Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով նպաստել երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նպատակ ունենալով դյուրացնել իրենց քաղաքացիների տեղաշարժը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայկական դիվանագիտական վավեր անձնագրով, առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել Ֆրանսիայի մայր տարածքի, ինչպես նաև անդրծովյան դեպարտամենտներ, շրջաններ, անդրծովյան վարչական միավորներ և Նոր Կալեդոնիա վեց ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող` մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով:

Վերը նշված 90-օրյա ժամկետի հաշվարկն սկսվում է Շենգենյան գոտի կամ Ֆրանսիայի Հանրապետության տարածքի` այդ գոտում չընդգրկված որևէ մաս առաջին մուտքի օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիները ֆրանսիական դիվանագիտական վավեր անձնագրով, առանց մուտքի արտոնագրի կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել վեց ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տևողությունը չգերազանցող` մեկ չընդհատվող կամ բազմակի այցերով: Վերը նշված 90-օրյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետություն առաջին մուտքի օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները պարտավոր են մուտքի արտոնագրեր ստանալ սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված տևողությունը գերազանցող` մեկ կամ բազմակի այցերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Հայաստանի և Ֆրանսիայի գործող օրենքների և կանոնակարգերի պահպանման պայմանով և միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց երկրների` շրջանառության մեջ գտնվող, նոր կամ փոփոխված դիվանագիտական անձնագրերի նմուշները և միմյանց իրազեկում են այդ անձնագրերը տալու և գործածության պայմանների մասին:

Այդ անձնագրերը ներկայացնելու, տալու և գործածության պայմանների վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին մի Պայմանավորվող կողմը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին դրանք կիրառելուց հնարավորության դեպքում առնվազն վաթսուն օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` նախապես` 90 օր առաջ, ծանուցելով դիվանագիտական ուղիներով:

Պայմանավորվող կողմերը կարող են ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի կիրառումը` կասեցման և կիրառման վերսկսման մասին ծանուցելով դիվանագիտական ուղիներով:

Համաձայնագրի իրականացմանն առնչվող տարաձայնությունները Կողմերը ջանում են հաղթահարել դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմին ծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Կատարված է Փարիզում 2009 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. ապրիլի 1-ին

 

 

pin
07.10.2009
Միջազգային պայմանագիր