Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174- ...

 

 

040.0802.030712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2012 թվականի N 802-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից հանել «(ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)» բառը.

i

2) 1-ին կետից հանել «(որակավորում)» բառը.

i

3) որոշման հավելվածում`

ա. վերնագրից հանել «(ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ)» բառը,

i

բ. 1-ին կետից հանել «(որակավորում)» բառը,

i

գ. 6-րդ կետի «ա» ենթակետի առաջին նախադասությունում «որակավորման ատեստատով,» բառերը փոխարինել «վերապատրաստման ատեստատով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «Որակավորման ատեստատի» բառերը` «Վերապատրաստման ատեստատի» բառերով,

դ. 9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում:»,

i

ե. 10-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ոստիկանության կադրային ստորաբաժանման հետ համաձայնեցվելուց հետո» բառերը,

զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25. Ոստիկանության ծառայողների ծառայողական պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային, իսկ մարտական պարապմունքների նկատմամբ` ոստիկանության մարտական ու ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների կողմից, որոնք տեղերում ցույց են տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2012
N 802-Ն
Որոշում