040.0806.020712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2012 թվականի N 806-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մասին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 28-ի
N 806-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 17-ի
N 874-Ա որոշման
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը|
|ը/կ| | |
|___|_______________________________________________________|______|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________________________________|______|
|1. |Ռադիատոր | 42|
|___|_______________________________________________________|______|
|2. |Բենզինի ֆիլտր | 91|
|___|_______________________________________________________|______|
|3. |Դիմապակու մաքրիչ | 88|
|___|_______________________________________________________|______|
|4. |Էլեկտրական գեներատոր | 22|
|___|_______________________________________________________|______|
|5. |Ապահովիչ (տարբեր) | 704|
|___|_______________________________________________________|______|
|6. |Արգելակման սկավառակ | 44|
|___|_______________________________________________________|______|
|7. |Արգելակման կոճղակ` առջևի | 176|
|___|_______________________________________________________|______|
|8. |Արգելակման կոճղակ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|9. |Աքսելերատորի ճոպան | 88|
|___|_______________________________________________________|______|
|10.|Թերմոստատ | 44|
|___|_______________________________________________________|______|
|11.|Փոխանցման լիսեռի դիրքի տվիչ | 44|
|___|_______________________________________________________|______|
|12.|Հակամառախուղային լուսարձակ (հալոգեն) | 44|
|___|_______________________________________________________|______|
|13.|Լուսարձակ | 88|
|___|_______________________________________________________|______|
|14.|Լուսարձակ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|15.|Ստարտեր | 44|
|___|_______________________________________________________|______|
|16.|Խցծծոց | 44|
|___|_______________________________________________________|______|
|17.|Կարբյուրատորի դրոսելային փական | 22|
|___|_______________________________________________________|______|
|18.|Մեղմիչ` առջևի | 44|
|___|_______________________________________________________|______|
|19.|Մեղմիչ` հետևի | 44|
|___|_______________________________________________________|______|
|20.|Ցափկի առանցքակալ | 44|
|___|_______________________________________________________|______|
|21.|Մոմիկ | 44|
|___|_______________________________________________________|______|
|22.|Ճնշման ցուցիչ | 88|
|___|_______________________________________________________|______|
|23.|Շարժիչի ալյումինե ատամնանիվ | 51|
|___|_______________________________________________________|______|
|24.|Շարժիչի շղթա | 16|
|___|_______________________________________________________|______|
|25.|Նեցուկ` առջևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|26.|Նեցուկ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|27.|Օդի ֆիլտր | 352|
|___|_______________________________________________________|______|
|28.|Յուղի ֆիլտր | 704|
|___|_______________________________________________________|______|
|29.|Ետնամասի թթվածնային տվիչ | 22|
|___|_______________________________________________________|______|
|30.|Առջևի անիվների պտտման տվիչ | 44|
|___|_______________________________________________________|______|
|31.|Տաքացուցիչ` էկոնմայզեր | 44|
.__________________________________________________________________.»: