Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ,
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ուշադրության առնելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի` 2004 թվականի ապրիլի 16-ի որոշումով հաստատված` Անկախ Պետությունների Համագործակցության հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի դրույթները,

նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ,

գիտակցելով, որ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների (այսուհետ` ԱՀՕԾ) արդյունավետ աշխատանքի առանցքային տարրն է պատշաճ ձևով պատրաստված անձնակազմը,

հաշվի առնելով ԱՀՕԾ-ի ֆինանսական հնարավորությունները, հիդրոօդերևութաբանության բնագավառում կրթական ծառայություններ մատուցող, կադրերի պատրաստումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումն ապահովող կազմակերպությունների առկայությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն աջակցում են համագործակցությանը հետևյալ ուղղություններով.

հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստում, մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում,

ժամանակակից ուսումնամեթոդական և գիտահետազոտական նյութերի, ուսումնական ծրագրերի փոխանակում,

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային ուսումնական կենտրոնների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների` կրթական ծառայություններ մատուցող և կադրերի պատրաստում, մասնագետների որակավորման բարձրացում և վերապատրաստում ապահովող կազմակերպությունների կողմից առաջարկվող հնարավորությունների օգտագործում հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցում է, որ մյուս Կողմերի պետությունների քաղաքացիներին հիդրոօդերևութաբանության բնագավառում կրթություն ստանալու, որակավորումը բարձրացնելու և վերապատրաստվելու հնարավորություն տրամադրվի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն աջակցում են Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում տեղակայված կազմակերպությունների միջև ուղիղ կապերի զարգացմանը, որոնք հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ոլորտում կրթական ծառայություններ են մատուցում, ինչպես նաև` այն կազմակերպությունների միջև, որոնք շահագրգռված են ստանալու այդպիսի ծառայություններ:

Կրթական ծառայությունների տրամադրման համար վճարման կարգը և չափը սահմանվում են շահագրգիռ կազմակերպությունների միջև երկկողմ պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը նպաստում են հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ազգային համակարգի մասին տեղեկատվության փոխանակմանը պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բնագավառում ուսումնամեթոդական նյութերի և գիտական հրապարակումների, գիտական-փորձնական կոնֆերանսների, այլ միջոցառումների անցկացման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտավորությունները` կապված այլ միջազգային պայմանագրերի հետ, որոնց մասնակից է իր պետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար: Միանալը կատարվում է բոլոր Կողմերի համաձայնությամբ, այդ միացման մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու միջոցով և համարվում է ուժի մեջ մտած այդ միանալու հետ համաձայնության մասին վերջին հաղորդագրությունն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետի լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` հերթական հնգամյա ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Կատարված է 2008 թվականի մայիսի 23-ին Մինսկ քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է` Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից, ՈՒզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, ՈՒկրաինայի Կառավարության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. մայիսի 24-ին

 

 

pin
23.05.2008
Միջազգային պայմանագիր