Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 150 ...

 

 

040.0681.040612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2012 թվականի N 681-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 6-րդ կետում «անհատ ձեռնարկատերերը կամ օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հարկային մարմնի հետ կնքված պայմանագրով կամ գրավոր հայտարարությամբ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիազորված են վավերացնելու (հաստատելու) հարկային հաշիվներ» բառերը փոխարինել «այն անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան, հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ» բառերով,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Օրացուցային տարվա որևէ ամսաթվից սկսած` մինչև տվյալ տարվա ավարտն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել այդ ժամանակահատվածում հարկային մարմնում որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառված անձինք, ինչպես նաև այն անձինք, ովքեր սահմանված կարգով ներկայացնելու են հայտարարություն այդ ամսաթվից սկսած մինչև օրացուցային տարվա ավարտն իրենց ավելացված արժեքի հարկ վճարող համարելու կամ հայտարարություն` որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու վերաբերյալ:»,

i

գ. 9-րդ, 15-րդ և 36-րդ կետերը «անվավեր» բառից հետո լրացնել «կամ չեղյալ» բառերով,

դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ (այսուհետ` ինտերնետային հարկային հաշիվներ) դուրս գրելու իրավունք ունեն սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:»,

i

ե. 19-րդ կետում «օգտվողի անվանման (login, user name)» բառերը փոխարինել «օգտվողի մուտքի անվան (login)» բառերով,

i

զ. 29-րդ կետում «հայտարարվել անվավեր`» բառերը փոխարինել «հայտարարվել չեղյալ`» բառերով, իսկ «հաշիվն անվավեր» բառերը` «հաշիվը չեղյալ» բառերով,

է. 38-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) ովքեր բավարարում են սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները:»,

ը. 43-րդ կետից հանել «պայմանագրի հիման վրա`» բառերը,

i

թ. 61-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.

i

2) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետը «անվավեր» բառից հետո լրացնել «կամ չեղյալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2012
N 681-Ն
Որոշում