Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 390-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.0492.060612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2012 թվականի N 492-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 390-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 2-ի «Պատվիրակություն Ռիո դե Ժանեյրո գործուղելու մասին» N 390-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) «Ս. Պապյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, ճանապարհածախսը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ մյուս ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով.

6) Ա. Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».

i

2) որոշման հավելվածը «Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» բառերից հետո լրացնել «Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (2012 թ. հունիսի 11-24-ը)» բառերով և «Յու. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ» բառերից հետո լրացնել «Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ (2012 թ. հունիսի 15-18-ը)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.06.2012
N 492-Ա
Որոշում