Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0159.050612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2012 թվականի N 159-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Թույլտվություն չի պահանջվում`

1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,

3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,

4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`

ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դ` (մկԱ/մ),

բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դ` (մկԱ/մ),

գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դ` (մկԱ/մ),

դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դ` (մկԱ/մ),

ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 9 դ` (մկԱ/մ),

5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,

6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև -5 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 - 37.5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,

7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար լսողական սարքերի օգտագործման համար,

8) 6765 - 6795 կՀց, 13,559 - 13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 26,957 - 27,283 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 24,0 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,

9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,

10) 5150 - 5250 ՄՀց, 5725 - 5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ), 5250 - 5350 ՄՀց, 5470 - 5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ),

11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,

12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ), մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,

13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,

14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,

15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,

16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,

17) 9200 - 9975 ՄՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,

18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,

19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,

20) 13,553 - 13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60 դ` (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ հզորությամբ, ռադիոհաճախականային նույնացման սարքավորումների օգտագործման համար,

21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար:

5. Սույն կարգի 4-րդ կետի 4-8-րդ, 10-15-րդ, 17-20-րդ ենթակետերում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.05.2012
N 159-Ն
Որոշում