետ հրապարակվեն նաև.

1) համապատասխան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը,

2) համապատասխան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկանքը,

3) այլ նյութեր, օրինակ` նախագծի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, տեղական և միջազգային փորձագետների կարծիքներ և այլ տեղեկատվություն, որը, նախագիծը մշակողի կարծիքով, կարող է նպաստել հանրային քննարկման ներկայացված նախագծի անհրաժեշտության և դրանում որդեգրած մոտեցումների հիմնավորմանն ու պարզաբանմանը:

 

ԳԼՈՒԽ 18. Հանրային քննարկման տեսակներն ըստ մասնակիցների շրջանակի

 

18.1 Բոլոր շահագրգիռ անձանց հետ հանրային քննարկումներ

 

395. Ինչպես «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ հանրային քննարկումների մասնակիցների շրջանակի սահմանափակում նախատեսված չէ, և դրանց կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք (ստորև` բաց հանրային քննարկումներ):

396. Բաց հանրային քննարկումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է երկրում քաղաքացիական հասարակության կայացվածության և իրավագիտակցության աստիճանից: Բաց հանրային քննարկումները բնորոշվում են`

. առավելապես ոչ մասնագիտական ուղղվածությամբ,

. արտահայտվող բազմաբնույթ կարծիքներով, որոնք խորհրդատվական տեսանկյունից, որպես կանոն, աչքի չեն ընկնում մասնագիտական բարձր որակով:

397. Այդ իսկ պատճառով բաց հանրային քննարկումները պահանջում են ժամանակի ճիշտ պլանավորում և քննարկման ընթացքի հմուտ ուղղորդում:

398. Այդուհանդերձ, բաց հանրային քննարկումները ժողովրդավարության կարևոր դրսևորում են, և, երբեմն, դրանց համեմատաբար ցածր որակը չի կարող նվազեցնել դրանց անցկացման անհրաժեշտությունը:

399. Բաց հանրային քննարկումների առավելությունը և արժևորումը պայմանավորված է նաև նրանով, որ դրանց մասնակիցների շրջանակը չի որոշվում համապատասխան նախագիծը մշակող մարմնի հայեցողությամբ, և, հետևաբար, բացառվում է նաև հնարավոր կողմնակալությունը հանրային քննարկումների մասնակիցների շրջանակի ընտրության հարցում:

 

18.2 Մասնակիցների կանխորոշված շրջանակի հետ հանրային քննարկումները

 

400. Ի լրումն բոլոր շահագրգիռ անձանց հետ անցկացվող հանրային քննարկումների` նախագիծը մշակող մարմինը կարող է նպատակահարմար համարել նաև սահմանափակ, նախապես կանխորոշված շրջանակի անձանց հետ հանրային քննարկումների անցկացումը:

401. Նման քննարկումները, որպես կանոն, անցկացվում են գիտության համապատասխան բնագավառի մասնագետների և այն կողմերի ներգրավմամբ, որոնք նախագծի պոտենցիալ հասցեատերերն են, և որոնց շահերը կարող են շոշափվել նախագծով:

402. Մասնակիցների կանխորոշված շրջանակի հետ հանրային քննարկումները բաց հանրային քննարկումներից առանձնանում են մի շարք առավելություններով.

. առավել կազմակերպված են, ունեն մասնագիտական առավել բարձր որակ և արդյունավետություն.

. կախված հանրային քննարկման հրավիրված թիրախային խմբի ճիշտ ընտրությունից` ստացված խորհրդատվությունը կարող է հիմնված լինել ավելի հարուստ տեղեկատվության և փորձառության վրա:

403. Այդուհանդերձ, քանի որ մասնակիցների կանխորոշված շրջանակի հետ հանրային քննարկումների ժամանակ պետական մարմինն է որոշում մասնակիցների շրջանակը, կողմից, քննարկումների այս տեսակը չի կարող լինել հանրային քննարկումների անցկացման միակ տարբերակը և գործում է միայն ի լրումն բաց հանրային քննարկումների:

 

18.3 Հանրային քննարկումների մասնակիցների ընտրությունը

 

404. Հանրային քննարկումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մասնակիցների շրջանակի պատշաճ ընտրությամբ:

405. Հանրային քննարկումներին մասնակցող անձանց շրջանակն ուրվագծելիս նախագիծը մշակող մարմինը պետք է հաշվի առնի.

. նախագծի կարգավորման առարկան և նպատակները,

. այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնագիտական միություններին, ընդհանուր շահերով միավորված խմբերին, որոնց շահերը շոշափվում են կամ կարող են շոշափվել համապատասխան նախագծով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշակում |

|է «Խղճի ազատության և  կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի    |

|նախագիծ, ապա պոտենցիալ շահագրգիռ անձինք են նախ և  առաջ`              |

|1. Հայ-առաքելական եկեղեցին,                                          |

|2. Հայաստանի Հանրապետությունում գործող ինչպես գրանցված կրոնական      |

|կազմակերպությունները, այնպես էլ չգրանցված կրոնական խմբերը,           |

|3. ազգային փոքրամասնությունները, որոնք ունեն իրենց ուրույն կրոնական  |

|դավանանքը,                                                           |

|4. մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական            |

|կազմակերպություններ,                                                 |

|5. շահագրգիռ այլ անձինք և  կազմակերպություններ:                      |

._____________________________________________________________________.

 

406. Հանրային քննարկումներին մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու համար ցանկալի է ներգրավել գիտնականների, գիտության համապատասխան բնագավառի մասնագետների:

407. Եթե նախագծով հետապնդվող նպատակները հետագա կենսագործման փուլում ենթադրելու են նաև արտաքին ֆինանսական, խորհրդատվական և այլ բնույթի աջակցության անհրաժեշտություն, ապա պետական մարմինը պետք է քննարկի շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների մասնակցության նպատակահարմարության հարցը:

408. Եթե համապատասխան իրավական ակտի նախագծով նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների արմատապես նոր կարգավորում, ապա այս դեպքում ցանկալի է հանրային քննարկումներին մասնակից դարձնել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց:

 

ԳԼՈՒԽ 19. Հանրային քննարկումների անցկացման եղանակները

 

19.1 Հանրային քննարկումների իրականացումն ինտերնետային կայքերի միջոցով

 

409. Ինչպես «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ (7-9-րդ կետեր) որպես հանրային քննարկումների անցկացման հիմնական եղանակ է նախատեսվում նորմատիվ իրավական ակտի նախագիծն այն մշակող մարմնի ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրելը և դրա շուրջ ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած կարծիքները հավաքագրելը:

410. Հանրային քննարկումների դրված նախագծերի մատչելիությունն ապահովելու տեսանկյունից նպատակահարմար է հանրապետական գործադիր բոլոր մարմինների կողմից մշակված նախագծերի համակարգված տեղադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում` դրա համար հատուկ նախատեսված «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում (84):

 

____________________________

84) Տե՛ս http://www.moj.am/hy/draft-legal-acts/:

 

411. Ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի միջոցով հանրային քննարկումների անցկացումը հանրային քննարկման այլ եղանակների համեմատ ունի մի շարք առավելություններ, որն էլ մեծապես պայմանավորել է դրա նախատեսումը որպես հանրային քննարկման պարտադիր եղանակ.

. քննարկումները ժամանակի և տարածության մեջ առավել մատչելի են հասարակության լայն խմբերի համար` նպաստելով առավել մեծ թվով անձանց մասնակցությունը իրավաստեղծ գործընթացին.

. այս եղանակով կարծիքների և հարցադրումների հավաքագրումը նվազ ծախսատար է ու ժամանակատար:

412. Ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները` դրանք`

. թողնելով ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում,

. ուղարկելով համապատասխան էլեկտրոնային հասցեով կամ

. գրավոր ներկայացնելով նախագիծ մշակող մարմնին:

413. Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշման պահանջն է, որ էլեկտրոնային հասցեով առաջարկություններ և դիտողություններ ստանալու դեպքում նախագիծ մշակող մարմինը ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ կապի միջոցով տեղեկացնի դրանք ուղարկող անձանց համապատասխան դիտողությունները և առաջարկությունները ստացված լինելու մասին:

 

19.2 Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների միջոցով անցկացվող

հանրային քննարկումներ

 

414. Ելնելով հանրային քննարկման դրվող նախագծի բնույթից` հանրային քննարկման արդյունավետության շահերից կարող է բխել նախագծի շուրջ հանդիպում-քննարկումների անցկացումը:

415. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ (10-րդ կետ) իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի հայեցողությանն է վերապահված հանրային քննարկումների անցկացումը հետևյալ եղանակներով.

. հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումներ,

. բաց լսումներ,

. քննարկումներ:

416. Վերոհիշյալ եղանակներով հանրային քննարկումների պլանավորման և կազմակերպման համար առավել շատ ժամանակ և ռեսուրսներ են պահանջվում` քննարկումների արդյունավետ ընթացքը երաշխավորելու համար: Այս առումով պետք է հաշվի առնել նաև այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են.

. քննարկման անցկացման վայրի ընտրությունը.

Օրինակ` քննարկման վայրը կարող է հասանելի չլինել լայն շրջանակի անձանց, կամ իրարամերժ շահեր ունեցող հրավիրված անձանց համար այդ վայրը կարող է ընդունելի չլինել և այլն:

. քննարկման մասնակիցների քանակը.

. քննարկման ձևաչափը.

Օրինակ` տարբեր մասնագետների կողմից զեկուցումներ և ապա քննարկում, բացառապես քննարկումների միջոցով և այլն:

. այլ գործոններ, որոնք կարող են ազդել քննարկման ընթացքի վրա:

417. Հանրային քննարկումները վարող անձը պետք է քաջատեղյակ լինի քննարկվող հարցի էությանը և կարողանա հմտորեն կառավարել քննարկման ընթացքը: Որպես կանոն, նիստը վարողը նախագիծը մշակող պետական մարմնի ներկայացուցիչն է, սակայն գործնականում կարող է հրավիրվել նաև համապատասխան բնագավառի այլ մասնագետ, մոդերատոր, որն ունի քննարկումների ընթացքն ուղղորդելու համար անհրաժեշտ հմտություններ:

418. Ավելին, հասարակական հնչեղություն ունեցող առանձին նախագծերի քննարկման ժամանակ այլ` չեզոք անձի ներգրավումը քննարկումների վարման ընթացքին կարող է անգամ օգտակար լինել քննարկման ժամանակ ստեղծվող կոնֆլիկտային վիճակները հարթելու համար:

419. Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների ձևով հանրային քննարկումներին որպես հատուկ զեկուցող կամ մասնակից կարող են հրավիրվել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, քննարկման ենթակա ոլորտում փորձառություն ունեցող անձիք:

420. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշման համաձայն` հանդիպումների, բաց լսումների, քննարկումների ժամանակ նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչը.

. նախապես նշանակված ժամին բացում է քննարկումները,

. ներկայացնում է հանրային քննարկումների քարտուղարին,

. ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը,

. ներկայացնում է քննարկման հարցերի շրջանակը,

. մասնակիցներին տրամադրում է համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ, եթե դրանք նախապես չեն տրամադրվել կամ չեն հրապարակվել նախագիծը մշակող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

421. Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների ձևով հանրային քննարկումներին մասնակցող քարտուղարը արձանագրում է քննարկումների ընթացքը, կազմում և ստորագրում է արձանագրությունը: Արձանագրությունում պետք է նշվեն`

. քննարկումներն իրականացնող մարմնի անվանումը,

. քննարկումների ամսաթիվը,

. քննարկումների թեման,

. քննարկումների մասնակիցների առաջարկությունների ու դիտողությունների ամփոփ շարադրանքը:

422. Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների ձևով հանրային քննարկումներին մասնակիցները կարող են իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել նաև գրավոր տեսքով, որոնք կցվում են արձանագրությանը:

 

19.3 Հեռահաղորդակցության միջոցներով անցկացվող հանրային

քննարկումներ

 

423. Հանրային քննարկումների անցկացումը հնարավոր է նաև հեռուստատեսության, ռադիոյի, տեսակոնֆերանսների և հեռահաղորդակցության այլ միջոցներով: Նման եղանակներով հանրային քննարկումները հատկապես նպատակահարմար կարող են լինել, օրինակ` երբ հանրային քննարկմանը մասնակցության խոչընդոտ է տարածքային հասանելիությունը (օրինակ` հեռավոր շրջանների բնակչության համար):

424. Հեռահաղորդակցության միջոցներով հանրային քննարկումների մասնակիցները պետք է ուղիղ եթերում կամ այլ եղանակով իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն ունենան: Հեռահաղորդակցության միջոցներով հանրային քննարկումների վարման և արձանագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ նախատեսված կարգը նույնն է, ինչ և հանդիպումների, բաց լսումների, քննարկումների համար սույն Մեթոդական ցուցումների 19.2-րդ ենթագլխում ներկայացված կարգը:

 

19.4 Հարցումների միջոցով անցկացվող հանրային քննարկումներ

 

425. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ նախատեսված են հանրային քննարկումներ հասարակական հարցումների միջոցով (11-րդ կետ):

426. Հանրային քննարկման այս եղանակի առանձնահատկությունն այն է, որ պետական մարմինն ինքն է առանձնացնում հարցերի այն շրջանակը, որոնք կարող են նշանակություն ունենալ նախագծի մշակման համար, և դրանք առաջադրում է քննարկման մասնակիցներին:

427. Հարցումների ձևով հանրային քննարկումներն օգտակար կարող են լինել հատկապես նախնական հանրային քննարկումների փուլում (85), երբ դեռ նախագիծը գաղափարի փուլում է, և հարցումները թույլ կտան պարզել կարգավորման ենթակա ոլորտում առկա խնդիրները, բացերը:

 

__________________

85) Տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 17.3-րդ ենթագլուխ:

 

428. Հարցումների միջոցով հանրային քննարկումները, որպես կանոն, իրականացվում են գրավոր ձևով, սակայն, ըստ նպատակահարմարության, կարող են անցկացվել նաև բանավոր կերպով:

429. Հարցումների միջոցով հանրային քննարկումների համար անհրաժեշտ է նախապես մշակել հարցաթերթիկներ, իսկ բանավոր հարցումների դեպքում` հարցերի սպառիչ ցանկ: Հարցումների արդյունավետությունը մեծապես կախված է հարցաթերթիկների կազմման պրոֆեսիոնալիզմից` ճիշտ կառուցվածք, առաջադրվող հարցերի բնույթ, հասցեատերերի համար դրանց ընկալելիություն:

430. Կախված հարցաթերթիկում ներկայացված հարցադրման բնույթից` կարող է ակնկալվել.

. «այո» կամ «ոչ» պատասխան,

. մասնակցի դիրքորոշման, առաջարկությունների և կարծիքի շարադրանք:

431. Գրավոր հարցումների պարագայում հարցաթերթիկները տարածելու առավել արագ և քիչ ծախսատար եղանակ է համապատասխան հարցաթերթիկների տարածումը ինտերնետի միջոցով կամ համապատասխան հարցերը նախագիծը մշակող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Գրավոր կամ բանավոր հարցումները կարող են անցկացվել նաև հանդիպումների ժամանակ:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների ձևով  հանրային           |

|քննարկումների ընթացքում նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչը նախապես |

|որոշված բանավոր հարցերն առաջադրում է մասնակիցներին կամ հարցաթերթիկներ|

|է բաժանում նրանց:                                                    |

._____________________________________________________________________.

 

432. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշման 11-րդ կետով նախատեսված է գրավոր և բանավոր հարցումների անցկացման որոշակի ընթացակարգ.

1) Նախագիծ մշակող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը և հարցման ենթակա հարցերի շրջանակը: Այս գործողությունն ուղղված է հարցվողի մոտ հարցման նպատակային նշանակության վերաբերյալ պատկերացում ստեղծելուն և նրան երկխոսության մեջ ներգրավելուն:

2) Հարցման մասնակիցներն իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում են հարցումն իրականացնողին: Ընդ որում, գրավոր հարցման դեպքում հարցաթերթիկները կարող են բաժանվել` որոշակի ժամկետում դրանց պատասխաններ ներկայացնելու հնարավորություն վերապահելով: Այս դեպքում հարցումն իրականացնող պետական մարմինը պետք է հստակ նշի լրացված հարցաթերթիկները պետական մարմնին փոխանցելու կարգը և ժամկետը:

3) Հարցումն իրականացնողը կազմում և ստորագրում է հարցումների վերաբերյալ գրավոր արձանագրություն: Արձանագրությունում պետք է նշված լինեն.

. հասարակական հարցումն իրականացնող մարմնի անվանումը,

. հարցումների ամսաթիվը,

. հարցումների թեման,

. մասնակիցների առաջարկություններն ու դիտողություններն ամփոփ ձևով:

433. Հարցման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացված գրավոր առաջարկությունները և դիտողությունները կցվում են արձանագրությանը:

 

19.5 Հանրային քննարկումների անցկացման եղանակի ընտրությունը

 

434. Թեև նախագիծը մշակող պետական մարմինը հանրային քննարկումների տեսակի և եղանակի ընտրության հարցում օժտված է հայեցողությամբ, այդ հայեցողությունը պետք է սահմանափակված լինի իրավական կարգավորման բնույթով, կարգավորման հասցեատերերի շրջանակով ու մի շարք այլ գործոններով:

 

._____________________________________________________________________.

|Օրինակ`                                                              |

|                                                                     |

|Եթե հանրային քննարկումներ են անցկացվում «Կենսաթոշակառուների          |

|սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի       |

|նախագծի շուրջ, նախագիծն այն մշակող մարմնի կայքում տեղադրելը միայն    |

|կարող է բավարար լինել հանրային քննարկումներ անցկացնելու վերաբերյալ   |

|օրենսդրական պահանջը ֆորմալ առումով պահպանելու տեսանկյունից:          |

|Այդուհանդերձ, բովանդակային տեսանկյունից, բնականաբար, նման եղանակով   |

|հանրային քննարկումներն իրենց նպատակին չեն հասնի, քանի որ այս դեպքում |

|հաշվի չի առնվում, որ նախագծի հասցեատերերի զգալի խումբը               |

|կենսաթոշակառուներ են, որոնք քիչ հնարավորություն ունեն օգտվելու       |

|համակարգչից և  ինտերնետից: Այս պայմաններում նրանց մասնակցության և    |

|լսված լինելու հնարավորությունները զգալիորեն նվազում են:              |

|Այս պարագայում առավել օպտիմալ հանրային քննարկման եղանակ կարող են     |

|լինել հանրային քննարկումները, օրինակ` հանդիպումների,                 |

|հեռուստատեսության, ռադիոյի միջոցով:                                  |

._____________________________________________________________________.

 

435. Այսպիսով, իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի հայեցողությունը միշտ կաշկանդված է հանրային շահով: Նախագիծ մշակող մարմինը պետք է ընտրի հանրային քննարկումների` հասարակության անդամների իրավունքներն ու շահերը առավելագույնս հաշվի առնող տեսակն ու եղանակը:

 

ԳԼՈՒԽ 20. Հանրային քննարկումների անցկացման ժամկետները

 

436. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հանրային քննարկումները տևում են առնվազն 15 օր (27.1-րդ հոդված, 4-րդ մաս):

437. Քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որպես հանրային քննարկման պարտադիր եղանակ է դիտարկում նախագիծը մշակող մարմնի կայքում քննարկումների անցկացումը, վերոհիշյալ ժամկետը նշանակում է, որ նախագիծը պետք է հասանելի լինի հանրության կողմից դիտողությունների, կարծիքների, առաջարկությունների ներկայացման համար այն կայքում տեղադրելու պահից առնվազն 15 օրվա ընթացքում:

438. Նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է սահմանվել հանրային քննարկումների ավելի երկար ժամկետ (86):

 

________________________

86) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշում, 6-րդ կետ:

 

439. Բացառություն է նախատեսված «Պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ, որի շուրջ հանրային քննարկումներն սկսվում են օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում (87): Այս բացառությունը պայմանավորված է նրանով, որ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները տեղի են ունենում Ազգային Ժողովում, և դրանց ընթացակարգը կարգավորվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

_____________________

87) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

440. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ նախատեսված է, որ հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկումները կարող են իրականացվել քննարկումների հրավերը հրապարակելուց ոչ շուտ, քան 12 օր հետո: Այս կարգավորման նպատակն է բավարար ժամանակ տրամադրել հանրությանը` համապատասխան նախագծին պատշաճ ծանոթանալու համար:

441. Հանրային քննարկումների անցկացումը սկսելու ժամկետի հաշվարկը բոլոր դեպքերում պետք է իրականացվի այնպես, որ նախագիծը մշակող մարմինը բավարար ժամանակ ունենա հանրային քննարկումների ընթացքում ձեռք բերված առաջարկություններն ամփոփելու համար:

 

ԳԼՈՒԽ 21. Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը

 

442. Նախագիծ մշակող մարմինը հանրային քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունների, դիտողությունների վերլուծության և ամփոփման արդյունքներով նախագծում կարող է կատարել անհրաժեշտ լրամշակումներ:

443. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մարտի 25-ի N 296-Ն որոշման համաձայն` հանրային քննարկումների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում նախագիծը մշակող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է`

1) լրամշակված նախագիծը,

2) ամփոփաթերթը:

444. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների արդյունքում ստացված միայն այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

445. Հանրային քննարկումների արդյունքներով կազմվում է հանրային քննարկումների մասին տեղեկանք: Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտի նախագծին կից ներկայացվող փաստաթղթերից է, և դրա ձևաչափը նախատեսված է սույն Մեթոդական ցուցումների 14.7-րդ ենթագլխում:

 

ԲԱԺԻՆ 5. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 22. Իրավական ակտերի փորձաքննության տեսակները

 

446. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և առանձին նորմատիվ իրավական ակտեր պարտադիր պետական իրավական փորձաքննություն են անցնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (88):

 

___________________________

88) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդված:

 

447. Պարտադիր պետական իրավական փորձաքննության ուղարկելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի այն հրամանագրերի ու կարգադրությունների վրա, որոնք ընդունվել են ռազմական դրության ժամանակ կամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն (89):

 

_____________________

89) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 10-րդ մաս:

 

448. Միևնույն ժամանակ, պարտադիր պետական իրավական փորձաքննության ուղարկելու պահանջը չի տարածվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկած Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության ուղարկելու պարտադիր պահանջ օրենքով սահմանված չէ և այդ նախագծերը պետական իրավական փորձաքննության են ուղարկվում համապատասխան մարմնի հայեցողությամբ (90):

 

__________________________

90) Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս:

 

449. Բացի պարտադիր պետական իրավական փորձաքննությունից` իրավաստեղծ մարմնի որոշմամբ իրավական ակտի նախագիծը կարող է ենթարկվել անկախ պաշտոնական փորձաքննության այլ տեսակների` նախագծի որակի բազմակողմանի գնահատման համար (91): Նման փորձաքննությունը կարող է իր բնույթով լինել.

. իրավաբանական,

. ֆինանսական,

. գիտատեխնիկական,

. բնապահպանական,

. լեզվաոճական և այլն:

 

____________________________

91) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մաս:

 

ԳԼՈՒԽ 23. Պարտադիր պետական իրավական փորձաքննությունը

 

23.1 Պարտադիր պետական իրավական փորձաքննության ենթակա իրավական

ակտերը, փորձաքննության իրականացման ժամկետները և դրանց չպահպանման

հետևանքները

 

450. Պարտադիր պետական իրավական փորձաքննության ենթակա իրավական ակտերի տեսակները, փորձաքննության իրականացման ժամկետները, դրանց չպահպանման հետևանքները նախատեսված են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-34-րդ հոդվածներով:

451. Պարտադիր պետական իրավական փորձաքննության ենթակա իրավական ակտերի, փորձաքննության իրականացման ժամկետների, սահմանված ժամկետում փորձագիտական եզրակացություն չտրամադրելու հետևանքների ամփոփ նկարագիրը ներկայացված է աղյուսակում.

 

._____________________________________________________________________.

|  |ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ     |ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ          |ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ  |

|  |ԻՐԱՎԱԿԱՆ             |ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ         |ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ         |

|  |ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ       |ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ       |

|  |ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ |                      |ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ         |

|  |ՏԵՍԱԿԸ               |                      |ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ         |

|__|_____________________|______________________|_____________________|

|1.|Հետևյալ  նախագծերի   |Իրավական ակտի նախագիծն|Իրավական ակտի        |

|  |վերջնական            |արդարադատության       |նախագիծը քննարկվում է|

|  |տարբերակները.        |նախարարություն        |առանց պետական        |

|  |1) Հայաստանի         |մուտքագրվելու օրվան   |փորձագիտական         |

|  |Հանրապետության       |հաջորդող 15 օրվա      |եզրակացության:       |

|  |կառավարություն       |ընթացքում:            |                     |

|  |ներկայացվող Հայաստանի|Առավել բարդ կամ       |                     |

|  |Հանրապետության       |ծավալուն իրավական ակտի|                     |

|  |օրենքների նախագծերը. |պետական փորձագիտական  |                     |

|  |2) Հայաստանի         |եզրակացության         |                     |

|  |Հանրապետության       |տրամադրման ժամկետը    |                     |

|  |Ազգային ժողովի       |Հայաստանի             |                     |

|  |նորմատիվ որոշումների |Հանրապետության        |                     |

|  |նախագծերը            |արդարադատության       |                     |

|  |3) Հայաստանի         |նախարարը կարող է      |                     |

|  |Հանրապետության       |երկարաձգել մինչև  10  |                     |

|  |Նախագահի նորմատիվ    |օրով, որի մասին մեկ   |                     |

|  |հրամանագրերի և       |օրվա ընթացքում        |                     |

|  |կարգադրությունների   |հայտնվում է նախագիծը  |                     |

|  |նախագծերը,           |ներկայացնողներին:     |                     |

|  |բացառությամբ         |                      |                     |

|  |Հանրապետության       |                      |                     |

|  |Նախագահի կողմից      |                      |                     |

|  |առաջարկված           |                      |                     |

|  |նախագծերի (92):      |                      |                     |

|  |4) Հայաստանի         |                      |                     |

|  |Հանրապետության       |                      |                     |

|  |կառավարության        |                      |                     |

|  |որոշումների նախագծերը|                      |                     |

|  |5) Հայաստանի         |                      |                     |

|  |Հանրապետության       |                      |                     |

|  |վարչապետի որոշումների|                      |                     |

|  |նախագծերը            |                      |                     |

|__|_____________________|______________________|_____________________|

|2.|Ազգային ժողովի կողմից|Օրենքի նախագիծն       |Օրենքի նախագիծը      |

|  |առաջին ընթերցմամբ    |արդարադատության       |քննարկվում է առանց   |

|  |ընդունված և          |նախարարություն        |պետական փորձագիտական |

|  |Հայաստանի            |մուտքագրվելու օրվան   |եզրակացության:       |

|  |Հանրապետության       |հաջորդող 7 օրվա       |                     |

|  |կառավարության        |ընթացքում:            |                     |

|  |եզրակացությանը       |                      |                     |

|  |ներկայացված օրենքների|                      |                     |

|  |նախագծերը            |                      |                     |

|__|_____________________|______________________|_____________________|

|3.|Հայաստանի            |Օրենքն արդարադատության|Օրենքը ներկայացվում  |

|  |Հանրապետության       |նախարարություն        |է Հայաստանի          |

|  |Ազգային ժողովի       |մուտքագրվելու օրվան   |Հանրապետության       |

|  |ընդունած և  Հայաստանի|հաջորդող 7 օրվա       |Նախագահի ստորագրմանը`|

|  |Հանրապետության       |ընթացքում             |առանց պետական        |

|  |Նախագահի ստորագրմանը |                      |փորձագիտական         |

|  |ներկայացվող օրենքները|                      |եզրակացության:       |

|__|_____________________|______________________|_____________________|

|4.|Գերատեսչական         |Գերատեսչական նորմատիվ |Նախատեսված           |

|  |նորմատիվ իրավական    |իրավական ակտի նախագիծն|ժամկետներում         |

|  |ակտերը               |արդարադատության       |Հայաստանի            |

|  |                     |նախարարություն        |Հանրապետության       |

|  |                     |մուտքագրվելու օրվան   |արդարադատության      |

|  |                     |հաջորդող 15 օրվա      |նախարարության կողմից |

|  |                     |ընթացքում:            |չգրանցվելու կամ      |

|  |                     |Առավել բարդ կամ       |պետական գրանցումը    |

|  |                     |ծավալուն գերատեսչական |չմերժելու դեպքում    |

|  |                     |նորմատիվ իրավական ակտի|գերատեսչական         |

|  |                     |պետական փորձագիտական  |նորմատիվ իրավական    |

|  |                     |եզրակացության ժամկետն |ակտն ընդունած մարմինն|

|  |                     |արդարադատության       |իրավունք ունի        |

|  |                     |նախարարը կարող է      |սահմանված ժամկետը    |

|  |                     |երկարաձգել մինչև  15  |լրանալու օրվան       |

|  |                     |օրով, այդ մասին մեկ   |հաջորդող 15 օրվա     |

|  |                     |օրվա ընթացքում        |ընթացքում այդ        |

|  |                     |հայտնվում է իրավական  |իրավական ակտն        |

|  |                     |ակտը ներկայացնողներին:|ուղարկել պաշտոնական  |

|  |                     |                      |հրապարակման: Այս     |

|  |                     |                      |դեպքում Հայաստանի    |

|  |                     |                      |Հանրապետության       |

|  |                     |                      |արդարադատության      |

|  |                     |                      |նախարարությունը      |

|  |                     |                      |պարտավոր է           |

|  |                     |                      |գերատեսչական նորմատիվ|

|  |                     |                      |իրավական ակտը        |

|  |                     |                      |նախարարությունում    |

|  |                     |                      |նորից մուտքագրվելու  |

|  |                     |                      |օրվան հաջորդող երեք  |

|  |                     |                      |օրվա ընթացքում       |

|  |                     |                      |գրանցել և  ուղարկել  |

|  |                     |                      |պաշտոնական           |

|  |                     |                      |հրապարակման:         |

|__|_____________________|______________________|_____________________|

|5.|Տեղական              |Տեղական               |Հայաստանի            |

|  |ինքնակառավարման      |ինքնակառավարման       |Հանրապետության       |

|  |մարմինների նորմատիվ  |մարմինների նորմատիվ   |արդարադատության      |

|  |իրավական ակտերը      |իրավական ակտերի       |նախարարությունը      |

|  |                     |նախագիծն              |պարտավոր է կատարել   |

|  |                     |արդարադատության       |տեղական              |

|  |                     |նախարարություն        |ինքնակառավարման      |

|  |                     |մուտքագրվելու օրվան   |մարմինների նորմատիվ  |

|  |                     |հաջորդող մեկամսյա     |իրավական ակտերի      |

|  |                     |ժամկետում:            |գրանցումը:           |

._____________________________________________________________________.

 

____________________________

92) Տե՛ս վերը, կետ 448:

 

452. Փորձագիտական եզրակացություն տրամադրելու համար օրենքով նախատեսված ժամկետներից բացի` Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով կարող են ավելի սեղմ ժամկետներ (93):

 

______________________________

93) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 4, 56-րդ կետ:

 

453. Նախագծերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարտադիր պետական իրավական փորձաքննության են ուղարկվում մյուս շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցվելուց հետո միայն (94):

 

_______________________________

94) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագիր, տե՛ս վերը, հղում 4, 43-րդ կետ: Շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգերի վերաբերյալ տես սույն Մեթոդական ցուցումների 2-րդ գլխի 2.1.3-րդ ենթավերնագիր:

 

23.2 Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության

Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և

վարչապետի որոշումների նախագծերի պարտադիր պետական իրավական

փորձաքննությունը

 

454. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը (ստորև` օրենսդրական ակտի նախագիծ) պարտադիր պետական իրավական փորձաքննության ուղարկելիս դրան կցվում են նախագիծն իրավաստեղծ մարմնի քննարկմանը ներկայացնելիս կցվող բոլոր փաստաթղթերը (95):

 

______________________________

95) Այս մասին տե՛ս սույն Մեթոդական ցուցումների 14-րդ գլուխ:

 

455. Նշված փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացնելը հիմք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նախագիծն առանց փորձաքննության իրականացման հետ ուղարկելու համար:

456. Օրենսդրական ակտի նախագծի կամ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքի պետական իրավական փորձաքննության ժամանակ ստորև նշված հերթականությամբ անդրադարձ է կատարվում ներկայացվող ստուգաթերթի հարցերին (96).

 

_______________________

96) Նշված հարցերի հիման վրա ստուգաթերթի ձևաչափը առաջարկված է սույն Մեթոդական ցուցումների 2-րդ հավելվածում:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                          ՍՏՈՒԳԱԹԵՐԹ                                 |

|                                                                     |

|Օրենսդրական ակտի նախագծի կամ Ազգային ժողովի կողմից ընդունված և       |

|   Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող         |

|  օրենքների պետական իրավական փորձաքննության ժամանակ ստուգվող         |

|                            հարցերի                                  |

|                                                                     |

|1. Արդյո՞ք նախագիծը կամ օրենքը համապատասխանում է Հայաստանի           |

|Հանրապետության Սահմանադրության դրույթներին:                          |

|2. Արդյո՞ք նախագիծը կամ օրենքը համապատասխանում է ավելի բարձր         |

|իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:            |

|3. Արդյո՞ք նախագծում կամ օրենքում բացակայում են գործող իրավական այլ  |

|ակտերի նորմերի անհարկի կրկնությունները:                              |

|4. Արդյո՞ք նախագծում կամ օրենքում (դրանց կից տեղեկանքներում) հաշվի է |

|առնված գործող իրավական ակտերում համապատասխան                         |

|փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:           |

|5. Արդյո՞ք նախագծի կամ օրենքի անցումային դրույթներով կարգավորման են  |

|ենթարկված իրավական շարունակականությունն ապահովելուն ուղղված անհրաժեշտ|

|հարցերը:                                                             |

|6. Արդյո՞ք նախագծում կամ օրենքում բացակայում են կարգավորման բացերը   |

|(իրավահարաբերության բոլոր ոլորտները կարգավորված են, առկա             |

|կարգավորումը ամբողջական է):                                          |

|7. Արդյո՞ք նախագծում կամ օրենքում բացակայում են կոռուպցիոն ռիսկերը:  |

|8. Արդյո՞ք նախագիծը կամ օրենքը համապատասխանում է ակտի                |

|կարգավորման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության                 |

|մասնակցությամբ միջազգային պայմանագրերին (97):                        |

|9. Արդյո՞ք նախագծում կամ օրենքում պահպանված են օրենսդրական           |

|տեխնիկայի կանոնները:                                                 |

._____________________________________________________________________.

 

____________________________

97) Նշված հարցին պատասխան է տրվում ըստ անհրաժեշտության, եթե հնարավոր է կատարել համապատասխան ստուգումներ:

 

457. Ստուգաթերթում նշված հարցերի պատասխանները բացասական լինելու դեպքում պետական փորձագիտական եզրակացության մեջ նշվում են փորձաքննության ընթացքում հայտնաբերված թերությունները, անհամապատասխանությունները, իրավական խնդիրները և այլն:

458. Փորձաքննության իրականացմանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունից բացի, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել նաև արդարադատության նախարարության համապատասխան կառուցվածքային այլ ստորաբաժանումներ, մասնավորապես` եվրոպական միության իրավունքին մոտարկման Հայաստանի Հանրապետության պարտավորությունների, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պահանջների հետ համապատասխանության հարցերը գնահատելու համար:

 

23.3 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական

իրավական փորձաքննությունը

 

459. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննությունն առանձնահատուկ է նրանով, որ փորձաքննության է ուղարկվում արդեն ընդունված նորմատիվ իրավական ակտ:

460. Պարտադիր պետական իրավական փորձաքննության արդյունքում գերատեսչական նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ենթարկվում է պետական գրանցման և ուղարկվում է հրապարակման:

461. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարտադիր պետական իրավական փորձաքննության են ուղարկվում ընդունվելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում:

462. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտի պետական իրավական փորձաքննության ժամանակ ստորև նշված հերթականությամբ անդրադարձ է կատարվում ներկայացվող ստուգաթերթի հարցերին (98).

 

_________________________

98) Նշված հարցերի հիման վրա ստուգաթերթի ձևաչափը առաջարկված է սույն Մեթոդական ցուցումների 2-րդ հավելվածում:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                          ՍՏՈՒԳԱԹԵՐԹ                                 |

|                                                                     |

|Գերատեսչական նորմատիվ իրավական ակտի պետական իրավական փորձաքննության  |

|                     ժամանակ ստուգվող հարցերի                        |

|1. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է     |

|ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:|

|2. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են գործող|

|իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնությունները:                 |

|3. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում հաշվի է առնված      |

|գործող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և  լրացումները |

|կատարելու անհրաժեշտությունը:                                         |

|4. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով|

|կարգավորման են ենթարկված իրավական շարունակականությունն ապահովելուն   |

|ուղղված անհրաժեշտ հարցերը:                                           |

|5. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են       |

|կարգավորման բացերը. (իրավահարաբերության բոլոր ոլորտները կարգավորված  |

|են, առկա կարգավորումը ամբողջական է):                                 |

|6. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են       |

|կոռուպցիոն ռիսկերը:                                                  |

|7. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում պահպանված են        |

|օրենսդրական տեխնիկայի կանոնները:                                     |

._____________________________________________________________________.

 

463. Ստուգաթերթում նշված հարցերից անգամ մեկի պատասխանը բացասական լինելու դեպքում գերատեսչական նորմատիվ իրավական ակտի պետական գրանցումը մերժվում է:

464. Մերժման որոշման հետ միասին իրավական ակտն ընդունող մարմին է ուղարկվում իրավական ակտի փորձագիտական եզրակացությունը` նշելով փորձաքննության ընթացքում հայտնաբերված թերությունները, անհամապատասխանությունները, իրավական խնդիրները և այլն:

465. Այն գերատեսչական նորմատիվ իրավական ակտը, որի պետական գրանցումը մերժվել է, նորից պետական գրանցման կարող է ներկայացվել իրավական ակտի գրանցումը մերժելու համար հիմք հանդիսացած պատճառները վերացվելուց հետո միայն:

 

23.4 Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական

ակտերի պարտադիր պետական իրավական փորձաքննությունը

 

466. Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում դրանք ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

467. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և Երևան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում (99):

 

_______________________

99) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 6 և 7-րդ մասեր:

 

468. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկվելու դեպքում համարվում են անվավեր (100):

 

_____________________

100) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս:

 

469. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտի պետական իրավական փորձաքննության ժամանակ ստորև նշված հերթականությամբ անդրադարձ է կատարվում ներկայացվող ստուգաթերթի հարցերին (101).

 

________________________

101) Նշված հարցերի հիման վրա ստուգաթերթի ձևաչափը առաջարկված է սույն Մեթոդական ցուցումների 2-րդ հավելվածում:

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                          ՍՏՈՒԳԱԹԵՐԹ                                 |

|                                                                     |

|    Տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի պետական    |

|         իրավական փորձաքննության ժամանակ ստուգվող հարցերի            |

|1. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտը     |

|համապատասխանում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ  |

|ակտերի դրույթներին:                                                  |

|2. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում   |

|բացակայում են գործող իրավական այլ ակտերի նորմերի անհարկի             |

|կրկնությունները:                                                     |

|3. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի     |

|անցումային դրույթներով կարգավորման են ենթարկված իրավական             |

|շարունակականությունն ապահովելուն ուղղված անհրաժեշտ հարցերը:          |

|4. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում   |

|բացակայում են կարգավորման բացերը (իրավահարաբերության բոլոր ոլորտները |

|կարգավորված են, առկա կարգավորումը ամբողջական է):                     |

|5. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում   |

|բացակայում են կոռուպցիոն ռիսկերը:                                    |

|6. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում   |

|պահպանված են օրենսդրական տեխնիկայի կանոնները:                        |

._____________________________________________________________________.

 

470. Ստուգաթերթում նշված հարցերի պատասխանները բացասական լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը երեք օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունը ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած մարմին` առաջարկելով այդ ակտն անվավեր ճանաչել կամ համապատասխանաբար փոփոխել: Փորձագիտական եզրակացության մեջ նշվում են փորձաքննության ընթացքում հայտնաբերված թերությունները, անհամապատասխանությունները, իրավական խնդիրները և այլն:

471. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար (102):

 

__________________________

102) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մաս:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

                 Օրենքի բովանդակային կառուցվածքի օրինակ     __.

|

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                             |

ՕՐԵՆՔԸ                ._____ Ընդունման      |

|      ամսաթիվը, օրն  |   Անվանում

Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին ._ ու ամիսը       |

|                 |

._____________.                 |

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ                               |

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ                                 |

|

Օրենքի նպատակն է պաշտպանել և               Վերնագիր       |

    խրախուսել ազատ տնտեսական             ______            ___.

մրցակցությունը, ապահովել բարեխիղճ

    մրցակցության համար անհրաժեշտ միջավայր,     Նախաբան

նպաստել ձեռնարկատիրության

զարգացմանը և սպառողների շահերի

պաշտպանությանը Հայաստանի

Հանրապետությունում:

 

              ԳԼՈՒԽ 1                           ___.

|

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ                      |

|

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան          |

|

Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող            |

սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես       |

նաև  դրանց պաշտոնատար անձանց                   |

այն գործողությունների կամ վարքագծի վրա,        |

որոնք հանգեցնում են կամ կարող են               |

հանգեցնել տնտեսական մրցակցության               |

սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը            |

կամ անբարեխիղճ մրցակցության                    |

գործողությանը, բացառությամբ օրենքով            |

նախատեսված դեպքերի, ինչպես նաև  վնասել         |

սպառողների շահերը:                             |

|

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը           |

|

Սույն օրենքը չի տարածվում մտավոր               |

սեփականության իրավունքներին առնչվող            |        Ընդհանուր

հարաբերությունների վրա, բացառությամբ           |        դրույթներ

սույն օրենքով նախատեսված դեպք                  |

                                                  _.

                                           

    Հոդված 3. Հիմնական հասկացությունները         __.

|

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական         |

հասկացություններն են` առևտրային  օբյեկտ`       |

գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց),    |

որն օգտագործվում է իրացման ոլորտում            |

ապրանքները վերջնական սպառողին հասցնելու        |_      Ընդհանուր

համար.                                         |       դրույթներ

իրացում` վաճառք, մատակարարում, օտարում,        |

մատուցում, կատարում.                           |

2. Սույն հոդվածով սահմանված                    |

հասկացությունները կիրառվում են միայն սույն     |

օրենքի և  դրա հիման վրա ընդունված այլ          |

    իրավական ակտերի իմաստով:                      _.

                                                      

                ԳԼՈՒԽ 2                           _.

|

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ                        |

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                      |

|

Հոդված 4. Հակամրցակցային                       |

համաձայնությունները, դրանց արգելումը           |

1. Սույն օրենքի իմաստով                        |

հակամրցակցային համաձայնություններ են           |

համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև         |

կնքված այն գործարքները, նրանց                  |

համաձայնությունները, ուղղակի կամ               |

անուղղակի համաձայնեցված                        |

գործողությունները կամ վարքագիծը,               |     նյութաիրավական

տնտեսվարող սուբյեկտների միավորումների          |_    կարգավորումներ

ընդունած որոշումները (այսուհետ`                |

համաձայնություններ), որոնք ուղղակի կամ         |

անուղղակի հանգեցնում են կամ կարող են           |

հանգեցնել մրցակցության                         |

սահմանափակմանը, կանխմանը կամ                   |

արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի          |

7-րդ մասով նախատեսված դեպքերի:                 |

2. Հակամրցակցային համաձայնությունները          |

կնքվում (կայացվում) են միևնույն  ապրանքային    |

շուկայում գործող հնարավոր կամ փաստացի          |

մրցակից հանդիսացող տնտեսվարող                  |

սուբյեկտների միջև  (հորիզոնական                |

    համաձայնություն):                             _.

 

              ԳԼՈՒԽ 5                             _.

|

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ                    |

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ                |

|

Հոդված 16. Աշխատանքի կազմակերպման կարգը        |   Ընթացակարգային

|_  և  ընդդատության

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն                |   հարցեր

իրականացնում է նիստերի միջոցով:                |

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե          |

դրան մասնակցում են անդամներից առնվազն          |

    հինգը:                                        _.

                                                    

               ԳԼՈՒԽ 7                            _.

|

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ                |

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ                     |

|

Հոդված 24. Տնտեսական մրցակցության              |

բնագավառում իրավախախտումների համար             |  Օրենքի դրույթների

նախատեսվող տուգանքի չափը                       |  խախտման համար

|  պատասխանատվություն

1. Հակամրցակցային համաձայնություն              |  սահմանող դրույթներ

կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը       |

մասնակցելու) համար նշանակվող տուգանքի          |

չափը կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր     |

միլիոն դրամ:                                   |

|

2. Գերիշխող դիրքի չարաշահումն                  |

առաջացնում է տուգանքի նշանակում հինգ           |

    միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:    _.

 

_.

ԳԼՈՒԽ 8     |

|

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ                    |

|  Եզրափակիչ մաս և

Հոդված 28. Հանձնաժողովի ստեղծումը              |  անցումային

|  դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո            |

երեսուն օրվա ընթացքում Հայաստանի               |

Հանրապետության Նախագահը նշանակում է            |

Հանձնաժողովի նախագահին, նրա                    |

    տեղակալին և  անդամներին:                      _.

 

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը:

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում

հրապարակման պահին:

 

Հայաստանի

Հանրապետության

Նախագահ

 

Երևան

2000 թվականի

դեկտեմբերի 5

      ՀՕ-112   <___________    թիվը

                     

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Պետական իրավական փորձաքննության ժամանակ փորձագետի կողմից

ստուգվող հարցերի ստուգաթերթեր

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 1

 

Օրենսդրական ակտի նախագծի կամ Ազգային ժողովի կողմից ընդունված և

Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների պետական

իրավական փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի

 

Պետական իրավական փորձաքննության ենթարկվող օրենսդրական ակտի նախագծի

կամ Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության Նախագահի

ստորագրմանը ներկայացվող օրենքի անվանումը

 

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

1. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագիծը կամ օրենքը համապատասխանում է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

2. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագիծը կամ օրենքը համապատասխանում է

ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

3. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծում կամ օրենքում բացակայում են

գործող իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնությունները

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

4. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծում կամ օրենքում (դրանց կից

տեղեկանքներում) հաշվի է առնված գործող իրավական ակտերում համապատասխան

փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

5. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծի կամ օրենքի անցումային դրույթներով

կարգավորման են ենթարկված իրավական շարունակականությունը ապահովելուն

ուղղված անհրաժեշտ հարցերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

6. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծում կամ օրենքում բացակայում են

կարգավորման բացերը (իրավահարաբերության բոլոր ոլորտները կարգավորված են,

առկա կարգավորումը ամբողջական է).

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

7. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծում կամ օրենքում բացակայում են

կոռուպցիոն ռիսկերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

8. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագիծը կամ օրենքը համապատասխանում է ակտի

կարգավորման ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ

միջազգային պայմանագրերին (ստուգվում է ըստ անհրաժեշտության).

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

9. Արդյո՞ք օրենսդրական ակտի նախագծում կամ օրենքում պահպանված են

օրենսդրական տեխնիկայի կանոնները.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Իրավական ակտերի փորձաքննության

գործակալության պետ`

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 2

 

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտի պետական իրավական

փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի

 

Պետական իրավական փորձաքննության ենթարկված գերատեսչական նորմատիվ

իրավական ակտի անվանումը, համարը

 

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

1. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտը համապատասխանում է ավելի

բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

2. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են

գործող իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնությունները

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

3. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում հաշվի է առնված գործող

իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու

անհրաժեշտությունը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

4. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով

կարգավորման են ենթարկված իրավական շարունակականությունը ապահովելուն

ուղղված անհրաժեշտ հարցերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

5. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են

կարգավորման բացերը (իրավահարաբերության բոլոր ոլորտները կարգավորված են,

առկա կարգավորումը ամբողջական է).

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

6. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում բացակայում են

կոռուպցիոն ռիսկերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

7. Արդյո՞ք գերատեսչական նորմատիվ իրավական ակտում պահպանված են

օրենսդրական տեխնիկայի կանոնները.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Իրավական ակտերի փորձաքննության

գործակալության պետ`

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ 3

 

Տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի պետական

իրավական փորձաքննության ժամանակ ստուգված հարցերի

 

Պետական իրավական փորձաքննության ենթարկված տեղական ինքնակառավարման

մարմնի նորմատիվ իրավական ակտի անվանումը, համարը

 

____________________________________________________________________

____________________________________________________________________

1. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտը

համապատասխանում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ

ակտերի դրույթներին.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

2. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում

բացակայում են գործող իրավական այլ ակտերի նորմերի անհարկի

կրկնությունները

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

3. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտի

անցումային դրույթներով կարգավորման են ենթարկված իրավական

շարունակականությունը ապահովելուն ուղղված անհրաժեշտ հարցերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

4. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում

բացակայում են կարգավորման բացերը (իրավահարաբերության բոլոր ոլորտները

կարգավորված են, առկա կարգավորումը ամբողջական է).

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

5. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում

բացակայում են կոռուպցիոն ռիսկերը.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

6. Արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտում

պահպանված են օրենսդրական տեխնիկայի կանոնները.

 

    ա. այո                      բ. ոչ

 

Եթե նշվել է «ոչ» պատասխանը, այն հիմնավորել ստորև.

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Իրավական ակտերի փորձաքննության

գործակալության պետ`

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

 

Նորմատիվ իրավական ակտի նախագծի ամփոփիչ ստուգման

 

Սույն ստուգաթերթը նախատեսված է նախագիծը մշակողի կողմից ավարտուն

նախագիծը վերջնական ստուգման ենթարկելու համար` դրանում հնարավոր

թերությունները, բացերը, խնդիրները վեր հանելու համար

 

._____________________________________________________________________.

|1. Արդյո՞ք հասարակական հարաբերությունների         | []  Այո          |

|կարգավորման համար ընտրվել է նորմատիվ իրական ակտի  | []  Ոչ           |

|ճիշտ տեսակը:                                      |                  |

|__________________________________________________|__________________|

|2. Արդյո՞ք նորմատիվ իրավական ակտի նախագիծը        | []  Այո          |

|համապատասխանում է Հայաստանի Հանրապետության        | []  Ոչ           |

|Սահմանադրության դրույթներին և  ավելի բարձր        |                  |

|իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի      |                  |

|դրույթներին:                                      |                  |

|__________________________________________________|__________________|

|3. Արդյո՞ք ուսումնասիրվել են`                     |                  |

|1) նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման     | []  Այո          |

|ոլորտին առնչվող Եվրոպական Միության այն            | []  Ոչ           |

|դիրեկտիվները, որոնց վերաբերյալ Հայաստանի          | []  Վերաբերելի չէ|

|Հանրապետությունը ստանձնել է մոտարկման             |                  |

|պարտավորություններ,                               |                  |

|2) նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման     |                  |

|ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության          |                  |

|մասնակցությամբ միջազգային պայմանագրերը:           |                  |

|__________________________________________________|__________________|

|4. Արդյո՞ք նորմատիվ իրավական ակտի նախագծի         | []  Այո          |

|վերնագիրն արտացոլում է նորմատիվ իրավական ակտի     | []  Ոչ           |

|նախագծի կարգավորման բովանդակությունը:             |                  |

|__________________________________________________|__________________|

|5. Արդյո՞ք նորմատիվ իրավական ակտի նախագծի         | []  Այո          |

|նորմատիվ կառուցվածքային միավորների միջև`  մաս,    | []  Ոչ           |

|բաժին, գլուխ, հոդված, պահպանված է տրամաբանական    |                  |

|հաջորդականությունը:                               |                  |

|__________________________________________________|__________________|

|6. Արդյո՞ք նորմատիվ իրավական ակտի նախագծում հաշվի | []  Այո          |

|են առնված և  կարգավորված գործող իրավական այլ      | []  Ոչ           |

|ակտերի նորմերի հետ հակասությունների և  անհարկի    |                  |

|կրկնությունների հարցերը:                          |                  |

|__________________________________________________|__________________|

|7. Արդյո՞ք նախագծում այլ նորմատիվ իրավական ակտերին| []  Այո          |

|կատարված հղումները համապատասխանում են սահմանված   | []  Ոչ           |

|կանոններին:                                       |                  |

|__________________________________________________|__________________|

|8. Արդյո՞ք նորմատիվ իրավական ակտի նախագծում ճիշտ  | []  Այո          |

|են օգտագործված պետական և  օրենքով ստեղծված այլ    | []  Ոչ           |

|մարմինների, կազմակերպությունների անվանումները:    |                  |

|__________________________________________________|__________________|

|9. Արդյո՞ք ստուգվել է նորմատիվ իրավական ակտի      | []  Այո          |

|նախագծի ուղղագրությունը և  կետադրությունը:        | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|10. Արդյո՞ք նախատեսվել է նորմատիվ իրավական ակտն   | []  Այո          |

|ուժի մեջ մտնելու ժամկետ:                          | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|11. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման և  ուժի  | []  Այո          |

|մեջ մտնելու ժամկետները տարբեր են, արդյո՞ք այդ     | []  Ոչ           |

|հարցը կարգավորվել է նախագծի եզրափակիչ մասում:     | []  Վերաբերելի չէ|

|__________________________________________________|__________________|

|12. Եթե նորմատիվ իրավական ակտով ուժը կորցրած պետք | []  Այո          |

|է ճանաչվի որևէ  այլ նորմատիվ իրավական ակտ,        | []  Ոչ           |

|արդյո՞ք դա նախատեսված է նախագծի եզրափակիչ մասում  | []  Վերաբերելի չէ|

|և  անցումային դրույթներում:                       |                  |

|__________________________________________________|__________________|

|13. Արդյո՞ք նախագծի եզրափակիչ մասում և  անցումային| []  Այո          |

|դրույթներում կարգավորված են գործող մարմինների և   | []  Ոչ           |

|նորմատիվ իրավական ակտերի և  նախագծի միջև          | []  Վերաբերելի չէ|

|անցումային հարցերը:                               |                  |

|__________________________________________________|__________________|

|14. Եթե նորմատիվ իրավական ակտի նախագծով           | []  Վերաբերելի չէ|

|նախատեսվում է նոր մարմնի ստեղծում`                |                  |

|__________________________________________________|__________________|

|1) Արդյո՞ք հստակ է մարմնի իրավասությունների և     | []  Այո          |

|լիազորությունների շրջանակը:                       | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|2) Արդյո՞ք նախատեսված է, թե ով է նշանակում նրա    | []  Այո          |

|ղեկավարին և  աշխատակիցներին:                      | []  Ոչ           |

|                                                  | []  Վերաբերելի չէ|

|__________________________________________________|__________________|

|3) Արդյո՞ք նախատեսված է, թե հանրային ծառայության  | []  Այո          |

|ինչպիսի տեսակ է այդ մարմնում:                     | []  Ոչ           |

|                                                  | []  Վերաբերելի չէ|

|__________________________________________________|__________________|

|4) Արդյո՞ք հաշվի են առնչված և  կարգավորված այլ    | []  Այո          |

|մարմինների իրավասությունների հետ հնարավոր         | []  Ոչ           |

|հակասությունների հարցերը:                         | []  Վերաբերելի չէ|

|__________________________________________________|__________________|

|5) Արդյո՞ք նախատեսված է, թե երբ է սկսելու գործել  | []  Այո          |

|նոր ստեղծվող մարմինը:                             | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|15. Եթե իրավական ակտի նախագծով նախատեսվում է      | []  Վերաբերելի չէ|

|իրավասությունների փոխանցում մի մարմնից մյուսին`   |                  |

|__________________________________________________|__________________|

|1) Արդյո՞ք փոխանցվող իրավասությունները            | []  Այո          |

|համապատասխանում են այդ մարմնի գործունեության      | []  Ոչ           |

|նպատակներին և  իրավասություններին կամ այդ մարմնի  |                  |

|իրավասությունները համապատասխանաբար                |                  |

|ընդլայնվել են նախագծով:                           |                  |

|__________________________________________________|__________________|

|2) Արդյո՞ք նախագծում հստակ նախատեսվել է փոխանցվող | []  Այո          |

|իրավասությունների շրջանակը:                       | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|3) Արդյո՞ք նախագծով հաշվի է առնվել և  կարգավորվել | []  Այո          |

|իրավասությունների փոփոխության արդյունքում         | []  Ոչ           |

|համապատասխան մարմնում կառուցվածքային              | []  Վերաբերելի չէ|

|փոփոխությունների անհրաժեշտությունը:               |                  |

|__________________________________________________|__________________|

|4) Արդյո՞ք նախագծում կարգավորվել է մինչև          | []  Այո          |

|իրավասությունների փոխանցումը ընդունված            | []  Ոչ           |

|իրավական ակտերի վավերականության հարցը:            | []  Վերաբերելի չէ|

|__________________________________________________|__________________|

|5) Արդյո՞ք նախագծում հաշվի է առնվել և  ըստ        | []  Այո          |

|անհրաժեշտության նախատեսվել իրավասությունների      | []  Ոչ           |

|փոխանցման համար անցումային ժամանակահատված ըստ     | []  Վերաբերելի չէ|

|անհրաժեշտության:                                  |                  |

|__________________________________________________|__________________|

|16. Եթե նորմատիվ իրավական ակտի նախագծով           | []  Վերաբերելի չէ|

|նախատեսվում է պատասխանատվություն`                 |                  |

|__________________________________________________|__________________|

|1) Արդյո՞ք սահմանված է պատասխանատվության          | []  Այո          |

|տեսակը` քրեական, վարչական, կարգապահական:          | []  Ոչ           |

|__________________________________________________|__________________|

|2) Արդյո՞ք հստակ է արարքների շրջանակը, որոնք      | []  Այո          |

|առաջացնելու են քրեական, վարչական կամ կարգապահական | []  Ոչ           |

|պատասխանատվություն:                               |                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2012
N 13
Արձանագրային որոշում