Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակամարտությունների կանխման և կարգավորման` Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` 1996 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ընդունված հայեցակարգի, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` 1996 թվականի հունվարի 19-ի որոշմամբ հաստատված` Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի մասին կանոնադրության, Անկախ Պետությունների Համագործակցությունում զինվորական դիտորդների խմբի և խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի համալրման, կառուցվածքի, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման մասին արձանագրության նպատակներով, սկզբունքներով և դրույթներով,

համագործակցությունը ընդունելով հակամարտությունների կանխման և կարգավորման բնագավառում որպես կարևորագույն գործոններից մեկը Համագործակցության մասնակից պետություններում խաղաղության և կայունության պաշտպանության գործում և հաստատելով խաղաղարարության բնագավառում գործնական համագործակցության իրենց պատրաստակամությունը,

նպատակ ունենալով հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների տարածքներում խաղաղության պահպանման գործողությունների անցկացման ժամանակ Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի (այսուհետ` ԽՊՀՈՒ) գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող տերմինները նշանակում են.

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի տեխնիկական ու թիկունքային ապահովում - ԽՊՀՈՒ-ն մարտական պատրաստականության վիճակում պահելուն, նրանց` առաջադրված խնդիրներն ըստ նշանակության լուծելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների համալիր, որը ներառում է զորամասերի և թիկունքի ու տեխնիկական ապահովման հաստատությունների տեղաշարժը և տեղաբաշխումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը, տարհանումը և նորոգումը, ըստ թիկունքի ծառայությունների` տեխնիկական ապահովումը, նյութական, տրանսպորտային, ինժեներական-օդակայանային, օդակայանային-տեխնիկական, բժշկական, առևտրակենցաղային ապահովումը.

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովում - զորքերի (ուժերի) դրամական միջոցների պահանջմունքի ժամանակին և լրիվ ապահովման նպատակով անցկացվող միջոցառումների համալիր, որը ներառում է ֆինանսական պլանավորումը և ֆինանսավորումը, դրամական միջոցներն ստանալը, պահելը, խնայողական և նպատակային օգտագործումը, ֆինանսական հսկողությունը, հաշվառումը և հաշվետվությունը.

ընդունող Կողմ - պետություն, որի տարածքում անցկացվում է խաղաղության պահպանման գործողություն (այսուհետ` ԽՊԳ).

ուղարկող Կողմ - իր համակազմը ԽՊՀՈՒ-ի կազմին հատկացնող պետություն.

հաշվարկման-մատակարարման միավորներ - պայմանական միավորներ, որոնք կիրառվում են նյութական միջոցներով զորքերի (ուժերի) ապահովվածությունը, դրանց պահանջը և ծախսային նորմերի հաշվարկը որոշելիս.

ԽՊՀՈՒ-ի անձնակազմ - զինվորական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ, որից կազմավորվում է ԽՊԿՈՒ-ն.

ԽՊՀՈՒ-ի անձնակազմի շարժական գույք - ուղարկող Կողմի սեփականություն հանդիսացող հաստիքային (տաբելային) ռազմատեխնիկական գույք, ռազմական տեխնիկայի, սպառազինության բոլոր տեսակներ, ԽՊՀՈՒ-ի անձնակազմի գործելու համար անհրաժեշտ տրանսպորտային և այլ նյութատեխնիկական միջոցներ.

անշարժ գույք (անշարժ գույքի օբյեկտներ) - հողամասեր և դրանց վրա տեղակայված զորանոցներ ու բնակելի տարածքներ, կոմունալ շինություններ, զինվորական ձեռնարկություններ (հաստատություններ), մերձատար երկաթուղիներ, օդակայաններ, ուսումնական կենտրոններ ու հրաձգարաններ, կառավարման ստացիոնար կետեր և կապի հանգույցներ, ռադիոտեխնիկական և նավիգացիոն ապահովման ստացիոնար միջոցներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ, որոնք հանդիսանում են ընդունող Կողմի սեփականությունը և նրա համաձայնությամբ ենթակա են ԽՊՀՈՒ-ի ժամանակավոր օգտագործման:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսավորումն իրականացվում է ուղարկող Կողմերի կողմից` սույն Համաձայնագրի Կողմերի որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա, այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի նախատեսվում են ազգային բյուջեներում համապատասխան նպատակների համար:

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսավորման համար կարող են օգտագործվել նաև Համագործակցության` ԽՊԳ-ում այլ ձևով մասնակցություն ունեցող մյուս մասնակից պետությունների միջոցները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից ստացված միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովումն իրականացվում է սույն Համաձայնագրի Կողմերի համապատասխան որոշմամբ հաստատվող նորմերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության հերթական ժամանակահատվածի և ԽՊԳ անցկացնելու ծախսերի պլանավորումը կատարվում է ԽՊՀՈՒ-ի միացյալ հրամանատարության կողմից:

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման ծախսերի նախահաշիվների նախագծերը ներկայացվում են ԽՊԳ-ին մասնակցող պետությունների կառավարությունների դիտարկմանը` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով հետագա հաստատման համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ԽՊՀՈՒ-ի կազմավորման մասին Կողմերի որոշման հիման վրա ԽՊՀՈՒ-ի միացյալ հրամանատարության համար ընդունող Կողմի պետական (ազգային) բանկում ժամանման պետության ազգային արժույթով կամ ազատ փոխարկելի արտարժույթով բացվում են հաշվարկային հաշիվներ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԽՊՀՈՒ-ի հրամանատարը պատասխանատու է ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար հատկացվող միջոցների բաշխման և նպատակային ծախսման համար և իրեն ենթակա ֆինանսական մարմնի միջոցով իրականացնում է ֆինանսական գործունեության ղեկավարումը:

ԽՊՀՈՒ-ի հրամանատարը ԽՊԳ-ն ֆինանսավորող պետություններին, ըստ ԽՊԳ-ն ավարտելու արդյունքների, ներկայացնում է դրամական միջոցների օգտագործման մասին տարեկան և եռամսյակային հաշվետվություններ, ինչպես նաև հաշվետվության այլ փաստաթղթեր` ըստ ծախսերի նախահաշիվների համապատասխան հոդվածների:

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման ընթացիկ հսկողությունն իրականացվում է սույն Համաձայնագրի Կողմերի որոշմամբ:

ԽՊՀՈՒ-ի ֆինանսատնտեսական գործունեության և միացյալ հրամանատարության վերստուգումը կատարվում է ԽՊԳ-ին մասնակցող պետությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից` առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև ԽՊԳ անցկացնելու մանդատի ավարտին, ԽՊՀՈՒ-ի հրամանատարի փոխվելու ժամանակ և այլ դեպքերում` ըստ սույն Համաձայնագրի Կողմերի որոշման:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման համակարգման համար ուղարկող Կողմերի և ընդունող Կողմի պաշտպանության նախարարություններում կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվում են ժամանակավոր օպերատիվ խմբեր, որոնք լուծում են հետևյալ խնդիրները.

օգնության ցուցաբերում ծրագրերի մշակման գործում` ըստ ապահովման տեսակների.

համագործակցության հարցերի մշակում և համաձայնեցում` ըստ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի տեխնիկական և թիկունքային ապահովման տեսակների.

վերահսկողություն որոշումները ժամանակին ընդունելու և ԽՊՀՈՒ-ի կազմում ազգային խաղաղարար ուժերի գործունեության ապահովման խնդիրները ենթակա զորամասերի և ստորաբաժանումների կողմից կատարվելու նկատմամբ.

ԽՊՀՈՒ-ի տեխնիկական և թիկունքային ապահովման մարմինների և ուղարկող Կողմի զինված ուժերի տեխնիկական և թիկունքային ապահովման մարմինների միջև անընդհատ կապի պահպանում, իրավիճակի մասին զեկույցների, տեխնիկական և թիկունքային ապահովման ծառայությունների և դրանց իրագործման վերաբերյալ ամփոփագրերի և հայտերի նախապատրաստում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի տեխնիկական և թիկունքային ապահովումն իրականացվում է ուղարկող Կողմերի կողմից կամ ԽՊԳ-ին այլ ձևով մասնակցող Համագործակցության մյուս մասնակից պետությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ընթացքում ԽՊՀՈՒ-ի ազգային համակազմերի ապահովումը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, նյութական միջոցներով և ռազմատեխնիկական գույքի այլ տեսակներով իրականացվում է անմիջականորեն ուղարկող Կողմերի կողմից:

Ընդ որում` ընդունող Կողմը պետք է նախապես տեղեկացված լինի ԽՊՀՈՒ-ի տրամադրության տակ ուղարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակների և քանակի, ինչպես նաև բոլոր նյութական և այլ միջոցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար տրամադրված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական միջոցների այլ տեսակները հանդիսանում են ուղարկող Կողմի սեփականությունը:

ԽՊՀՈՒ-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութական և այլ միջոցների կորստի, ինչպես նաև երրորդ անձանց կողմից զավթման դեպքերում ուղարկող Կողմը օպերատիվ կերպով տեղեկացնում է ընդունող Կողմին:

Սպառազինությանը, ռազմական տեխնիկային և նյութական միջոցների այլ տեսակներին հասցված նյութական վնասի որոշման կարգը սահմանվում է ԽՊՀՈՒ-ի հրամանատարի կողմից նշանակվող հանձնաժողովի կողմից` ուղարկող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ԽՊԳ անցկացնելու ժամանակ ընդունող Կողմը ԽՊՀՈՒ-ի անձնակազմի ժամանակավոր օգտագործմանն է տրամադրում իր սեփականությունը հանդիսացող անհրաժեշտ անշարժ գույքը (անշարժ գույքի օբյեկտները): Անշարժ գույքի վերակառուցումը, նոր օբյեկտների ստեղծումը, ինչպես նաև դրանց պահպանումը կատարվում են համապատասխան ԽՊԳ անցկացնելու համար հատկացված միջոցներից: ԽՊԳ ավարտին ամբողջ անշարժ գույքը, այդ թվում` վերակառուցվածը և նոր ստեղծվածը, փոխանցվում են ընդունող Կողմին` ըստ համապատասխան պայմանավորվածությունների:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ընթացքում ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի տեխնիկական և թիկունքային ապահովման պլանավորումն իրականացվում է ԽՊՀՈՒ-ի միացյալ հրամանատարության կողմից` ուղարկող և ընդունող Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ:

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ապահովման համար անհրաժեշտ նյութական միջոցների պահանջը որոշվում է` ելնելով դրանց կազմից, լուծվող խնդիրներից, գործողությունների ժամանակահատվածից, և հաշվարկվում է միասնական հաշվարկման-մատակարարման միավորներով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԽՊՀՈՒ-ի զինվորական համակազմերի տեղաշարժն իրականացվում է զինվորական անցագրերի հիման վրա: Զինվորական անցագրերի ձևակերպման, հանձնման, հաշվառման և օգտագործման կարգը կանոնակարգվում է ԱՊՀ շրջանակներում ընդունվող համապատասխան փաստաթղթերով:

ԽՊՀՈՒ-ի զինվորական համակազմերի գործունեության ապահովման համար անհրաժեշտ զինամթերքի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների տեղափոխումն իրականացվում է Հատուկ բեռների և ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների մասին 1995 թվականի մայիսի 26-ի Համաձայնագրին համապատասխան:

Ընդունող և ուղարկող Կողմերի միջև վիզային ռեժիմի առկայության դեպքում ԽՊՀՈՒ-ի համակազմի տեղաշարժն ընդունող Կողմի պետական սահմանով իրականացվում է նշված Կողմերի միջև կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի բժշկական ապահովումը կազմակերպվում է ԽՊՀՈՒ-ի միացյալ հրամանատարության կողմից և իրականացվում է ուղարկող Կողմի բժշկական ծառայության ստորաբաժանումների կողմից:

Բժշկական ապահովման միջոցառումներն անցկացվում են ընդունող Կողմի բժշկական մարմինների հետ համագործակցությամբ և ներառում են բժշկական ծառայության միջոցների և ուժերի միավորման ստեղծումը, բուժական-կանխարգելիչ, սանիտարական-հակահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումների անցկացումը, բժշկական գույքով և տեխնիկայով ապահովումը:

Ըստ Անհապաղ ցուցմունքների բժշկական օգնությունը (ներառյալ` որակավորված և մասնագիտացված) ցուցաբերվում է անհատույց հիմունքներով` ընդունող Կողմի բոլոր բժշկական հաստատություններում, ներառյալ անհրաժեշտ բոլոր լաբորատոր, գործիքային և այլ տեսակների բժշկական հետազոտությունների կատարումը:

Պլանային կարգով բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է ուղարկող Կողմի միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության անասնաբուժական ապահովումը (անասնաբուժական-կանխարգելիչ, հակաանասնահամաճարակային և բուժական միջոցառումներ, անասնաբուժական-սանիտարական հսկողություն և վերահսկողություն) կազմակերպվում է ԽՊՀՈՒ-ի միացյալ հրամանատարության կողմից և իրականացվում է ԽՊՀՈՒ-ի անասնաբուժական ծառայության ուժերով ու միջոցներով և ընդունող Կողմի անասնաբուժական հաստատությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ժամանակ ընդունող Կողմը նախապես համաձայնեցված կարգով ապահովում է.

ԽՊՀՈՒ-ի տեղաբաշխումը և նրանց առաջադրված խնդիրների լուծման համար ենթակառուցվածքի անհրաժեշտ օբյեկտների անհատույց հիմունքով օգտագործման իրավունքի տրամադրումը.

ԽՊՀՈՒ-ի կողմից ռադիո, ռադիոռելեյական, ներքնոլորտային, արբանյակային կապի միջոցների և այլ ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) օգտագործման հետ կապված հարցերի համաձայնեցումը հեռախոսային, հեռագրային, ֆաքսիմալային և կապի այլ միջոցներով ապահովման համար: ԽՊՀՈՒ-ի ՌԷՄ աշխատանքի համար ռադիոհաճախականությունների շերտերը (նոմինալները) համաձայնեցվում են ԽՊՀՈՒ-ի և ընդունող Կողմի ռադիոհաճախականության մարմինների կողմից: Ընդունող Կողմի կողմից ԽՊՀՈՒ-ին տրամադրվող կապի ծառայությունների վճարումն իրականացվում է ընդունող Կողմի զինված ուժերի համար սահմանված սակագներով.

ուղղակի հարկերից և այլ տուրքերից ազատում ընդունող Կողմի տարածքում գտնվող տրանսպորտային հաղորդակցությունները և կառույցները ԽՊՀՈՒ-ի կողմից օգտագործվելու ժամանակ.

ընդունող Կողմի պաշտպանության նախարարության համար գործող սակագներով ԽՊՀՈՒ-ին տրանսպորտային հաղորդակցությունների և կառույցների տրամադրում.

ԽՊԳ անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի գործունեության իրականացման և դրանց անձնակազմի բնակվելու համար անհրաժեշտ շտաբ-կայանների, ճամբարների և ծառայությունների տեղակայման համար շինությունների և հողատարածքների անհատույց տրամադրում: Ընդ որում` շինությունները և հողատարածքները հանդիսանում են ընդունող Կողմի սեփականությունը.

ԽՊՀՈՒ-ի տեղաբաշխման վայրերում օբյեկտներին վառելիքաէներգետիկ պաշարների մատակարարում և կոմունալ-կենցաղային ծառայությունների մատուցում, ինչը վճարվում է ԽՊՀՈՒ-ի կողմից ընդունող Կողմի զինված ուժերի համար սահմանված սակագներով.

աջակցություն ԽՊՀՈՒ-ին տենդերային հիմունքներով նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պարենը, մատակարարվող իրերը, այլ ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու գործում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԽՊՀՈՒ-ի գործունեության էկոլոգիական անվտանգության ապահովումն իրականացվում է Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին 1992 թվականի փետրվարի 8-ի Համաձայնագրին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար:

Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ենթադրվող դուրս գալու ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ: Ավանդապահը մեկամսյա ժամկետում այդ մասին ծանուցում է Համաձայնագրի բոլոր մասնակիցներին: Ընդ որում` սույն Համաձայնագրից դուրս գալու ցանկություն հայտնած Կողմը պարտավոր է կատարել սույն Համաձայնագրով իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները, որոնք առկա են ավանդապահին ծանուցում ուղարկելու պահին:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է, եթե դրանից դուրս գալու հետևանքով մնում են սույն Համաձայնագրին մասնակցող երեքից պակաս Կողմեր:

 

Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից, Բելառուսի Հանրապետության (վերապահումով) կողմից, Տաջիկստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից,

 

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հունիսի 15-ին

 

Բելառուսի Հանրապետության վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 10-րդ կետով

 

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրի մասին

 

    2007 թվականի հոկտեմբերի 5                           Ք. Դուշանբե

 

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրին կից

 

«Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` ԽՊՀՈՒ ստեղծելու մասին որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա իրենց զինվորական կազմավորումները, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմը ԽՊԳ համար հատկացնող Կողմերի ազգային բյուջեների միջոցների հաշվին»:

 

Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից:

 

 

pin
05.10.2007
Միջազգային պայմանագիր