Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

040.0736.190612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2012 թվականի N 736-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշման հավելվածի 4.1-ին կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 69-րդ կետին և N 2 հավելվածի 35-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների ցանկը, որոնց շինարարության որակի տեխնիկական հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` համաձայն N 3 հավելվածի:».

i

2) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «պայմանները և կարգը» բառերից հետո լրացնել «, այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառման միջոցով:» բառերով.

i

3) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը «այլ ժամկետներ» բառերից հետո լրացնել «, ընդ որում, շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում շինարարության թույլտվության տրամադրման օրը:» բառերով.

i

4) որոշմամբ հաստատված կարգի 7.1-ին կետը «շինարարության» բառից հետո լրացնել «(քանդման)» բառով.

i

5) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 և 7.7-րդ կետերով.

«7.2. Շինարարության (քանդման) թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի (բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների համար` տեղակապման նախագծի) համաձայնեցման հետ միաժամանակ` կառուցապատողի դիմումի հիման վրա, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:

7.3. Կառուցապատողի գրավոր առարկության բացակայության դեպքում շինարարության թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերի համաձայնեցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված ժամկետներում:

7.4. Էլեկտրոնային համակարգի միջոցով շինարարության (քանդման) թույլտվություն ստանալու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար և իրավասու մարմին ներկայացնում էլեկտրոնային ձևաթղթով (N 1 ձև) լրացված և իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրած դիմումը կամ ստորագրված դիմումի տեսաներածված պատճենը` կցելով սույն կարգի 7.6-րդ կետում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

7.5. Գրանցման համարը կառուցապատողի համար դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:

7.6. Դիմումին կցվում են նախագծային փաստաթղթերը, փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, շինարարության (քանդման) թույլտվության տուրքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարի մուծման անդորրագիրը (անդորրագրերը), ինչպես նաև սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նշված ձևաթղթերով սահմանված այլ տեղեկություններ:».

7.7. Էլեկտրոնային համակարգի միջոցով շինարարության (քանդման) թույլտվության ստացման գործընթացն իրականացվում է կառուցապատողի հայեցողությամբ:».

i

6) որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը «թույլտվության պատճենները» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` դրանց տեսաներածված օրինակները,» բառերով.

i

7) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 11.1-ին կետերը.

i

8) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետում «11-րդ կետում» բառերը փոխարինել «7.3-րդ կետում» բառերով.

i

9) որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետում «սույն կարգի» բառերից հետո «11-րդ կետի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «7.2-րդ կետի» բառերով.

i

10) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.2-րդ կետով.

«17.2. Իրավասու մարմնի կողմից շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման կամ վերջինիս մերժման մասին կառուցապատողը տեղեկացվում է (այդ թվում` էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում) այն էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով, որը նշված է դիմումում:».

i

11) որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետը «Շինարարության թույլտվությունը» բառերից հետո լրացնել «(ներառյալ` նախագծի համաձայնեցումը)» բառերով.

i

12) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին և 24.2-րդ կետերով.

«24.1. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն կարգի 17.2-րդ կետում նշված տեղեկացմամբ հայտնվում է նաև կառուցապատողի կողմից ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Տեղեկացումն ստանալուց հետո կառուցապատողը սույն կարգի 7.6-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնում է իրավասու մարմին, որը նույն օրը նշված փաստաթղթերը դրանց տեսաներածված պատճենների հետ համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո սույն կարգի 24-րդ կետի համաձայն կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված շինարարության (քանդման) թույլտվությունը ելքագրում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը տրամադրում է կառուցապատողին: Դիմումին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են կառուցապատողին:

24.2. Սույն կարգի 24.1-ին կետով սահմանված դեպքերում անհամապատասխանություն հայտնաբերվելու պարագայում իրավասու մարմնի կողմից տրված շինարարության (քանդման) թույլտվությունը չեղյալ է համարվում: Կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կառուցապատողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».

i

13) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.

«27.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման N 3 հավելվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն և 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովման պայմանով:».

14) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.

 

i

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի փետրվարի 2-ի

N 91 որոշման

 

ՑԱՆԿ

ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՈՉ ԲԱՐԴ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

 

1. Սույն հավելվածով սահմանված է տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների ցանկը, որոնց շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով (այսուհետ` երաշխավորագիր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ:

2. Երաշխավորագիրը կարող է կիրառվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի շինարարության իրականացման գործունեության լիցենզիայի և լիցենզիային կից համապատասխան ոլորտի ներդիրի առկայության դեպքում` հետևյալ օբյեկտների համար`

1) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող`

ա. անհատական բնակելի տները (առանձնատներ, մենատներ),

բ. բլոկավորված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,

գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված բնակելի տների տնամերձ հողամասերում` օժանդակ նշանակության կառույցները.

2) 1500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ (հարկերի բարձրությունը` ոչ ավելի, քան 3.0 մետր) ունեցող`

ա. սանիտարապահպանական գոտու կազմակերպում չպահանջող պահեստային շենքերը (բացառությամբ սննդամթերքի, քիմիական, պայթուցիկ, ճառագայթաակտիվ նյութերի, դեղորայքի, ինչպես նաև «Պահեստային շենքեր» ՀՀՇՆ IV-11.03.02-04 կիրառման ոլորտը չներառող այլ պահեստների),

բ. գյուղատնտեսական արտադրական նշանակության օբյեկտներից` ջերմոցները, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության օբյեկտները, դեզանոցները, չորանոցները.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված մակերեսը չգերազանցող ձկնաբուծական արհեստական լճակները.

4) մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական օբյեկտները, ինչպես նաև թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցներ (առանց տրիբունաների)` անկախ դրանց չափերից.

5) շինարարության թույլտվություն պահանջող օբյեկտների վերակառուցման, կապիտալ նորոգման աշխատանքները, եթե դրանք չեն հանգեցնում շենքերի, շինությունների սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կոնստրուկցիաների փոփոխությանը, չեն վատթարացնում շինարարության օբյեկտների կոնստրուկտիվ և անվտանգության այլ բնութագրեր (ցուցանիշներ):

3. Սույն հավելվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում`

1) ամբողջությամբ ստորգետնյա կառույց հանդիսացող ինժեներական, հիդրոտեխնիկական, պաշտպանական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի օբյեկտների կամ դրանց մասերի շինարարական օբյեկտների վրա.

2) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղագծերի, ինչպես նաև դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ և այլն) վերակառուցման և (կամ) հիմնանորոգման շինարարական օբյեկտների վրա.

3) միևնույն կառուցապատվող տարածքում (կամ կառուցապատման նախագծի շրջանակներում) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված օբյեկտները մեկից ավելի անգամ կիրառվելու դեպքում, եթե դրանց կառուցապատման գումարային մակերեսը գերազանցում է նույն կետում նշված օբյեկտների սահմանային չափերը:».

i

15) NN 1, 2 և 5 ձևերի ձևաթղթերի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմին)

________________________________________________________________ -ին».

(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)

 

16) NN 1 և 5 ձևերի «Կառուցապատող» և N 2 ձևի «Սեփականատեր (օգտագործող)» տողերը «իրավաբանական անձի անվանումը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման վկայականի N-ը,», իսկ «հեռախոսահամարը» բառից հետո` «էլեկտրոնային հասցեն» բառերով.

17) N 1 ձևը «Խնդրում եմ» բառերից հետո լրացնել «համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և» բառերով.

18) N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Ներկայացնում եմ.

ա) օբյեկտի հաստատված նախագծային փաստաթղթերը

______________________________________________________________________

        (նախագծային փաստաթղթերի փաթեթը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված

_________________________________________________________________

              դեպքերում` օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը)

 

բ) փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը,

_________________________________________________________________

 

գ) շինարարության թույլտվության տուրքի վճարի մուծման անդորրագիրը (անդորրագրերը)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում

_________________________________________________________________:

 

5. Կրկին ներկայացվող դիմումին (կառուցապատողի գրավոր առարկության դեպքում) կցվում են`

սահմանված կարգով համաձայնեցված և հաստատված օբյեկտի նախագծային փաստաթղթերը (ներառյալ շինարարության տևողության ժամկետը) ________________________________________________________________________:

(նախագծային փաստաթղթերի փաթեթը, շինարարության տևողության ժամկետը)

 

19) N 2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

i

«5. Ներկայացնում եմ.

(եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն)`

ա) քանդման թույլտվության տուրքի վճարի մուծման անդորրագիրը ________________________________________________________________________,

 

բ) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը ________________________________________________________________________,

 

գ) լիազորագիրը ______________________________________________________________________:».

(լիազորված անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

i

20) N 3 ձևը «Տրված է կառուցապատող» «իրավաբանական անձի անվանումը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման վկայականի N-ը,» բառերով.

i

21) N 5 ձևի «տեխնիկական հսկողությունն իրականացվելու է» երրորդ տողը «պայմանագրի համաձայն» բառերից հետո լրացնել «կամ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում)`__________ 20... թ. N___ շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագիրը`

__________________________________________________________________________

(նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության

պայմանագրի N-ը)

__________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը,

հեռախոսահամարը)

 

(լրացվում է տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով փոխարինվելու դեպքում)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 1-ին կետը «փոփոխման» բառից հետո լրացնել «(այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառմամբ)» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացներն իրականացվում են կառուցապատողի հայեցողությամբ:».

i

3) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին և 12.2-րդ կետերով.

«12.1. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման մասին դիմումով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 1 ձև) ներկայացնում է համայնքի ղեկավարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

12.2. Սույն կարգի 12.1-ին կետում նշված գործառույթն էլեկտրոնային համակարգի կիրառմամբ իրականացնելու դեպքում` պատվիրատուն գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար ու ներկայացնում սույն կարգի 12.1-ին կետում նշված էլեկտրոնային ձևաթղթով լրացված դիմում` դրան կցելով անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված օրինակները: Գրանցման համարը պատվիրատուի համար դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:».

4) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Պատվիրատուի կողմից ներկայացված օբյեկտի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնում է համայնքի ղեկավարը (այսուհետ` իրավասու մարմին), ընդ որում, նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:».

i

5) 13.2-րդ կետում «Սույն կարգի 13-րդ կետով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին)» բառերը փոխարինել «Իրավասու մարմինը» բառերով.

i

6) 14.2-րդ կետը «(ներառյալ շինարարության թույլտվության տրամադրումը)» բառերից հետո լրացնել «, այդ թվում` էլեկտրոնային համակարգի միջոցով,» բառերով.

7) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.3-րդ կետով.

i

«14.3. Էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի կողմից նախագծային փաստաթղթերը վերադարձվելու մասին պատվիրատուն տեղեկացվում է այն էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով, որը նշված է դիմումում:».

i

8) 15.1-ին կետը «թույլտվությունը» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային համակարգի միջոցով)», իսկ «13-րդ կետով» բառերը փոխարինել «12.1-ին կետով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառման միջոցով:» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:».

i

3) որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետը «մարմնին`» բառից հետո լրացնել «N 3 ձևը կցվում է,» բառերով.

i

4) որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին և 21.2-րդ կետերով.

«21.1. Ավարտված շինարարության շահագործումն էլեկտրոնային համակարգի միջոցով փաստագրելու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը և իրավասու մարմին ներկայացնում էլեկտրոնային ձևաթղթով լրացված դիմում (N 3 ձև)` կցելով սույն կարգի 21-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

21.2. Գրանցման համարը կառուցապատողի համար դիմումի հետագա շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:».

i

5) որոշմամբ հաստատված կարգի 22.1-ին կետը «գրավոր» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում տեղեկացնում» բառերով և կետից հանել «պատասխանում» բառը.

i

6) որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

«23.1. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում կառուցապատողը կրկնակի դիմումը ներկայացնում է սույն կարգի 21.1-ին կետում նշված գրանցման համարով:».

i

7) որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն կարգի 22.1-ին կետում նշված տեղեկացմամբ հայտնվում է նաև կառուցապատողի կողմից ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Տեղեկացումն ստանալուց հետո կառուցապատողը սույն կարգի 21-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնում է իրավասու մարմին, որը նույն օրը նշված փաստաթղթերը դրանց տեսաներածված պատճենների հետ համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո շահագործման ակտը (N 1 ձև) ելքագրում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակները տրամադրում է կառուցապատողին և համապատասխան մարմիններին: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դիմումը մերժվում է, իսկ իրավասու մարմնի կողմից տրված շահագործման ակտը չեղյալ է համարվում, ինչի մասին կառուցապատողը տեղեկացվում է գրավոր: Դիմումին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են կառուցապատողին: Կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կառուցապատողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».

i

8) N 1 ձևի «Կառուցապատող» տողը «ազգանունը» բառից հետո լրացնել «, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)» բառերով.

9) N 1 ձևի «ա» ենթակետը «անվանումը» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում` լիցենզիայի N-ը,» իսկ «ազգանունը» բառից հետո` «լիցենզիայի N-ը» բառերով.

10) N 1 ձևի վերջում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմին)» բառերով.

i

11) N 2 ձևի «Ընդունող հանձնաժողովը կազմավորված է» տողը «ազգանունը» բառից հետո լրացնել «, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)» բառերով, իսկ «Տեխնիկական հսկողություն իրականացնող» տողից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի _______________ N_______ երաշխավորագրով (կցվում է). _______________________________________________________________________ «.

(լրացվում է սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված դեպքերում)

 

i

12) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 ձևով.

 

«Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմին)

_________________________________________________________________________

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող__________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը,

_________________________________________________________________________

էլեկտրոնային հասցեն, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի N-ը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ փաստագրել __________________________________________________

(նոր կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում

և այլն)

_________________________________________________________________________

(օբյեկտի անվանումը, մարզը, համայնքը, հողամասի գտնվելու վայրը, հասցեն)

 

______________________________________ ավարտված շինարարության շահագործումը:

 

Կից ներկայացնում եմ`

 

1. Ընդունող հանձնաժողովի ակտը N____ ____ __________ 20....թ. կամ

երկկողմանի ակտը N____ ____ _________ 20....թ.:

 

2. Երկկողմանի ակտի դեպքում` տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները _______________________ թերթ.

 

3. Կատարողական փաստաթղթերի ցանկը _________ թերթ.

 

4. Ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:

 

Կառուցապատող ________________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ____________ 20_____թ.»:

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 9-րդ կետի վերջը լրացնել «(բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետով սահմանված դեպքերի):» բառերով.

i

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ:

9.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի` շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից համապատասխան ոլորտի ներդիրի առկայությունը բավարար հիմք են սույն կարգի 9.1-ին կետով սահմանված դեպքերում երաշխավորության պայմանագիր կնքելու համար:»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 8-րդ կետի վերջը լրացնել «ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին և 9.2-րդ կետերին համապատասխան կնքել երաշխավորության պայմանագիր (այսուհետ` երաշխավորության պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ:» բառերով.

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

i

«8.1. Երաշխավորության պայմանագրի կնքումը շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի համար առաջացնում է տեխնիկական հսկողության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի V-րդ բաժնով սահմանված պարտավորությունների կատարման գործառույթներ:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.06.2012
N 736-Ն
Որոշում